Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկադյորը զոհվել է. ոստիկանությունը քննում է միջադեպի մանրամասները (տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2011 20:13

Սիլվեսթեր Սթալոնեի մարտաֆիլմերից մեկի՝ «The Expendables – 2»-ի նկարահանման ժամանակ կասկադյոր է զոհվել: Զոհվածը պետք է փչովի նավակով հնարք ցուցադրեր, որը պիռոտեխնիկայի միջոցով պայթեցվում է: Մարտաֆիլմի նկարահանման ժամանակ մյուս  կասկադյորն  էլ բազմաթիվ վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:

Ֆիլմը նկարահանվում է Բուլղարիայում, մայրաքաղաք Սոֆիայի մոտակայքում: Այժմ ոստիկանությունը քննում է միջադեպի մանրամասները: Մարտաֆիլմը նկարահանող «Nu Image/Millennium Films» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, թե սգում է տուժածների հետ կատարվածի համար:

Ֆիլմում նկարահանվել է աստղային կազմ՝ Առնոլդ Շվարցենեգերը,  Բրյուս Ուիլիսը,  Յետ Լին, Չակ Նորիսը եւ ուրիշներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31