Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը շուրջ 4 մլն. եվրո կտրամադրի Թուրքիային՝ ժամանակավոր կացարաններ կառուցելու համար

Հոկտեմբեր 31,2011 19:48


Եվրամիությունը եւ թուրքական <Կարմիր մահիկը> երկուշաբթի օրը համաձայնագիր են ստորագրել Թուրքիայի հարավ-արեւմուտքում գտնվող Վան գավառում, հոկտեմբերի 23-ի երկրաշարժի արդյունքում անօթեւան մնացածների համար 1,2 հազար ժամանակավոր կացարաններ կառուցելու մասին: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ին՝  վկայակոչելով Եվրահանձնաժողովից ստացված հաղորդագրությունները:

Ժամանակավոր կացարանների կառուցման արժեքը կարող է կազմել շուրջ 4 մլն. եվրո: Այդպիսի կացարանների գնումն ու հավաքումը իրականացվելու է թուրքական <Կարմիր մահիկի> կողմից: Հենց այս կազմակերպությունն է հանդիսանում ԵՄ-ից ստացվելիք նվիրատվության հասցեատերը: Այդուհանդերձ, մարդկանց կացարաններով ապահովելու մյուս աշխատանքներն իրականացվելու են տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ Վանի կառավարության եւ քաղաքապետարանների հետ համագործակցությամբ:

Նոր կացարանները կարող են տեղավորել 6 հազար մարդ: Դրանք լինելու են կատարելապես մեկուսացված երկու սենյականոց տներ՝ խոհանոցով եւ սանհանգույցով, դրանք կմտակարարավեն ջրով եւ էլեկտրաէներգիայով, նաեւ առանձին կոյուղի կունենան: Թուրքական NTV հեռուսաալիքը միաժամանակ տեղեկացրել է երկրաշարժի գոտում վնասված ավելի քան 3 հազար տներ քանդելու մասին:

Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած 7,2 մագնիտուտով երկրաշարժի զոհերի թիվը  հասել է 601-ի: Տեղի սեյսմոլոգները ավելի վաղ ենթադրում էին, թե տարերային աղետի զոհերի թիվը կարող է կազմել  500-1000 մարդ: Երեկվա դրությամբ՝ աղետից հետո փլատակներից դուրս բերվածների  թիվը 188-ն էր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31