Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՆՇԱՆԱԿԱԾ ԴԱՏԱՎՈՐԸ՝ ԱՅԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հունիս 30,2011 00:00

Ի՞նչ խնդիր է հետապնդում դատավորի «գործուղումը»

\"\"\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժ.12-ին նշանակվել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ նրա եղբոր՝ Տիգրանի բողոքն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի: Վերջինս եւ իր ներկայացուցիչը, դատարանին անհայտ պատճառներով, բացակայում էին, ի դեպ, 3-րդ անգամ, իսկ ՀՔԾ-ն էլ, որը «մաս է կազմում» պատասխանողի, գրություն էր ուղարկել դատարան գործն առանց իրեն քննելու եւ մերժելու՝ անհիմն համարելու հիմքով:
Փոստանջյանները հաղորդում են ուղարկել հանցագործության մասին, գործողություն չի կատարվել եւ անհետեւանք է մնացել հաղորդումը:
Դատական նիստը նախագահում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակված Արմեն Բեկթաշյանը: Կհարցնեք՝ այդ դեպքում ի՞նչ գործ ունի մարզի դատավորը մեկ այլ դատարանում՝ Կենտրոն եւ Նոր Նորքի: Պարզվեց, որ նրան այս նիստը նախագահելու համար գործուղել է ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը: Այդ դեպքում, «պատճաշ դատարան» ունենալու համար անհրաժեշտ էր, որ ՀՀ նախագահը կասեցներ Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները, նրան նշանակեր \"\"Կենտրոնի դատավոր, որպեսզի քններ Փոստանջյանների կամ տվյալ տարածքի մեկ այլ քաղաքացու գործը:
Դատարանում ԱԺ պատգամավորի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ այլ դատարանում գործը քննելու համար: Դատավորը մերժեց այս միջնորդությունը: Իսկ երբ Հայկ Ալումյանը ասաց, որ նա պարզաբանման համար դիմի Սահմանադրական դատարան (ՍԴ-ն մերժել է դատավորների այս կարգի «գործուղումները»), դատավորը ասաց. «Դուք դիմեք վերադաս մարմնին: Ինձ գործուղել են այստեղ»:
Անհարմար վիճակից դուրս գալու համար պատգամավորի ներկայացուցիչը խնդրեց հետաձգել նիստը՝ այլ պատճառաբանությամբ. Աղվան Հովսեփյանի բացակայության եւ գործի նյութերին ծանոթանալու: Երիտասարդ դատավորը խորը շունչ քաշելով բավարարեց այս միջնորդությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել