Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք լուսանկարչի «Հորովելը»

Ապրիլ 29,2011 00:00

Այսօր Ստամբուլի «DEPO» ցուցասրահում կբացվի թուրք լուսանկարիչ Էրհան Արիկի «Հորովել» լուսանկարչական ցուցահանդեսը, որը հայ-թուրքական հարաբերությունների եւ հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող գյուղերում ապրող մարդկանց ու նրանց մտորումների մասին է: Է. Արիկը ծնվել է Արդահանում եւ ապրել այն տանը, որը մի ժամանակ հայի օջախ է եղել: Տան սենյակներից մեկը թուրք ընտանիքը ժամանակի ընթացքում ամբարի է վերածել, որտեղ մնացել են հայկական հետքերը: Չնայած այժմ Արիկի ընտանիքը Ստամբուլում է գտնվում, ինքն էլ Լոնդոնում է սովորում, բայց Արդահանում գտնվող իրենց տան հետ կապված հուշերի մասին երբեք չի մոռանում ու այժմ գիտի, որ թուրքերի կողմից իրականացված Ցեղասպանության պատճառով են հայերը թողել իրենց բնակավայրերն ու հեռացել: Մոտ երկու ամիս թուրք լուսանկարիչը շրջել է Հայաստանի եւ Թուրքիայի տարածքում գտնվող սահմանամերձ գյուղերում, զրուցել մարդկանց հետ եւ այդ ամենը փորձել ներկայացնել լուսանկարների միջոցով: Լուսանկարիչը մինչ ցուցահանդեսի բացումը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին», որի մանրամասները կներկայացնենք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել