Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ ԶՈՀԵՐ ՉԿԱՆ

Մայիս 31,2011 00:00

Անցյալ տարի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (արդեն նախկին)  պետ Կարինե Կիրակոսյանին դիմեցին 11 լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ: Նրանք տեղեկացրել էին, որ տարիներ շարունակ օգտվում են Արշակունյաց պողոտա 2 հասցեում գտնվող Մամուլի տան վերելակներից: Խմբագրությունները գտնվում են 15 հարկանի այդ շենքի տարբեր հարկերում: Անցյալ դարի 70-ական թվականներից գործող 2 վերելակներից (խորհրդային տարիներին Սպիտակում արտադրված) հազվադեպ է պատահում, որ աշխատեն 2-ը: Լրատվամիջոցները բարձրացրել էին նաեւ վերելակների անվտանգության հարցը՝ վերելակներ, որոնք ցանկացած պահի կարող են մարդկային կյանք արժենալ: Երեկ վերելակներից մեկի ճոպանը պոկվեց եւ բախվելով պատերին՝ կիսաթեք «հենվեց» վերելակի «դրսի» դռներին: Բախման՝ «հենման» պահին վերելակում գտնվող կինը վախից ուշագնաց էր եղել: Բարեբախտաբար, այս անգամ էլ զոհ չեղավ:
Այս շենքը, որը գտնվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության ենթակայության տակ, եւ սպառող կազմակերպությունները ոչնչով մեղավոր չեն շենքի անվտանգության բացակայության եւ անտարբերության համար: Ինչքա՞ն կարելի է վախվորած օգտվել մի բանից, որը ենթակա է վթարի, որը կարող է մարդու կյանք խլել: Եվ քանի՞ անգամ կարելի է հրավիրել պատկան կոչվող մարմնի ուշադրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031