ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները իրենց նվաստացած են զգում Հայաստանում

2009 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի ժամանակ 64 երկրների թվում Հայաստանը եւս ստորագրեց մի հայտարարության տակ, ըստ որի՝ մեր երկիրն այլեւս պարտավորվում է բացառել սեռական փոքրամասնությունների (լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների՝ ԼԳԲՏ-ների) հանդեպ ցանկացած բռնություն: Սակայն փաստաթուղթը այս տարիների ընթացքում չօգնեց ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին՝ պաշտպանելու պարբերաբար ոտնահարվող իրենց իրավունքները: Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները շարունակում են որպես «տեսակ» ծպտված ապրել: Ոտնահարվող իրավունքների, իրենց հանդեպ ցուցաբերված անհանդուրժողականության մասին վկայում են 27-ամյա Աշոտն ու 21-ամյա Յաշան :

Ըստ Յաշայի, «ոչ մի հայ կամ ինչպես ընդունված է ասել՝ «շրջապատի տղա» չի հանդուրժում միասեռականներին: Եթե հանկարծ իմանան, որ, օրինակ, իրենց հարեւան շենքի Ալիկը գեյ է, դա կդառնա ամբողջ թաղամասի քննարկման թեման. կսկսեն տղերքով հավաքվել ու պլաններ գծել, թե ոնց Ալիկին բռնեն-ծեծեն: Մի քանի տարի առաջ գնացել էի Բուժական՝ ամառանոցում հանգստանալու: Հարեւանները նկատել էին, որ ես միայն տղա հյուրեր եմ ունենում, դրա համար էլ սկսել էին հետեւել իմ ամեն քայլին: Մի օր էլ, երբ ընկերոջս հետ լողավազանում էինք, նկատեցինք, որ լողավազանին կպած պարսպի հետեւի կողմից մեծ-մեծ քարեր են թափվում մեզ վրա՝ հարեւաններն էին…»:

Աշոտի փոխանցմամբ, ինքն էլ է անհանդուրժողականության դրսեւորումների բախվել՝ դեռեւս բանակում ծառայելու տարիներից: «Ինձ անընդհատ նվաստացնում էին, անգամ բռնաբարության փորձեր եղան, իսկ ես չէի կարող բողոքել, որովհետեւ հենց հրամանատարն էր կարգադրել ինձ ճնշել: Ծառայությունից հետո ընդունվեցի բուհ, իմ անձի հանդեպ ճնշումները շարունակվեցին եւս հինգ տարի: Ավարտելուց հետո անցա աշխատանքի, այնտեղ էլ իմ՝ ոչ ավանդական կողմնորոշման համար անվտանգության աշխատողների կողմից ծեծվեցի»,- հիշում է Աշոտը:

Հայաստանում ո՞ր ոլորտում են ԼԳԲՏ ներկայացուցիչները ավելի շատ: Յաշան նշում է, որ հիմնականում գեղեցկության սրահներում են, բարերում, ռեստորաններում. «Սակայն դա չի նշանակում, թե մերոնք կրթություն չունեն: Այն մարդիկ, որոնց մենք ճանաչում ենք, բոլորն էլ բարձրագույն կրթությամբ, զարգացած անհատներ են: Մեր շրջապատում բժիշկներ կան, որոնք հրավիրվում են արտասահման՝ վիրահատություններ կատարելու, իսկ Հայաստանում նրանց կոլեգաները լուրեր են տարածում, թե այդ գոմիկներին մարդու կյանք մի՛ վստահեք: Մեկը լինի, նման կերպ մտածողներին բուժի»:

Տարածաշրջանի երկրներից որտե՞ղ են ավելի ազատ եւ պաշտպանված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները: Մեր այս հարցի առնչությամբ տղաները նշեցին, որ ԼԳԲՏ ներկայացուցիչների վրա ճնշումներ բոլոր տեղերում էլ լինում են, բայց ամենատխուր վիճակը Հայաստանում է: Նրանց համոզմամբ, Վրաստանում պատկերն ավելի բարվոք է՝ սեփական փորձով են համոզվել, Վրաստանում աշխատելով, ապրելով:

Դիտարկմանը, թե Հայաստանում ԼԳԲՏ համայնքը ներկայացնող կազմակերպություններից մեկն ամեն տարի հանդուրժողականության մրցանակ է հանձնում լրագրողներին, դա չի՞ նշանակում, որ արդեն կարծրատիպեր են փշրվել, քանի որ նմանատիպ կազմակերպությունները ավանդաբար պնդում են, որ ԶԼՄ-ները հոմոֆոբիա են տարածում, Աշոտը պատասխանեց. «Չեմ կարծում, թե կարծրատիպեր են փշրվել, իսկ այդ մրցանակը տալու փաստը ուղղակի հարմար առիթ է՝ մեր մասին եւս մեկ անգամ բարձրաձայնելու համար: Համաձայն եմ, լրագրողներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին համարում են հիվանդներ, շեղվածներ»:

