Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաֆթուլ տուր ֆանդ անեմ». Այս ասացվածքով են ճանաչել նրանց

Նոյեմբեր 30,2011 19:52

 

Արարատ գյուղը` նախկին Դավալուն,  Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Գյուղն, ըստ ավանդության, կոչվել է Օհանաշեն, Մարտակերտ: Հետո այստեղ բնակություն հաստատած թուրքերը կոչել են Դավալու: «Դավալու» թուրքերենից նշանակում է կռվի, վեճի վայր: Գյուղի բնակիչներն էլ իրենց ճարպկությամբ հարևան բնակավայրերին հայտնի են եղել «Մաֆթուլ տուր, ֆանդ անեմ» ասացվածքով: Ներկայումս գյուղն ունի 8400 բնակիչ: Այս տարի նշվեց գյուղի 183 ամյակը: Արարատ գյուղի բնակիչ , ուսանողուհի 20 -ամյա Արմինեն իր ծննդավայրը համարում է աշխարհի ամենալավ վայրը.«Ես շատ են սիրում իմ գյուղր: Միակ բանը, որ կուզեի լիներ, զբոսայգին է: Շատ եմ ուզում, որ երեկոյան մեր գյուղի երիտասարդներն էլ դուրս գան զբոսնելու, բայց ոչ փողոցում »,-ավելացնում է Արմինեն: Երիտասարդները գոհ են` գյուղապետարանը անվճար ավտոբուս է տրամադրել ուսանողներին` դասի գնալու համար:  Գյուղի մշակույթի տունը վերանորոգված է, սակայն չի ջեռուցվում: Գյուղապետ Գրիշա Մելքոնյանն ասում է` այս տարի` բերքի տոնին, շահած 10 միլիոն դրամը կհատկացվի մշակույթի տան ջեռուցման աշխատանքներին: Գործում են պարի և շախմատի խմբակներ: Գյուղը նաև ունի սպորտի խմբակներ` ֆուտբոլի, ըմբշամարտի և կարատեի : Հունվար ամսին ավարտին կհասցնեն նաև ֆուտբոլի մարզադաշտը: Նաև նշենք, որ գյուղի երիտասարդները «Ոսկե հասկ» ֆուտբոլային մրցաշարում այս տարի գրավել են առաջին տեղը: Արարատ գյուղի ամենամեծ  խնդիրը ջրամատակարարումն է: Գյուղապետը դիմել է մարզի ջրային տնտեսություն, որտեղ խոստացել են ոչ միայն ջրամատակարարել, նաև փոխել այն խողովակները, որոնք շահագործման պիտանի չեն: Ասֆալտապատման և լուսավորման աշխատանքներն էլ ընթացքի մեջ են: Մյուս տարի գյուղի բոլոր փողոցները լուսավոր ու ասֆալտապատ կլինեն: «Մենք ուզում ենք, որ մեր գյուղի բնակիչները բարեկեցիկ և ապահով ապրեն, այդ իսկ պատճառով ամեն ինչ արվում է գյուղի զարգացման և բարելավման համար»,-ավելացրեց գյուղապետր:

Մետաքսյա Ավագյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930