Archive for January 11th, 2012

  • «Ռենջ Ռովեր»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել «Նիսսան Պատֆայնդեր»-ին (ֆոտոշարք եւ տեսանյութ)

    «Ռենջ Ռովեր»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել «Նիսսան Պատֆայնդեր»-ին (ֆոտոշարք եւ տեսանյութ)

    Այսօր` հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցում, Մարզահամերգային համալիրի հարևանությամբ, «Ռենջ Ռովեր» մակնիշի 70 TT 707 համարանիշի ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց գոտի, բախվել է «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի 17 ՍԼ 609 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր [...]

     
  • Գետափցի կրիմինալը ԲՀԿ-ականների կազինոյի հետ կապ չունի՞

    Գետափցի կրիմինալը ԲՀԿ-ականների կազինոյի հետ կապ չունի՞

    Շիրակի նորանշանակ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը Ամանորից ուղիղ 2 օր առաջ` Գյումրու կուսանոցում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ Aravot.am-ին  խոստացավ, որ Շիրակի մարզում այլևս կրակոցներ չեն հնչի, ու չնայած մարզպետ Աշոտ Գիզիրյանը նրան անմիջապես սաստեց` ասելով, որ  նման խոստում չի կարելի տալ , այդուհանդերձ ոստիկանապետն արդեն խոստացել էր: Խոստումից ուղիղ 11 օր [...]

     
  • Թբիլիսի. Սուրբ Նշան եկեղեցում հրդեհի հետեւանքները (տեսանյութ)

    Թբիլիսի. Սուրբ Նշան եկեղեցում հրդեհի հետեւանքները (տեսանյութ)

    Համացանցում, ըստ Badu.am-ի՝ հայտնվել է տեսանյութ, ուր ակնհայտ երեում է, որ Սուրբ Նշան եկեղեցում  հրդեհի պատճառով ավերածություններ կան:

     
  • Քաղաքապետի խորհրդականն ընդդեմ քաղաքապետի

    Քաղաքապետի խորհրդականն ընդդեմ քաղաքապետի

    Այսօր Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու է գրանցվել նաեւ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի խորհրդականը՝ Հովհաննես Պրտավյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • Սմբատ Այվազյան. Այս հանձնաժողովի միջոցով կստեղծվեն նոր կոմպրոմատներ

    Սմբատ Այվազյան. Այս հանձնաժողովի միջոցով կստեղծվեն նոր կոմպրոմատներ

    Նախկինում պետեկամուտների նախարար, նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, իսկ այսօր ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով հունվարի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձեւավորման փաստը, ասաց, թե սույն  հանձնաժողովի որոշ գործառույթներ պատկանում են  ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեին, որը կարող էր  դրանք [...]

     
  • Առանց «Սփյուռի» խառնվել էին իրար

    Առանց «Սփյուռի» խառնվել էին իրար

    Այսօր գրեթե ամբողջ օրվա ընթացքում Հայաստանի կազմակերպությունների ռեգիստր «Սփյուռ» տեղեկատուի կայքն ու հեռախոսահամաներն անհասանելի էին: Կայքը բոլորովին չէր բացվում, իսկ երբ զանգահարում էիր ընկերություն, ինքնապատասխանիչը հայտնում էր, որ ընկերությունն աշխատում է գերծանրաբեռնված կամ պարզապես պետք է մի փոքր ուշ զանգել: «Սփյուռի» խափանման պատճառով շատ բնակիչներ տարբեր ընկերություններից հեռախոսահամարներ ճշտելու համար [...]

     
  • Արթուր Դավթյանը կմասնակցի Լոնդոնի օլիմպիական խաղերին

    Արթուր Դավթյանը կմասնակցի Լոնդոնի օլիմպիական խաղերին

    Անգլիայի մայրաքաղաքում հունվարի 9-ին մեկնարկած միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 2010 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, 19-ամյա սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բազմամարտում իր անվան դիմաց գրանցել է 84,2 միավոր եւ գրավել է 12-րդ տեղը: Այս արդյունքը ՀՀ վաստակավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի սանին Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է [...]

     
  • Լինե՞լ, թե՞ չլինել Ֆեյսբուքում

    Լինե՞լ, թե՞ չլինել Ֆեյսբուքում

    Մեր փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, սակայն, որ հայ նախարարները դեռեւս չեն շտապում սոցցանցերում ակտիվանալ: 16 նախարարներից միայն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն են «ներկա»: Մշակույթի նախարարուհին՝ Հասմիկ Պողոսյանն էլ «ֆեյսբուքում» չկա, իսկ Մշակույթի նախարարությունն էջ ունի, որն ակտիվ չէ եւ ունի միայն 163 օգտատեր:

     
  • Ռաֆիկ Պետրոսյանը նշեց իր նման եւս 3 պատգամավորի անուն (Տեսանյութ)

    Ռաֆիկ Պետրոսյանը նշեց իր նման եւս 3 պատգամավորի անուն (Տեսանյութ)

    100% համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ վերջին շրջանում բազմաթիվ քննարկումներ եղան: Ասուլիսների եւ քննարկումների ժամանակ, երբ խոսք էր գնում մեծամասնականով ընտրված իսկական, բանիմաց պատգամավորների մասին, որպես կանոն բոլորը նշում են 2 անուն` Ռաֆիկ Պետրոսյանի եւ Կորյուն Նահապետյանի: Այսօր Aravot.am-ը մեծամասնական ընտրակարգով անցած պատգամավորի խորհրդանշական կերպարներից մեկից` Ռաֆիկ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե բացի [...]

     
  • Գործարարներն ափոսոսում են 2 կոպեկ ավելի ծախսել, որ հաշմանդամ մարդկանց համար հարմարեցված միջավայր ստեղծեն

    Գործարարներն ափոսոսում են 2 կոպեկ ավելի ծախսել, որ հաշմանդամ մարդկանց համար հարմարեցված միջավայր ստեղծեն

    Հաշմանդամ մարդիկ Հայաստանում չեն կարողանում իրենց համար աշխատանք գտնել, հաճախ ոչ այն պատճառով, որ նման աշխատանք չկա, այլ նրա համար, որ գործատուները չեն ցանկանում մի երկու կոպեկ ավելի ծախսել եւ այդ մարդկանց համար հարմարեցված միջավայր ստեղծել։ Կան բացառություններ, երբ հաշմանդամ անձն ինքն է հարմարվել եղած միջավայրին եւ գտել իր համար [...]

     
  • Բրեգովիչը ջերմում է Երեւանում

    Բրեգովիչը ջերմում է Երեւանում

    «Ա1+»-ի տեղեկություններով, Գորան Բրեգովիչը, որը Հայաստան է եկել մեկ օրով, այժմ հիվանդ է՝ ջերմում է եւ նրա բարեգործական համերգը տապալման եզրին է։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • Ռաֆիկ Աթայան. «Իմ եղբայրը գողություն չի արել»

    Ռաֆիկ Աթայան. «Իմ եղբայրը գողություն չի արել»

    Երեկ «Առավոտի» հետ զրույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը ասաց, որ Քաջարանի գյուղապետի եղբայրը 2008թ.-ին մոլիբդենի գողության համար դատապարտվել է եւ հիմա ազատազրկված է: Այսօր Քաջարանի գյուղապետից փորձեցինք ճշտել լուրի իսկությունը. – Պարոն Աթայան, ճի՞շտ է, որ Ձեր եղբայրը 2008 թվականին մոլիբդենի գողության համար դատապարտվել է: – Իմ եղբայրը [...]

     
  • ՀՀ նախագահն էլ ցավակցեց Գ.Վարդանյանին

    ՀՀ նախագահն էլ ցավակցեց Գ.Վարդանյանին

    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ականավոր հայ հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ: Գևորգ Վարդանյանի կնոջը՝ Գոհար Վարդանյանին, ընտանիքի մյուս անդամներին, հարազատներին և ընկերներին ուղղված ցավակցական հեռագրում նախագահը նշել է, որ կյանքից հեռացել է մեծ հոգով մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայրենիքի անխոնջ [...]

     
  • ՀՀԿ-ում խորհրդակցություն է լինելու

    Այսօր  երեկոյան  ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա աշխատանքային խորհրդակցություն, Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ  ավելի ուշ տեղեկություններ կփոխանցի  խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերի  մասին:

     
  • Փաստաբան Արթուր Գրիգորյանի դեմ կարգապահական վարույթը կարճվել է

    Փաստաբան Արթուր Գրիգորյանի դեմ կարգապահական վարույթը կարճվել է

    ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Գրիգորյանի մասնագիտական գործունեության հետ կապված՝ «Հրապարակ» թերթում մի քանի քաղաքացի իրենց կարծիքն էին հայտնել: Փաստաբանը դատի է տվել «Հրապարակին», գտնելով, որ իր պատիվը, մասնագիտական արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորվել է: Քաղաքացիների, որոնց «տարածք» էր հատկացրել լրատվամիջոցը, հրապարակումների հիման վրա ՀՀ փաստաբանական պալատի կարգապահական խորհուրդը, [...]

     
  • Գողություն՝ ազգային գրադարանից

    ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում  քննվում է Հայաստան ազգային գրադարանի եւ Երեւանի պետական համալսարանի գրադարանից 2010-2011 թ.թ. ընթացքում  առանձնապես խոշոր չափերի հասնող՝ մի քանի միլիոն  դրամ արժողության  գրքերի գողություն եւ յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝  Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի [...]

     
  • Գերագույն հոգևոր խորհուրդը մտահոգված է Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման առնչությամբ

    «Ցավով տեղեկացանք, որ հուվարի 9-ին փլուզվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Սբ. Նշան հայկական եկեղեցու հյուսիսարևելյան հատվածը: Մեծապես անհանգստացած սույն փաստով և նկատի ունենալով Շամխորեցոց Կարմիր Ավետարան և Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցիների փլուզման նախադեպերը` Գերագույն հոգևոր խորհուրդն արտահայտում է իր խորը մտահոգությունը: Դեռևս 2011թ. հունիս ամսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք [...]

     
  • Ալեքսանդր Արզումանյան. «Ազատ դեմոկրատները» կգան խորհրդարան եւ հանրաքվեի կդնեն խորհրդարանական կառավարման անցնելու հարցը (տեսանյութ)

    «Քաղաքականությունը միայն ցուցակ կազմելը չէ, մենք ցուցակի խնդիր չենք դնում: Ես դեռ չգիտեմ, թե ի՞նչ ձեւով կմասնակցենք ընտրությունների, ո՞վ կլինի ցուցակում… դա մեզ համար էական չի, մեզ համար էականը մեր գաղափարախոսությունը տեղ հասցնելն է: Մենք ունենք թիմ, իսկ թե թիմի ո՞ր անդամը կներկայացնի գաղափարախոսությունը՝ էական չէ: Դաշտում այն ուժերը, որոնք [...]

     
  • Վրաց պաշտոնյան հերքել է լուրը Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու հրդեհի մասին

    Վրաց պաշտոնյան հերքել է լուրը Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու հրդեհի մասին

    Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեն այսօր «իրականությանը չհամապատասխանող» է անվանել տեղեկատվությունը Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցած հրդեհի մասին: Ինչպես հաղորդում է GHN գործակալությունը, Թեմուր Գիորգաձեն ասել է, որ եկեղեցում հրդեհի բռնկման մասին լուրեր էին ստացվում երկու օր շարունակ: Իր խոսքերով, առաջին դեպքում հրդեհը եկեղեցուն կից ներքնահարկում [...]

     
  • Կադրային փոփոխություններ ԴԱՀԿ-ում

    Կադրային փոփոխություններ ԴԱՀԿ-ում

    ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության  գնդապետ Միհրան Պողոսյանի հրամանով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք  կադրային փոփոխություններ: Մասնավորապես, ծառայության  Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի  պետ, արդարադատության փոխգնդապետ Ալբերտ Նազարյանը փոխադրման կարգով նշանակվել է Վայոց Ձորի մարզային բաժնի պետի պաշտոնում: Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ է նշանակվել Երևան [...]

     
  • «Ես գեյ չեմ, պարզապես սիրում եմ տղամարդկանց մարմիններին նկարել»

    «Ես գեյ չեմ, պարզապես սիրում եմ տղամարդկանց մարմիններին նկարել»

    «Ես այլասերված չեմ, բայց սիրում եմ դաջվածքներ անել մարմնի ամենաինտիմ հատվածներում, նույնիսկ այն մասերում, որը հայերի գիտակցութան մեջ չի տեղավորվում»- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Ալեքսը, որը սիրում է նկարել տղամարդկանց մարմինների վրա: Գեյշաներ, վիշապներ, հրեշտակներ, էրոտիկ տեսարաններ, Կամասուտրա. այս ամենը նկարիչ Ալեքսի ձեռքով պատկերվում է մարդկային մարմինների վրա: «Tattoo-ն, [...]

     
  • Խաղողը 2011-ին, փողը` 2012-ին

    Տավուշի մարզպետարանի տվյալով, 2011 թվականին մարզի գինու եւ կոնյակի գործարանները ընդհանուր առմամբ մթերել են 8011 տոննա խաղող: Դրանից 1500 տոննան ընդունել է «Իջեւանի գինու եւ կոնյակի գործարան» ՓԲԸ-ն: Խաղողը մի քանի ամիս առաջ են ընդունել, սակայն այս գործարանում ընդունված բերքի դիմաց դեռեւս չեն վճարել գյուղացիների մի մասին: Իջեւանի գինու եւ [...]

     
  • Մանվել Սարգսյան. Ամեն ինչ ավելի լուրջ կլինի, եթե պաշտոնապես հաստատվի այդ լուրը եւ օրակարգը հրապարակվի

    Մանվել Սարգսյան. Ամեն ինչ ավելի լուրջ կլինի, եթե պաշտոնապես հաստատվի այդ լուրը եւ օրակարգը հրապարակվի

    Օրերս «Ռեգնում» գործակալությունը` հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, տեղեկատվություն տարածեց, որ Սոչիում, հունվարի 23-24-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կհյուրընկալի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Պաշտոնական աղբյուրները դեռեւս չեն հաստատում, սակայն չեն էլ հերքում սույն տեղեկատվությունը: Aravot.am-ի հարցին` եթե այնուհանդերձ նախագահների հանդիպումը կայանա, դրանից ինչ-որ սպասելիքներ կա՞ն, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական [...]

     
  • ՀՀԿ-ն դա՞ս է առել Իջեւանի պարտությունից

    ՀՀԿ-ն դա՞ս է առել Իջեւանի պարտությունից

    Փետրվարի 12-ին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում կկայանան համայնքի ղեկավարի  ընտրություններ: Հունվարի 8-13-ը թեկնածուները պետք է գրանցման համար  փաստաթղթեր ներկայացնեն Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (կենտրոնը` Նոյեմբերյան): Հունվարի 11-ի դրությամբ, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրել էր միայն 2008 թվականից համայնքը ղեկավարող, հանրապետական Հայկ Քամալյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ [...]

     
  • Ստեփան Սաֆարյանը իր մասին . Ցանկանում էր դառնալ սեյսմոլոգ, ծնողները՝ իրավաբան, բայց դարձավ երկրաֆիզիկ

    Ստեփան Սաֆարյանը իր մասին . Ցանկանում էր դառնալ սեյսմոլոգ, ծնողները՝ իրավաբան, բայց դարձավ երկրաֆիզիկ

    Այսօր մեր ժամադրությունը ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ էր: «Առավոտ երիտասարդականը» նրա  հետ պայմանավորվածություն չուներ: Զրույցը կայացավ  լրագրողների հետ հանդիպումից հետո: Խոսեցինք իր երիտասարդության տարիներից, նաեւ իմացանք նրա կարծիքը այսօրվա երիտասարդության մասին:   Ծնվել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում: Այսօր մեծ հաճույքով է հիշում իր երիտասարդական  տարիները: [...]

     
  • Եվգենյա Դոլուխանովա. «Նպատակս գեղեցիկ քայլեր անելն է»

    Եվգենյա Դոլուխանովա. «Նպատակս գեղեցիկ քայլեր անելն է»

    Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 72-րդ եւ կանանց 67-րդ առաջնությունները: Ժամացույցները գործի դնելուց րոպեներ առաջ «Aravot.am»-ը զրուցեց վերջերս Ուկրաինայից Հայաստանի շախմատային ֆեդերացիա տեղափոխված կանանց միջազգային գրոսմայստեր, մեր հայրենակից Եվգենյա Դոլուխանովայի հետ: – Շնորհավորում ենք ՀՇՖ-ին անդամագրվելու առիթով: Բայց ամեն ինչ, կարծես, շատ արագ ու հայաստանցի [...]

     
  • «Առավոտը» հրաժարվում է մասնակցել Լոռու մարզի դատարանի նիստերին

    «Առավոտը» հրաժարվում է մասնակցել Լոռու մարզի դատարանի նիստերին

    ԻրավունքՀունվար 11, 2012 16:52 1 մեկնաբանություն

    Այսօր ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին ուղարկվեց հայտարարության տեքստ: Ըստ այդ հայտարարության, «Առավոտը» հրաժարվում է մասնակցել ստորեւ ներկայացվող դատական գործընթացներին, հիմնավորելով իր նման որոշումը: Այն առնչվում է Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցով դատական գործընթացներին որպես երրորդ անձ ներգրավված «Առավոտին»: 2011թ. սեպտեմբերի 6-ից ՀՀ Լոռու մարզի ընդհանուր [...]

     
  • Սամվել Բաբայանի գտնվելու վայրը չգիտե՞ն

    Սամվել Բաբայանի գտնվելու վայրը չգիտե՞ն

    «Առավոտը» վերջին մեկ ամսում փորձեր է արել գտնել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: Նրա անձի հետ կապված կան լուրեր, որ հետախուզում է հայտարարվել առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի ապօրինի ձեռքբերման համար, կան տեղեկություններեր, թե նրա «գործով» տուժողները 10-ն են, որոնց նա պարտք է հսկայական գումարներ: Բաբայանի հեռախոսն անվերջ [...]

     
  • Շնորհակալություն են հայտնում Խորեն Լեւոնյանը, Ռուբեն Հախվերդյանը, Նունե Եսայանը, Հրաչ Մուրադյանը, Հրանտ Թոխատյանը եւ Ալլա Լեւոնյանը

    Շնորհակալություն են հայտնում Խորեն Լեւոնյանը, Ռուբեն Հախվերդյանը, Նունե Եսայանը, Հրաչ Մուրադյանը, Հրանտ Թոխատյանը եւ Ալլա Լեւոնյանը

      Այսօր ջերմ ժպիտների, բարության օր է, բոլորս երախտագիտության եւ շնորհակալության խոսք պետք է հայտնենք իրար: Աշխարհն  է այդպես որոշել,  Շնորհակալության օրը միջազգային տոն է: Դերասան, հեռուստահաղորդավար Խորեն Լեւոնյանը շնորհակալություն է հայտնում ծնողներին, որ նրանք կան: Ասում է՝ շատ ուրախ է, որ հենց նրանք են իր ծնողները: Երգչուհի Նունե Եսայանը [...]

     
  • ԲՀԿ-ական պատգամավորը պնդում է, թե իրեն փորձում են սեւացնել

    ԲՀԿ-ական պատգամավորը պնդում է, թե իրեն փորձում են սեւացնել

    Ինչպես տեղեկացրել ենք, երեկ կրակոցներ են հնչել Արթիկի սրճարաններից մեկում: Գետափ գյուղի բնակիչ Անուշավան Բաղդասարյանը, վիճաբանելով արթիկցի ոստիկան Լուկաշ Մինասյանի հետ, նրան խաբեությամբ մեքենա է նստեցրել, տարել իր ծանոթի սրճարան, որտեղ էլ սպառնալիքների ու հայհոյանքների տարափի ներքո, ոստիկանից պահանջել է վերադարձնել իր եղբոր պարտքը; Բանն այն է, որ Ռուսաստանում գտնվող [...]

     
  • Լոռու մարզում պաշտոնանկություններ կլինե՞ն

    Լոռու մարզում պաշտոնանկություններ կլինե՞ն

    Անցած տարվա հուլիսի 28-ին Լոռու մարզպետ նշանակված Արթուր Նալբանդյանը պաշտոնավարման առաջին օրվանից մի քանի անգամ ու տարբեր առիթներով ասել է. «Կադրային ջարդ չեմ անելու, բայց աշխատանքի մեջ թերացողներին չենք խնայի»: 2012-ի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետն իր դժգոհությունն արտահայտեց վարչությունների աշխատելաոճից, նշելով, որ նրանց աշխատանքը ձեւական բնույթ է կրում: «Վարչական եւ [...]

     
  • Հակաքրիստոնեական է բարեգործությամբ ստորացնելը (Տեսանյութ)

    ՍԱՍ գրուպի նախագահ Արտակ Սարգսյանի մեծադիր նկարը հունվարի 4-ին եւ 5-ին մանկական տոնական ներկայացման ժամանակ զարդարում էր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը: Ամենուրեք՝ նույնիսկ տոմսերի եւ ծրարների վրա նշված է եղել, որ այդ ներկայացումների հովանավորը, բարեգործը հենց ինքն է: Այս մասին մեր հրապարակման առնչությամբ այսօր Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար [...]

     
  • Քիմ Քարդաշյանն էլ կարող է մեծամասնականով ընտրվել (Տեսանյութ)

    Քիմ Քարդաշյանն էլ կարող է մեծամասնականով ընտրվել (Տեսանյութ)

    Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, խոսելով մեծամասնական ընտրակարգը վերացնելու մասին, ասաց, որ «Մեծամասնականով ուզում է Շառլ Ազնավուրին բերեն, ուզում է` Քիմ Քարդաշյանին, միեւնույն է, ով փող տա` իրեն են ընտրելու»: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաֆարյանը նշեց, որ այդ փոխաբերությունն այն առումով էր արված, որ ըստ էության [...]

     
  • Սյունիքի մարզպետի նամակը՝ մեկնաբանությամբ

    Սյունիքի մարզպետի նամակը՝ մեկնաբանությամբ

    ԲլոգՀունվար 11, 2012 15:44 24 մեկնաբանություններ

    «Առավոտը» ստացել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեկտեմբերի 26-ի թվագրությամբ նամակը՝ ուղղված մեր գլխավոր խմբագրին: Հրապարակում ենք այն՝ մեր մեկնաբանությամբ: Նամակը. «Տարիներ շարունակ Ձեր խմբագրած թերթը լուսաբանել է (եւ շարունակում Է լուսաբանել) իմ գործունեությունը, անհայտ (երբեմն գոյություն չունեցող) հեղինակների ստորագրությամբ նյութեր հրապարակում իմ մասին։ Դրանք, որպես կանոն, միտված են եղել [...]

     
  • «Արամեի համար մի տղայի եմ ծեծել»

    «Արամեի համար մի տղայի եմ ծեծել»

    Հոգեբանները պնդում են, որ ֆանատիզմը  հիվանդություն է, սակայն շատերն են, որ չեն համաձայնում նման դիտարկման հետ: Անահիտը նրանցից մեկն է, ինչպես ինքն է ասում, պաշտում է Ժասթին Բիբերին. «Ի՞նչ կա հիվանդության, եթե դու մեկին անկեղծ սիրում ես: Հիմա, որ դուք սիրում եք ձեր եղբորը, մամային էդ ֆանատիզմա՞: Ջասթինն իմ համար [...]

     
  • Փետրվարին ՀՀԿ-ն կորոշի` ով է գործարար, ով` ոչ

    Փետրվարին ՀՀԿ-ն կորոշի` ով է գործարար, ով` ոչ

    Վերջին շրջանում պարբերաբար խոսվում է գործարարներին իշխանությունից կտրելու մասին: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը վստահեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է անել դա, իսկ նա ինչ խոստանում` անում է. «Փետրվարի վերջին տեղի կունենա մեր համագումարը, եւ ղեկավար մարմինը կորոշի` ով է գործարար, ով` ոչ` նրանց [...]

     
  • Գնաճի պատճառը միրգն ու բանջարեղե՞նն են

    Գնաճի պատճառը միրգն ու բանջարեղե՞նն են

    Նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբեր ամսվա համեմատությամբ, պարենային ապրանքների գները 4.8%-ով աճել են: Այսօր «Հենարան» ակումբում նման տվյալներ հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նա ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2011-ի գնագոյացման եւ գնաճի ցուցանիշները: Պարոն Մարտիրոսյանը գնաճը պայմանավորեց մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի թանկացմամբ: [...]

     
  • Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Գեւորգ Վարդանյանը «եղել է փայլուն հատուկ գործողությունների մասնակից»

    Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր հայտարարել է, որ նախօրեին կյանքից հեռացած Գեւորգ Վարդանյանը «եղել է հայրենական արտաքին հետախուզության պատմության մեջ մտած փայլուն հատուկ գործողությունների մասնակից»: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՌԴ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գեւորգ Վարդանյանի տիկնոջը` Գոհար Վարդանյանին:  «Անկեղծորեն կիսում եմ Ձեր ընտանիքի մեծ վիշտը: Կյանքից հեռացավ Գեւորգ [...]

     
  • Կանգնի՛ր, մի արա՛

    Կանգնի՛ր, մի արա՛

      «Մի շնացի՛ր, մի գողացի՛ր, մի սպանի՛ր»,- սրանք Աստծո պատվիրանների մի մասն են: Սպանությունը, թերեւս հանցագործություններից ամենածանրն ու ամենադատապարտելին է: Ի՞նչ եք կարծում, ինքնասպանությունն էլ է համարվում հանցագործություն ու նույնքան դատապարտելի է, որքան սպանությունը: Մինչեւ այս հարցին պատասխանելը, հիշեք, որ ինքնասպանությունը չի ընդունվում ոչ եկեղեցում և ոչ էլ Աստծո կողմից: [...]

     
  • Քաջարանցի զույգն ինքնասպանության փորձ է արել ֆինանսական ծանր դրությունից ելնելով

    Տեղեկացրել ենք, որ երկուշաբթի ուշ երեկոյան` ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի մարզկենտրոն Կապանի «Լեռնագործ» հյուրանոցից Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանի աշխատակիցները ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել Քաջարան քաղաքի 23-ամյա երկու բնակչի, որոնք մարմնի տարբեր հատվածներում ունեին կտրտված վնասվածքներ: Բժիշկները փրկել են երիտասարդների կյանքը: Երիտասարդներն արյունակիցներ չեն, ենթադրվում է, որ սիրահար [...]

     
  • Ստյոպա Սաֆարյան` «Հարություն Փամբուկյանին 4.5 տարի է` չեմ տեսել»

    Ստյոպա Սաֆարյան` «Հարություն Փամբուկյանին 4.5 տարի է` չեմ տեսել»

    Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը 100% համամասնական ընտրակարգին անցնելու թեմայով բանավիճում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի հետ: Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ` «Խորհրդարանի պրակտիկան ցույց է տալիս, որ մեծամասնական տեղերի ճնշող մեծամասնությունը տվյալ իշխող կուսակցության գրպանում դրված տեղեր են: Անկախ պատգամավորները քվեարկում են իշխանության դիրքորոշման համապատասխան, եւ [...]

     
  • Միասեռականների միջեւ էլ անկեղծ սեր կա

    Միասեռականների միջեւ էլ անկեղծ սեր կա

    Չնայած՝ նրանք շատ կոմպլեքսներ ու վախեր ունեն Երեւանաբնակ Բաբկեն Գրիգորյանը, որը 27 տարեկան է, միասեռական է, չի թաքցնում իր ոչ ավանդական կողմնորոշումը, չի ամաչում դրանից, չի վախենում ոչնչից: Նա մշտապես իր անուն-ազգանունով մեկնաբանություններ է թողնում «Առավոտի» այն նյութերի տակ, որոնք վերաբերում են ԼԳԲՏ համայնքին: «Առավոտի» հետ ունեցած զրույցում, թե ի՞նչ [...]

     
  • Նվագախումբը կբարձրացնենք «փոսից»

    Նվագախումբը կբարձրացնենք «փոսից»

    Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը երկխոսության կողմնակից է: Վերջին շրջանում հայաստանյան նվագախմբային արվեստում էքսպերիմենտները հաճախակիացել են՝ մեր առաջատար դիրիժորներին հնարավորություն տալով դիմելու տարբեր ձեւերի: Այսպես՝ Ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացնում է օպերային բեմադրություններ, «Հովեր» երգչախումբը՝ բեմականացումներ, Ազգային օպերային թատրոնի նվագախումբը՝ սիմֆոնիկ երաժշտության համերգներ եւ այլն: Այսպիսով կոլեկտիվները կարծես լրացնում են [...]

     
  • Աշխարհի ամենամեծ բիցեպսները (երկգլուխ մկաններ)

    Աշխարհի ամենամեծ բիցեպսները (երկգլուխ մկաններ)

    Կուլտուրիզմով զբաղվում են թե տղամարդիկ, թե կանայք: Առաջինների մարմինը ոմանց հիացմունքն է առաջացնում, ոմանց` զզվանքը: Բայց եթե փչած մարմնով տղամարդն ինչ որ տեղ նայվում է, նույնը չես ասի կանանց մասին: Այդպիսիք, մի տեսակ, վտանգավոր են թվում ու վստահություն չներշնչող: Ու որ ամենակարեւորն է` կանացիություն չունեն: Վերադառնալով տղամարդկանց` հարկ է նշել, [...]

     
  • Բամբասում էին նաեւ Լոս Անջելեսում

    «Մի անգամ Լոսում՝ սեղանի շուրջ, որտեղ նաեւ ես էի նստած, մեկը, որ ինձ դեմքով չէր ճանաչում, պատմում էր, թե իբր Ռոբերտ Քոչարյանը ինձ կանչել է իր կաբինետ եւ ասել՝ քեզ 24 ժամ ժամանակ… Նման լուրերը ծիծաղելի են»,- «Առավոտի» հետ զրույցում Հայաստանից իր անակնկալ հեռանալու մասին ասեկոսեներին այսպես արձագանքեց «Ալֆաէլ» պրոդյուսերական [...]

     
  • Հոգեւորականները խաբեցին ինձ

    Եվ 1702թ. Ամստերդամում տպագրված շարակնոցը գնեցին «ջրի գնով» Նեղ օրերից մի օր գնացի Էջմիածին: Հետս գիրք էի վերցրել վաճառելու համար, 1702թ. Ամստերդամում տպագրված շարակնոց, հրաշալի պահպանված: Տեր հայրը (անունը չեմ ուզում նշել), ում երկու օր առաջ արդեն մոտեցել ու ասել էի գրքի մասին, ինձ ուղեկցեց պահակի սենյակ, զանգահարեց գրադարան, ասաց [...]

     
  • «Ես որ մի աղջկա հավանեմ ու իմանամ, որ ինքը ըտեղարենք կա, հաստատ հետը ընկերություն չեմ անի». Տղաները սոցիալական ցանցերից օգտվող աղջիկների մասին

    «Ես որ մի աղջկա հավանեմ ու իմանամ, որ ինքը ըտեղարենք կա, հաստատ հետը ընկերություն չեմ անի». Տղաները սոցիալական ցանցերից օգտվող աղջիկների մասին

    20-ամյա Հայկ Գեւորգյանը,  3 տարի է  օգտվում է Odnoklassniki.ru եւ Facebook.com սոցիալական ցանցերից, խոստովանում է, որ օնլայն տարբերակով փորձել է զրուցել այն աղջիկների հետ, ում արտաքինն իրեն դուր է եկել: Նման դեպքեր եղել են, բայց այն ժամանակ, երբ նոր էի բացել Odnoklassniki-ում էջս եւ հետաքրքրությունը մեծ էր: «Եղել են դեպքեր, [...]

     
  • «Ես հավ չեմ, որ ինձ ծեծեն»

    «Ես հավ չեմ, որ ինձ ծեծեն»

    Պրոդյուսեր Լեւոն Աբրահամյանը պնդում է, որ Հայաստանից հեռանալու «վերջնագիր» Ռոբերտ Քոչարյանի կամ որեւէ մեկի կողմից չի եղել: Աշխարհահռչակ երաժիշտ եւ երգահան, Էմիր Կուստորիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակ Գորան Բրեգովիչը Հայաստանում է՝ բարեգործական համերգով: Նրա այցելության «մեղավորը» Լեւոն Աբրահամյանն է, ով տարիներ առաջ «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «ՀայՖեստ» փառատոների [...]

     
  • Քաշունին Ամանորը նշեց 27 հոգով

    Այս գյուղն էլ ծերացել է ու դատարկվել Քաշունին Սյունիքի մարզի դատարկվող ու ծերացող գյուղերից մեկն է: Ավելին՝ ամենասակավաբնակ գյուղը, եւ պատահական չէ, որ Նոր տարին այստեղ դիմավորողներն այդքան քիչ էին: Գորիսի տարածաշրջանի Քաշունի գյուղում ընդամենը 27 բնակիչ է ապրում, դա էլ, իհարկե, տարվա տաք եղանակներին: Իսկ ահա ձմռանը 17 բնակիչ [...]

     
  • 5 ՀՀԿ-ական է ինքնաառաջադրվել

    5 ՀՀԿ-ական է ինքնաառաջադրվել

    Արդեն Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի 12 համայնքների 20 թեկնածուներ գրանցվել են։ Նրանցից 5-ը առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, մյուսներն անկուսակցական են եւ ինքնաառաջադրվել են: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • Ոսկու գրավով՝ խոզի բուդ, ապառիկով՝ մթերք, վարկով՝ Ամանոր

    Ճոխությունների ետեւից ընկած հայերը Նոր տարվա սեղանն էլ են «ապառիկով» գցել «Նախատոնական օրերին էնքա՜ն մարդ եմ տարել լոմբարդ, որ սաղ տարվա ընթացքում չէի տարել: Հարցնում եմ՝ բա ո՞նց եք էդքան պարտքի տակից դուրս գալու: Ասում են՝ ախպեր ջան, դե, սաղ տարին էշի պես կաշխատենք, կամաց-կամաց պարտքը կփակենք, էլի, անցյալ տարի [...]

     
  • Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում բռնկվել է հրդեհ

    Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում բռնկվել է հրդեհ

    Հունվարի 9-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում բռնկվել է հրդեհ, որը մարելու ընթացքում փլուզվել է  հուշարձանի հարավարևելյան սյունը: ՀՀ մշակույթի նախարարությունը Թբիլիսի է գործուղել մասնագիտական հանձնախումբ` պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ` դեպքի հանգամանքները տեղում ուսումնասիրելու և Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկելու իրականացվելիք անհրաժեշտ [...]

     
  • ՕԵԿ-ը օղի բաժանեց, ԲՀԿ-ն՝ տուն ու ալեհավաք

    ՕԵԿ-ը օղի բաժանեց, ԲՀԿ-ն՝ տուն ու ալեհավաք

    Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները դատարկաձեռն չեն շնորհավորել գյումրեցիների Նոր տարին Կուսակցական նվերները ակտիվ քննարկման թեմա են դարձել ամանորյա տոներից ուժասպառ եղած Գյումրիում: Այս քաղաքի բնակչությանը հատկապես անակնկալի է բերել ՕԵԿ-ականների բաժանած տոպրակները, որտեղ տեղ էին գտել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի կոնյակի գործարանի արտադրած «Հայասի» օղին, նույն ֆիրմայի սուրճն ու «Վիտամին Ա» [...]

     
  • Իր համար նշանակություն չունի

    «Իշխող կոալիցիան ի սկզբանե մեռելածին էր: Ավելին, կոալիցիոն հռչակագիրը ստեղծվեց եւ ստորագրվեց հայ ժողովրդի արյան գնով: Իսկ սեփական ժողովրդի արյան վրա ոչ մի կոալիցիա, ոչ մի իշխանություն չի ստեղծվում: Հետեւաբար այդ կոալիցիան կմնա մինչեւ ընտրություններ, թե ոչ՝ ինձ համար որեւէ նշանակություն չունի»,- «Առավոտի» հարցին՝ մինչեւ հերթական խորհրդարանական ընտրություններ կգոյատեւի՞ իշխող [...]

