Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր թատրոնը նոր գլխավոր ռեժիսոր ունի

Հունվար 12,2012 14:24

Այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը կոլեկտիվին ներկայացրեց թատրոնի նորանշանակ գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանին: Վերջինս,  սկսած 1984 թվականից, Մայր թատրոնում իրականացրել է բեմադրություններ: Առաջին աշխատանքին՝  Բուլգակովի «Մոլիերի կյանքը», հաջորդել են Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ», Քամյուի «Կալիգուլա», Բրեխտի «Կովկասյան կավճե շրջան» եւ այլ աշխատանքներ: Մինչ պաշտոնը ստանձնելը, Տիգրան Գասպարյանը  2011-ից սկսել է  Շեքսպիրի «Ջոն արքա»  ողբերգության փորձերը, որի պրեմիերան նախատեսվում է գարնանը, իսկ մայիսին հիշյալ բեմադրությունը կմասնակցի Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում կայանալիք Շեքսպիրյան փառատոնին:

Մանրամասները՝  տպագիր «Առավոտում»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031