Լրահոս
Օրվա լրահոսը

Բանը հասավ լրացուցիչ պարտիաներին

Ապրիլ 29,2011 00:00

\"\"Սենթ-Լյուիս քաղաքում հայտնի դարձան շախմատի ԱՄՆ-ի 2011 թվականի տղամարդկանց չեմպիոնն ու մրցանակակիրները: Եզրափակչում Գատա Կամսկին երկու անգամ հաղթանակ տարավ Յուրի Շուլմանի նկատմամբ եւ նվաճեց չեմպիոնի կոչումը: Բրոնզե մեդալը բաժին հասավ Սամյուել Շեքլանդին: Իսկ ահա կանանց մրցաշարում Միացյալ Նահանգների շախմատային թագուհու գահը դեռ թափուր է մնում: Դրա համար պայքարում են մեր հայրենակից, ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը եւ միջազգային վարպետ Աննա Զատոնսկիխը: Մրցակարգի համաձայն, նրանք եւս վճռորոշ փուլում երկու անգամ նստեցին խաղատախտակի առջեւ: Սակայն երկու դեպքում էլ պայքարն անզիջում ու համառ ընթացավ՝ մրցակիցներին բերելով կեսական միավոր: Այժմ շախմատիստուհիներին սպասվում են կարճեցված ժամանակով լրացուցիչ պարտիաներ: Մինչ Աբրահամյանն ու Զատոնսկիխը պատրաստվում են նոր դիմակայության, գրոսմայստեր Իրինա Կրուշը նվաճեց ԱՄՆ-ի կանանց առաջնության բրոնզե մեդալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել