Archive for January 17th, 2012

  • Արտաշես Գեղամյանը Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ է տալիս սատարել Սերժ Սարգսյանին

    Արտաշես Գեղամյանը Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ է տալիս սատարել Սերժ Սարգսյանին

    «Ազգային միաբանություն» կուսակցությունն այս տարվա ՀՀ ԱԺ ընտրությանը գնալու է խանդավառված այն լավատեսական ծրագրով, որում ներկայացված կլինեն այնպիսի մոտեցումներ, որ մինչ օրս որեւէ կուսակցություն չի ներկայացրել. մեր զրույցում ասաց կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Սրանով հանդերձ, չի բացառվում, որ ԱՄ-ը սատարի ՀՀԿ-ին, քանի որ 2008-ին Սերժ Սարգսյանին սատարելուց հետո չի եղել [...]

     
  • Սիրունյանն ասում է, թե չի ուզում ՀԱԿ-ի համար գործիք լինել

    Սիրունյանն ասում է, թե չի ուզում ՀԱԿ-ի համար գործիք լինել

    Մեր հարցին, թե չի՞ կարծում, որ սա լավագույն լուծում չէ, որը նաեւ կարող է այս պահին անձամբ ձեզ ուղղված դավաճանության, ծախվածության կամ իշխանությունների հետ գործարքի գնալու մեղադրանքներ ուղղելու եւ շահարկումների առիթ դառնալ, Սիրունյանը հակադարձեց. «Իշխանությունների հետ համաձայնության գնալը Կոնգրեսի ոճն է: Իմ ոճում իշխանությունների հետ համագործակցության տարբերակն ուղղակի բացառվում է, որովհետեւ ես նման համագործակցության երբեք չեմ գնացել ու չեմ գնա: Եթե գնացող լինեի` այսօր երեւի կլինեի այլ տեղերում եւ այլ աշխատանքի անցած կլինեի: Այդ հնարավորությունը ես բազմիցս ունեցել եմ դեռ 1998-ի խայտառակ հրաժարականից հետո: Ու ընդհանրապես, կարծում եմ, որ մի քանի անգամ մի քանի ուժի ծախված մարդիկ այսօր իրավունք չունեն խոսելու սրա կամ նրա ծախված լինելու մասին»:

     
  • Սուրեն Սիրունյանը հայտարարությամբ է հանդես եկել

    Սուրեն Սիրունյանը հայտարարությամբ է հանդես եկել

    Թե մինչև 2008թ. մարտի 1-ը, թե մարտի 1-ից հետո ես պայքարել եմ արդարության համար, իսկ պայքարից շեղվել և այն կիսատ են թողել ու գործարքի են գնացել ոչ թե ես ու իմ այն քաղբանտարկյալ ընկերները, որոնք որոշել են իրենց հայցերը հետ վերցնել Եվրադատարանից, այլ նրանք, ովքեր օգտագործել են քաղբանտարկյալների անունները իշխանությունների [...]

     
  • Փոխհրաձգության կասկածանքով ոստիկանություն են տարվել մի քանի արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ. ժամանել է ԱԺ պատգամավոր

    Փոխհրաձգության կասկածանքով ոստիկանություն են տարվել մի քանի արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ. ժամանել է ԱԺ պատգամավոր

    Հունվարի 17-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ այսօր՝ կեսօրին, Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների փաստով։   Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ–քննչական խումբը Տիգրանյան փողոցի վրա գտնվող «Նիկո» խանութների ցանցի դիմացից ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխել [...]

     
  • Ցմահ դատապարտվածները պահանջում են գործերի վերանայում

    Ցմահ դատապարտվածները պահանջում են գործերի վերանայում

    «Նրանք իրավունք ունեն պահանջելու իրենց գործերի վերանայում, թե ի՞նչ մեթոդով, դա իրենց գործն է»,- մեկնաբանեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյան ցմահ դատապարտվածների դիմումը ՍերժՍարգսյանին։ Ցմահ ազատազրկման դատապարտվածներն այսօր որոշել էին հացադուլ սկսել, սակայն մինչ այդ, պահանջում են հանդիպում՝ Սերժ Սարգսյանի ներկայացուցչի հետ: Մանրամասները կարդացեք այստեղ:

     
  • Դինքի փաստաբանը դժգոհ է դատավճռից

    Դինքի փաստաբանը դժգոհ է դատավճռից

    Ստամբուլի առաջին ատյանի 14-րդ դատարանն «Ագօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի գործով ցմահ ազատազրկման է դատապարտել գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին։ Այս մասին հաղորդել է tert.am-ը: Ըստ թուրքական Today’s Zaman պարբերականի՝ գործով անցնող մյուս մեղադրյալ Էրհան Թունցելն արդարացվել է սպանության գործով, սակայն մեղավոր է ճանաչվել 2004թ. Ստամբուլի McDonalds’-ի պայթյունը կազմակերպելու գործում ունեցած [...]

     
  • Գիզիրյանը պաշտոնազրկեց ապօրինություններ գործած գյուղապետին

    Գիզիրյանը պաշտոնազրկեց ապօրինություններ գործած գյուղապետին

    Անցած տարեվերջին` Գյումրու կուսանոցում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Տուֆաշենի գյուղապետ Համազասպ Մխիթարյանին ստիպել է հրաժարականի դիմում գրել, քանի որ այդ մարդը չի սիրում աշխատել: Ըստ մարզպետի, ինքն ամեն ինչ արել է  նրան կարգի հրավիրելու,  համար, սակայն վերջինս, մարզպետի բառերով ասած, չի [...]

     
  • Մահվան զավեշտալի դեպքեր

    Մահվան զավեշտալի դեպքեր

    Անկասկած յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ կյանքն անցողիկ է, իսկ մահն`անխուսափելի, բայց որքան դաժան է լինում, երբ նրանք զավեշտալի դեպքերի զոհն են դառնում: Ձեզ ենք ներկայացնում բացահայտված մի քանի զավեշտալի մահվան պատահարներ: 1. Մի անգամ Պրահայում նորապսակ Վերա Չերվակը, իմանալով ամուսնու դավաճանության մասին, իրեն նետում է 3-րդ հարկից: Պատահմամբ այնտեղով [...]

     
  • Շուրջօրյա հավաք` Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ

    Շուրջօրյա հավաք` Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ

    «Տուն գնալու համար կամ պետք է աջ հարեւանիս տան միջով գնամ, կամ՝ ձախ, տունս մուտք չունի։ Կամ էլ տանիքով կամ պատուհանից պետք է մտնեմ»,- երեկ հայտարարել է ՀՀ նախագահի նստավայրի մոտ հավաքված ցուցարարներից մեկը: Մանրամասները կարդացեք այստեղ:  

     
  • « Թող Like տան նրանք, ովքեր…. »

    « Թող Like տան նրանք, ովքեր…. »

    « Թող Like տան նրանք, ովքեր …. » Ֆեյսբուքյան այս էջն 2011 թվականի օգոստոսին է բացվել: Գաղափարը, որպես այդպիսին, սենսացիա չէ: Շատերս էլ հանդիպած կլինենք այս ֆորմատի հաղորդումների, նկարների, կոմիքսների: Ֆեյսբուքի շրջանակներում է առաջինը: Լուսի Ալեքսանյանն է ասում: Էջի ադմինիստրատորն է: Համանուն էջեր եղել են, բայց ոչ այս ուղղվածության: «Թող [...]

