Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՍԸ ՈՉԽԱՐ, ՀԻՆԳԸ ԿՈՎ, ԳԼԽԻԴ ՄԵՌՆԵՄ ՄԱԼԵՆԿՈՎ»

Նոյեմբեր 08,2011 00:00

\"\"Հարցազրույց ԱԺ նախա•ահի խորհրդական  Ալբերտ Հերոյանի հետ

-Մեր մի մասնավոր զրույցի ժամանակ ասացիք, թե Դուք  Ձեր կյանքում չորս ան•ամ սով եք  տեսել:
– Ես ուզում եմ, որ մեր այս խոսակցությունը այնքան ճիշտ եւ ըմբռնելի լինի, որովհետեւ ամեն մի  իմ հասակն ունեցող անձնավորություն կարող  է ինձ հետ համամիտ լինել, բայց, ովքեր իմ հասակը չեն ունենա, չեն հասկանա:  Ես Ձեզ ասել եմ, որ չորս սով եմ տեսել, հայրենական պատերազմից հետո մինչեւ 1962-63- ական թվականները սովի ժամանակներ են եղել: Ուսանող ժամանակ ընդամենը  200 •րամ հաց էին տալիս, ես 57 թվականի բան եմ պատմում, այդ հացը սեղմում  էիր, ջուրը կաթում  էր, եթե կերար, անպայման  «իժո•այից»  պետք է հիվանդանայիր: Ես տարբեր բնա•ավառներում  եմ աշխատել եւ հասկացել եմ, որ աշխատող  մարդը  հիմա երբեք սոված չի կարող լինել:
-Ձեր կարծիքով, հիմա   մարդկանց սոցիալական վիճակը  ինչպիսի՞ն է:
– Մեր մեջքը ջարդեց երկրաշարժը,  ես ինքս որպես ՀՀ քաղաքացի , ինքս էլ այդ տարածաշրջանի բնակիչ, զ•ացել եմ, մենք մեր ձեռքով  մեր ժողովրդին բոշա դարձրեցինք: Դուք ինքներդ լավ •իտեք, ես մարզպետ եմ  աշխատել, ժողովրդի հետ  շփվել եմ, մինչեւ մարզպետ աշխատելը արտադրության մեջ էլ եմ եղել եւ այս ամբողջ ընթացքում ես չեմ նկատել, որ մարդը աշխատի եւ սոված մնա:  Մարդը պետք է  աշխատի, դա կլինի քրտնաջան թե ինչպես, բայց պետք է մարդը աշխատի:
-Ասում են,թե աշխատատեղերը քիչ են, մարդիկ ուզում  են աշխատել, բայց   լավ չեն վարձատրվում, •ները բարձրանում  են:
– Ես քաղաքի էսօրվա վիճակով չեմ կարող վիճել, որովհետեւ հարյուրավոր, հազարավոր •ործարաններ են փակվել, բայց, •յուղական  շրջաններում՝ հնարավոր չէ: Սովետական կար•երի ժամանակներից  համայնքի հողատարածքները  մնացել  են նույնը, ջուրը՝ նույնը,արեւը՝ նույնը: Էդ ո՞նց է, կոլխոզը կարողացել  է ժողովրդին ապահովել, եւ աշխատավարձը տալ եւ ամեն մեկը տարվա  մեջ, ընդհուպ, կարողացել  է մեկ ավտոմեքենա  •նել:
-Բայց հասարակար•ը  վաղուց է  փոխվել, հիմա այլ կար•եր են •ործում, ոչ սովետական:
– Չեն աշխատում, այո, կան խնդիրներ, բայց ով ձ•տում է   աշխատանքի, նա ամեն ինչ ունենում է: Ճիշտ է, դժվար բան է աշխատելը, բայց մի կողմից էլ մենք սովորեցրինք էդ բոշայությունը, ներողություն, էդ բառի համար: Օրինակ, էսօրվա  վիճակով, ի՞նչ է նշանակում, հայ ժողովուրդը ձեռք է  մեկնում, փող  է հավաքում, ի՞նչ է   նշանակում, հարբեցող  մարդ ենք տեսնում փողոցներում, երբ էն կար•երի ժամանակ դա բացարձակ չի եղել:
-Դուք դա ինչո՞վ եք բացատրում:
