Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻՆ «ԻՄՊԻՉՄԵՆԹ» Է ՍՊԱՌՆՈՒՄ

Ապրիլ 29,2011 00:00

\"\"Իրանի խորհրդարանում սկսվել են երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին պաշտոնազրկելու գործընթացի նախապատրաստական աշխատանքները։ Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով The Guardian-ը: Ըստ աղբյուրի, Ահմադինեջադի պաշտոնանկության՝ պատգամավորների մտադրության պատճառը հնարավոր է, որ վերջինի եւ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի միջեւ տարաձայնությունները լինեն։ Պարբերականի տեղեկությունների համաձայն, Ահմադինեջադի եւ Խամենեի հարաբերությունների վատթարացման մասին, մասնավորապես, վկայում է այն տեղեկությունը, որ Իրանի նախագահը փորձում էր պաշտոնանկ անել հետախուզության գործերով նախարար Հեյդար Մոսլեհին. ապրիլի 17-ին նախարարը Ահմադինեջադի ճնշման ներքո համապատասխան դիմում էր ներկայացրել, սակայն Խամենեի որոշմամբ Մոսլեհին վերականգնվել էր իր պաշտոնում։

Ահմադինեջադի եւ Խամենեի միջեւ տարաձայնություններ նախկինում էլ են եղել։ Իրանի առաջնորդների միջեւ տարաձայնությունների եւս մեկ վկայություն է Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթթաքիի հրաժարականը: Պարբերականի տվյալներով, վերջին հակասության ժամանակ Ահմադինեջադը բացեիբաց ցուցադրել է Խամենեի որոշման հանդեպ իր դժգոհությունը, իսկ այս ուրբաթ օրվանից սկսած՝ նա դադարել է երեւալ հանրության առջեւ։ Մեկնաբանելով վերջին իրադարձությունները, Իրանի ընդդիմության ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ դեպքերի նման ընթացքը Ահմադինեջադին այլեւս չի գոհացնում։ Հիշեցնենք, որ թեեւ Իրանի նախագահը երկրի պաշտոնական ղեկավարն է, բայցեւ Իրանի հոգեւոր առաջնորդը դե ֆակտո լիազորությունների առավել լայն շրջանակներով է օժտված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930