Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հարմարավետ զբոսաշրջության համար

Սեպտեմբեր 30,2011 00:00

inLOBBY գերմանական ընկերությունը համաշխարհային հանրության ուշադրությանն է ներկայացնում առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգ (https://www.inLOBBY.com), որը նոր խոսք է նմանատիպ ծառայությունների ոլորտում:
Նախագծի հեղինակների նպատակն է դարձնել օնլայն հյուրանոցային պատվերների ամրագրումը նորարարական եւ ավելի հարմարավետ: inLOBBY-ն հնարավորություն է տալիս այցելուներին անմիջական կապ հաստատել հազարավոր հյուրանոցների հետ էլեկտրոնային փոստի, օնլայն շփման, հեռախոսազանգի եւ նույնիսկ տեսազանգի միջոցով եւ ստանալ հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխաններ անմիջապես հյուրանոցի ներկայացուցչից: Եվ արդեն այսօր համակարգի հյուրանոցային բազան համալրված է ավելի քան 120.000 հյուրանոցներով՝ աշխարհի տարբեր երկրներից: Ընկերությունը վստահ է, որ այս համակարգը մեծ հետաքրքրություն կառաջացնի աշխարհասփյուռ հայերի համար՝ նպաստելով նրանց անհատական եւ գործնական ծրագրերին: inLOBBY-ին միտված է ամուր դիրքեր գրավել հյուրանոցային պատվերների համաշխարհային շուկայում՝ շարունակելով ընդլայնել ծառայությունների ցանկը, որոնց թվում կլինեն առցանց ավիատոմսերի ձեռք բերման հնարավորություններ, ճանապարհորդական ամբողջական փաթեթների առաջարկ հաճախորդներին: Խոշոր ֆինանսական ներդրումներ պահանջող այս նախագիծը կայացել է ՏՏ ոլորտի, բանկային, մարկետինգային կառույցների եւ առցանց հյուրանոցային սեկտորի լավագույն մասնագետների, ինչպես նաեւ Եվրոպայում, Ասիայում, հետխորհրդային պետություններում, Մերձավոր Արեւելքում, Հարավային Ամերիկայում, Միացյալ Նահանգներում ընկերության ներկայացուցիչների համարձակ եւ արդյունավետ աշխատանքների շնորհիվ:
inLOBBY ընկերությունը ցանկանում է ընդգծել, որ համակարգի ստեղծման եւ կայացման գործում կարեւորագույն դեր է ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով հանդիսանում է նախագծի գաղափարակիրն ու գիտական ղեկավարը, ինչպես նաեւ ընկերության խոշոր բաժնետերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930