     
  • «Ճաքեր. որոնցում մի օր հայտնվելու ենք մենք, ու մեր տները»

    «Ճաքեր. որոնցում մի օր հայտնվելու ենք մենք, ու մեր տները»

    Տանից դպրոց տանող ճանապարհին` վերջերս մի ճաք հայտնվեց: Այն սկզբում անհանգստացրեց ինձ ու իմ թաղեցիներին: Կարճ ժամանակ անց, բոլորն էլ մոռացան դրա մասին` հիշելով այստեղ նախկինում հայտնված` առաջին հայացքից անվնաս թվացող ճաքերի ճակատագրերը: Դեռ 1985թ.-ն էր, որ գյուղում հայտնվեցին ճաքեր, որոնց էլ հաջորդեցին ավերիչ սողանքները: Մի քանի տներում պատերն իրարից [...]

     
  • Լարված վիճակ Տավուշի մարզի սահմանամերձ Սեւքար գյուղի դպրոցում

    Լարված վիճակ Տավուշի մարզի սահմանամերձ Սեւքար գյուղի դպրոցում

    Ծնունդով Ենոքավան գյուղից Դավիթ Գաբրիելյանը արդեն 4 տարի Սեւքարի նախկին գյուղսովետի շենքի երկրորդ հարկում երեխաներին սամբո է ուսուցանում: Մարզիչն ասում է, որ պարապմունքների համար ամսական 1000-2000 դրամ (կախված ծնողների սոցիալական վիճակից) վարձ է գանձում: Նրա վկայությամբ` իր 80 սաներից ոմանք չեն կարողանում այդ գումարը վճարել: Մարզիչը հպարտությամբ է պատմում սաների [...]

     
  • Պրեսկոտին ընդունել է նաեւ Հրայր Թովմասյանը

    Պրեսկոտին ընդունել է նաեւ Հրայր Թովմասյանը

    Հունվարի 17-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության կայքից: «Չորս տարի առաջ իրավիճակը դաժան էր, հանդիպումների ժամանակ մարդիկ խոսում էին կեղծված ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, հիմա մթնոլորտը և ակնկալիքները փոխվել են, որն [...]

     
  • Համամասնական ընտրակարգով քաղաքական դաշտը կմաքրվի ընտրություններում թաղային հեղինակություն ունեցողներից (Տեսանյութ)

    Համամասնական ընտրակարգով քաղաքական դաշտը կմաքրվի ընտրություններում թաղային հեղինակություն ունեցողներից (Տեսանյութ)

    «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակագին, կուսակցությունում վստահ են, որ այն Հայաստանում կառավարման նոր, արդյունավետ համակարգի հիմնադրման հնարավորություն կտա: «Որովհետեւ այդ ընտրակարգը կնպաստի նրան, որ քաղաքականության մեջ վերջապես հայտնվեն քաղաքականության պրոֆեսիոնալներ եւ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ: Մենք արդեն սովոր ենք, որ քաղաքականությունը ստորադասվում է բիզնես ծրագրերի, անձնական շահերի. [...]

     
  • Խեղճ նշաձող, մինչեւ ե՞րբ ես իջնելու

    ԲլոգՀունվար 17, 2012 18:42 3 մեկնաբանություններ

    2008թ. օգոստոսի 16-ից Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հեռանալուց հետո, թատրոնը մնաց առանց գեղարվեստական կառավարման: Սա մշակույթի նախարարի ամենախայտառակ որոշումներից մեկն էր, ինչը «սվաղվեց»  իբր «ազատ բեմ» ստեղծելու գաղափարով: Իբրեւ մշակութաքանդ ընկալվող տիկինը թատրոնի մարդկանց խորհուրդ տվեց մի քիչ սպասել, ռեժիսորների համար էլ  իբր քննություն [...]

     
  • Սամվել Նիկոյանը Ջոն Պրեսկոտի հետ խոսել է նաեւ մարտիմեկյան դեպքերից

    Սամվել Նիկոյանը Ջոն Պրեսկոտի հետ խոսել է նաեւ մարտիմեկյան դեպքերից

    Ինչպես տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը` հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն  ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց  ԵԽ դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում եւ համագործակցությունը եվրոպական այդ կառույցի հետ: Ջոն Պրեսկոտը նշեց, որ Հայաստանում [...]

     
  • Սիլվա Համբարձումյանը հնարավոր է մտնի ՀՀԿ

    Սիլվա Համբարձումյանը հնարավոր է մտնի ՀՀԿ

    Այսօր Aravot.am-ը գործարար Սիլվա Համբարձումյանի հետ զրույցում նրան հիշեցրեց, որ դեկտեմբերի վերջին հրավիրած ասուլիսում խոստացել էր, որ եթե մի քանի օրից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չվերադարձնի 102 մլն դրամը` ասուլիս կհրավիրի եւ կհայտարարի իր` մեծամասնականով առաջադրվելու մասին: Մեր հարցին` ո՞ւր է ձեր ասուլիսը եւ մեծամասնականի մասին հայտարարությունը, նա պատասխանեց. «Քանի [...]

     
  • Երբ չգիտես՝ ում հավատաս…

    Երբ չգիտես՝ ում հավատաս…

    Այն բանից հետո, երբ մի 10 օր առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ այցելեցի Քաջարան գյուղ եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, զրուցեցի գյուղացիների եւ կոմբինատի տնօրինության հետ, այդ երկու կողմի ասածները համադրեցի, փորձեցի հասկանալ կողմերի միջեւ եղած «տալիք-առնելիքը», ինձ սկսեցին տանջել երկակի, եռակի, քառակի, տասնակի զգացողություններ: Ու դրանց մեջ հիմա մոլորված եմ: [...]

     
  • ԵՊՀ ռեկտոր. Տարին վատ չի փակվել

    ԵՊՀ ռեկտոր. Տարին վատ չի փակվել

    Այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցավ Երեւանի պետական համալսարանի խորհրդի 2011 թվականի ամփոփիչ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման ժամանակ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը զեկուցեց ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքները, ԵՊՀ  2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրի՝ 2010-2011թթ. ուստարվա գործողությունները, ինչպես նաեւ անդրադարձավ բուհում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագրին: Ռեկտորը խոսեց [...]

     
  • Դիմումը չի նշանակում, որ Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլին». Գոհար Գասպարյան

    Դիմումը չի նշանակում, որ Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլին». Գոհար Գասպարյան

    43 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, դիմել են Eurovision երգի մրցույթին` Ադրբեջանում այս տարի մայիսին կայանալիք մրցույթին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է Եվրատեսիլի պաշտոնական կայքը: Սակայն դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը մրցույթին մասնակցելու մասին որոշում է կայացրել: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար [...]

     
  • Կրակոցներ «Նիկո» խանութի դիմաց (Տեսանյութ, տեսաշար)

    Կրակոցներ «Նիկո» խանութի դիմաց (Տեսանյութ, տեսաշար)

    Այսօր՝ հունվարի 17-ին կրակոցներ են հնչել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է Գագիկ Շամշյանը, Արաբկիր վարչական շրջանում, Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» խանութի» մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ, Երեւանի վարչության պետի օպեր [...]

     
  • Գեներալ Մանվելի սանիկը նորից ուզում է գյուղապետ լինել

    Գեներալ Մանվելի սանիկը նորից ուզում է գյուղապետ լինել

    Փետրվարի 12-ին Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում տեղի կունենան գյուղապետի ընտրություններ: Այդ պաշտոնի համար պայքարում են 3 «հավերժ թեկնածուներ», ընդ որում, ՀՀԿ-ականները դուրս են եկել միմյանց դեմ: Նշենք, որ Պեմզաշենի գյուղապետն անկուսակցական Անանիկ Ոսկանյանն է, որն ԵԿՄ Արթիկի տարածաշրջանի ղեկավարն է, մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ էլ, գեներալ Մանվել Գրիգորյանը նրա քավորն [...]

