Լրահոս
Օրվա լրահոսը

Թռչկանի ջրվեժը հաղթե՞ց բիզնեսին

Հոկտեմբեր 31,2011 19:39

Թռչկանի ջրվեժում հիդրոէլեկտրակայանի շինարարությունը դադարեցվել է, տեխնիկան էլ՝ տարածքից դուրս է բերվել: Ինչպես գրված է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» բնապահպանական խմբի հաղորդագրությունում, հիդրոէլեկտրակայանը կառուցող «Ռոբշին» ընկերությունը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով բնապահպանության նախարարության առաջարկությունը: Ինչպես նաեւ քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով է «Ռոբշինը»  դադարեցրել Թռչկանում շինաշխատանքները:

«Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտահայտող լուծումներ»,-գրված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ գրեթե մեկ շաբաթ է, ինչ բնապահպանները Թռչկանի ջրվեժի մոտ նստացույց են անում՝ հիդրոէլեկտրակայանի կառուցումը կանխելու նպատակով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31