Լրահոս
Օրվա լրահոսը

80-ամյա դերասանուհի Ռոզա Մխիթարյանը տարիքը չի զգում

Նոյեմբեր 11,2011 18:42

Այս տարի Վանաձորը միանգամից մի քանի հոբելյան է տոնում. լրացել է Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասարուհիներ, ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական արտիստուհիներ Լենա Փաշինյանի եւ Ռոզա Մխիթարյանի 80 ամյակները: Լենա Փաշինյանի հիշատակին իր ապրած շենքին հուշատախտակ փակցրեցին, իսկ Ռոզա Մխիթարյանին մեծարում են դպրոցներում` աշակերտների հետ հանդիպումներով: «Հիմա արդեն մեր դպրոցի յուրաքանչյուր սան, կճանաչի, փողոցում տեսնելիս կբարեւի ու կհարգի»,- համոզված են Վանաձորի թիվ 6 դպրոցի ուսուցիչները:

Ինչպես Ռոզա Մխիթարյանն է պատմում, ծնվել է Տավուշի մարզի Արծաբերդ գյուղում, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում եւ մի շարք առաջարկներ մերժելով ընտրել Կիրովականի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Այս թատրոնում կեսդարյա ստեղծագործական գործունեության ընթացքում 150 դեր է կերտել, սակայն դեռ երազանք ունի, ցանկանում է մարմնավորել «Ծառերը կանգնած են մահանում» պիեսի տատին:

Մանուկ Ռոզային՝ 6 տարեկանում առաջին անգամ թատրոն հայրն է տարել: Երբ հայրը պատերազմում էր, հարեւան դռնապահը նրան թաքուն ներս էր թողնում, մի օր էլ տուն չի գնում, սպասում է երեկոյան բեմադրությանն ու բեմի տակ քնում-մնում: «Հիմա հեռավոր գյուղերում ես էլ եմ անտոմս երեխաների համար խնդրում, որ ներս թողնեն, թատրոն սիրողին չի կարելի մերժել»,- ասում է Ռոզա Մխիթարյանը:

Ռոզա Մխիթարյանի՝ թատրոնի հանդեպ սերը չի մարել անգամ տղաների մահից հետո: Առանց բեմի իր կյանքը չի պատկերացնում: Ընդգրկված է բազում ներկայացումներում եւ տարիքն ամենևին խոչընդոտ չէ: «Տարիքս զգում եմ, երբ հայելու մեջ ինձ եմ նայում, սակայն հոգով դեռ առույգ եմ»,- ասում է 80-ամյա դերասանուհին:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930