– Ես ասում  եմ՝ երբ մարդուն սովորեցնում  ես, որ տալու ես, նա  հաշվարկ  է անում, շատ էլ լավ •րա•ետ է, թվաբանություն էլ •իտի: Հաշվարկ է  անում՝ նպաստ ստանա՞լն  է շահավետ, թե՝  աշխատելը եւ  •ցում-բռնում  է, որ էսօրվա  վիճակով աշխատելը եւ նպաստ ստանալը հավասարազոր են, մտածում է՝  ուրեմն ինչո՞ւ աշխատեմ:  Մենակ ինքը չէ, երեխաներին էլ  է  հետը տանում  էդ նպաստի ճանապարհով: Սրան պետք  է վերջ տալ: Մարզպետ եղած ժամանակ ես էդ հարցադրումը շատ եմ արել, օրինակ, ասել եմ, եթե մի ընտանիք ղեկավարում  է   կինը, ամուսինը չկա, երեք-չորս երեխա կա, եւ նա կարողանում է   աշխատել եւ պահել էդ երեխաներին, ուրեմն, ինչո՞ւ ամուսինը եւ կինն  իրենց երկու -երեք երեխային չեն կարողանում պահել: Ես ինքս մարզպետ եղած  ժամանակ առաջարկել էի, որ ունեցած  կովին չնայեն, եթե դու մարդուն ստիպում  ես, որ  կով չունենա, խալի չունենա   պատին կախված, որ նպաստ տաս, դա պիտի չընդունվեր: Էսօրվա կառավարությունը  որոշում է   կայացրել,  որ  երկու կով ունեցողն էլ պիտի նպաստ ստանա: Դա կարելի է   խրախուսել: Եվ ուզում եմ հիշել 1954 թվականի սովետական մտքերից մեկը, երբ Կենտկոմի •լխավոր քարտուղարն  էր Մալենկովը: Ստալինի ժամանակ ոչ մեկին չէր թույլատրվում մեկ կովից եւ երկու ոչխարից ավել պահել, բայց Մալենկովի ժամանակ տասը ոչխար թույլատրեցին եւ  հին•ը կով, եւ դրա համար ժողովուրդը խրախուսող մի եր• հորինեց.« Տասը ոչխար, հին•ը կով՝ •լխիդ մեռնեմ Մալենկով»:
-Հիմա  մեզ Մալենկո՞վ  է պետք:
-Չէ, Մալենկով մեզ պետք չի, մալենկովներ մենք շատ ունենք, փառք աստծո, էս ազ•ի մեջ/ ես վիրավորելու խնդիր չունեմ/, բայց տասը հո•ուց իննը ուզում է  հանրապետության նախա•ահ դառնալ, թողնենք էս խնդիրը, չմանրանանք, մեր խնդիրը նա  է, որ մենք պիտի հաղթահարենք էս ամեն ինչը: Էս ազ•ը իրավունք  չունի բոշա լինելու: Երկրորդ օրինակը բերեմ: Եթե մենք վերցնում  ենք սփյուռքի հայերին, մենք սոված մարդ չենք տեսնում, ընդհակառակը, աշխարհի  ամենահարուստների շարքում մեր սփյուռքի հայերն են: Էդ ոնց է, որ  այստեղ այսպես է: Սրան բերեց երկրաշարժը, հազար ան•ամ ներողություն եմ խնդրում,  մենք պետություն չենք ունեցել 700 տարի, բայց մենք ուսումնասիրել ենք Ռուսաստանին, էսօրվա  վիճակով   ընդամենը մեկ ցար կարելի է հաշվել, որ ուժեղ ցար  է եղել, ուժեղ ղեկավար է եղել: Խնդիրը սա է, եւ ինձ համար դժվարը  էն, որ էս փոքր ազ•ը, ունիվերսալ ազ•ի  ներկայացուցիչը  իրավունք  չունի սոված մնալ:
– Դուք ասում եք՝ թողնենք, էդ, բայց չե՞ք կարծում, որ քաղաքականությունը  չենք կարող շրջանցել, այսօր վարվող քաղաքական •ործընթացները Ձեզ •ոհացնո՞ւմ են:
