Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ի վերաբերյալ հայտարարությունը արդյունավե՞տ ուղերձ էր

Նոյեմբեր 30,2011 21:23

Որքանո՞վ էր արդարացված Հայ ազգային կոնգրեսի` անցած ուրբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության վարդագույն թվացող հեռանկարի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը` մարտավարական իմաստով, որովհետեւ, շատ փորձագետների կարծիքով, դա միայն կարող է հերթական անգամ հիասթափեցնել Կոնգրեսի համակիրների առանց այն էլ ստվարացող շարքերը:

«Այսօր այդ հայտարարության հետ կապված վերլուծությունների եւ մոտեցումների մեջ մոլորություն կա: Իմ կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը լրիվ ուրիշ ուղերձ է հղել, եւ դա ներքին ուղերձ չէր, դա արտաքին ուղերձ էր՝ ուղղված Հայաստանի տարածքում հիմնական խաղացողներին:  Թե ինչո՞ւ էր նա այդ ուղերձի համար գեղարվեստական ֆոն ընտրել տվյալ նյութը՝ որպես ԲՀԿ-ին դիմում, դա արդեն  Տեր-Պետրոսյանից է պետք իմանալ. դա նրա գեղարվեստական ճաշակին է վերաբերում»,- «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, այսօր էլ ընդդիմադիր գործիչ Աշոտ Մանուչարյանը:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի, ինչպես ՀԱԿ-ում են պնդում, ընդամենը վերլուծության քաղաքական ենթատեքստին, ապա Աշոտ Մանուչարյանը կրկնեց՝ դա ուղերձ էր՝ ուղղված մեր երկրում հիմնական արտաքին խաղացողներին:

Ուղերձ էր առ ի՞նչ, ի՞նչ ակնարկներ էր պարունակում այդ ուղերձը: Մեր ճշգրտող հարցին Մանուչարյանն այսպես արձագանքեց. «Ես մեկ բան կարող եմ ասել. ուղերձն այդ իմաստով արդյունավետ էր»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930