Լրահոս
Օրվա լրահոսը

Ծննդյան տոնը՝ գյուղում

Հունիս 30,2011 00:00

\"\"Երգչուհի Ալսուն նշել է իր 28-ամյակը՝ այն փոքրիկ գյուղակում, որտեղ երբեւէ ապրել է իր սիրելի տատը: Dni.ru-ի փոխանցմամբ, ամուսինն ու երեխաները ներկա չեն եղել այս խնջույքին: Երգչուհու ծննդյան տոնին ներկա է եղել 15000 մարդ, չնայած այն բանին, որ գյուղի բնակիչների թիվը 10000-ի է հասնում:
\"\"Իր ծննդյան տոնին մեծ համերգ կազմակերպելն արդեն ավանդույթ է դարձել երգչուհու համար: Արդեն 4-րդ տարին է, ինչ նա մեծ ու շքեղ ծննդյան տոն է կազմակերպում: Եվ այս ամենը Ալսուն անում է հանուն իր սիրելի տատի:
Երբ տատը չէր կարողանում գնալ նրա համերգներին, նա ինքն էր իր կոլեգաների՝ Գազմանովի, Կոբզոնի եւ այլոց հետ համերգ պատրաստում եւ մեկնում գյուղ:
Ծննդյան տոնին խոստացել էր գալ նաեւ Ալլա Պուգաչովան, բայց չեկավ: Պրիմադոննան դեռեւս չի մասնակցել Ալսուի՝ ավանդույթ դարձած այս տոնակատարությանը: Անցյալ տարվա աշնանը Ալսուի տատը մահացավ, սակայն համերգները չդադարեցին:
Ամեն տարի երգչուհին իր ամուսնու ուղեկցությամբ էր գալիս գյուղ: Սակայն այս տարի նա մենակ էր: Ճիշտ է՝ ծննդյան տոնը, նաեւ համերգը գյուղում են կազմակերպել, բայց ձայնային, լուսային որակների բարձր մակարդակն ապահովված է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930