Լրահոս
Օրվա լրահոսը

Դիակի ինքնությունը պարզվել է

Հոկտեմբեր 31,2011 19:51
Քիչ առաջ aravot.am-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը պարզել է այսօր Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի վրա գտնվող երկաթգծին հարակից տարածքում հայտնաբերված դիակի ինքնությունը: Նա Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 55-ամյա Կարապետ Գաբրիելյանն էր:
Հիշեցնենք, որ ինչպես այսօր` ավելի վաղ, դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի վրա գտնվող երկաթգծին հարակից տարածքում տղամարդու դիակ կա:
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ, դիակի վրա բռնության հետքեր չկան: Դիակի հայտնաբերման վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ մահացածը եղել է թափառաշրջիկ, իսկ նրա դիակի մոտ հայտնաբերվել են գարեջրի դատարկ շշեր:
Հաշված րոպեների ընթացքում ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները դեպքի վայր բերեցին մեծ թվով թափառաշրջիկների, որ ճշտեն մահացածի ինքնությունը: Նրանցից ոչ ոք չկարողացավ կոնկրետ ասել մահացածի տվյալները, սակայն շատերը նշում էին, որ մահացածի հետ մի քանի անգամ խմել են, բայց անունը չգիտեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31