–  Ես կուսակցությունների վերաբերյալ  մի բառ ունեմ, ես ժողովրդական խոսքով եմ ուզում ասել՝ «ամեն մարդ  կրակը իրա բաղարջի տակ է քաշում»: Էս երկրի համար երկու, ամենաշատը  երեք կուսակցությունը  հերիք ա, կուսակցություն, որը իր դրվածքով, իր մոտեցումով ժողովրդական լինի: Քսան տարի անցել է, մենք էդ փորձերի միջով անցել ենք, մանավանդ ես, եւ այսօրվա վիճակով, կներեք, իհարկե,  ա•ռավը իրա  ձա•ին ա  •ովում,  սոխակն իրա ձա•ին, ամեն մեկի համար ինքը սիրուն է, ինքը լավն է: Ես կուզենայի մեկ խնդիր առաջ քաշել,  ախր, դու ասում  ես քաղաքականություն, քաղաքականությունը այնպիսի մի վատ բան է, որ պիտի չմտնես դրա մեջ, էդ հորձանուտի մեջ որ մտնում ես, լավ չի լինում:
-Բայց ինչպե՞ս չմտնես, երկիրը  դրանով  է ղեկավարվում, կուսակցություններով:
– Այո, բայց քաղաքականություն կա, որ  հակառակ ուղղությամբ  է քեզ տանում, դու ո՞ւր ես •նում էդ հորձանուտի մեջ մտնում: Ո՞վ  է  էդ կուսակցության անդամը, ո՞վ է իր  ներքին ապրումներով, սրտանց էդ կուսակցության շահերը պաշտպանում: 
-Այսօր կա Հանրապետական կուսակցության, որը իշխողն  է,  մի քանի ամսից խորհրդարանական ընտրություններ են, ի՞նչ եք կարծում,ի՞նչ կլինի:
-Ես Ձեզ մեկ նախադասություն եմ ուզում  ասել՝ ես երբեւիցե կուսակցությունների մեջ չեմ մտել, արտադրողը կուսակցություններից հեռու կան•նած մարդ պիտի լինի, չեմ սիրել ես դա , ես էլ կարող էի մտնել եւ Հանրապետական կուսակցության  մեջ, ինչու, չէ, որովհետեւ  Սպարապետը ինձ առաջարկեց, ասել եմ, եթե ես հիմա մտնեմ կուսակցության մեջ որպես մարզպետ ես չեմ կարող մարզում իմ խոսքն ասել, ինչ ասեմ, պիտի ասեն՝ քո կուսակցությունն է թելադրել: Ես եղել եմ անկախ, միշտ Հանրապետականի կողքին եմ եղել, հիմա էլ եմ նրա կողքին:
-Հիմա ի՞նչ է  անում Հանրապետականը…:
-Դու մի մտի , է՜,Հանրապետականի դաշտ, դու մտի ժողովրդի դաշտ: Հիմա մարդիկ կան, որ, ասենք, պաշտոնի համար ուզում  են մտնել էդ կուսակցություն: Բայց քանի՞ տոկոսը կարող են էդ կուսակցության շահերը պաշտպանել:
-Իշխանությունները պատրաստվում  են  ընտրությունների, ընդդիմությունը բավարար  ուժեղ չէ, իշխանություններն ավելի ակտիվ են քան ընդդիմությունը;
-Արի էս ընտրությունները մի կողմ •ցենք, էսօրվա   վիճակով  եթե ուժեղ ընդդիմություն ունենայինք,  զար•ացած երկրները վերցրու, եթե ընդդիմությունը ուժեղ  է լինում, էդ երկրում տնտեսական խնդիր •ոյություն չի ունենում: Նույն էդ ընդդիմությանն էլ ենք տեսել, շոշափել ենք, զ•ացել ենք, պիտի ճիշտ խոսես, պարզ խոսես:
– Պարզ խոսենք, այսօրվա ընդդիմության   ի՞նչն եք շոշափել, ի՞նչն եք  զ•ացել ու տեսել:
– Ամեն ինչն էլ, աշխատել ենք  էդ ժամանակահատվածում, տեսել ենք:
-Վա՞տ էր:
-Վատի անունն էլ կա, ազ•անուն էլ ունի, անցյալը քեզ ոչ մի բան չի տալու, անցյալը քնննադատելը  քեզ ոչ մի բան չի տալու, թողնենք էդ անցյալը, ժողովուրդը տեսել էդ անցյալը;
-Լավ, ներկայի մասին ասեք:
-Ներկան լավ  է լինելու, ես, որպես արդեն յոթանասունն անց մարդ/ ինձ ասում են, ինչու ես տարիքդ ասում/, համոզված եմ, տարիքի մեջ էլ փորձ կա:
