Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ, ԵՎ ԱՍՊԵՏՆԵՐ

Հուլիս 30,2011 00:00

Մարտունիում ընթացող «Սեւանա լիճ 2011» շախմատի միջազգային ավանդական մրցաշարն ավարտվում է: Յոթ տուրից հետո միանձնյա առաջատարի դերն ստանձնել է Վրաստանի միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Բաադուր Ջոբավան: Մեր հանրապետության ներկայացուցիչները, որոնք մրցաշարի միջնամասում կազմում էին առաջին եռյակը, մի փոքր թուլացրել են տեմպը, թեեւ մնացած երկու տուրերում հաջող հանդես գալու դեպքում կարող են բարելավել դիրքերը: Ասվածը հիմնականում վերաբերում է Տիգրան Լ. Պետրոսյանին, Հրանտ Մելքումյանին եւ Արման Փաշիկյանին:

Նախավերջին տուրից առաջ մրցաշարայի ն աղյուսակում տասը գրոսմայստերները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:

1. Բաադուր Ջոբավա (Վրաստան) 4,5

միավոր

2. Ժու Ժիանչաո (Չինաստան) 4,0

3. Տիգրան Պետրոսյան (Հայաստան) 4,0

4. Հրանտ Մելքումյան (Հայաստան) 4,0

5. Արման Փաշիկյան (Հայաստան) 3,5

6. Իլդար Խայրուլին (Ռուսաստան) 3,5

7. Սերգեյ Ժիգալկո (Բելառուս) 3,5

8. Ավետիք Գրիգորյան (Հայաստան) 3,0

9. Սամվել Տեր-Սահակյան (Հայաստան) 2,5

10. Զավեն Անդրիասյան (Հայաստան) 2,5

Շախմատասերներին տեղեկացրել էինք, որ երրորդ տուրից հետո ռուսաստանցի Իլդար Խայրուլինը վիրահատվել էր, ինչի պատճառով չէին կայացել հաջորդ երկու տուրերում Սերգեյ Ժիգալկոյի եւ Զավեն Անդրիասյանի հետ պարտիաները: Երեկ մրցաշարի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը Մարտունիից «Առավոտին» տեղեկացրեց. «Շախմատիստների շրջանում ասպետությունն ընդունված վարվեցողություն է: Կանոնակարգով՝ եթե մասնակիցը հարգելի պատճառով բաց է թողնում հերթական պարտիան, ապա նրա եւ տվյալ մրցակցի միջեւ փոխադարձ համաձայնությամբ հանդիպումն ուշացումով անցկացնելու իրավունք է տրվում: Խայրուլինը մրցաշարն ավարտին հասցնելու մեծ ցանկություն ուներ ու նրա առաջիկա մրցակիցները՝ Սերգեյը եւ Զավենը, ընդառաջ գնացին նրան: Այնպես որ, այստեղ՝ Մարտունիում, մրցաշարն արդեն շարունակվում է իր սովորական հունով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031