«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Հայաստանի եւ սփյուռքի հայերի բիզնես հարաբերությունների կամ փողային գործարքների կնճիռներին. «Սփյուռքհայերին բերում ենք, որ թալանե՞նք» , «Հայը եւ սփյուռքահայը» եւ այլն: Եվ ահա, ինչպես երեկ տեղեկացրել ենք առցանց «Առավոտում», ստեղծվում է սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հիմնադրամ: Երեկ պարզվեց, որ մեր վատ տեսակը սփյուռքում ապրող տեսակին քցելու հարցում օրիգինալ չէ: Օրինակ՝ ամերիկահայ Էդմոն Խուդյանին քցել է Վլադիսլավ Մանգասարյանը, ում հետ Խուդյանը ծանոթացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոնի միջոցով: Իրավապահներն էլ Վլադիսլավ Մանգասարյանին չեն անհանգստացնում, փաստի առթիվ հարուցված քրեական գործ կա, իսկ Մանգասարյանին անգամ չեն հարցաքննել:
«Սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հիմնադրամ» նախաձեռնության մեկ այլ անդամ՝ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, շատ ավելի հստակ էր. խնդիրը համակարգային է, Հայաստանում քրեական մտածողությամբ պաշտոնյաները համառորեն «քցում» են սփյուռքահայ ներդրողներին: Այս կարծիքին է նաեւ «քցված» սփյուռքահայ Էդմոն Խուդյանը:
Նույն Էդմոն Խուդյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ այս կամ այն երկրի քաղաքացի հայերը դիմում են ոչ միայն Հայաստանի իրավապահներին, այլեւ իրենց դեսպանատներ: Խուդյանը ԱՄՆ քաղաքացի է, եւ դեսպանատունը ծանոթ է խնդրին ու աջակցում է: «Դեսպանատունը չի կարող միջամտել քրեական արդարադատությանը եւ դատաքննությանը, բայց մեզանից մշտապես տեղեկություններ է խնդրում եւ ստանում: Ցավալի է դեպքը, եթե նման դեպք չլիներ, մեզ համար ավելի շահավետ վիճակ կլիներ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հայաստանում կան սփյուռքահայ ներդրողներ՝ Էռնեկյան, Թուֆենկյան եւ այլք, որոնց համար պետությունը հատուկ հարկային կամ այլ արտոնություններ է սահմանել: «Առավոտը» փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ եթե իսկապես պետական պաշտոնյաների հովանավորությամբ են յուրացնում սփյուռքահայ ներդրողի փողերը, ինչպե՞ս են որոշում՝ ում խաբել, պաշտոնյան մտքում թի՞վ պահած ունի, որից քիչ ներդրողին պետք է խաբել, շատ ներդրողին՝ չի կարելի: «Ես չեմ մտածում, որ բոլոր ներդրողներին են քցում, կա մի արտոնյալ խավ, որ հանրապետության նախագահի վերահսկողության տակ է: Հիշեցնեմ, որ Վահագնի թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանը դժգոհել է ներդրողների հանդեպ վերաբերմունքից եւ հայտարարել, որ առաջին բանը, որ արել է՝ փաստաբանի դիմելն է եղել»:
Ա. Զ.
«Առավոտ» օրաթերթ
Նախորդ նյութերը
- Երեվանից դուրս: Բրազիլիական հաճույքները ոչ թե կայարանապետի, այլ` Ղուկասյանների ու նրանց խնամու համար են - Փետրվար 22, 2012
- Վարչապետը պայքարում է «դեղագողության» դե՞մ - Փետրվար 22, 2012
- Ճանապարհը ամեն պահի կարող է փլվել - Փետրվար 22, 2012
- Մարզպետը դիտորդի դերում է - Փետրվար 22, 2012
- Գիզիրյանը իր վարչության պետերին չի վստահու՞մ - Փետրվար 21, 2012
Հեղինակի 5 վերջին հրապարակումները
- Վարդան Ղուկասյանի եւ քաղաքի ավագանու պատճառով Շիրակում չկա 100 տոկոսանոց արդյունք - Հունվար 26, 2012
- Հայաստանում չկա քաղաքական իրավունքների ազատություն, կան քաղաքացիական ազատություններ եւ թերսնվող քաղաքացիներ - Հունվար 25, 2012
- Արմավիրի մարզպետն էլ թարս չի - Հունվար 20, 2012
- Նախարարությունը պարգեւատրեց մանկավարժներին եւ երիտասարդներին - Հունվար 18, 2012
- Հայաստանը սփյուռքին կսովորեցնի հայերեն խոսել եւ իրար օգնել - Հունվար 18, 2012
Նման նյութեր
71 դիտում










0 մեկնաբանություններ
Կարող եք ավելացնել առաջին մեկնաբանությունը.