Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԳԵՏՆ Է ԸՆԿԵԼ

Մայիս 31,2011 00:00

Մայիսի 28-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Կապան քաղաքում ավտովթար է եղել, որի հետեւանքով մեքենան ջարդելով քաղաքի միջով հոսող Վաչագան գետի ցանկապատված պատնեշը՝ շրջվել եւ ընկել է գետը: Վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզպետարանի հարեւանությամբ՝ Մելիք Ստեփանյան եւ Գարեգին Նժդեհ փողոցների հատման կամրջի հատվածում, որտեղ էլ Կապանի բնակիչ՝ 1985թ. ծնված Վարդան Գեւորգյանը իրեն պատկանող BMW X5 մակնիշի 17 ԼՍ 778 պետհամարանիշի ավտոմեքենայով 23-ամյա ուղեւոր Մասիս Անդրեասյանի հետ վթարի է ենթարկվել: Սյունիքի մարզի քննչական բաժնում փաստի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:
Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքից «Առավոտին» տեղեկացրին, որ հիվանդանոցում է գտնվում միայն Վարդան Գեւորգյանը, ում վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում, միայն մարմնի վրա առկա են վերքեր:
 Իսկ կամրջի ջարդված ճաղավանդակները հատուկ մեքենայի միջոցով դուրս էին բերվում գետից արդեն կեսօրվա ժամերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել