Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ» ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱ Է

Ապրիլ 29,2011 00:00

Իր անձնական մեքենայով Վրաստան այցելած Տավուշի մարզի Ոսկեպարի դպրոցի տնօրեն Նվեր Բեգլարյանին Վրաստանի Մառնեուլիի շրջանի պետավտոտեսուչներից մեկը պատմել է դիլիջանցի այն վարորդի մասին, որը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում էր կատարել: Վերջինս սույն տեսուչին հորդորել է խախտման ակտ չգրել, նրան մեկնելով 10 լարիանոցը (մոտ 2000 դրամ): «Վերցրու, վերցրու»,- երկու անգամ առաջարկել է դիլիջանցի վարորդը: Պետավտոտեսուչը մերժել է: Երբ դիլիջանցին համառել է, տեսուչը ոստիկանություն է կանչել:

Հայ վարորդը 3 ամիս նստել է վրացական բանտում եւ վճարել 6000 լարի տուգանք: Այժմ նա ազատության մեջ է, հայրենի Դիլիջանում: Դիլիջանցի ծանոթները հաստատեցին այդ փաստը, սակայն չկարողացան կամ չցանկացան հիշել վարորդի անուն-ազգանունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930