     
  • «Charlotte»-ի աղջիկները՝ օdnoklassniki-ում

    «Charlotte»-ի աղջիկները՝ օdnoklassniki-ում

    Պոռնոգրաֆիկ նյութեր տարածելն օրենքով պատժելի արարք է համարվում: Բայց այս եւ այլ օրենքները սոցիալական ցանցերը հեշտությամբ շրջանցում են՝ իրենց ներսում հնարավորություն տալով տեղադրել «անկեղծ» տեսանյութեր, լուսանկարներ, գովազդային բաներներ: Սոցիալական ցանցերից Odnoklassniki.ru-ն ոչ միայն նպաստում, այլեւ յուրօրինակ խնամախոսի դեր է տանում այս ամենում: Օրինակ՝ վերջերս էլ տարբեր ժամերի գովազդում է երեւանյան [...]

     
  • Անկարգություններ եւ ուշագնացություն դատարանում (ֆոտոշարք)

    Անկարգություններ եւ ուշագնացություն դատարանում (ֆոտոշարք)

    Պայմանագրային զինծառայող, սպա Արտակ Նազարյանի մահվան գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստը, ինչպես արդեն հաղորդել ենք, ընդհատվեց դատական նիստերի դահլիճում սկիզբ առած անկարգությունների պատճառով: Դատարան էր բերվել վկա Արման Մնացականյանը, ում հարցաքննում էր ամբաստանյալ զինծառայողներ Մխիթար Մխիթարյանի, Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը: Պաշտպանը հարցրեց, թե գիտի՞ [...]

     
  • Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ-2012» մրցույթին Բաքվում

    Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ-2012» մրցույթին Բաքվում

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, տեղեկությունն այդ մասին տեղադրված է «Եվրատեսիլ-2012»-ի պաշտոնական կայքում: Այստեղ ասված է, որ Հայաստանը, 42 այլ երկրների հետ մեկտեղ, մասնակցության հայտ է ներկայացրել: Առայժմ հայտնի չէ, թե ո՞վ է ներկայացնելու Հայաստանը Բաքվում:

     
  • Հայաստանի նախկին արտգործնախարարն Էդվարդ Նալբանդյանին խորհուրդ է տվել ավելի քիչ խոսել կոռեկտության մասին

    Հայաստանի նախկին արտգործնախարարն Էդվարդ Նալբանդյանին խորհուրդ է տվել ավելի քիչ խոսել կոռեկտության մասին

    Չեմ կարծում, թե գործող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է խոսի կոռեկտության մասին, առավել ևս` որևէ մեկին հորդորի կոռեկտ լինել: «ԱրմԻնֆո »գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկը` Ալեքսանդր Արզումանյանը, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) կողմից  «Հայ-ադրբեջանական երկխոսության այլընտրանքային տեղեկատվությունը» [...]

     
  • ՀՀ բանակում մահացության յուրաքանչյուր դեպք ԵԽ եւ ԵԱՀԿ օրակարգ է մտնում

    ՀՀ բանակում մահացության յուրաքանչյուր դեպք ԵԽ եւ ԵԱՀԿ օրակարգ է մտնում

     Հայկական զինված ուժերում յուրաքանչյուր զինվորի մահվան դեպք լուրջ քննարկման առարկա է դառնում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքերով. «Լուրջ հարցադրումներ են ներկայացնում մեր իշխանություններին ու յուրաքանչյուր սպանության , մահացության դեպք մնում է օրակարգում»: Պարոն Սաքունցի խոսքերով, բանակում տեղի ունեցող մահացության դեպքերի [...]

     
  • Mail.Ru-ն սկսել է սեփական միկրոբլոգային ծառայության փորձարկումը

    Mail.Ru-ն սկսել է սեփական միկրոբլոգային ծառայության փորձարկումը

    Mail.Ru Group-ի ղեկավար Դմիտրի Գրիշինի խոսքով՝  Futubra-ն յուհատակում է նաև նրանով, որ հնարավորություն է տալիս ստեղծել խմբեր ու իրադարձություններ: Դեռևս ծառայությունն ունի միայն վեբ-տարբերակ, պլանավորվում է նաև թողարկել iOS, Android, Symbian և Windows Phone 7 օպերացիոն համակարգերի համար նախատեսված տարբերակ: Futubra-ն  ունի նաև ծանուցումների յուրահատուկ համակարգ, մեկ քլիքով բաժանորդագրվելու հնարավորություն: [...]

     
  • ՀԱԿ-ում պահպանում են դիվանագիտական էթիկան

    ՀԱԿ-ում պահպանում են դիվանագիտական էթիկան

    «Ավելին, քան մամուլի հաղորդագրությունում էր՝ ասել չեմ կարող, դիվանագիտական էթիկայի խախտում կլինի»,- այսպես արձագանքեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ  Վլադիմիր Կարապետյանը՝ Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է արձագանքել  ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամների բարձրացրած հարցերին: Հանդիպման մանրամասներին անդրադառնալ չցանկացավ նաեւ ՀԱԿ իրավական հանձնախմբի համակարգող Գագիկ [...]

     
  • 17 իրեր սոցիալական ցանցերի ոճով (ֆոտոշարք)

    17 իրեր սոցիալական ցանցերի ոճով (ֆոտոշարք)

    IT trend.am

     
  • Անկառավարելի իրավիճակ դատարանում

    «Առավոտի» թղթակից Ռուզան Մինասյանը քիչ առաջ հեռախոսով հայտնեց, որ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության ընթացքում ուշաթափություն է եղել ու ծեծկռտուք: Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայող, սպա Արտակ Նազարյանի ինքնասպանության հասցնելու գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստն  ընթանում է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական տարածքի դատարանի շենքում: Մանրամասները՝ ավելի ուշ

     
  • «Այսօր 148 երիտասարդներ,  ովքեր սովորում են աշխարհի լավագույն բուհերում, «Լույս» հիմնադրամի շահառուներն են»

    «Այսօր 148 երիտասարդներ, ովքեր սովորում են աշխարհի լավագույն բուհերում, «Լույս» հիմնադրամի շահառուներն են»

    ՀՀ նախագահ, Երևանի պետական համալսարանի  խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին: Խորհրդի կողմից հաստատված օրակարգը ներառել է ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ, ինչպես նաև համալսարանի 2011թ. եկամուտների և ծախսերի կատարողականի ու 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատման վերաբերյալ հարցերը: Մինչ օրակարգին [...]

     
  • «ATV»-ն եւ «ArmNews»-ը խախտե՞լ են օրենքը

    «ATV»-ն եւ «ArmNews»-ը խախտե՞լ են օրենքը

    «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Արգելվում է լիցենզավորված անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը եւ այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը: Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների եւ ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա»: Սակայն մեր լուսանկարներում (ներողություն ենք խնդրում որակի համար՝ [...]

     
  • Զոքանչի մոտ ուսուցիչ աշխատող փեսան պատրաստվում է պաշտոնակռիվ տալ աներոջ դեմ

    Շիրակի մարզի մի շարք գյուղերում` Պեմզաշենում, Նահապետավանում, Գեղանիստում, Վահրամաբերդում, Բասենում, Գառնառիճում եւ այլուր, սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Այս ընտրություններն արտառոց են նրանով, որ գրեթե բոլոր գյուղապետարանների աշխատակիցները ձեւականորեն դուրս են եկել իրենց շեֆերի դեմ: Ընտրական նոր օրենսգիրքը համայնքապետի պաշտոնի համար պարտադրում է մեկից ավելի թեկնածու. մրցակից չլինելու դեպքում՝ թեկնածուին պարզապես [...]

     
  • ՀՀԿ պատգամավոր. Պրեսկոտը մեզ ծախե՞ց

    ՀՀԿ պատգամավոր. Պրեսկոտը մեզ ծախե՞ց

    ՀՅԴ խմբակցության հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը, պատգամավոր Լիլիթ Գալստյանի փոխանցմամբ, խոստովանել էր, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն իր համար էլ ընդունելի չէ, որովհետեւ ժամանակին դա Մեծ Բրիտանիայում էլ է բանավեճերի առիթ դարձել, եւ, օրինակ, իր հարազատ կուսակցությունը՝ Հանրապետականը, խորհրդարանական 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելուց հետո, [...]

     
  • Սիլվա Համբարձումյանը կարծում է, որ Սուրեն Խաչատրյանի «դուխը» գցելու համար արժանի է «Տարվա կին» տիտղոսին

    Սիլվա Համբարձումյանը կարծում է, որ Սուրեն Խաչատրյանի «դուխը» գցելու համար արժանի է «Տարվա կին» տիտղոսին

    «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հ/կ-ն մրցանակաբաշխություն էր կազմակերպել եւ 2011-ի «Տարվա կին» տիտղոսին առաջադրված էր նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանի թեկնածությունը: Ճիշտ է, ժյուրիի քվեարկության արդյունքում «Տարվա կին» ճանաչվեց Մարիամ Սուխուդյանը, բայց Aravot.am-ն այսօր Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով` այդ տիտղոսին արժանի՞ էր, թե՞ ոչ: Նրա խոսքերով` «Գիտեք ինչ, ես [...]

     
  • Ավտոմեքենան մոտ 300 մետր գլորվել է ձորը. վարորդի դին փրկարարները դուրս են բերել ձորից (Տեսանյութ, տեսաշար)

    Ավտոմեքենան մոտ 300 մետր գլորվել է ձորը. վարորդի դին փրկարարները դուրս են բերել ձորից (Տեսանյութ, տեսաշար)

    Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր՝ հունվարի 17-ին, Կոտայքի մարզում արտակարգ պատահար է տեղի ունեցել։ Ժամը 12.00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացին ահազանգել է, որ Երեւան–Սեւան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում ավտոմեքենա է գլորվել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի բաժնի աշխատակիցները՝ Աբովյանի ոստիկանապետ Խաչիկ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել [...]

     
  • Ջրծաղիկի համաճարակ չկա՞

    Ջրծաղիկի համաճարակ չկա՞

    Հանրապետությունում ջրծաղիկի համաճարակ չկա,- վստահեցնում են մասնագետները և հավելում՝ հիվանդությունը սեզոնային ընթացքի մեջ է: «Ցուրտ սեզոնին մարդիկ հավաքվում են ավելի փակ տարածքներում և երբ ավելի սերտ շփում է լինում նրանց միջև, օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հավանականությունը մեծանում է: Մեր երկրում համաճարակի բռնկում չկա»,-«Ա1+»-ին հայտնեց ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության [...]

     
  • ԵՄ և ԵԱՀԿ սատարում են Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը

    ԵՄ և ԵԱՀԿ սատարում են Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը

    Եվրոպական միությունը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կաջակցեն Հայաստանում 2012 և 2013թթ. կայանալիք ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: ԵՄ և ԵԱՀԿ համաձայնության են եկել համատեղ ծրագրի իրականացման շուրջ, որի արժեքը կկազմի 1.7 միլիոն եվրո: Ֆինանսավորումը կկատարվի Եվրամիության, իսկ իրականացումը` ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակի կողմից: «Առավոտին» հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից:  Միջազգային այս [...]

     
  • Արտակ Նազարյանի գործ. դատախազին դեմ էին

    Պայմանագրային զինծառայող, սպա Արտակ Նազարյանի ինքնասպանության հասցնելու գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում, որն այսօր ընթանում է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական տարածքի դատարանի շենքում, դատավոր Սամվել Մարդանյանը մտավ խորհրդակցական սենյակ: Նիստը, որը հետաձգվել էր մինչեւ ժ.14-00-ը՝ պաշտպան Ալվարդ Մնացականյանի դատարան չներկայանալու պատճառով, սկսվեց: Պաշտպանը եկավ: Դատարան ներկայացավ նաեւ ՀՀ [...]

     
  • Տեսախցիկները կհետեւեն աշակերտներին եւ ուսուցիչներին

    Տեսախցիկները կհետեւեն աշակերտներին եւ ուսուցիչներին

    Երեւանի որոշ դպրոցներում տեսախցիկներ են տեղադրված: Ստացվում է, որ ուսուցիչներն ու աշակերտները այլեւս հսկողության տակ են: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հակազ Նավասարդյանը դրանում վատ բան չի տեսնում, մանավանդ որ՝ դպրոցի բյուջեից չեն ծախսերն արվել: «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ ավարտելու 30-ամյակի առիթով հավաքվել են դպրոցի շրջանավարտները, առաջարկել 1 [...]

     
  • ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. «Լույս» հիմնադրամը կրթաթոշակներ չի տրամադրում գերմանական որեւէ բուհում սովորող հայ երիտասարդի

    ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. «Լույս» հիմնադրամը կրթաթոշակներ չի տրամադրում գերմանական որեւէ բուհում սովորող հայ երիտասարդի

    Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը կարեւորելով լեզուների իմացությունը ասաց. «Գնալով ավելի ու ավելի սերտաճող մեր աշխարհում, համաշխարհայնացման միտումների պայմաններում անգլերենի գիտելիքներն անհրաժեշտ են յուրաքանչյուրին: Ամեն հաջորդ օտար լեզու, եւ  հատկապես գերմաներենը` որպես Եվրամիությունում ամենից շատ տարածված մայրենի լեզու, մեծ առավելություն է»: Դեսպանը նաեւ հավելեց, որ [...]

     
  • Ախթալայի գյուղերում տների 1 քմ-ն հասել է 10 դոլարի

    Ախթալայի գյուղերում տների 1 քմ-ն հասել է 10 դոլարի

    Հյուսիսային պողոտայում շենքերը կիսադատարկ են եւ դրա պատճառն այն չէ, որ այդ բնակարանները տեր չունեն, դրանց սեփականատերերն, ըստ «Ակցեռն» կազմակերպության նախագահ Հակոբ Բաղդասարյանի, արտերկրում են բնակվում կամ հայաստանաբնակներ են, որոնք մի քանի տեղ տուն ունեն եւ գերադասում են ապրել ոչ թե քաղաքի կենտրոնում, այլ՝ իրենց առանձնատներում: Այսօր «Հայելի» ակումբում Հակոբ [...]

     
  • Հավելվածն աչքերի միջոցով որոշում է արյան մեջ ալկոհոլի քանակությունը (Տեսանյութ)

    Հավելվածն աչքերի միջոցով որոշում է արյան մեջ ալկոհոլի քանակությունը (Տեսանյութ)

    Xplor Apps LLC ամերիկյան նորաստեղծ ընկերությունը մշակել է BreathalEyes հավելվածը, որը թույլ է տալիս պարզել՝ ինչքան ալկոհոլ է օգտագործել դիմացինը: Ըստ PCnews-ի՝ այն հաշվում է ակնագնդի ակամա շարժումները. ընդ որում՝ խորհուրդ է տրվում ստուգումն անցկացնել, երբ ալկոհոլ օգտագործած մարդն առանց գլուխը շարժելու նայում է ինչքան հնարավոր է կողքի վրա: Հավելվածը կարողանում է [...]

     
  • Նոր մանրամասներ iPad 3-ի մասին

    Նոր մանրամասներ iPad 3-ի մասին

    Նոր սերնդի պլանշետային համակարգիչը վաճառքի դուրս կգա 2012-ի մարտին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Apple-ի ծրագրերին լավատեղյակ իր աղբյուրներին: Սպասվում է, որ iPad 3-ը կունենա LTE ցանցերի ապահովում: Պլանշետը կունենա նաև ավելի բարձր հստակությամբ էկրան , քան ներկայիս 1024×768 թույլատրությամբ iPad 2-ն է: Նոր պլանշետը կստանա նաև քառամիջուկ պրոցեսոր: Bloomberg-ի [...]

     
  • Ձորում հայտնաբերվել է մեքենա, որում կա տղամարդու դիակ

    Այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների ձորում մեքենա կա: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները: Ժամանել են նաեւ քննիչը, դատական բժիշկը եւ փորձագետը: Նշված ձորում հայտնաբերվել [...]

     
  • Gallup-ի տվյալներով, հայաստանցիները երջանիկ են. մինչդեռ հայ մասնագետները՝ հակառակ կարծիքի են

    Gallup-ի տվյալներով, հայաստանցիները երջանիկ են. մինչդեռ հայ մասնագետները՝ հակառակ կարծիքի են

    «Մարդուն՝ իրեն երջանիկ զգալու համար շատ բան է հարկավոր»,- այսօր «Հենարան»  ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Ըստ Win Gallup International կազմակերպության հետազոտության՝  հայաստանցիների 70 %-ը երջանիկ է: Արդյոք դա այդպե՞ս է:  Հոգեբանը մանրամասն տեղյակ չէ հետազոտությանը, բայց առանձնապես համաձայն չէ դրա արդյունքների հետ: Ըստ տիկին Նալչաջյանի՝ [...]

     
  • ՀՀԿ պատգամավորը ՀՀԿ-ն ՀԿԿ է ներկայացնում. «Էդ մեծամասնականը ՀԿԿ-ի բոստանը չի»

    ՀՀԿ պատգամավորը ՀՀԿ-ն ՀԿԿ է ներկայացնում. «Էդ մեծամասնականը ՀԿԿ-ի բոստանը չի»

    ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանի համար 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու խոսակցությունները «անպտուղ դիսկուսիա» են: Այսօր, այս մասին, «Ազդակ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հ. Հարությունյանը: Ներքաղաքական զարգացումներում պատգամավորը կանխատեսեց կրքերի թեժացում. «Բնական է, որ կրքերը կբորբոքվեն, որովհետեւ աշխարհի ոչ մի երկրում խորհրդարանական ընտրություններն առանց կրքերի ուղեկցության չեն լինում»: Նրա [...]

     
  • Քաջարանցը եւ «Գերակա շահը»/տեսաշար/

    Քաջարանցը եւ «Գերակա շահը»/տեսաշար/

    Մեզանից յուրաքանչյուրը, սիրելով իր հայրենիքը, հոգու խորքում նախապատվություն է տալիս իր ծննդավայրին, իր շրջանին և իր գյուղին։ Քաջարանցիների նախապատվությունն էլ հենց իրենց ծննդավայր՝ Քաջարանց գյուղն է։ Ըստ ավանդազրույցի Կապուտան լճում  ապրում էր մի հավերժահարս։ Պատմում են, որ Քաջարանց  բնակավայրի առաջին բնակիչը մի ձյունահարս է եղել և լեռներում իր ոչխարի հոտը [...]

     
  • Առա´ջ Հայաստան՝ դեպի հայկական աշխարհ

    Հայտնի, իսկ հայերիս համար նաեւ ապրած ճշմարտություն է, որ հայրենիքը այդպիսին է իր բնակչությամբ ու եթե որոշակի աշխարհագրական տարածքից հեռանում (հեռացվում) է բնակչությունը, ապա այդ տարածքը դադարում է տվյալ բնակչության հայրենիքը լինել, այն մնում է միայն հիշողությունում, որպես հուշ: Եվ, հակառակը, եթե այդ տարածքը բնակեցվում է որոշակի էթնիկ խմբով, ապա [...]

     
  • Մարզային թիմերը նախապատրաստվում են

    Մարզային թիմերը նախապատրաստվում են

    Հայկական ֆուտբոլային ակումբներն արդեն ամենայն լրջությամբ պատրաստվում են գալիք՝ տեւողությամբ ամենաերկար մրցաշրջանին, որը մեկնարկելու է առաջիկա մարտին ու կավարտվի 2013 թվականի մայիսին: Այսօր ձեզ կներկայացնենք մարզային մեր երեք ակումբների նախապատրաստական ծրագրերը: Դիլիջանի «Իմպուլսը», որ դեկտեմբերի 23-ին արձակուրդից հետո վերադարձել էր մարզումների, հունվարի 15-ին մեկնեց Սոչի՝ ուսումնամարզական հավաքի, որի ընթացքում նախատեսված [...]

     
  • Տեսաբանի մասնագիտությունը գրավիչ չէ

    Տեսաբանի մասնագիտությունը գրավիչ չէ

    Թատերական քննադատ Անուշ Ասլիբեկյանի դիտարկումները Թատերական քննադատ Անուշ Ասլիբեկյան-Արծրունին  թյուր  է համարում տարածված այն կարծիքը, թե  այսօր թատերագետները զուտ սովորեցնողի դերակատարություն են ստանձնել. «Ռեժիսորներն էլ են  հաճախ կրկնում՝ եթե դուք այդքան լավ գիտեք, եկեք ինքներդ էլ  բեմադրեք: Արեւմտյան  կինոինդուստրիաներում գոյություն ունի ինչպես կինոքննադատի, այնպես էլ սցենարի քննադատի մասնագիտություն: Վերջինս բարձր [...]

     
  • Երբ գործող ավագանին չեղածի հաշիվ է

    Երբ գործող ավագանին չեղածի հաշիվ է

    Ինչու են տապալվում Լուսաձորում իրականացվող ծրագրերը եւ  ներդրումները դառնում անարդյունավետ «Առավոտը» գրել է, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ այլ կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերն ու կատարված մեծ ներդրումներն անարդյունավետ են եղել. 83 միլիոն դրամով կառուցվել է խմելու ջրագիծ, 6 կմ երկարությամբ ներքին ցանց, սակայն մի քանի տեղ [...]

     
  • «Մասնավոր խուզարկուին» ճանաչել է Սերժ Սարգսյանը

    «Մասնավոր խուզարկուին» ճանաչել է Սերժ Սարգսյանը

    Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն ավարտեց իր վարույթում գտնվող՝ մասնավոր խուզարկուի գործունեությամբ զբաղվող Վլադիմիր Թուրաբյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: «Մասնավոր խուզարկու» Վլադիմիր Թուրաբյանը դատապարտվեց 1 ամսվա կալանքի: Թուրաբյանը իր դատավճիռը բողոքարկելու է վերաքննիչ դատարանում: Այդ կապակցությամբ որոշեցինք ճշտել Վլ. Թուրաբյանի դիրքորոշումը: Մինչ Հայաստանի [...]

     
  • Կենսաթոշակների յուրացում չի՞ եղել

    Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է շարունակաբար, միասնական դիտավորությամբ կենսաթոշակառուների գումարները յուրացնելու, առեւտրային կաշառք ստանալու եւ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու մեջ մեղադրվող՝ վանաձորցի Շողիկ Վարդումյանի դատաքննությունը: Տուժող Զեմֆիրա Մաթեւոսյանի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ իր ՌԴ-ում գտնվելու ժամանակ Շողիկ Վարդումյանը, առանց իրեն տեղյակ պահելու, ստորագրել ու [...]

