Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ի մարդաշատ հանդիպումները Շիրակի մարզում

Նոյեմբեր 08,2011 00:00

\"\"Նոյեմբերի 5-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ եւ Գյումրի քաղաքների բնակչության հետ: Բոլոր հանդիպումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում՝ բարձր ակտիվության, ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում: Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է տարածաշրջանի եւ հանրապետության առջեւ ծառացած արդիական խնդիրները, ՕԵԿ-ի կատարած աշխատանքները, խոսել առաջիկա անելիքների մասին, պատասխանել ազգաբնակչությանը հուզող հարցերին: Իր ելույթներում կուսակցության նախագահը կարեւորել է Սերժ Սարգսյանի հետ 2008 թվականին կնքած դաշինքը եւ մատնանշել, որ այն ժամանակ ՕԵԿ-ի սթափ դիրքորոշումը հնարավորություն տվեց կանխելու երկրում քաղաքացիական զանգվածային բախումները, եւ չնայած հետագայում ունեցած վարկանշային կորստին, այսօր կուսակցությունը քայլ առ քայլ բուռն վերելք է ապրում: Դա են վկայում կուսակցությանը անդամագրվելու ցանկացողների հոսքը, շրջաններում կուսակցության նախագահի՝ ժողովրդի հետ ունեցած բազմաթիվ հանդիպումների արդյունքները: ՕԵԿ նախագահը իր ելույթներում համոզմունք է արտահայտել, որ կուսակցությունն այսուհետ եւս վճռական է լինելու՝ իր գործունեությամբ նպաստելու երկրում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը, ժողովրդին հուզող հիմնահարցերի կարգավորմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930