Չնայած՝ նրանք շատ կոմպլեքսներ ու վախեր ունեն

Երեւանաբնակ Բաբկեն Գրիգորյանը, որը 27 տարեկան է, միասեռական է, չի թաքցնում իր ոչ ավանդական կողմնորոշումը, չի ամաչում դրանից, չի վախենում ոչնչից: Նա մշտապես իր անուն-ազգանունով մեկնաբանություններ է թողնում «Առավոտի» այն նյութերի տակ, որոնք վերաբերում են ԼԳԲՏ համայնքին:

«Առավոտի» հետ ունեցած զրույցում, թե ի՞նչ խնդիրներ են ծառացած Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների առաջ, Բաբկենը նշեց, որ ունեն շատ մեծ խնդիրներ, ինչն էլ իրենց խանգարում է պաշտպանել ԼԳԲՏ համայնքը, հետո էլ հավելեց. «Իրենք շատ թույլ են իրենց պահում, չեն համախմբվում, որպեսզի մի թիմ լինեն, վախենում են, ու դա շատ վատ է, չեն ստեղծում մի վայր, որտեղ կարելի է հավաքվել ու լինել միասին, ընկերական մթնոլորտում մտածել, թե ինչպես լավացնել այս կյանքը, ստեղծել նորմալ ԼԳԲՏ համայնք, այլ ոչ թե միայն սեքսի կլուբներ կամ այգիներ։ Պետք է համարձակ լինել ու կարողանալ պաշտպանվել, թույլ չտալ, որ ինչ-որ մեկը խանգարի առաջ տանելու նշածս աշխատանքները»։

Ունի՞ միասեռական ընկերներ, որոնց հետ առանց որեւէ կոմպլեքսի, վախի հանդիպում է հասարակական վայրերում: Եղե՞լ են դեպքեր, երբ, օրինակ, որեւէ սրճարանում կամ այլ վայրում «նկատել» են իր տարբեր լինելը եւ ուրիշ վերաբերմունքի արժանացրել հարցերին Բաբկենն այսպես պատասխանեց. «Այո, շատ միասեռական ընկերներ ունեմ… շատ է պատահել, երբ նկատել են մեր ոչ ավանդական կողմնորոշումը, բայց, բարեբախտաբար, ագրեսիվ վերաբերմունքի չենք արժանացել, իսկ եթե այդպիսի բան լինի՝ հաստատ կդիմեմ օրենքի՝ պաշտպանվելու համար, եւ եթե հրաժարվեն պաշտպանել՝ կդիմեմ Հայաստանում արտասահմանյան կազմակերպությունների»։

Հայաստանում հաճախ միասեռականությունը իբրեւ հիվանդություն է ընկալվում կամ ոչ ճիշտ դաստիարակության արդյունք, նույնիսկ ոստիկանները չեն հանդուրժում միասեռականներին, եւ եթե անգամ որեւէ մեկը ոստիկանի աչքի առաջ նեղացնի որեւէ միասեռականի եւ ուժ գործադրի նրա հանդեպ, ոստիկանները հաստատ միասեռականին բաժին կտանեն: Մեր այս դիտարկմանն էլ զրուցակիցս այսպես արձագանքեց. «Մարդը հիվանդ չի ծնվում, չհաշված այն հիվանդությունները, որոնք ապացուցված են բժշկության կողմից, օրինակ՝ հաշմանդամությունը, կուրությունը, համր լինելը եւ այլն։ Իսկ միասեռականությունը լինում է երկու տեսակի, ի ծնե եւ ձեռքբերովի։ Ի ծնե միասեռական լինելը այն է, երբ, օրինակ, տղան հասունության շրջանում սեռական հարաբերությունների կարիք է զգում ու հասկանում, բացահայտում է, որ իրեն դուր է գալիս ոչ թե աղջիկը, այլ տղան։ Իսկ ձեռքբերովին այն է, երբ տղան մշտապես սեռական հարաբերություններ է ունենում աղջկա հետ, բայց մեկ էլ մի օր, ասենք՝ 24 տարեկանում ուզում է սեռական հարաբերություն ունենալ տղայի հետ, փորձում է ու հասկանում, որ իրեն ավելի շատ դուր է գալիս տղան, այսինքն՝ ձեռք է բերում համասեռամոլություն։ Իսկ միասեռականությունը հիվանդություն որակելու հետ կապված էլ ասեմ, որ դա սուտ է եւ սխալ»։

Մեր զրուցակիցը նշեց, որ ոչ հայաստանցի միասեռական ընկերներ էլ ունի՝ ռուսաստանցիներ ու ամերիկահայեր։ Իսկ ի՞նչ տարբերություններ է նկատել նրանց ու հայաստանցիների միջեւ. «Ռուսաստանցի տղաները հայաստանցիներից շատ են տարբերվում, նախեւառաջ կոմպլեքսներ չունեն, ավելի բաց են, ազատ։ Իրենք իրենց կյանքի տերն են, իսկ հայ տղաների մեջ կոմպլեքսներ կան, վախենում են պաշտպանվել… ասում են՝ բա մամաս ի՞նչ կասի, ախպերս ի՞նչ կասի, բա ընկերներս։ Բայց սիրող մարդը եւ իրեն կսիրի, եւ կհարգի մյուսի անձնական կյանքը։ Արտասահմանում տղան, որը ավանդական կողմնորոշում ունի, երբեք չի ասի՝ ո՞վ է էս պեդիկը, գոմիկը, այնտեղ հարգում են միմյանց, եւ միասեռականների իրավունքները պաշտպանված են։ Վերջերս մի ֆիլմ դիտեցի, շատ էի զարմացել. սյուժեն հետեւյալն էր. մի տղա հանդիպում է մեկ այլ երիտասարդի, սիրահարվում է նրան, բայց անպատասխան։ Նրանք պարբերաբար հանդիպում են, միասին ժամանակ անցկացնում, մի օր էլ այնպես է ստացվում, որ տղաները սեռական հարաբերություն են ունենում ու դրանից հետո այն մեկը, որը չէր սիրում իրեն սիրահարվածին՝ եւս սիրահարվում է: Ու զուգընկերոջն ասում է՝ «քո սիրտը ինձ դուր եկավ, որը շատ ընկերական ու եղբայրական է, իմ սիրտը ուզեց լցվի հենց այդ սրտով…»: Գիտե՞ք այդ ֆիլմն ինչ է ուզում ասել՝ այն, որ տղաների սեր եւս գոյություն ունի»։

Իրեն եվրոպացի համարող հայ հանրույթին էլ Բաբկենը մաղթեց, որ միշտ լինի սեր, մեկը մյուսի հանդեպ հարգանք, ագրեսիա չցուցաբերվի, ու ոչ մեկը չփորձի մյուսին կառավարել։

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Share

Նախորդ նյութերը

Նման նյութեր

Tags

 

Կարդացվել է 1578 անգամ

30 մեկնաբանություններ

  1. Լուսինե Մանասյան says:

    Իրանց աշխարհում էլ երևի Ատված ոչ թե Ադամ ու Եվայա ստեղծել, այլ Ադամ ու Եվգենի: Ինչևիցե հոդվածը լավն էր, սակայն այս երևույթը նորմալ չէ և այս հարաբերություններին սեր անվանելը շաաաաատ հեռու է իրական զգացմունքներից, այն զգացմունքից, որ սեր է կոչվում: Երբեք չեմ ընդունել նման քիմիական դեֆեկտներով մարդկանց հիվանդ մտածելակերպը, բայց և չեմ փորձում դատապարտել կամ քարկոծել նրանց: Ցավն այն է, որ այս հիվանդությունը նաև ԻՄ ԵՐԿԻՐ խցկվեց նման այն բոլոր օտարամոլություններին, որոնք ավելի հարազատ ու արագ են մեր աշխարհ ներթափանցում քան այն բոլոր նորմերի ու սովորույթների պահպանումը, որոնք բնորոշ են ՀԱՅԻՆ, հայ մարդուն ու հայոց երկրի ունեցող երիտասարդին:

    • Բաբկեն says:

      Լուսինե ջան ձեր հումորը ձեզ պահեք, բոլորսել գիտենք որ Ադամ և Եվա է: Իսկ ձեր ասաց Եվգենը աղջիկ է :) Մտածում եմ դուք այս կյանքի սիրուց շատ հեռու եք որպեսզի ասեք կա այդ սերը թե չե: Դուք կինեք իսկ այս հոդվածում տղաների մասին էր խոսքը :) Օտարամոլությունը այստեղ ընդհանրապես կապ չուներ` այստեղ խոսվում է տղաների սիրո մասին այլ ոչ թե օտարամոլության մասին, ամեն ազգի մեջ կա այս միասեռական զգացմունք ունեցող անձիք ու պետք չի հայ բառը շեշտել միշտ: Եթե հայ է ուրեմն պիտի տառապի ՞ : Պիտի այդ տղան իրեն փակի իրա սենյակում ու ապրի դեպրեսիա կամ ինքնասպան լինի ինչա հայա ՞ : Սխալվում եք: Ինչի պիտի դա անի ՞, հանուն ինչի ՞: Հանուն նրա որ պիտի դոգմատիկ մտածելակերպով հայը ընտանիք կազմի ՞: Մի հատ մտածեք նոր ասեք լավ ՞ Ամուսնացավ հետո ՞ : Ձեր նման մտացող մարդկանց պատճառով այդ տղայի կյանքը դժոխքի կվերածվի, որովհետեև իրա կյանքը աղջկա հետ չեր այլ տղայի ու ամբողջ կյանքում պիտի տառապի ու մի օր էլ այդ տղան բաժանվում է ու երեխաներին եթիմ է տողնում ու այդ կնոջնել հետը դժբախտացնում ու ձեր նման մարդիկ էլ նստում են ու ուրախանում որ իմ տղան ամուսնացավ, բրավո: Ազգը այստեղ կապ չունի, այլ մարդու հոգին ու մտածելակերպը, եթե հայերը սիրել սովորեն միքիչ ամեն ինչ սենց չի լինի, հարգանքը ու սերը ստեղծում են իրար հանդեպ բարեկամության կապեր:

      • Kara Leva says:

        Հարգանքներս Բաբկեն, իրոք ոչ մեկ իրավունք չունի ասել թե մյուսը ինչ անի, եթե մեր հասարակությունը ի սկզբանե լիներ հոմոսեքսուալ ասենք սերունդ տալու համար միայն լինեին հետերոսեքսուալ կապեր, ապա հետերոսեոսուալ կողմնորոշում ունեցողներին ստիպելը համասեռական “դառնալու” որովհետև այդպես սխալ է ուղղակի անհեթեթություն է, ուզում եմ ասել մյուս կողմից նայեք էլի մի քիչ, եթե հիմա քարկոծվում են համասեռականները, ինչ է լավ կլիներ որ քարկոծվեին հետերոսեքսուալ անձինք համասեռականների կողմից ?? իհարկե ոչ, դե ուրեմն եկեք հանդուրժող լինենք, իսկ սեր կա նրանց մեջ չկա, ոնց են սեքս անում ինչ են անում երբ և ում հետ, ազատեքինձ այդ դետալներից ,ինձ դա բացարձակապես չի հետաքրքրում, ինձ խնդրի իրավական մասն է հետաքրքրում որ տեսնես կգա մի օր որ հայ հասարակությունում մարդու իրավունքները թղթից կգան հասարակական և բարոյական նորմերի մեջ :)

        • Բաբկեն says:

          Շատ դուրս եկավ այն մասը որ ասեցիք հետերոսեքսուալների մասին այսինքն` այն տղաների ովքեր աղջիկեն սիրում պետք է փոխվեին: Իրանք իրանց կաշվի վրա եթե դա զգային մերժված լինելու զգացմունքը տենց չեին ասի: Ապուշավարի իրանց չեին պահի: Ճիշտ են ասում կաշվիդ վրա միջև չզգաս չես հասկանա դիմացինիդ: Ուղղակի սերունդ տալը հայերի մոտ դոգմայա դառել, այսինքն` Աստված ռոբոտներա ստեղծել ու ուզես չուզես պիտի հայ ժողովուրդը շատացնես, հատուկ թիվա դրած պիտի այդ թվին հասնեն հայերը :) Իսկ ինչ մնում է մարդու իրավունքների մասին դա կախված է լավ մարդկանցից ու ինչքան լավ ու հասկացող մարդ գտնվի այնքան մարդու իրավունքները կպաշտպանվի, ինչ որ շարժ կա բայց միասնականություն դեռ չկա Հայաստանում բայց կլինի հաստատ ;)

    • Եվա ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Շնորհակալություն

  2. Սևակ says:

    Հմ… Բաբկենն էլ դեռևս «աճելու» տեղ ունի, ինչպես և բոլորս :) Ախր, եթե ինչ-որ բան սոցիալական ծագում ունի, արդյոք դա հի՞մք ա էդ մի բանը մերժելու համար:

    Չնայած նույնասեռականությունը բնական ա, կա նաև կենդանական աշխարհում (http://youtu.be/iCTsNh4bPEg), ուղղակի պատկերացնենք, թե իբր նույնասեռականությունը սոցիալական երևույթ ա միայն: Հետո՞: Մերժել ուղղակի դրա համա՞ր: Իսկ ուզում ե՞ք ուրիշ «սոցիալական երևույթների մասին էլ իմանաք.

    - Պետություն (մարդկանց մի խումբ, որ համախմբվում ա մի պետության ներքո)
    - Բնակատեղիներ (մարզեր, քաղաքներ, գյուղեր)
    - Եկեղեցի (սա ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ սոցիալական երևույթ ա. տարբեր ազգությունների, տարբեր տարածաշրջանների ու մշակույթների մարդիկ կարող են նույն կրոնն ունենալ…)
    - Գիտություն (բազմաթիվ գիտություններ, որ ուսումնասիրում են ոչ թե մեզ շրջապատող բնությունը, այլ` հենց մեզ, մեր վարքագիծը, քաղաքակրթությունները, մարդկային սոցիումի սոցիալական պատմությունը)
    - Օրենսդրություն
    - Հագուստ
    - Մեքենաներ
    - Բջջային հեռախոսներ
    - Հեռուստատեսություն ու սերիալներ :)
    և այլն:

    Լինելով բնության մի մաս, բարձրագույն կաթնասուններ, մենք նաև բնությունից որոշ չափով շեղվում ենք` ստեղծելով մեր քաղաքակրթությունները: Ծառեր ենք կտրում, լճեր չորացնում, երբեմն ծխելով ու մեքենաներից արտադրվող թունավոր գազերով ինքներս մեզ վնասում: Բա քաղաքակրթությունը մերժում ե՞նք ուղղակի որպես սոցիալական երևույթ, ասում ե՞նք «մենք շեղված ենք»:

    Դպրոցում ձեռք բերած գիտելիքը մերժում ե՞նք որպես ձեռքբերովի մի բան: Իսկ եթե մի մարդ ասենք աթեիստ ա եղել երկար տարիներ, ու հանկարծ որոշում ա, որ ինքը ուզում ա քրիստոնյա դառնա, իրան քարկոծում ե՞ն, ասում են «դա ձեռքբերովի ա, մերժի՜ր այդ ձեռքբերովի ախտը, որովհետև քրիստոնյա չես ծնվել»: Կամ էլ հակառակը, մարդ խիստ կրոնավոր էր, ու մի օր հասկանում ա, որ սուտ ա: Ասում ե՞ն «շեղվեց»:

    «Բնական կամ անբնական», «ձեռքբերովի կամ բնածին», «օտար կամ տեղական», սրանք բավականին մակերեսային մեկնաբանություններ են, վախեցող ու քիչ գիտելիք ունեցող մարդկանց փաստարկներ. ժողովրդավարություն, տարբեր ճաշատեսակներ, գաղափարներ, բառեր, Samsung-ներ, Nokia-ներ, BMW-ներ, BENTLEY-ներ… շատ բաներ են «օտար», հետո՞: Մերժում ե՞նք: Բենթլիավոր հոգևորականը ասում ա՞ «էս բենթլին օտար երևույթ ա, հայկական չի, մերժե՜նք այն», թե՞ ուղղակի վայելում ա :) ))

    Իսկ եթե «Երևանյան հիվանդությունը» տեղական ա, բնածին ու բնական ուղղակի գրկաբաց ընդունում ու գովերգում ենք որպես տեղական, «հայրենական» երևո՞ւյթ:

    Իսկ ինտերնետը՞ :) Մերժել ե՞ք ուղղակի որպես «սոցիալական, անբնական ու օտար» երևո՞ւյթ :) )) Եթե սա ընթերցում եք, ուրեմն չեք մերժել :)

    Get a life, ինչպես անգլերենում են ասում :)

  3. Վարդան says:

    Ամբողջ աշխարյում ընդունված է համասեռամոլությունը իսկ մենք դեռևս ապրում ենք նաղնադարյան բարքերով: Բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ ապրելու և սիրելու ու երջանիկ լինելու և արդեն բավական է ձեր գավառական մտածելակերպով զզվացնեք: Շատ ճիշտ Բաբկենը նսհել էամեն բան դատելու և չարախոսելու փոխարեն փորձեք հասկանալ մարդկանց և ի վերջո դատավորը Աստված է, ապրեք ձեր կյանքով ու մի փորձեք ցեխ շպրտել մարդկանց վրա, շատ շատերդ բարոյական կերպարների տակ թաքնվելեք բայց…..չմանրամասնեմ հետևությունները ձեզ….

  4. Եվա ՀԱԿՈԲՅԱՆ says:

    Բաբկեն շնորհակալ եմ անկեղծության ու համարձակության համար:

  5. Եվա ՀԱԿՈԲՅԱՆ says:

    Շնորհակալություն մեկանաբանելու, քննադատելու եւ հանդուրժելու համար:

  6. vardapet says:

    Ժողովուրդ մեկդ մեկիցդ բետար անմիտ ու հիմար բաներ եք ասում: Անկեղծ: Չալարեցի կարդացի ես հիմարությունը: Գիդեք ինչ, աշխարհում անգամ ամուսնանում եդ գոմիկներին, հղիանում են երեխա են ունենում Աստծո կամքին հակառակ ձևով: Մարդկային հասարակության գերնպատակն է` սերունդ շարունակելը: Իսկ եթե նման կերպ շարունակվի մի քանի հարյուրամյակից Երկրագնդի վրա էլ նոր սերունդ չի ծնվի, ծնվի էլ: Ինչևէ, աշխարհին Հայաստանը հայտնի է որպես ամենաամուր ընտանիք ունեցող ժողովւրդ, ուր ամուսնությունը չի լուծարվում մեկ-երկու տարուց, այլ մնում է մինչև կյանքի վերջ: Ինչ եք հիմա դուք անում և տարածում հը: Ինչ ուզում եք, որպեսզի դուք էլ անգիկանների նման եկեղեցում պսակվեք ու էրտաք արգանդ դնեք երեխա ունենաք: Երբեք չեք տեսնի նման սրբապղծություն Հայաստանում: ԱՎելի շուտ ձեզ կվտարեն քան մեր Պետությունը և Եկեղեցին կհամաձայնեն նման ախտավոր երևույթի հետ:
    Հարգարժան ադմին, եթե հանկարծ մեկնաբանությունս չհրապարակվեց ինչպես այստեղ մեկնաբանություն գրող մի ուրիշ մարդունը, ապա իմացեք օրենքի հետ խնդիրներ կունենաք:

    • Ձեր մեկնաբանությունը խմբագրված է, դուրս են թողնված վիրավորական արտահայտությունները, քանի որ դրանք հրապարակելու դեպքում հաստատ խնդիրներ կունենայինք օրենքի հետ:
      Ւ դեպ, որեւէ օրենք մեզ չի պարտադրում մեր կայքում հրապարակել վիրավորանքներ:

      • Lilit says:

        Անկեղծ ասած և ընթերցում էի նյութը և ապշում մարդկանց իբր թե ոչ կոմպլեքս ունենալու մեջ: Իհարկե եթե ամեն ինչ աշխարհում ինձ ու քեզնով ավարտվեր, կասեի, որ սա իրոք աշխարհի վերջ կարելի է համարել, բայց ավաղ, այդպես չէ.
        Եվ ուզում եմ հասկանալ, և ոչ, որովհետև ոչ այն է ճիշտ`չհավատալը, ոչ էլ անհավատ լինելը, ուզում եմ ի վերջո ինձ ստիպել հասկանալ այդ «անկաշկանդներին», որոնք իրականում կան, նրանք հոգիներ չեն, այլ իրոք կան, բայց մեկ էլ գալիս եմ և կանգնում միևնույն տեղում, սա իրոք աշխարհի վերջ է:

    • Բաբկեն says:

      Ամեն մարդ ունի իրա կւանքը ու ամեն մարդուն տրված է իրանը, բոլորը չեն ծնվել դոգմատիկ շատանալու համար, իսկ օրենքի հետ գործ չունես քանի որ օրենքով մարդը ազատ է ու ունի իրավունքներ ապրելու իր անձնական կյանքում ում հետ նա պիտի ապրի, եթե մեկը խանգարի հաստատ այդ մարդուն օրենքով կդատեն, դուրդ չի գալի մի շփվի տվյալ մարդու հետ բայց իրավունք չունես հրամայելու կամ կառավարելու ու ասելու ով պիտի լինի կամ ով չէ:

  7. Բաբկեն says:

    Հայաստանում նաև պիտի չլինի հաշմանդամներ, սևամորթներ մտածում են այդ տիպի մտածելոկերպով մարդիկ քանի որ որոշներին խանգարում են նաև այդ մարդիկ որովհետև իրանց նման չեն, հիմա ինչ պիտի իրանց պատճառով գնան՞
    ստեղից: Ուղղակի սովորել է պետք հարգել քեզանից տարբերվողներին հարգել ու լավ վերաբերվել կամ էլ չշփել, իսկ եթե չէք կարում դրա համար գոյություն ունի “Մարդու Իրավունքների” կենտրոն որոնք կսովորեցնեն ճիշտ դատել և հարգանք սովորել ;)

  8. vardapet says:

    Բաբկեն, դու գնա եդ իրավունքների պաշտպանություն է ինչ էեդ գրասենյակ, որովհետև ամենաշատ ոտնահարվող : Գերմանիայում, եթե հիվանդ երեխա է ծվնում, ծնողների ստորագրությամբ զրկում են կյանքից, որպեսզի նրանց հասարակությունը առողջ լինի, իսկ Սպարտայում ուղղակի ժայռից ցած էին նետում: Դա իմիջիայլոց իմացի: Պետք կգա հետո: Իսկ ինձ իմ դաստիարակությունս թույլ չի տալիս իջնելու ձեր մակարդակին, և շփվել ձեզ հետ: Իսկ, որ դուք ընտել եք կյանքի կառուցման այդ ուղղին, ապա իմացեք, որ դուք տեղ չունեք հայ հասարակության մեջ: Բայց վախենամ, որ մեր երիտասարդությունը գնում է ձեր հետևից: Ցավոք:

    • Բաբկեն says:

      Ուղղակի թեթև տար ու մի շփվի իմ նմանների հետ, քանի որ մեկա չես կարա խանգարես, ուղղակի հայը պիտի վերջը սովորի հարգել դիմացինի անձնականը:

  9. Բաբկեն says:

    Մարդիկ մտածում են որ եթե տղեն ունի զգացմունք տղու նկատմամբ ուրեմն փչացածա կամ անբարոյական կամ եսիմ ինչեն կպցնում հետևից, բայց եթե ուսումնասիրեք կգտնեք այնքան տղաներ որ մաքուր սիրում են տղուն: Ուղղակի մաքուր բաների մասին մարդիկ չեն խոսում, միշտ կեխտնեն առաջ տանում իսկ լավ մարդիկ թե մտածելակերպով ու ցանկություններով մնում են վերջի պլան, օրինակ` մարմնավաճառները, քյարթուները իրանց անկապ պահելաձևով, ուսումնական հաստատություններում գռեհիկությունները և նման բաները մարդու մեջ ոչ նորմալ տպավորությունա առաջացնում ու մարդիկ հավես էլ չունեն գլուխ դնելու ու սենց աճումա ես ծառը հասկանում ե՞ք: Մեզ կտրողներեն պետք որ մաքրություն սովորացնեն, որ մարդկանց մեջ լավը ցույց տան: Չգիտեմ տեսած կլինեք թե չէ, բայց ով ինչ ասի ինձ մեկա չի համոզի որ երկու տղա չեն կարա սիրեն իրար ու ապրեն իրար հետ:Ձեր պատկերազմամբ տղու հարաբերությունը տղու հետ որը ունեն համասեռ զգացմունք անհասկանալիա, բայց ասեմ ձեզ նորից, տարբերա միայն զգացմունքը այլ ոչ թե իրար հետ հարաբերությունը: Համասեռ զգացմունքը մոտիկացնումա երկու տղու, քան ասենք այն տղեքին որոնք չունեն համասեռ զգացմունք: Ու ասեմ որ եթե տղեն ունի զգացմունք տղու նկատմամբ չի նշանակում որ պիտի դամսկի լինի կամ իրան պահի կնգավարի, դա ես չեմ ընդունուն ու դա սխալա, տղեն պիտի լինի տղա կլինի աղջկա հետ թե տղու հետ: Իսկ տղեն տղու համար ընգեր ու ախպերա ու համասեռ զգացմունքի ժամանակ իրանք ավելի են մոտիկանում ու ճանաչում իրար: Կարաք չհամաձայնվեք, բայց տենցա: Օրենքը պիտի ամպայման վերանայվի որովհետև Հայաստանում ռասայական տարբերությունը շատա ու խտրականություններն էլ հետը: Եվրոպան և Ամերիական և այլ երկրները դաեն անում որ իրանց երկրի պատիվը չնգնի, որ իրանք իմանան որ բոլորին հարգում են, ու սա ձևական չի այլ իրոք մտահոգված ու հարգանքի ձևով մտածում են մարդկանց ռասիզմից հանելու մասին: Ինչի՞ պիտի ստեղ տղեն աջկան գրկի ու լավ զգա իրան իսկ տղեն ու տղեն մենակ սեռական զգացմունք ունենան: Ինչի՞ պիտի ես տառապեմ նայելով իրանց: Մտածում եք հեշտա, չէ, 100 % չեք կարա պատկերացնեք այդ վիճակը: Կարողա մարկային զգացմունքերից զուրկ ե՞մ կամ կենդանի ե՞մ որ մենակ պիտի կենդանական զգացմունքներից խոսամ կամ զբաղվե՞մ մենակ սեռական զգացմունքով: Ամեն մարդ ունի սիրո կարիք, տղա թե աղջիկ: Ուղղակի Հայաստանը պիտի հասկանա եթե բազմանալու օրենքը կա, դա չի նշանակում որ սաղ տղեքը ռոբոտեն ու պիտի այնքան լցնեն հայ ժողովուրդը որ այդ թվին հասնեն Որոշ տղեքը պիտի աղջիկ ուզեն որոշները չէ, քանի որ սենց բալանսա պահպանվում ու երկրի մարդիկ չափից դուրս չեն բազմանում, ու դոգմա պետք չի սարքել երեխա ունենալու գաղափարը ու ստեղ հայ լինելու գաղափարը որ մեջ են բերում շատ սխալա: Կարա լինի լավ հայ հայրենասեր տղա որը ունի համասեռ զգացմունք բայց ունի իրավունք սիրելու մի տղու ու ապրելու այդ տղու հետ ու չդատվելու կամ ծաղրվելու ինչ որ անհասկացողների կողմից ովքեր չեն էլ ուզում հասկանան այդ տղու անձնական կյանքը որը իրանց նման չի ու իրանց չի վերաբերվում ու որը ունի հավասար իրավունք:Կարևորը հայ ժողովրդին ճիշտ ինֆորմացիա տալն է այն տղաների մասին ովքեր ունեն զգացմունք տղաների նկատմամբ ու հասարակությանը ճիշտ մոտեցում տալն է որ բոլորն էլ իրավունք ունեն սիրելու ու երջանիկ լինելու:

  10. Lilit says:

    Հա մի բան էլ, կարծես թե, եթե խոսենք «սեր» բառից, «Սեր» հասկացությունից, ինչքանով գրագետ եմ և ինչքանով կարդացած Ադամն ու Եվան կամ հակառակը` Լիլիթն ու Ադամը սիրում էին իրար ու տղաներ չէին, ինչքանով հիշողությունս ինձ չի դավաճանում, դա ուղղակի ինֆորմացիայի կարգով: Իսկ անուղղակի կարգող ասեմ, որ ոչ մեկ այս կյանքում անմեղ չի ու ոչ էլ դատավոր, որ մեկ-մեկու դատի, ինչ մնում է դատելուն միայն Աստված կարող է դատել, մեկ էլ «Խիղճը», եթե այն կա, թեպետ ինքս ինձ եմ խաբում, ինչևէ: Ամեն ոք պիտի մտածի ինչա անում այս կյանքում, ինչպես է անում և ինչու է անում, դուք մտածեք ու մի արդարացեք, ախր արդարանալու չէ, ուղղակի լռեք, որովհետև լռելով դուք ավելին կապացուցեք, հավատացեք…

  11. Բաբկեն says:

    Դե որ Աստծո անունը տվեցիք ուրեմն ընդհանրապես պետք չեր խառնվել, եթե մարդը կա անկախ նրանից թե ինքը ինչ ձևա ուրեմն Աստված տենցա ուզել, մարդիկ մտածում են եթե իրանց տված է այս ձևի կյանք ուրեմն բոլորին նույնը պետք է տված լինի, բայց դա այդպես չի կարա լինի: Սկզբում Ադամ և Եվա պետք էր ու մինչև հիմա էլ կա տղու և աղջկա հարաբերությունները քանի որ մարդիկ պետք է ծնվեն, բայց դա չի նշանակում որ բոլորը պետք է այդ գործին մասնակցեն, էլի եմ ասում ռոբոտ չենք: Ամեն մեկը իրա կյանքի նպատակը ունի, ամեն մարդ ունի ուտելու հաքնվելու, աշխատանքային, երաժշտական, ֆիլմերի, մտածելու և սեռական ճաշակներ: Մարդիկ տարբեր են որովհետև մարդը այդպիսին է մարդ կոչվում, քանի որ մի մարդ պետք է տարբերվի մյուսից որպեսզի հետաքրքիր լինի: Իսկ ինչ մնում է մարդկանց ընդունելուն կամ չնդունելուն մարդկանց այնպիսին ինչպիսին կան դա արդեն իրենց խնդիրն է: Ոչ մեկ իրավունք չունի դիմացին նվաստացնելու կամ դատելու կամ էլ դարձնելու այնպիսին ինչպիսին նա է ուզում իրենից տարբերվողներին: Դուրներդ չի գալիս այդ անձը, խնդրեմ գտեք ձեր նման մտածելակերպով կամ ձեր նման մարդկանց ու շփվեք ու երջանիկ եղեք: Ի՞նչ եք ուզում այն մարդկանցից ովքեր տարբեր են ձեզանից: Հանգիստ ապրեք ձեզ համար, ձեզ խանգարում են՞ք: Իհարկե ոչ: Իսկ ինչ մնում է Աստվածաշնչի բառերին հին կտակարանում որ արգելում էր տղեն տղու հետ լինելը դա չէր վերաբերվում այն տղաներին ովքեր ունեն համասեռ զգացմունք այլ տղաներին ովքեր ունեն զգացմունք աղջիկների նկատմամբ ու դա ասվում էր որպեսզի տղեն աղջկա հետ լիներ: Աստված հիմար չի ասի մի բան որը մարդ չէր կարող անել: Կարող է ՞ Աստված չգիտեր որ կային համասեռ զգացմունքերով մարդիկ, իհարկե գիտեր: Բայց այն ժամանակ համասեռ զգացմունքի մասին մարդիկ ընդհանրապես գաղափար չունեին ու գրված էլ չեր քանի որ մարդկանց ձեռ չի տվել գրեն, ու այսպես մարդկանց մեջ շփոթմունքեին ստեղծել, իսկ այն տղաները որոնք ունեին այդ զգացմունքը տառապում էին ու մնում էին երկրորդ պլան ու միշտ մարդկանց կողմից անհանդուրժող: Բայց որ խորը մտածենք մենք բոլորս հավասարենք Աստծո առաջ ու հիմա այն ժամանակն է որ մարդիկ նույնպես իմանան որ համասեռ զգացմունքի մեջ էլ կան այն զգացմունքները որոնք հետերոի մեջ: Ու Աստծո նպատակը նա չէր որ մարդկանց մեջ շփոթմունք կամ վեճ ստեղծեր ինչա Ինքը ստեղծել էր Ադամ և Եվա: Մարդիկ Ադամ ու Եվան դոգմա են սարքում ու սենց իրար շփոթացնում: Բայց ինչի՞ համար: Այն ժամանակ երկիրը դատարկ էր դրա համար իրանցով լցվեց երկիրը, բայց հիմա որ նայենք քանի միլլիարդ մարդ կա երկրի վրա, ու այդ Ադամ և Եվայի գաղափարի շնորհիվ պետք է ռոբոտիզմ տարածե՞նք: Եթե իրանցից մարդկությունը սկսվել է դա չի նշանակում որ դա պետք է դոգմա սարքել: Մեկին տված է մարդ ծնելու, մեկին ոչ, ու դա չի նշանակում որ եթե մի տղա չունի զգացմունք աղջկա նկատմամբ այդ մարդը կենդանի է, կամ անմոլորակային կամ ինչ որ երևույթ: Նա նույնպես ունի սիրտ, միտք, լեզու, աչքեր, ձեռքեր, ականջներ, ոտքեր, քիթ, բերան: Ուղղակի իմաստով մարդ որը նույնպես կարիք ունի սիրո և հարգանքի կարիք թե ընտանիքի, թե ընկերների, թե քաղաքացիների, թե բարեկամների, թե պետության կողմից: Նաև ունի լիարժեք իրավունք ունենալու մեկին ում հետ կլինի երջանիկ: Ուղղակի մարդկանցից մի փոքր սեր և հարգանք է պահանջվում դիմացինի նկատմամբ, այսքանը, դժվար է ՞: Մտածում եմ որ ոչ, մարդու մեջ եթե եղավ հարգանք ու սեր իր նկատմամբ, նա նաև կհարգի դիմացինին, ու եթե մարդ իհարկե սովորել է այդ հարգանքը փոքրուց որը շատ կարևոր է:

  12. Բաբկեն says:

    Եկեք ուղղակի մեկս մեկին հարգենք ու այս նյութի վերաբերյալ թշնամություն չառաջացնենք մեկս մեկի նկատկամբ ու փորձենք մարդկանց նայել լավ ձևով: Իսկ անհանդուրժողներին խորհուրդ կտամ չկարդալ նման նյութեր և չշփվել նման մարդկանց հետ ու նաև չվիրավորել կամ վիրավորական կոմենտներ չտալ թե այս նյութին թե իրականում: Կարելի է լինել հարգալից, քանի որ դա մարդկային հատկանիշ է: Մենք կարող ենք այսպես բանավիճել, ու մեկա ոչ մեկս չենք հասնի մեր նպատակներին քանի որ մեկի ասածը այն է որ բոլորը իրանց նման պետք է լինեն իսկ մյուսինը որ մարդիկ հավասար են ու ունեն հավասար իրավունքներ թե աշխատանքի, թե սիրո թե ապրելու մեջ: Եկեք ուղղակի փակենք այս բանավեճը: Քանի որ մեկա մարդիկ միշտ էլ ունենալու են հավասար իրավունքներ:

  13. Viktor says:

    Բարի երեկո: Իմ անունն է Վիկտոր, ես 27 տարեկան եմ, ապրում եմ Ուկրաինայում իմ երկրորդ ծնողներիս հետ: Իմ մայրը մահացավ, երբ ես երեք տարեկան էի, չունեի նաև հայրիկ, բայց ծագումով հայեմ և տղու նկատմաբ զգացմունքով: Վախենում եմ ասել, որ իմ ծնողներին, բայց հույս ունեմ որ իրենք ինձ կհասկանան մի օր:
    Հայաստանում շատ դժվար է ապրել գեյին, վախ կա իրենց մեջ բայց այդ տղան ոչինչ չի կարող անել և նա չպետք է փոխվի դառնա այնպիսին ինչպիսին մարդիկ են ուզում: Ժամանակ է պետք որ հայ մարդիկ հասկանան և ընդունեն հոմոսեքսուալիզմը որ նորմալ է այլ ոչ թե հիվանդություն: Անհրաժեշտ է ժամանակ որ մարդիկ արդեն սովորեն ընդունել որ միասեռականներն ու լեզբիները մարդիկ են ինչպես և բոլորը և իրենց զգացմունքները և իրավունքը նորմալ են ինչպես իրանց հարազատներինը:
    Ես ուզում եմ գնալ արտասահման, քանի որ այնտեղ ավելի հեշտ են միասեռականներին ընդունում, քանի որ այնտեղ կա կուլտուրա և հարգանք: Ես չեմ ուզում թաքնվել և սուտ խոսել ու միշտ վախենալ ինքս ինձանից ու միշտ դիմակավորել ինձ որ մարդիկ մտածեն որ ես իրանց նման եմ, ոչ ես դա չեմ ուզում ու այդպես չի լինի: Միասեռականները նույն մարդիկ են ինչպես և բոլորը և սա հիվանդություն չէ ու մտածել եմ այդ մասին բայց եկել եմ եզրակացության որ նորմալ մարդ եմ ու չեմ կարող ինձանից հեռու վազել կամ լինել այն ինչ չեմ: Ես գիտեմ որ միասեռականը երբ քայլում է փողոցում նվաստանում է, գոռում են իրա վրա և նայում են կասկածելի բայց ինչու ՞: Ուզում եմ որ մարդիկ մեզ ընդունեն հավասար և չմտածեն որ իրենք բարձրեն մեզանից: Ցավով կարող եմ ասել որ ծնողները որոշների չեն ընդունում իրենց որդուն որպես միասեռական և մերժում են և փորձում են վնասել և իրենց վերաբերմունքով ցավ են պատճառում չմտածելով որ այդ տղան կամ այդ անձը իրենց երեխան է: Ծնողները մտածում են եթե տղա է ուրեմն պետք է ամպայման ամուսնանա աղջկա հետ, երեխաներ ունենա, թոռներ պարգևի և նման լինի բոլորին, բայց նրանք չեն ուզում հասկանան որ մարդիկ տարբեր են ու նման չեն բոլորին:
    Խնդրում եմ մտածեք միասեռական մարդկանց մասին ու վերաբերվեք նորմալ, մի վիրավորեք, մի սպանեք, մի փորձեք ձեզ նման դարձնել քանի որ չի ստացվի: Նաև մտածեք երբ կպնում եք միասեռականի, քանի որ դա կարող էր ձեր որդին, ընկերը կամ եղբայրը լինել ու նման ձևով իրան կպնեին մտածում եմ դուրներդ չէր գա: Ուղղակի կխնդրեմ հարգալից եղեք և իմացեք որ ամեն մարդ նաև միասեռականները ստեղծվաց են Աստծո կողմից, ընդունում եք դա թե ոչ դա այդպես է և միասեռականներն էլ ունեն իրավունք ապրելու և երջանիկ լինելու: Կարևորը հիմա գոյություն ունի Մարդու Իրավունքների կենտրոն ու որը ինձ ուրախանցնում է որ կան մարդիկ որ մտածում են մեր մասին: Շնորհակալ եմ իրենցից անչափ որ կան նման մարդիկ որոնք ստեղծում են միասեռականների համար իրավունքներ, քանի որ մենք բոլորս հավասար ենք օրենքի առաջ:

  14. Lilit says:

    Ինչպիսի պաշտպաններ են ստեղծվել…
    Եվ հերիք է վերջ ի վերջո Աստծո անունը շոշափեք ձեզ (կներեք, որ փոքրատառ եմ գրում «ձեզ» բառը), մի քիչ ամոթ բառի իմաստը հասկացեք և հերիք է ինքնապաշտպանությամբ զբաղվեք, լավ:
    Ասում եք ինչով եք մեզ խանգարում, դե իհարկե խանգարում եք և ոչ միայն, ապականում եք այս երկիրը. մեկնաբանությունս էլ ավարտված եմ համարում:

    • Բաբկեն says:

      Մեկա ինչ ասելեք իզուրա, ես կամ ու կլինեմ միշտ ու իմ նմաններնել ու սա մեր կյանքն է ու խորհուրդ կտամ դա հասկանալ և չխառնվել մեր կյանքին: Իսկ Աստված մենակ ձերը չի ու Ուղղակի այս հայ ազգին լավ դաստիրակել է պետք քան որ չի ուզում հասկանա դիմացինի կյանքը բայց մեկա հասկանալու եք և արդեն այդ փուլում եք, ու խորհուրդ կտամ առանց վիրավորելու:

  15. Artak says:

    1.Ձեր երեխան, թոռը, հարազատը կարող է ԳԼԲՏ ծնվել կամ լինել – վերջ տվեք ատելությանը
    2.Գեյ, լեսբւուհի, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԳԼԲՏ) լինելը բնածին է ու հնարավոր չէ փոխել – Փարաջանով, Չարենց, Շերի/Cher տրանսգենդեր տղան, Elton John….
    3.ԳԼԲՏ-ն կազմում է ամեն երկրի բնակչության 5-10% – ԳԼԲՏ-երին ընդունելը չի ավելացնի ԳԼԲՏ-ին
    4.ԳԼԲՏ հիվանդություն չէ – բնության ու Աստծո տված մարդիկ
    5.Կանադայում, Իսպանիայում… ԳԼԲՏ-ն իրավունք ունի ամուսնանալու

  16. Բաբկեն says:

    Շատ ապրես Արտակ ջան որ նշեցիր “ատելություն” բառը: Քանի որ եթե “ատելություն” չլինի մարդկանց մեջ մարդիկ իրար թարս կամ տարորինակ չեն նայի: Ու ոչ միայն Կանադան կամ Իսպանիան այլ Ամերիկան և Եվրոպանել են իրավունք տալիս ԼԳԲՏեներին ունենալ հավասար իրավունքներ քանի որ իրանց երկրում ամենա կարևոր տեղը գրավում է կուլտուրան ու վերաբերմունքը դեպի մարդկանց ու դրա համար էլ այնտեղ ամեն ինչն է առաջ գնում և բարգավաճում:

  17. HAY TXA says:

    տղեն պտի մնա տղա, ոչ թե ղզիկ

    • Բաբկեն says:

      Ղզիկության հետ համամիտ եմ, տղեն պիտի իրան տղավարի պահի իսկ ինչ մնում է որ տղեն տղու հետ լինելը դա ղզիկություն է դա սխալմունք է: Անկախ նրանից թե տղեն ինչ սեռական զգացմունքներ ունի, պետք է իրեն պահի տղավարի, քանի որ տղա է ծնվել: Իսկ այն տղաները որոնք մտածում են որ տղեն տղու հետ է ուրեմն ղզիկ է նշանակում է իրանք անտեղյակ են ու ոչ գրագետ այն տղաների մասին ովքեր իրոք սիրել գիտեն իրար: Ու տղաների սերը ու կյանքը իրար հետ ամուսնու և կնոջ նման չի, այլ ընկերական ու ախպերական հարաբերություն է քանի որ երկուսն էլ տղա են: Ու համասեռ զգացմունքները իրար ավելի է մոտեցնում: Ուղղակի հիմիկվա տղաները պետք է միքիչ կարդալ սովորեն ու միքիչ լավ մտքերով լցված լինեն ու չմտածեն որ եթե տղայա ու աղջիկա ուզում ուրեմն ինքը տղայա: Տղեն պիտի տղա լինի իրա պահելաձևով այլ ոչ թե ումա նախնտրում սեքսում և ում հետա ուզում ապրի:

  18. Sergo says:

    Երկար ժամանակ չէի ցանկանում այս թեմային անդրադառնալ,քանի որ համասեռամոլներին վերաբերվող գրառումները չափից շատ են մեր մեկնաբանությունում: Սակայն անդրադառնում եմ այս համասեռամոլներին մեկ պատճառով լով.ցանկանում եմ արտահայտել իմ հայեցակարգը:
    Ի տարբերություն շատ բլոգերների,որոնք միաբերան քննադատում են համասեռամոլությունը հեռվից նայելով այս երևույթին,ես ԱՆՁԱՄԲ հանդիպել և զրուցել եմ որոշ համասեռամոլների հետ,քանի որ միշտ ցանկացել եմ հետազոտել այդ մարդկանց մտածելակերպը,առօրյան և ընտհանրապես կեցությունը: Ըստ իմ խորին գիտակցման,այս մարդիկ այդպես են լույս աշխարհ գալիս,որոշակի տարիքում հասկանում են,որ իրենց ավելի շատ ձգում է նույն սեռի ներկայացուցիչը քան հակառակ: Երևանում հանդիպել եմ մի քանի համասեռամոլ արտասահմանցիների,խոսել եմ նրանց հետ: Նրանցից ոմանք բավականին ընդունելի տեսք ու կեսվածք ունեին եվրոպացու համար,ես նույնիսկ չէի մտածի որ վերջիններս ոչ ավանդական կողմնորոշում ունեն: Նրանց մշակույթն է այսպիսին: Ինչու ենք մեղադրում այս մարդկանց? Եթե նրանք փոքր տարիքից այդ են տեսել: Տեսել են ,որ մարդիկ ադեկվատ են վերաբերվում գեյերին և նրանց մոտ ամրապնդվել է այդ կերպարը: Այդպիսին է նրանց բնույթը,ուստի չարժե մեղադրել նրանց:
    Սակայն մի բան ես չեմ ընդունում: Չեմ ընդունում ,որ մեր երկրում ցանկանում են սերմանել այդ նույն պսևդոլիբերալ սկզբունքները գեյերի հանդեպ: Երբ ցանկանում են դարձնել մեզ տոլեռանտ այդ մարդկանց նկատմամբ: Պետք չէ այդ մարդկանց քարկոծել,գանահարել կամ հերյուրել: Պետք է ուղղակի Հայաստանից դուրս հրավիրել այդ մարդկանց դեպի ազատությունների,”հավասարության” և “արդարության” երկիրը`ԱՄՆ: Թող գնան այնտեղ և ինչպես ասվում է Աստվածաշնչում “Գնացեք,աճեք և բազմացեք”: Հետաքրքիր մի օրինաչափություն եմ նկատել ,այնուամենայնիվ,համասեռամոլները չեն բազմանում,սակայն շատանում են`կենսաբանության օրենքներին հակառակ:

Ավելացնել մեկնաբանություն

 

Connect with Facebook





 

 

 
 
Website by Hmayak Tigranyan