     
  • Արձագանք «Առավոտին»

    «Առավոտ» թերթը, որ հայտնի է իր բավականին հավասարակշռված պահվածքով, Նոր տարվա առաջին համարի առաջնորդող հոդվածում զարմանալիորեն փորձել է կշեռքի նժարների վրա դնել անհամաչափելիները՝ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսին եւ Շիրակի թեմի առաջնորդին: Հոգեւոր հոր եւ որդու՝ միմյանց հետ համեմատելու եւ հակադրելու այդ քայլը Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը համարում [...]

     
  • Աշխարհի ամենաբարձրահասակ թոփ-մոդելը (տեսանյութ)

    Աշխարհի ամենաբարձրահասակ թոփ-մոդելը (տեսանյութ)

    Եվա անունով 205 սանտիմետր հասակ ունեցող այս ամերիկուհին իսկական ճանաչման է արժանացել այն բանից հետո, երբ 2009 թվականին նրա ու մեկ այլ, բայց`սովորական, մոդելի լուսանկարը տպագրվեց ավստրալական «Zoo Weekly» տղամարդկանց հանդեսի առաջին էջում: Մի կողմից, անուն ունենալու համար այդպիսի հասակ ունենալը ձեռնտու է: Բայց մյուս կողմից էլ` անձնական կյանքում են [...]

     
  • Ֆիլմերի համար գժվել, սիրելի հերոս ընտրել Spogne Bob-ին և ունենալ 2000-ից ավելի ֆիլմ

    Ֆիլմերի համար գժվել, սիրելի հերոս ընտրել Spogne Bob-ին և ունենալ 2000-ից ավելի ֆիլմ

    «Գժվում եմ կինոների համար: Մի շաբաթ մնում եմ ազդեցության տակ »,-ասում է Օֆելին,  արդեն 3 տարի շարունակ ֆիլմեր է նայում: Ասում է՝ չկա այնպիսի մի շաբաթ, որ ֆիլմ չդիտի,  ֆիլմ դիտելը դարձել է իր ապրելակերպի մի մասը. «Չեմ սիրում պատմական, ֆանտաստիկ ֆիլմեր: Հիմնականում դիտում եմ մելոդրամաներ, որ լացեմ: Նրանց մեջ [...]

     
  • Եվրամիությունը Հայաստանում «թավշյա հեղափոխություն» է նախապատրաստում

    Եվրամիությունը Հայաստանում «թավշյա հեղափոխություն» է նախապատրաստում

    Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ողջունում է այդ քայլը 2011-ի ավարտին Եվրամիության տարբեր պաշտոնյաներ եւ ներկայացուցիչներ հարկ համարեցին խոսել 2012-ին Հայաստանում սպասվող ընտրությունների մասին՝ շեշտադրելով, որ ակնկալիքներ ունեն, թե այդ ընտրությունները ազատ եւ արդար պիտի լինեն:  «2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Եվրամիությունը պատրաստ է կազմակերպել միջազգային հավաք՝ Հայաստանում կայուն [...]

     
  • «Չենք զլանում օգտվել ընդդիմության առաջարկներից»

    «Օրինակ՝ այն հարյուր հարցը, որ բերել էին, մենք գուցեեւ օգտվել ենք դրանից, դա ճիշտ, կառուցողական մոտեցում էր: Մենք չենք զլանում ընդդիմության առաջարկներից օգտվել եւ հենց դրա համար էլ մենք գնացինք երկխոսության, եւ միայն այդ գործընթացը խոսում էր այն մասին, որ հանդուրժողականություն կար երկու կողմից: Ոչինչ, որ արդյունքները կիսատ մնացին, կարեւորը, [...]

     
  • «Այսօրվա Հանրապետականը 2007-ի Հանրապետականը չէ»

    «Այսօրվա Հանրապետականը 2007-ի Հանրապետականը չէ»

    Խոստովանում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը – Նախընտրական տարին արդեն սկսվել է, եւ երկու ամսից էլ պակաս ժամանակ անց արդեն պարզ կդառնա, թե ով ում հետ է, ով ումով է եւ ինչպես, Հանրապետականը, որպես ընտրությունների փորձառություն ունեցող ուժ, ինչպե՞ս է նախապատրաստվում ընտրություններին, գործելու են նո՞ւյն տեխնոլոգիաները, թե՞ կլինեն [...]

     
  • «Դու գիտե՞ս՝ ես ով եմ»

    Ուսանողներիցս մեկն ինձ պատմեց, որ դասախոսի հետ խնդիր է ունեցել, եւ երբ իր անհամաձայնությունն է հայտնել դասախոսի արտահայտած տեսակետի հետ, վերջինս բացականչել է՝ «դու գիտե՞ս՝ ես ով եմ»: Գուցե ոմանց թվում է, որ դա «շշպռող», սարսափազդու հարց է, բայց իրականում այդ հարցով մարդը ծայրաստիճան նսեմացնում է ինքն իրեն եւ իր արած գործը: Որովհետեւ եթե դիմացինդ չգիտի, թե դու ով ես, նման հարցերով դու նրան «դարձի չես բերի»՝ նույնիսկ լինելով հավերժական շարժիչի գյուտարար կամ ազգի փրկության ծրագրի հեղինակ:

    Երբ մարդն իր նկատմամբ ինչ-որ հատուկ վերաբերմունք է պահանջում, դա նշանակում է միայն մի բան. նա զուրկ է իրականության ադեկվատ ընկալումից, դրա համար անհրաժեշտ թերահավատությունից, եթե ուզում եք՝ հումորից: Վերջերս ներկա էի մի շատ տաղանդավոր արվեստագետի՝ իր երկրպագուների հետ հանդիպմանը, եւ ներկաներից մեկն ասաց՝ «դուք ինձ համար կիսաաստված եք»: Ի պատասխան նման պնդման՝ արվեստագետը չծիծաղեց, չընդվզեց, չբարկացավ: Ուրեմն հոգու խորքում նա չի բացառում իր կիսաաստված լինելու հնարավորությունը: Երբ նման բան ասացին Յոհան Սեբաստիան Բախին, նա ձեռքը թափահարեց եւ ասաց. «Դատարկ բան է՝ ես պարզապես ճիշտ ժամանակին ճիշտ ստեղներն եմ սեղմում. եթե դուք էլ ինձ նման ջանասիրաբար պարապեք, նույնը կկարողանաք անել»:

     
  • 11.01.2012

     
  • Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ ՀՀԿ-ն դրժել է խոստումը

    Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ ՀՀԿ-ն դրժել է խոստումը

    ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, Դաշնակցությունը ներքին քաղաքական համաձայնություն է ձեռք բերել ՀՀԿ խմբակցության հետ՝ մինչ հաջորդ, այսինքն 2012-ի ընտրությունները վերացնել մեծամասնական ընտրակարգը։ «Ցավոք, քաղաքական մեծամասնությունը ըստ էության չի պահպանում տված խոստումը եւ նախընտրում է այն օրենսգիրքը, որը որեւէ փոփոխություն չի մտցնում եղած հարաբերակցության [...]

     
  • «Շնորհակալությունը» օգնում է ազատվել սթրեսից

    «Շնորհակալությունը» օգնում է ազատվել սթրեսից

      Հունվարի 11 – ը ամբողջ աշխարհում նշվում է որպես «շնորհակալության» միջազգային օր: Այն ամենաբարի ու ամենաքաղաքավարի տոներից մեկն է: Ունի նաև իր պատմությունը: Հայերեն «շնորհակալություն» բառը ծագել է «շնորհ անել» արմատներից, որը հարգանքի դրսևորում է: Ռուսերեն տարբերակը` «спосибо» -ն ծագել է 16 – րդ դարում «споси Бог» արտահայտությունից: Չի [...]

     
  • Քաջարանցի երիտասարդ սիրահար զույգը փորձել է ինքնասպա՞ն լինել

    Քաջարանցի երիտասարդ սիրահար զույգը փորձել է ինքնասպա՞ն լինել

    Երկուշաբթի ուշ երեկոյան` ժամը 23-ի սահմաններում Սյունիքի մարզկենտրոն Կապանի «Լեռնագործ» հյուրանոցից Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանի աշխատակիցները ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել Քաջարան քաղաքի 23-ամյա երկու բնակչի, որոնք մարմնի տարբեր հատվածներում կտրտված վնասվածքներ ունեին: Ըստ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի` երիտասարդ տղան հիվանդանոց տեղափոխվելիս անգիտակից [...]

     
  • Պատգամավորի գործը որեւէ գյուղի «կլուբի ռեմոնտը» գլուխ բերելը չէ

    Պատգամավորի գործը որեւէ գյուղի «կլուբի ռեմոնտը» գլուխ բերելը չէ

    ՄամուլՀունվար 11, 2012 11:47 1 մեկնաբանություն

    Ընտրություններից առաջ ՀՀԿ-ն ահավոր բարիացել է։ Չէ, կուսակցության դրոշներով ու կրծքանշաններով քաղաքում շրջող Ձմեռ Պապիներին նկատի չունենք, դա ընդամենը քարոզչություն է (զարմանալի է, որ Ձյունանուշիկներն էլ ՕԵԿ-ի կրծքանշաններով չէին): Նկատի ունենք այն, որ ՀՀԿ-ն թեեւ դեմ է հարյուր տոկոսանոց համամասսական ընտրակարգի անցնելուն, բայց մեծահոգաբար թույլ է տալու, որ հարցը մտնի [...]

     
  • Նկարիչների միության քանդակագործների կոմբինատի մոտ բողոքում են մի խումբ աշխատակիցներ (ֆոտոշարք եւ տեսանյութ)

    Նկարիչների միության քանդակագործների կոմբինատի մոտ բողոքում են մի խումբ աշխատակիցներ (ֆոտոշարք եւ տեսանյութ)

    Այսօր՝ հունվարի 11-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նկարիչների միությանը պատկանող քանդակագործական կոմբինատի մոտ են հավաքվել 50-60 հոգի։ Ինչպես նշված վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կոմբինատի տարածքում 7-10 տարուց ավելին աշխատում են մի քանի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ և անհատ ձեռներեցներ։ Ընդհանուր առմամբ՝ նշված գործարանում աշխատում են 60-ից [...]

     
  • Պե՞տք է էթիկայի հանձնաժողով, որ պարզ լինի ոչ էթիկական պահվածքը

    Պե՞տք է էթիկայի հանձնաժողով, որ պարզ լինի ոչ էթիկական պահվածքը

    Հունվարի 10-ը Հայաստանի կյանքում նշանավորվել է նոր հանձնաժողովի ստեղծմամբ՝ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով, որը հասկանալիորեն պետք է զբաղվի բարձրաստիճանների էթիկայի հարցերով։ Ի՞նչ է տալու այդ հանձնաժողովը Հ֊այաստանին իրականում։ Թե ինչի համար է այն ստեղծվել, տեսական առումով պարզ է բոլորին։ Բայց իրականում հանձնաժողովն արդյոք հանդիսանալո՞ւ է այն կառույցը, որից ազդված՝ պետք [...]

     
  • Ինչու են ճայերը Սեւանից Իջեւան հասնում

    Ինչու են ճայերը Սեւանից Իջեւան հասնում

     Իջեւան քաղաքում, Աղստեւ գետի վրա միշտ կարելի է տեսնել պտտվող ճայերի: Թռչուններն այստեղ են հասնում Սեւանա լճից` անցնելով մոտ 50 կմ: Բնապահպաններն ասում են, որ ճայերի Իջեւան հասնելու պատճառը քիմիական արտանետումներից զերծ Աղստեւ գետում առատորեն լողացող ձկներն են: Թռչունների համար կեր կարող են լինել նաեւ գետափնյա առեւտրի կրպակներից Աղստեւ նետվող [...]

     
  • Սպիտակի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաեւ ՀԱԿ ներկայացուցիչը

    Սպիտակի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաեւ ՀԱԿ ներկայացուցիչը

    Լոռու մարզի Սպիտակ քաղաքում փետրվարի 12-ին տեղի ունենալիք համայնքի ղեկավարի ընտրություններում մտադիր է առաջադրվել Հայ ագգային կոնգրեսի տեղի համակարգող, ՀՀՇ Սպիտակի կառույցի ղեկավար Անանիկ Նահապետյանը։ Սպիտակ քաղաքն ընդգրկող թիվ 29 ԸԸՀ նախագահ Բարսեղ Մակասյանն ասել Է, որ բացի Նահապետյանից, եւս 2 հոգի, իրենց լիազորված անձանց միջոցով, վերցրել են առաջադրման փաթեթները, [...]

     
  • «Անժին» հրաժարվել է ադրբեջանցի մարզչից

    Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբի ավագ մարզչի պարտականություններից ազատել է ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վագիֆ Սադիգովին: Նախաձեռնությունը «Անժիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանինն է, որը փոխարինել է Հաջի Հաջիեւին: Հարեւան երկրի լրատվամիջոցները կատարվածը կապում են այն բանի հետ, որ Կրասնոժանը «Անժի» եկել է մարզչական իր թիմով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

     
  • Իջւեւանում ադվենտիստներն էլ են տնետուն անցնում

    Իջեւան քաղաքի բնակիչները մեզ բողոքել էին, որ ծագումով Վանաձորից երիտասարդ տղա եւ աղջիկ շրջում են քաղաքի  բնակելի շենքերում, բնակչի թույլտվությամբ մտնում տները, կրոնական գրականություն բաժանում, քարոզում: Իջեւանցիների խոսքով, քարոզիչները ասել են,որ աշխարհը շուտով վերանալու է, Աստծու թագավորություն է ստեղծվելու: Նրանց տված  բացիկների մեջ նաեւ հեռախոսահամար կա: Զանգահարեցի նշված հեռախոսահամարով: Պարզվեց, [...]

     
  • Չի հիմնավորվել գողությանը Սյունիքի մարզպետի մասնակցությունը

    Չի հիմնավորվել գողությանը Սյունիքի մարզպետի մասնակցությունը

    ՄամուլՀունվար 11, 2012 11:14 1 մեկնաբանություն

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ըստ էության կարճել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առնչությամբ հարուցված երկրորդ քրեական գործը նույնպես: Սա վերաբերում էր 102 միլիոն դրամ արժողությամբ ինչ-որ սարքավորման գողությանը: Նման մեղադրանք Սուրիկ Խաչատրյանին ներկայացրել Էր այն նույն Սիլվա Համբարձումյանը, որին Խաչատրյանը ծեծի էր ենթարկել Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում։ Ծեծի պատճառն ըստ էության [...]

     
  • Տոն օրերին Սյունիքում 3 եղեւնի է հատվել, չհաշված Սիսիանի քաղաքապետարանի «ինքնագործունեությունը»

    Ծննդյան տոներին եղեւնիների ապօրինի հատման 3 դեպք է արձանագրվել Գորիսի տարածաշրջանում, որից 2-ի տուգանքի չափն ընդհանուր կազմում է 72 հազար դրամը, մեկինը` դեռ ճշտվում է: Իսկ որսագողության եւ ձկնագողության դեպքեր, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնում չեն գրանցվել: Ինչպես տեղեկացնում են  տարածքային բաժնից` ձկնորսագողության եւ որսագողության դեպքեր [...]

     
  • ՊԵԿ նախագահը չի պատասխանում իր թանկարժեք առանձնատան վերաբերյալ հարցին

    ՊԵԿ նախագահը չի պատասխանում իր թանկարժեք առանձնատան վերաբերյալ հարցին

    Նկարում պատկերված այս շքեղ դդյակը գտնվում է Ծաղկաձորում։ Դրա առանձնահատկություններից մեկն այն է, որ սեփականատերը տարածքում կառուցելով հնարավոր ամեն ինչ՝ թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, տարածքում նաեւ ֆուտբոլի դաշտ են կառուցել։ Այս տանը գտնվող լողավազանի մասին, ի դեպ լեգենդներ են պտտվում։ Ասում են՝ կառուցված է այնպես, որ դրա պատերից մեկի [...]

     
  • Կաշառքներ բաժանելն ապացույց՝ առանձին են մասնակցելու ընտրություններին

    Կաշառքներ բաժանելն ապացույց՝ առանձին են մասնակցելու ընտրություններին

    Ընտրակաշառքների բաժանման մրցավազքը, առանձին շտաբներ ձեւավորելու գործընթացները, արվող հայտարարությունները կարծես թե հստակեցնում են, որ կոալիցիոն կուսակցություններն ընտրություններին գնալու են առանձին ցուցակներով։ Դա, իհարկե, դրական է ընտրություններում մրցակցային մթնոլորտի ապահովման առումով։ Սակայն, մյուս կողմից, անհասկանալի դրություն է ստեղծվում կոալիցիոն հուշագրի շուրջ։ Առանձին ցուցակներով ընտրություններին գնալը ենթադրում է մրցակցություն նաեւ կոալիցիոն ուժերի [...]

     
  • MMA-ի աշխարհի չեմպիոնուհուց գոտին ետ են վերցրել

    Աշխարհի չեմպիոնուհի Քրիստինա (Քիբորգ) Սանթոսը զրկվել է չեմպիոնական  գոտուց՝ արգելված անաբոլիկ ստերոիդներ օգտագործած լինելու պատճառով: MMA-ի  մարտիկ Սանթոսը «Strikeforce»-ի գոտին նվաճել էր անցած տարվա դեկտեմբերին՝  ճապոնուհի Հիրոկո Յամահակիին առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելով: Բրազիլացի Քրիստինա Սանթոսին որակազրկած Կալիֆորնիայի մարզական հանձնաժողովը  մարզուհուն նաեւ տուգանել է $2500: Ինքը՝ արդեն նախկին չեմպիոնուհին, ամբողջ  [...]

     
  • ՕՎԻՐ-ի նոր պետը՝ իր նշանակման մասին

    ՕՎԻՐ-ի նոր պետը՝ իր նշանակման մասին

    Ի տարբերություն Մուրադխանյանի, Հովհաննես Քոչարյանը դեռեւս մի քանի օր առաջ տեղյակ էր իր պաշտոնեական առաջընթացի մասին։ Նկատենք, որ   սույն պաշտոնյան Գասպարյանի գալուց հետո, այսպես ասած, կադրային շրջագայության մեջ է։ Նոր ոստիկանապետը նրան նախ իրավաբանական վարչությունից տեղափոխեց Ոստիկանության ակադեմիա, ապա՝ անձնագրային եւ վիզաների վարչության պետ։  - Իսկ անձագրային վարչության պետ [...]

     
  • «Ֆեներբախչեի» նախագահը խոստացել է փետրվարի 14-ին «պայթեցնել» ողջ Թուրքիան

    «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի նախագահ Ազիզ Յիլդիրդիմը, որ այդ երկրի  առաջնությունում պայմանավորված խաղեր կազմակերպելու սկանդալային  պատմությունների գլխավոր գործող անձանցից մեկն է եւ որին երկրի դատախազը  պահանջում է դատապարտել 52-132 տարվա ազատազրկման, խոստանում է փետրվարի  14-ին սկսվող դատական լսումներում զարմացնել ամբողջ երկրին: «Անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան: Նկատի առնելով, թե որքան  փաստաթղթեր [...]

     
  • ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

    ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

    ՀՀ ԱԻ նախարարությունը  տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

     
  • Samsung-ը մշակում է էմոցիաները գուշակող հավելված

    Samsung-ը մշակում է էմոցիաները գուշակող հավելված

    Samsung-ը մշակում է սմարթֆոնների համար նախատեսված հավելված, որը կարողանում է գուշակել օգտագործողի տրամադրությունը:  Եվ սա իրականացվում է ոչ թե դիմային տեսախցիկի շնորհիվ, այլ օգտագործողի վարմունքը վերլուծելով. ինչքան արագ է նա մուտքագրում տեքստը, քանի անգամ է սխալվում, ինչ զմայլիկներ է օգտագործում և ինչ հաճախությամբ է թափ տալիս հեռախոսը: Հավելվածի ճշգրտությունը դեռևս [...]

     
  • Աշխարհի ամենաերկար ֆուտբոլային խաղը

    Աշխարհի ամենաերկար ֆուտբոլային խաղը

    90 րոպե, գումարած մրցավարի ավելացրած լրացուցիչ  «X» ժամանակ, որը լավագույն դեպքում կարող է լինել 5-7 րոպե: Բայց դա հեռու է 2009 թվականին Անգլիայում կազմակերպված «Լիդս Բեջերսի» եւ Բրիստոլի ֆուտբոլային ակադեմիայի հավաքականի միջեւ հանդիպման տեւողությունից, որն ամենաերկար ֆուտբոլային հանդիպումն է պատմության մեջ: Այն սկսվել է ապրիլի 11-ին եւ ավարտվել հաջորդ օրը` [...]

     
  • Ըստ արթիկցիների՝ ԱԺ պատգամավորի թիկնազորը առևանգել էր ոստիկանին (տեսանյութ)

    Ըստ արթիկցիների՝ ԱԺ պատգամավորի թիկնազորը առևանգել էր ոստիկանին (տեսանյութ)

    Երեկ՝ հունվարի 10-ին, կրակոցներ են հնչել Շիրակի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 16:30-ի սահմաններում Արթիկ քաղաքի սրճարաններից մեկում հնչել են կրակոցներ: Արթիկցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ Արթիկի Բաղրամյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, երբ իր ծառայությունն է կատարելիս եղել ոստիկանության Արթիկի բաժնի պարեկակապահային ծառայության դասակի ոստիկանության [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan