Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը վարորդներին կհսկի տեսախցիկներով

Հոկտեմբեր 28,2011 10:56

Հատվածներ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային  ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանի հարցազրույցից:

– Պարոն Սարգսյան, ի՞նչ փուլում է գտնվում Երեւանի փողոցներում տեսանկահարանող եւ արագաչափ տեխնիկա տեղադրելու ծրագիրը։

Այս տարվա ծրագրով պետք է կառուցվեր կենտրոնը։ Շինարարական աշխատանքները արդեն ավարտին են մոտենում, եւ նախատեսված է, որ մինչեւ տարվա վերջ պետք է Երեւանի տասը բանուկ խաչմերուկներում տեղադրվեն դիտարկման տեսախցիկներ եւ 15 վայրերում՝ արագաչափ սարքեր: Նոյեմբերի 1-ից արդեն սկսելու են սարքավորումների տեղադրման աշխատանքները։

– Ի՞նչ կենտրոն Է կառուցվում, որտե՞ղ է այն գտնվում։

– Այդ  կենտրոնը  ճանապարհային ոստիկանության  շենքի երրորդ հարկում է գտնվում, այդտեղ նստած են լինելու աշխատողները եւ իրենք հսկելու են տեսախցիկների աշխատանքը։

– Ուղիղ եթերի ռեժիմո՞վ են հսկելու։

– Այո ու միանգամից տեսնելու են, թե որ խաչմերուկներում ինչ խախտումներ են լինում, գրելու են ու ուղարկելու ըստ բնակության վայրի։

– Վարորղները իմանալո՞ւ  են, թե որտեղ Է գտնվում տեխնիկան։

– Այո, իհարկե: Բոլորը տեղեկացվելու են, թե որտեղ են տեղադրված այդ սարքավորումները։ Դա օրենքի պահանջն է։

– Ասացիք, որ տեխնիկան նոյեմբերի 1-ից է տհդաղրվելու։ Իսկ երբվանի՞ց են դրանք սկսելու գործել։

– Երկու  օրվա  ընթացքում  դրանք պետք է որ աշխատեն արդեն, ազգաբնակչությունը միանգամից   կտեղեկացվի։ Այնպես չի լինի, որ վարորդը հանկարծակի  իմանա,  որ  այս  կամ  այն խաչմերուկում հատուկ սարք կար։ Իմանալու են, որ, օրինակ, Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկում տեղադրված է նկարահանող սարքավորում:

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31