Իսկ թե ինչպես կընդունվի, օրինակ, գեյ-շքերթի անցկացումը Հայաստանում, Աշոտը համոզված է, որ հայաստանյան գեյ-շքերթների մասին խոսք լինել չի կարող. «Բացառվում է: Եթե հիմա նույնիսկ փողոցով ազատ չենք կարող քայլել, ոստիկաններն անընդհատ հետապնդում են մեզ, էլ ի՞նչ շքերթի մասին է խոսքը: Եթե այդ թեմայով անգամ խոսակցություն լինի, մեզ տեռորի կենթարկեն: Նախկին ոստիկանապետն ինքն էր ասել, որ մեզ պիտի վառեն-վերացնեն, բա որ գեյ-շքե՞րթ կազմակերպենք՝ ինչ կանեն»: Շարունակելով ընկերոջը՝ Յաշան ավելացրեց, որ Հայաստանը այս առումով շատ հետամնաց է. «Եթե հանկարծ մարդիկ լսեն, որ գեյ-շքերթ է անցկացվելու, Հայաստանի բոլոր ընդդիմադիր ու դիմադիր ուժերը կմիավորվեն ու քարերով, թրերով-սրերով կգան այդ շքերթին»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Share

Նախորդ նյութերը

Հեղինակի 5 վերջին հրապարակումները

Նման նյութեր

  • No Related Post

900 դիտում

 

6 մեկնաբանություններ

  1. Hripsime Jebejyan says:

    Շատ լավն էր, բայց ես երեւի էդ հետամնացների շարքին եմ դասվում: Եթե իրականում լիներ մեր երկրում նման շքերթ, չգիտեմ՝ քարո՞վ կգնայի, թե՞ ուղղակի տեսախցիկներով, որովհետեւ նման իրադարձություն բաց չէի թողնի:)

    • Babken Grigoryan says:

      Կարաք մի հատ մտածեք թե ինչեք խոսում? Կանանց իրավունքները զրկելու դեպքում կուզենայիք որ գայի ու ձեզ քարերով կամ չգիտեմ ինչերով ձեռ առնեի? Մտածում եմ խելացի քայլեր կանեք այսուհետ:

  2. Alis says:

    Թող գնան էն երկիր, որտեղ իրանց կընդունեն: մարդ խելագառվում է, որ մտածում է մի օր կարող է դա հասարակության համար հանդուրժելի դառնա: Հենց պետք է դրա դեմ պայքարել, որ մեր երեխեքն հանկարծ դա սովորական չընդունեն:

    • Եվա ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Չեմ կարծում թե Հայստանում երբեւէ գեյ-շքերթ կլինի: ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն այստեղ անքան շատ չեն, որ կարողանան շքերթ կազմակերպել, եւ հետո մենք դեռ չենք սկսել միասեռականությունը հանդուրժել:

    • Babken Grigoryan says:

      Դուք պիտի գնանք այն երկիր որտեղ վերադաստիրակվեք ու կսկեք մարդկանց ընդունել այնպիսին ինչիսին իրանք կան: Դուք չեք թելադրելու ով ոնց պիտի ապրի ու ինչ անի:

  3. Babken Grigoryan says:

    Ուզելով կամ չուզելով չի հայաստանի մարկանց համար, մարդիկ եղելեն տարբեր ու կլինեն: Ամեն մարդ ունի իրա անձնական կյանքը ու իրավունք ունի ապրելու ու երջանիկ լինելու այն անձի հետ ում նա ձգտում է: Ես ինքնս սիրում եմ տղու ու փորձվի մեկը Երևանում ինձ բան ասի, ընենց բերանը ջարտել տամ իմանան: Եվրոպական իշխանությունները որ իմանան թե հայերը ինչ ազգեն հաստատ ոչ մի բանով չեն օգնի: Դուք հայերդ պիտի մի բան սովորեք, հարգեք ձեզ ու ձեր դիմացինին ու սիռել սովորեք ու հարգանք թե չե վարի եք գնում: Հայաստանը ոչ միայն գեյերի դեմա այլ ամեն տեսակի մարդու որը իրա նման չի ու ասումա “Ես հաշմանդամ չեմ, էսովա էս թոպալը որ մերմեջա ապրում? “Էսովա ես գեյը մենք իրա նման չենք ուրենք ինքը չպիտի ապրի”, հետո “Էսովա ես սևամորթը միհատ սպիտակացրեք քանի որ մենք սպիտակենք” Ամոթա ուղղակի, խելք հավաքեք ու մարդկանց սիրել սովորեք:

    Ես ինքս հաշմանդամեմ ու գեյ ու տղու ցավը տանեմ, ես տղուն սիրելեմ ու կսիրեմ, ով դեմա ինձ կարամ ցույց տամ 4 կոմերը գնացեք ուր ուզումեք, բայց իրավունք ոչմեք չունի խարնվելու մյուսի անձնական կյանքի մեջ: Կխարնվի կստանա իրանը, ուզումա իմ ընտանիքը լինի, ուզումա քաղաքացի լինի ուզումա ոստիկան: Մարդու իրավունքները պաշտպանվելեն ու կպաշտպանվեն: Սերը մի հատա ու բոլորի համարա, ունեմ զգացմունք տղու նկատմամբ ուրեմն չեմ տառապելու ինչ որ քաղաքացու անհանդուրժողականուրյան պատճառով, թող էդ քաղաքացին գնա ու իրեն դաստիրակի որ հարգանք ցուցաբերի իրանից տարբերվող մարդկանցից, այլ ոչ թե սախին իրա նման դարձնի:

Ավելացնել մեկնաբանություն

 

Connect with Facebook