Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է

Ապրիլ 30,2011 00:00

\"\"

«Մի քիչ շատ պրիմիտիվ ա, որովհետեւ էդ պատվիրողի ականջները երկար երեւում ա, մի օր կքաշեմ, դեմքը լրիվ կտեսնեք»,- ըստ news.am-ի, երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով օրերս մամուլում հրապարակված այն լուրին, որ ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը «Շանգրիլա» խաղատանը իրենց ծեծել է։ Նա նաեւ նշել է, թե ամոթալի ոչինչ չկա, որ կազինո է այցելում: «Իսկ ով է ասել, որ կազինոն դա վատ է: Ի վերջո, խաղատները Հայաստանում թույլատրված են օրենքով, 19 մլրդ դրամ հարկեր են վճարում: Եվ ո՞վ է ասել, որ խաղատուն այցելողները պարտադիր խաղում են: Ես, օրինակ, չեմ խաղում: 4-5 անգամ եղել եմ Լաս-Վեգասում ու ոչ մի անգամ չեմ խաղացել: Եթե խաղատները վատ են, եթե փակենք, ապա նաեւ՝ բաղնիքները, քանի որ դրանց մասին էլ տարբեր բաներ են ասում»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930