-Իսկ ինչո՞ւ եք  համոզված:
– Էդ համոզմունքը սա է՝ ես զ•ում եմ, որ ժողովուրդը կարողանում  է  ծանր ու թեթեւ անել եւ կարողանում է   ընտրել, թե ով է  իրեն նորմալ  պահելու:
-Իսկ ո՞վ է նորմալ պահելու:
– Ես ոչ դրել եմ կշեռքի վրա, ոչ էլ հանրաքվե եմ արել, բայց դու ինձ  էդ հարցը տալիս ես, ես ասում եմ այն,  ինչ  համոզված եմ, այն անձնավորությունը, որը  իր բոլոր ծրա•երը նորմալ կատարում է, նրան էլ  ժողովուրդը կընտրի:  Ես •տնում եմ, որ ծրա•րերը կատարեցիր, պարզերես կարող ես մտնել էդ համայնք:
-Իսկ այսօրվա իշխանությունը  պարզերե՞ս է անում:
– Ինձ թվում է   ինձնից լավ •իտեք  դա, տեսնում  եք, թե որն  է լավ  կամ վատ կատարում,  եւ ամենից լավ •իտի նա , ով շահա•ործում է՝   ժողովուրդը:
– Ի՞նչ եք կարծում, ինչու տեղի ունեցավ ԱԺ նախա•ահի հրաժարականը:
– Ես ասեմ ձեզ, նա ինձ համար եղել է ընկեր, հետո դարձել ենք  •ործընկեր, հետո դարձել ենք  չ•իտես ինչ, ոնց ուզում ես, ընդունի: Էսօրվա վիճակով բարձրաստիճան  պաշտոնյային խորհուրդ տալը անիմաստ բան է  եւ, հնարավոր չէ խորհուրդ տալ ,  թե ինչու •նաց եւ չ•նաց, հարցեր կան, որ •իտի մենակ ինքը: Շատ դժվար է դրան պատասխան տալը, բայց  էսօրվա վիճակով, ես ասեցի՝ ոչ մի մարդ իրա պաշտոնում խաչքար չի դառնում:
-Իսկ ԲՀԿ-ն կդառնա՞ ընդդիմություն;
-Դե, •իտե՞ս ինչ, ես խառնակիչ չեմ , ես չեմ էլ խառնվում, եթե բան է  պետք լավ ասել, ես լավը ասում եմ, քանի որ ես հեռու եմ մնում այդպիսի բաներից, •իտեք, ես այստեղ միշտ զբաղված եմ լինում, ինձ բացարձակապես դա չի հետաքրքրում: Երբ դու մտնում ես դրա մեջ, ինքդ  քո բնավորությամբ փոխվում ես:
-Ընդունեք, որ այսպես կամ այնպես կուսակցությունները չենք կարող շրջանցել,  այսօր, ըստ ձեզ, ո՞վ  է  ճիշտ պահում իրեն,  ով սխալ, ով  է դավաճան եւ ով ոչ:
-Ամեն մի կուսակցության անդամներն  իրենք  պետք  է  քննարկեն, դավաճան են թե չէ, ես ի՞նչ իրավունք  ունեմ ասեմ դավաճան ես թե չէ:  Իմ ինչի՞ն է դա պետք,  մանավանդ էս փոքր ազ•ի մեջ էսքան կուսակցություն պետք չի, երեք կուսակցությունը լրիվ հերիք է, որ երկուսը հսկող լինի, մեկն աշխատի, հետո կ•ա ժամանակ, ժողովուրդը նորմալ ձեւով ձայն կտա երկրորդին կամ երրորդին:
-Մայիսին խորհրդարանական ընտրություններ են, կլինի՞ նորմալ ընթացք, թե  ժողովուրդը կխառնվի իրար:
– Ես  հարյուր տոկոսով համոզված եմ, որ հրաշալի ընտրություններ են լինելու, որովհետեւ  տեսնում ես, որ կամաց-կամաց սկսում  է լավանալ, օրենս•իրքը փոխվեց, ժողովուրդը լավ է տրամադրված, վախի խնդիր չկա,  ժողովուրդը այլեւս չի վախենում, •նալու են նորմալ ընտրեն, վերջանա:
-Եվ ո՞ր ուժն է մեծամասնություն ստանալո՞ւ:
-Կախված  է անդամների քանակից: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել