Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՈՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄ, ՈՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Ապրիլ 29,2011 00:00

Գեղարքունիքի մի շարք գյուղերում դեռեւս չեն իրականացվել անասնաբուժական միջոցառումներ, համաճարակային հիվանդությունների դեմ պատվաստում չեն ստացել ոչ խոշոր, ոչ էլ մանր եղջերավոր անասունները, անասնաբույժներն էլ դեռ չեն ստացել այս տարվա երեք ամիսների աշխատավարձը:

Կարող է զարմանալի թվալ, սակայն մեղավորը պետությունն է: Այս տարվա հունվարից անասնաբուժական ծառայությունները դուրս են բերվել գյուղատնտեսության նախարարության համակարգից՝ այլ կառույցում ընդգրկելու նպատակով, սակայն խնդիրը մինչ օրս բաց է, ինչի արդյունքում էլ ուշացել են անասնաբուժական խիստ կարեւոր միջոցառումները: Մինչդեռ անցած տարիներին թռչնագլխաքանակը չպատվաստելու արդյունքում գյուղացիները լուրջ անկումներ եւ վնասներ են կրել:

Ցավոք, մեծ է հավանականությունը, որ այս տարի էլ վնասներից խուսափել չի լինի: Արդեն արոտ են դուրս եկել ոչխարի չպատվաստված հոտերը, իսկ ամենաուշը երկու շաբաթից սկսվելու է կովերի արոտի շրջանը: Եթե մինչեւ արոտ դուրս գալը անասունները չպատվաստվեն, ապա մոտակա ամիսներին բրուցելոզի, պալարի, դաբաղի եւ սիբիրախտի դեպքեր կլինեն` դրանցից բխող անցանկալի հետեւանքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930