     
  • Քաղաքական քարոզչություն չէ՞

    Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական 2nd.am կայքում այսուհետեւ հրապարակվելու են նաեւ քաղաքական վերլուծություններ: Կայքի խմբագիր Արսեն Սահակյանը թեեւ չի ժխտում, որ այդ փոփոխությունը պայմանավորված է նախընտրական գործընթացներով, այնուամենայնիվ, դա քաղաքական քարոզչություն չի համարում. «Չեմ կարծում, թե քարոզչության նպատակ հետապնդելիս երկրորդ նախագահը մեր հույսին կմնա»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց պարոն Սահակյանը: Կարդացեք [...]

     
  • «Արզնի 2–Երեւան» ջրամատակարարումը վերսկսվել է

    Ինչպես արդեն տեղեկացրել էր «Երեւան Ջուր» ընկերությունը, «Արզնի 2-Երեւան» ջրատարի շինարարական աշխատանքների հետ կապված՝ հունվարի 16-ին, ժամը 10.00-ից մինչեւ հունվարի 17-ը, ժամը 10.00-ն նախատեսվում էր դադարեցնել հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Արաբկիր վարչական շրջանում՝ Սեւքարեցի Սաքո, Արղության, Գրիբոյեդով, Գ. Արծրունի, Ղափանցյան, Մալխասյանց, Ն. Զարյան, Հ. Քոչար, Վ. Վաղարշյան, Մանուշյան, Հ. Էմին, [...]

     
  • Քոչարյանի երկրպագուներն ակտիվանում են

    Քոչարյանի երկրպագուներն ակտիվանում են

    2nd.am կայքի խմբագիր Արսեն Սահակյանը բնական է համարում, որ ֆան-կայքէջում տեղադրված են Ռոբերտ Քոչարյանի մասին միայն դրական կարծիքները: – Պարոն Սահակյան, Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական 2 nd.am կայքից տեղեկացանք, որ առաջիկայում կայքում լինելու են բովանդակային փոփոխություններ: Արդյոք այդ փոփոխությունները պայմանավորվա՞ծ են նախընտրական շրջանի մեկնարկով: – Ասել, թե մեր հայտարարած բովանդակային [...]

     
  • Քաջարանի հարցով վարչապետը «սենսացիոն» հայտարարություն կանի

    Մեր տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին բավականին բարկացրել է այն, որ իրեն բավականին խեղաթյուրված են ներկայացրել Քաջարան գյուղի հետ կապված խնդիրը: Վարչապետը որոշել է, այսպես ասած, առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ: Ասում են՝ որոշ բնապահպանների հետ զրուցից հետո վարչապետը ձեռքը սեղանին է խփել` հասկանալով, թե տեղական չինովնիկները եւ կառավարության պատկան ոլորտի չինովնիկները [...]

     
  • ՀՀԿ-ն կգնա մենակ

    Հանրապետական կուսակցությունն արդեն կայացրել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւի մասին իր որոշումը: Այս մասին է ասել է ՀՀԿ շտաբին մոտ կանգնած աղբյուրը, որի պնդմամբ՝ «պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ կուսակցության քաղաքական վարկանիշը շարունակաբար աճում է՝ այլ հիմնական ուժերի վարկանիշի կայուն նվազման ֆոնի վրա»: Այս պայմաններում [...]

     
  • «Դավիթ Շահնազարյանը չէր հերքել՝ ես կարող եմ հերքել»

    «Դավիթ Շահնազարյանը չէր հերքել՝ ես կարող եմ հերքել»

    Լյուդմիլա Սարգսյանը՝ ՀԱԿ-ի ընտրացուցակի մասին «Բնականաբար, մոտենում ենք ինչ-որ շրջանի, երբ բոլորին հետաքրքրում են հերթական խորհրդարանական ընտրությունները: Բայց ես մնում եմ համոզման, որ հնարավոր է հերթական ընտրությունները կանխել: Իհարկե, նաեւ կարծում եմ, որ պետք է պատրաստ լինել հերթական ընտրությունների: Իմ կարծիքով՝ բոլոր քաղաքական ուժերի քննարկման առարկան այսօր դա է, բայց [...]

     
  • Ամբաստանյալի պաշտպանը դեռ դատարան չի ներկայացել

    Այսօր ժ.12-ին  նշանակված Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի ժ.14-ին: Պատճառը պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի ինքնասպանության հասնելու գործով դատարան չներկայացած ամբաստանյալներ Մխիթար Մխիթարյանի, Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանի բացակայությունն էր: Չէր ներկայացել նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որի բացակայության համար տուժողի իրավահաջորդ [...]

     
  • Ի՞նչն է համադարման ընդդիմության համար

    ,Իսկ եթե հարյուր տոկոսանոց համամասնական ընտրությունները համադարման են ոմանց համար, ապա այդ հարցը վեց ամիս առաջ թող կտրուկ դրվեր, ինչո՞ւ չարվեց: Միայն մեկ օրինակ ներկայացնեմ՝ 1990-ի ԳԽ ընտրությունները համարվում են լավագույն ընտրությունները, որոնք, ի դեպ, անցել են հենց մեծամասնական ընտրակարգով: Մենք այս տարիներին գնացել ենք համամասնական տեղերի ավելացման եւ մեծամասնականի [...]

     
  • «Ընդդիմությունն ուշացել է անգամ լավագույն սցենարի դեպքում»

    «Ընդդիմությունն ուշացել է անգամ լավագույն սցենարի դեպքում»

    ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հարցազրույցը – Ընդդիմադիր քաղաքական ուժերը բավականին ակտիվորեն պահանջում են մեծամասնական ընտրական համակարգի վերացում եւ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում: Որպես ԱԺ նախագահ՝ ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության առաջարկին, հնարավո՞ր է՝ վերջին պահին հանկարծ փոփոխվի «Ընտրական օրենսգիրքը»: – Բավականին հետաքրքիր քննակումներ գնացին, եւ ես ուշադիր հետեւում էի այս [...]

     
  • 17.01.2012

     
  • Երբ գաղափար չկա

    ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը իր նախընտրական կայքում հանդես է եկել հոդվածով, որում գրեթե ուղիղ տեքստով մեղադրում է Արեւմուտքին ժողովրդավարությունը ներմուծելու մեջ: Ստացվում է, որ նրանք, ովքեր Ռուսաստանում պահանջում են բարեփոխումներ եւ, մասնավորապես, արդար ընտրություններ, «ապակառուցողական» ուժեր են, եւ օբյեկտիվորեն նրանց դաշնակիցներն են այն պետությունները, որոնք ժողովրդավարություն են ներմուծում ուժային, ռազմական մեթոդներով: Բացի այդ, նշում է Պուտինը, ժողովրդավարական սպասումներն էլ չեն արդարանում, եւ այդ գործընթացների բացասական հետեւանքներն ավելի շատ են: Այսինքն՝ թողեք, որ ես եւս 12 տարի իշխեմ, եթե չեք ուզում, որ Ռուսաստանն ընկնի Լիբիայի կամ Եգիպտոսի օրը: Նախ՝ չեմ պատկերացնում, որ որեւէ դրսի ուժ փորձի ժողովրդավարություն հաստատել Ռուսաստանում ռազմական ճանապարհով՝ դա կբերի համաշխարհային պատերազմի: Երկրորդ՝ հետխորհրդային երկրներում Արեւմուտքը երբեք չի ցուցաբերի նման ակտիվություն, եթե չտեսնի, որ հասարակության մեծ մասը հասունացել է փոփոխությունների համար: Կիրակի օրը, օրինակ, Ղազախստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում իշխող կուսակցությունը, պաշտոնական արդյունքներով, ստացել է ընտրողների թվի 80 տոկոսը: ԵԱՀԿ դիտորդները հայտարարեցին, որ ընտրությունները ժողովրդավարական չէին: Այդ հայտարարություններից այնկողմ եվրոպացիները Ղազախստանի «ներքին գործերին չեն խառնվի»: Որովհետեւ Ղազախստանում չկան ազդեցիկ ուժեր, որոնք ոչ թե խոսքով, այլ գործով են հակադրվում Նազարբաեւի ավտորիտար ռեժիմին եւ ժողովրդին առաջարկում հստակ, ընկալելի այլընտրանք: Վրաստանում Սաակաշվիլին այդպիսի այլընտրանք առաջարկեց. «Մենք պետք է դուրս գանք Ռուսաստանի ազդեցության ոլորտից, պիտի ձգտենք դառնալ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ, իսկ դրա համար պետք է զգալիորեն կրճատենք կոռուպցիան եւ նորմալ պայմաններ ստեղծենք մասնավոր բիզնեսի համար»: Ճիշտ է դա, թե սխալ, բայց այդ երկրի բնակիչների մեծամասնությունն ընկալեց այդ գաղափարը, հավատաց դրան, եւ դրանից հետո միայն Արեւմուտքը աջակցություն հայտնեց «նարնջագույն հեղափոխությանը»:

     
  • Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչը հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել

    2011 թ. դեկտեմբերի 29-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով Վլադիրմիր Գասպարյանի ներկայացուցիչ Ա. Զոհրաբյանի միջնորդությունը, երկարացրել է հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը մինչև 2012 թ. հունվարի 15-ը: Հիշեցնենք, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Վլադիմիր Գասպարյանի կողմից կազմակերպության պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի [...]

     
  • Վանաձորում ոչ ձյուն կա, ոչ եկամուտների գոհացուցիչ հավաքագրում

    Երեկ Վանաձորի քաղաքապետարանում այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն է կայացել, ուր որոշվել է պատրաստ լինել անցկացնելու «Լոռվա ձմեռ» մարզամշակութային միջոցառումը՝ առաջին իսկ առատ ձյուն տեղալու դեպքում, տեղեկացանք Վանաձորի քաղաքապետարանից: Սա սակայն չպետք է խանգարի առօրյա կյանքին ու Վանաձորը աղի նոր պաշարներ կկուտակի՝ խուսափելու համար առատ ձնից հետո ավտոճանապարհներին վթարային վիճակներից: [...]

     
  • ԲՀԿ-ն Հրազդանում չի պաշտպանելու ոչ մի թեկնածուի

    ԲՀԿ-ն Հրազդանում չի պաշտպանելու ոչ մի թեկնածուի

    Հատված ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի հետ հարցազրույցից  - Պարոն Գալստյան, Հրազդան քաղաքի ընտրությունների առնչությամբ ԲՀԿ-ն արդեն որոշում կայացրե՞լ է, թե ում է պաշտպանելու։   – Հրազդանում «Բարգավաճ Հայաստանը» պաշտպանելու Է ազատ-արդար ընտրությունները։ – Բայց այնտեղ, կարծես «ազատ-արդար» անուն-ազգանունով թեկնածու չկա։ – ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, այդ ընտրություններում շահագրգռված Է [...]

     
  • Վերին Լարսը կրկին անանցանելի է

    Վերին Լարսը կրկին անանցանելի է

    Արդեն քանի օր է, Վերին Լարսի անցակետը կրկին ընդհատումներով է գործում: Այսօր առավոտյան ժամը 10.30-ի դրությամբ վրաց-ռուսական սահմանի անցակետում իրավիճակը չի փոխվել: Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի -Կոբի եւ Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում առկա է ձյան հոսքերի վտանգ, ուստի երթեւեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար: ՀՀ տրանսպորտի [...]

     
  • Ահաբեկիչ գնդապետի գործով վկաներին դատարան բերման են ենթարկելու

    2010 թվականի դեկտեմբերի 31-ին, տարեմուտից մի ժամ առաջ Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի երկու բնակիչ դեղորայք էին տարել ընկերներից մեկի եղբորը, որը ծառայում էր Իջեւանի զորամասում: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը, որը զայրացել էր նրանց այցից, երիտասարդներին «բերման» էր ենթարկել, հետո իր աշխատասենյակում Կարապետյանը երիտասարդներին ահաբեկել էր, ծեծել: [...]

     
  • ՕԵԿ-ի բաժանած օղիներն առանց ակցիզների էին

    ՕԵԿ-ի բաժանած օղիներն առանց ակցիզների էին

    Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներին բաժանված ամանորյա «տոպրակների» մեջ եղել են բացառապես առանց ակցիզների օղիներ, ինչն օրենքի կոպիտ խախտում է։ «Ժողովուրդ»-ի հարցին, թե իրավունք ունի գործարարն օղի արտադրել ու այն առանց ակցիզի նվիրել ինչ-որ մեկին, ՀՀ պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից պատասխանեցին. «Ակցիզային հարկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Ակցիզային հարկի [...]

     
  • ՕԵԿ-ը միշտ էլ նվերներ բաժանել է իր կուսակիցներին

    ՕԵԿ-ը միշտ էլ նվերներ բաժանել է իր կուսակիցներին

     Հատված «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ  հարցազրույցից -Իրականությանը համապատասխանո՞ւմ են որոշ լրատվամիջոցների պնդումները, թե ՕԵԿ-ին անդամագրվում են ամանորյա նվերներ ստանալու համար: Ինչպե՞ս եք վերաբերվում ընտրակաշառք բաժանելու գործելաոճին։   -Մեր կառույցները միշտ էլ նվերներ եւ շնորհավորական բացիկներ բաժանել են իրենց կուսակիցներին։ Այդտեղ արտառոց ոչինչ չկա: [...]

     
  • ԲՀԿ-ին առաջարկվել է 7-9 մեծամասնական տե՞ղ

    ԲՀԿ-ին առաջարկվել է 7-9 մեծամասնական տե՞ղ

     Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ Գործադիր մարմնի վերջին նիստում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ քննարկվել է ԲՀԿ-ին մեծամասնական 41 պատգամավորական տեղերից 7-9 տեղ հատկացնելու հարցը, որին, ի դեպ, ինչպեսեւ նշվել է նիստի ընթացքում, ԲՀԿ ղեկավարությունը դեմ է։ Գագիկ Ծառուկյանը շատ ավելին է ցանկանում, քան այսօր նրան առաջարկվում է։ Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն 2007թ. [...]

     
  • Ո՞ւր է կորել սպանված փոխոստիկանապետի «ֆլեշկան»

    Ո՞ւր է կորել սպանված փոխոստիկանապետի «ֆլեշկան»

    հատվածներ 2009 թվականի փետրվարի 3-ին սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հոր՝ Պետրոս Մհերյանի հետ հարցազրույցից:  - Ես որդոա սպանության գործում լուրջ արդյունքների եմ հասել։ Սպանությունից երկու օր անց տղայիս տնից կորել Էր մի քանի բան։ Գեւորգը ֆլեշկա՝ կրիչ ուներ, միշտ իր մոտ էր պահում։ Դեպքից երկու օր առաջ ինձ ասաց՝ սպասում [...]

     
  • Այսպե՞ս ենք զարգացնում հայագիտությունը

    Այսպե՞ս ենք զարգացնում հայագիտությունը

    Կառավարությունը հունվարի 12-ի նիստում հավանություն է տվել հայագիտության զարգացման հայեցակարգին, ոլորտի զարգացման 2012-2015 թթ. ռազմավարությանը, դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին՝ չհստակեցնելով առաջադրված նպատակների իրականացման մեխանիզմները եւ ամենակարեւորը՝ ֆինանսավորման աղբյուրները։ …  Խնդիրը նախեւառաջ «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թթ. ռազմավարության ուղենիշերի եւ «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թթ. ռազմավարության իրականացման միջոցառումների» [...]

     
  • Թամամյանի քրգործի նախաքննությունն ավարտվել է

    Թամամյանի քրգործի նախաքննությունն ավարտվել է

    Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հովիկ Թամամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Փաստաբանն այժմ ծանոթանում Է գործի նյութերին։ Առաջիկա օրերին գործը կուղարկվի դատարան։   «Հայկական ժամանակ»

     
  • Արամ Սարգսյան. Եթե Գագիկ Ծառուկյանը գար հրապարակ, ժողովուրդն էլ գոռար՝ «Գա-գիկ, Գա-գիկ»՝ համագործակցությունը չէի բացառի

    Արամ Սարգսյան. Եթե Գագիկ Ծառուկյանը գար հրապարակ, ժողովուրդն էլ գոռար՝ «Գա-գիկ, Գա-գիկ»՝ համագործակցությունը չէի բացառի

    Հատվածներ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ՀԱԿ անդամ Արամ Սարգսյանի հետ հարցազրույցից:  - Լետն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքներից մեկում ասաց, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության առումով ՀԱԿ-ում կոնսենսուս չկա։ Կարո՞ղ ենք ասել, որ Կոնգրեսում «արմատական» եւ «երկխոսող» թեւեր գոյություն ունեն։   – Կոնսենսուս չկա ասելու առումով, Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատի ուներ հենց համագործակցությունը ԲՀԿ-ի հետ [...]

     
  • Խոստացել էր ՕԵԿ անդամ դառնալ՝ ամանորյա նվերի դիմաց

    Խոստացել էր ՕԵԿ անդամ դառնալ՝ ամանորյա նվերի դիմաց

    Ամանորից առաջ մենք տեղեկատվություն հրապարակեցինք ՕԵԿ նախագահ, համատեղության կարզով Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի կողմից բաժանվող Ձմեռ պապիկի տոպրակների մասին։ Տոպրակի պարունակությունը հետեւյալն էր. մեկ շիշ տեղական արտադրության օղի, մեկ հատ հյութ եւ մեկ շիշ ձեթ, հավանաբար ՀՀ ռազմավարական պաշարներից: Տեղեկատվությունը հարուցել էր ՕԵԿ-ականների բուռն դժգոհությունը, որն արտահայտվեց [...]

     
  • Պրեսկոտը զոհերի հարազատներին էլ չի լսել

    Պրեսկոտը զոհերի հարազատներին էլ չի լսել

    Քիչ առաջ ավարտվեց ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի եւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հանդիպումը, որին մասնակցել էին զոհերի ծնողներից վեցն ու նրանց շահերի ներկայացուցիչներ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Վահե Գրիգորյանը, թեեւ ՀՀ-ում ԵԽ ներկայացուցչությունից իրենց հորդորել էին ներկայանալ միայն 3-5 հոգով: Հանդիպումից հետո զոհերից Տիգրան Խաչատրյանի [...]

     
  • Մահացած հետախույզի շուրթերով ստում են

    Մահացած հետախույզի շուրթերով ստում են

    Հ1-ը մի ամբողջ հաղորդում նվիրեց հայտնի հետախույզ Վարդանյանի մահվան առիթով, մասնավորապես աղաղակելով, որ վերջինս 90-ականներին եղել է հիմնադիր նախագահ Լետն Տեր-Պետրոսյանի մոտ, խոսել երկրի հետախուզության զարգացման եւ առհասարակ հետախուզական աշխատանքների մասին, եւ իբր Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ ոչ (բայց չեք նշել, թե ինչի համար է «ոչ» ասել): Ու ըստ Հ1–ի՝ [...]

     
  • Սելիմի լեռնանցքը դեռ փակ է

    ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալով, այս առավոտ հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են, բայց շարունակվող սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով, փակ է միայն Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի է Շիրակի մարզի Արթիկ-Մանթաշ ճանապարհահատվածը, այստեղ եւս ձնաբուք է: Ճանապարհները մաքրվում են, նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել [...]

     
  • Վրեժ Մարկոսյանն առաջադրելու է իր թեկնածությունը

    Վրեժ Մարկոսյանն առաջադրելու է իր թեկնածությունը

    «Ես հիմա հստակ որոշել եմ ու  առաջադրելու եմ իմ թեկնածությունը»,- երեկ մեր թղթակցին հայտնել է «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանը, որն իր առաջադրման վերաբերյալ վերջերս մեզ հայտնել էր, թե ոչ ինքը, այլ իր մտերիմ շրջապատն է ցանկանում, որ առաջադրվի։ Խոսքն Ապարանի թիվ 14 ընտրատարածքի մասին է, որտեղից պատգամավոր է [...]

     
  • Իրաքը զայրացած է Թուրքիայի միջամտությամբ

    Իրաքը զայրացած է Թուրքիայի միջամտությամբ

    «Իրաքի իշխանությունները երկուշաբթի օրը դեսպանի միջոցով իրենց վճռական բողոքն են փոխանցել Թուրքիայի կողմից այս երկրի ներքին գործերին միջամտելու հանգամանքով»: Այս մասին հաղորդել է ամերիկյան «Ուոլ Սթիտ Ջորնալ» պարբերականը՝ ասելով, որ Իրաքի իշխանություններին զայրացրել են Թուրքիայի ղեկավարության կողմից արված այն հայտարարությունները, որոնց համաձայն Իրաքում սունիների և շիաների միջև պահպանվող լարվածությունը կարող [...]

     
  • Facebook-ում հնարավոր է ընկերների հետ միաժամանակ երաժշտություն լսել

    Facebook-ում հնարավոր է ընկերների հետ միաժամանակ երաժշտություն լսել

    Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական բլոգը հայտնում է, որ ցանցում ներմուծվել է մի նոր ֆունկցիա, որի շնորհիվ հնարավոր է միաժամանակ իրական ժամանակում ընկերոջ կամ ընկերների հետ երաժշտություն լսել: Դրա համար հարկավոր է միացնել չաթը մոտեցնել կուրսորը ընկերոջ անվանը և սեղմել Listen with («լսել միասին») (նայի՛ր նկարը): Ըստ Արխանգելոյի բլոգի երգով կիսվել կարող են միայն այն օգտվողները, ովքեր գրանցված են [...]

     
  • Նելլի Աղինյանը դուրս է եկել պայքարից

    Նելլի Աղինյանը դուրս է եկել պայքարից

    Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Նելլի Աղինյանն առողջական խնդիրների պատճառով դադարեցրել է պայքարը հանրապետության 67-րդ առաջնությունում եւ, ըստ կանոնակարգի մինչ այդ նրա հետ հանդիպած մրցակիցների հաշվարկից հանվել են գրանցված միավորները: Վեց տուրից հետո առանց միավորների կորստի 1-ին հորիզոնականում է գրոսմայստեր Մարիա Կուրսովան: Տղամարդկանց 72-րդ առաջնությունում վեց տուրից հետո Հրանտ [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan