Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆԱԳՈՐԾՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հուլիս 30,2011 00:00

\"\"Ձեզ են դիմում մի խումբ զինծառայողներ, որոնց ուսերին ընկավ ծանր եւ  պատվաբեր պատասխանատվություն՝ ձեռքի տակ եղած ամեն հնարավորություն զենքի վերածել ընդդեմ թշնամու: Այդպես ստեղծվեցին պաշտպանական եւ հարձակողական՝ հայրենի արտադրության զինատեսակները:

Նվիրյալների փաղանգի մեջ հանդուգն շատ հայորդիներ, հաղթահարելով ծայրահեղ իրավիճակները՝ սեփական ուժերով նախաձեռնել են զենք-զինամթերքի հայթայթումներ այլ պետություններից;

Ռազմաարդյունաբերական ոլորտի անխոնջ մշակներից մեկը նաեւ Ավիկ Օհանյանն էր:

Ավիկ Օհանյանը սեփական նախաձեռնությամբ եւ պաշտպանության նախարարության գիտությամբ ու երաշխավորությամբ, 1992-94թթ. ձեռնամուխ եղավ կազմակերպելու ՍՍՀՄ զորահավաքային պահեստարան Բիշքեկից փամփուշտների արտադրության հոսքագծերի ձեռքբերման եւ տեղափոխման աշխատանքները: Հոսքագծի գինը կազմել է 25 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ այն ձեռք բերելիս Հայաստանի պետական միջոցներից ծախսվել է 17 միլիոն ռուբլի, որը Բիշքեկի գործարանում 1971թ. հաշվեկշռային արժեքն էր:

Այն 1993թ. հաշվարկով կազմում էր ընդամենը 20-22 հազար դոլարի չափ գումար:

2 տարվա ընթացքում Ավիկ Օհանյանի կատարած կազմակերպական ծախսերը, որը, բնականաբար, հնարավոր չէր փաստաթղթավորել, կազմել են 46 000 ԱՄն դոլարին համարժեք գումար: Նկատի առնելով գործողության կազմակերպման ծայրահեղ վիճակները ու գործի բացառիկ նշանակությունը, Ավիկ Օհանյանը գումարները տարբեր անձանցից ու կազմակերպություններից վերցրել է պարտքով, հետագայում պետությունից վերցնելու եւ հատուցելու պայմանով, ինչպես ժամանակին երաշխավորել էր այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը:

Հոսքագիծը Հայաստան հասնելուց հետո պետք է վճարվեր կազմակերպական ծախսերը, սակայն 1994թ.-ին, հանգամանքների բերումով, Վ. Մանուկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այս խնդիրը բարձրացվել է մամուլով, սակայն հայտնի չէ այդ գործողությունների առաջացրած հետեւանքները եւ այն պետական անտարբերությունը ու բյուրոկրատական ճարպկամտությունը, որի արդյունքում նվիրյալ մարդը պատժվել է հենց իր նվիրյալության համար: Այն պարտքային գումարները, որով Ավիկ Օհանյանը հոգացել է գործողության կազմակերպական ծախսային մասը, չի հատուցվել մինչ օրս եւ պարտատերերի հայցերով Ավիկ Օհանյանը զրկվել է իր երեխաների տնից, իր գույքից, որը գումարային արտահայտությամբ կազմել է 72 000 դոլարի չափ գումար:

Նրա բազմաթիվ դիմումներն արժանացել են ձեւական վերաբերմունքի, եւ լուծումներ չեն առաջարկվել:

Ուստի խնդրում ենք Ձեզ անդրադառնալ այս հանիրավի չլուծված հարցին, որի հետեւանքները սպանիչ են դառնում Ավիկ Օհանյանի ընտանիքի համար:

Խնդրում ենք Ձեր ցուցումը՝ այլ միջոցներից նրան հատկացնելու գումարը, որը դուրս կբերի նրա ընտանիքը ծայրահեղ վիճակից:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ս. ՋԱՆՎԵԼՅԱՆ

Ս. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

1994թ. հոկտեմբերի 16-ին հոսքագծի համակարգը (9 վագոն բեռ) «Նեյտրոն» գործարանում տեղադրվեց եւ սկսեց արտադրանք տալ: 1995թ. հունվարին ՊԱԿ-ի աշխատակիցները ձերբակալեցին Ա. Օհանյանին՝ նրա իսկ աշխատասենյակում, եւ մի քանի օր մեկուսացնելուց հետո բաց թողեցին: Ա. Օհանյանին տրվեց ինչ-որ հրաման՝ նա ազատված էր նաեւ աշխատանքից: Ընդամենն օրեր առաջ էր Ա. Օհանյանը պարգեւատրվել մի քանի հազար դրամով՝ 1993-94թթ.-ին տնտեսական խոշոր ներդրում կատարելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031