Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրազյան միջոցառումներն ավարտվեցին

Ապրիլ 30,2011 00:00

Ապրիլի 1-ից սկսած, շուրջ մեկ ամիս, Հովհ. Շիրազի անվան թիվ 169 դպրոցի նախաձեռնությամբ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում Շիրազյան օրեր էին: Երեկ դրանք ամփոփվեցին բանաստեղծի անունը կրող դպրոցում:
Դպրոցի տնօրեն Սուսաննա Կիրակոսյանի խոսքով, 1990 թվականից թիվ 169 դպրոցը վերանվանվել է Հովհաննես Շիրազի անվան. «Այդ օրվանից ամեն տարի ապրիլ ամսին մեր դպրոցը կազմակերպում է «Շիրազյան օրեր» խորագրով միջոցառումների շարք: Այս տարի մեզ միացել է մայրաքաղաքի դպրոցների գրեթե  50 տոկոսը»:
Տնօրենը տեղեկացրեց, որ այս մեկ ամսվա ընթացքում կայացել է գեղանկարների ցուցահանդես, շարադրությունների եւ ասմունքի մրցույթ: Վերջինի ժյուրին նախագահել է դերասան Ազատ Գասպարյանը: Ս. Կիրակոսյանն ասաց. «Եթե ամեն անվանակոչված դպրոց տարին մեկ մեր դասականներին նվիրված նմանատիպ միջոցառում կազմակերպի, մեր երեխաները հայ գրականությունից երբեք չեն կտրվի, այլեւս չեն ասի՝ գրականություն չենք կարդում: Արդեն երկար տարիներ մեր դպրոցում հայ եւ ռուս դասականներին նվիրված ցերեկույթներ ենք անցկացնում: Ես միշտ իմ կոլեգաներին ապացուցում եմ, որ ծայրամասային  դպրոցն էլ կարող է լավը լինել»:   
Ասմունքի մրցույթի հանձնաժողովի նախագահ Ա. Գասպարյանն էլ նշեց. «Մոտ քառորդ դար է՝ մասնակցում եմ այս դպրոցում կազմակերպվող Շիրազյան օրերին: Այս տարի ասմունքի մրցույթի մասնակիցների թիվն այնքան շատ էր, որ նույնիսկ զարմացել էինք: Այդ փաստը շատ ուրախալի էր, սակայն որակի առումով երեխաները «կաղում» էին: Մյուս կողմից էլ՝ ոչինչ, թող քանակն ապահովեն, որակը տարիների ընթացքում կհարթվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930