Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրահարների հանգիստը հարամեցին

Մայիս 31,2011 00:00

\"\"Երկու երիտասարդ գերաստղ Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը կարծես թե լրջորեն սիրահարվել են: Ըստ glamour.ru-ի՝ այժմ նրանք միասին իրենց հանգիստն են անցկացնում Հավայան կղզիներում: Զույգն այնքան տարված է միմյանցով, որ ոչ մի վայրկյան մեկը մյուսից աչք չի կտրում: \"\"Պապարացցիներին հաջողվել է լուսանկարել շատ ռոմանտիկ կադրեր: Օրինակ՝ այն, թե ինչպես են Ջասթինն ու Սելենան կրքոտ համբուրվում օվկիանոսում:
Սիրահարների հանգիստը կարծես թե փչացրել են Ջասթինի երկրպագուհիները:
Փոփ երգիչն ու ընկերուհին՝ Սելենան սարսափած են, քանի որ վերջինիս երկրպագուհիները սպառնում են սպանել 18-ամյա դերասանուհուն՝ իրենց կուռքի հետ կապի պատճառով: Աղջկա վրա սպառնալիքների մի մեծ տարափ է տեղացել սուպերաստղի հետ Հավայան կղզիներում ռոմանտիկ հանգիստ անցկացնելուց հետո:
«Հեռո՜ւ մնա Ջասթինից, պեդոֆիլ»,- գրել է երգչի երկրպագուհիներից մեկը «Twitter»-ում:
«Ես քեզ գիշերը կսպանեմ քո կեղտոտ անկողնում»,- հայտարարել է մեկ այլ աղջիկ՝ «Facebook»-ում:
«Սելենա Գոմեսը շատ մոտ է դանդաղ ու տանջալից մահվանը»,-այսպիսի հաղորդագրություն է տարածել մեկ ուրիշը:
Սելենան շոկի մեջ է: Չնայած նա առաջին անգամ չէ, որ սպառնալիքներով լի գրություններ է ստանում իր սիրեցյալի երկրպագուհիներից, բայց այս անգամ դրանք չափից շատ են: Մեղադրանքների նախորդ տարափը նրա գլխին տեղացել էր Բիբերի հետ հունվարյան արձակուրդներն անցկացնելիս:

\"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031