Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետը Հանրապետության հրապարակից բարի ծառայություն մաղթեց ոստիկաններին (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 31,2011 20:25

Այսօր` դեկտեմբերի 31-ին, ժամը 18.00-ին, Հանրապետության հրապարակում էին հավաքվել ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 150-ից ավելի ոստիկանական ծառայողական մեքենաներ:

Ինչպես Հանրապետության հրապարակից -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ավշյանը, Երևան քաղաքի վարչության պետ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը և այլ պաշտոնյաներ:

Ոստիկանների հավաքի պատճառը կայանում էր նրանում, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով դեկտեմբերի 20-ից ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության:

Այսօր ՀՀ ոստիկանապետը պարեկապահակային ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին ցանկացավ բարի ծառայություն և, որ ամենակարևորն է` այս օրով ոստիկանները քաղաքացիների նկատմամբ լինեն հանդուրժող` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ամանոր է, և հնարավոր է, որ քաղաքացիները մի քիչ էլ գինովցած լինեն:

ՀՀ ոստիկանապետը բարի ծառայություն մաղթեց ոստիկաններին և հայտնեց, որ ամբողջ գիշեր ինքը և ողջ ոստիկանության ղեկավարությունը լինելու են իրենց հետ և, որ ամենակարևորն է, ոստիկանապետը հայ ժողովրդին ցանկացավ խաղաղ օր և Աստծո օրհնություն:

Այդ ամենից հետո ոստիկանները, ըստ ուղեցույցի, մեկնեցին ծառայության:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031