Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներ». ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին հայտարարությունը հանճարեղ անհեթեթություն էր

Նոյեմբեր 30,2011 19:38

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, «Առավոտի» հարցին ի պատասխան՝ մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում հնչած՝ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հեռանկարի վերաբերյալ  հայտարարությունը, նախ՝ հայտարարեց, թե դա հանճարեղ անհեթեթություն էր, ու կարծիք հայտնեց, թե՝ նաե՛ւ դրանով ՀԱԿ-ն ապացուցեց, որ չունի երկարաժամկետ ռազմավարություն եւ քաղաքական սկզբունքայնություն ու պահի ազդեցության տակ,  ելնելով կոնյունկտուրայից, կարող է նույնիսկ իր համախոհների համար անակնկալ ու վիճահարույց լուծումներ առաջարկել:

Մասիս Այվազյանի դիտարկմամբ՝ Կոնգրեսը քաղաքական որեւէ հստակ ուղեգիծ չունենալով՝ պատրաստ է ոչ միայն ցանկացած քաղաքական համախմբման, այլեւ տարանջատման, միայն թե դրանով կարողանա կարճաժամկետ խնդիրներ լուծել, ինչպիսին կարող է լինել ԱԺ-ում Կոնգրեսի ղեկավար շրջանակներից մի քանիսի ներկայացված լինելը:

«Այդպիսի հայտարարություններով, իհարկե, հասարակությանը մոլորեցնել հնարավոր չէ: Մյուս կողմից՝ դա բարեբախտություն է այն իմաստով, որ քաղաքական դաշտում հստակություն կմտնի եւ պարզ կդառնա՝ ով ուր է գնում»,- նկատեց ազատ- դեմոկրատը՝ հավելելով.  «Ե՛վ ՀՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՕԵԿ-ը մեզ համար նույնն են եւ անցած ավելի քան երեք տարիների համար կրում են մեր երկրում տեղի ունեցածի քաղաքական ողջ պատասխանատվությունը»:

Հիշեցնենք, որ Մասիս Այվազյանը ՀԱԿ-ին մաս կազմող ՀՀՇ վարչության նախկին անդամ էր, որը, ի թիվս ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի եւ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի եւ վարչության այլ անդամների, ավելի քան մեկ տարի առաջ կուսակցությունից հեռացավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930