Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար՝ Կապանում

Ապրիլ 29,2011 00:00

Երեկ, ժամը 19-20-ի հատվածում, Կապանի օդանավակայանի հարեւանությամբ՝ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհին, ավտովթար է եղել, եւ մեքենան հրդեհվել է: Ըստ ականատեսների՝ ավտոմեքենան արագ էր ընթանում, վարորդը կորցրել է կառավարումը, ու մեքենան շուռ է եկել: Սյունիքի մարզային փրկարարական վարչության հերթապահությունը դեպքի մասին ահազանգ է ստացել ժ. 19.42-ին: Ինչպես տեղեկացնում են վարչությունից՝ Կապանի բնակիչ Արա Ավանեսյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 61 ՍՍ 045 պետհամարանիշի ավտոմեքենայում միայն վարորդն է եղել, ում եւ հաջողվել է անվնաս դուրս գալ մեքենայից:

Դեպքի վայր մեկնած Կապանի հրշեջ փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկի հաջողվել է ժ. 20.01 րոպեին մարել հրդեհը: Այրվել են մեքենայի շարժիչի մարտկոցը եւ խցիկի մի մասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել