Archive for January 18th, 2012

  • Միհրան Պողոսյանը ոչ բիզնես ունի, ոչ պատգամավոր է ուզում դառնալ

    Միհրան Պողոսյանը ոչ բիզնես ունի, ոչ պատգամավոր է ուզում դառնալ

    Այսօր ԴԱՀԿ-ում կայացած խորհրդակցությունից հետո ԴԱՀԿ ղեկավարը` Միհրան Պողոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին` իր բիզնեսների եւ հետագա պլանների մասին, ասել է, որ այն բանից հետո, ինչ 2007-ին նշանակվեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, վաճառեց իր բիզնեսները, եւ հիմա ոչ մի բիզնես չունի, իսկ իր եկամուտի ու ֆինանսական ապահովվածության աղբյուրը միայն անշարժ գույքն [...]

     
  • Անժելայի «տղամարդու» դատը` հունվարի 24-ին

    Հունվարի 24-ին Երևանի Կենտրոն, Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու դերասանուհի Անժելա Սարգսյանի գործով դատական նիստը։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կկայանա Կարեն Արեյանի գործի քննությունը: Հիշեցնենք, որ դերասանուհու պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները հենց Կարեն Արայանը` հանցագործ աշխարհում հայտնի նախկին «օրենքով գող» [...]

     
  • ՀԱԿ-ը փետրվարից ընդվզման ալիք կբարձրացնի

    ՀԱԿ-ը փետրվարից ընդվզման ալիք կբարձրացնի

    Հայ ազգային կոնգրեսը փետրվարից ժողովրդի ընդվզման նոր ալիք կբարձրացնի։ ՀԱԿ քաղխորհրդի նիստի ավարտից հետո այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Նրա խոսքերով, մինչ համապետական հանրահավաքների մեկնարկը՝ Կոնգրեսը փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ակտիվորեն կպաշտպանի Սասուն Միքայելյանի թեկնածությունը։ Մանրամասները կարդացեք այստեղ:

     
  • Մահվան ելքով վրաերթ Շիրակի մարզում

    Այսօր՝ հունվարի 18-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր Գյումրիում տեղի [...]

     
  • Մյասնիկ Մալխասյանը կառաջադրվի մեծամասնականով

    Մյասնիկ Մալխասյանը կառաջադրվի մեծամասնականով

    ՀԱԿ անդամ, ԵԿՄ նախկին փոխնախագահ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը կարծում է, որ առաջիկա խորհրդարանի ընտրություններին պետք է ընտրվեն այնպիսի պատգամավորներ, որոնք կկարողանան կասեցնել ահագնացող արտագաղթը, բանակում օրեցօր ավելացող դժբախտ պատահարները: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին նա մեծամասնական ընտրակարգով կառաջադրի իր թեկնածությունը: Այդ համոզմանը նա եկել է ապարանցիների հետ իր ունեցած հանդիպումներից հետո. [...]

     
  • Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար (Հարցում, տեսանյութ)

    panel management Այսօր տեղեկացրել ենք, որ «Gallup International» ասոցիացիան անցկացրել է «Երջանկության բարոմետր տարեվերջյան հետազոտությունը», որի արդյունքներով պարզվել է, որ հարցաշարում այս տարի ավելացված հարցին` «Համարո՞ւմ են իրենց երջանիկ հայերը, թե՞ ոչ», մեր հայրենակիցների 70%-ը դրական է պատասխանել: Երջանիկ լինելու վերաբերյալ հարցը թեեւ այդ հարցման հիմնական մեխը չէր, բայց ամենաերջանիկը համարվելու փաստը [...]

     
  • Ձերբակալվել է փոխգնդապետը

    Ձերբակալվել է փոխգնդապետը

    2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում   հարուցված քրեական գործով  18.01.2012թ.  որպես կասկածյալ  ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը` ՀՀ [...]

     
  • Գյուղապետի պարտքերը Գիզիրյանից են ուզել

    Գյուղապետի պարտքերը Գիզիրյանից են ուզել

    Ինչպես տեղեկացրել ենք,  մի շարք ապօրինություններ թույլ տալու ու աշխատել չսիրելու մեղադրանքով երեկ  պաշտոնազրկել են Շիրակի մարզի գյուղապետերից մեկին` Արթիկի շրջանի Տուֆաշեն համայնքի 6 տարվա ղեկավար Համազասպ Մխիթարյանին: Մարզպետարանի տարածքային վարչության աշխատակիցների բնութագրելով, գյուղապետը ոչ միայն  տարին տասներկու ամիս տեղում չի եղել, այլև փաստացի փախուստի մեջ  է գտնվել, այնքան պարտք [...]

     
  • Երգչուհի Ջուսը իր հետույքն աճուրդի չի հանի, որովհետեւ այստեղ «փող չի ֆռում»

    Երգչուհի Ջուսը իր հետույքն աճուրդի չի հանի, որովհետեւ այստեղ «փող չի ֆռում»

    Երեկ ԶԼՄ-ները բուռն քննարկում էին, թե Նոր Զելանդիայում բնակվող մի աղջիկ՝Թինա Բեզնեցը, ինչպես է աճուրդի հանել իր հետույքը: Նա առաջարկել էր տատու անել իր հետույքին եւ մեկնարկային գինը 5000 ֆունտ ստերլինգ սահմանելով՝ արդեն ստացել էր 170 հազար մարդու հայտ։ Հաշվի առնելով, որ մեր շոու բիզնեսի սկանդալային ներկայացուցիչներից մեկը՝ Ջուսը, զուգարանի [...]

     
  • Կգիշերեն վրաններում` նախագահականի դիմաց

    Կգիշերեն վրաններում` նախագահականի դիմաց

    Արդեն 3-րդ օրն է՝ Բուզանդի եւ Երկմալյան փողոցի բնակիչները հավաքվում են Սերժ Սարգսյանի նստավայրի առջեւ։ Այս մարդիկ արդեն 6 տարի է՝ վարձով են ապրում, քանի որ այդպես էլ չեն կարողանում մուտք գործել նորակառույցներում գնված իրենց բնակարանները: Մանրամասները կարդացեք այստեղ:

     
  • Աբովյան փողոցում ապամոնտաժվող կրպակներից  խնայեցին Nokia ֆիրամային կրպակը

    Աբովյան փողոցում ապամոնտաժվող կրպակներից խնայեցին Nokia ֆիրամային կրպակը

    Արդեն երկու օր է`  Քաղաքապետարանի որոշմամբ, իրականացվում է Աբովյան 21 հասցեում գտնվող չորս կրպակների ապամոնտաժումը:  Այն իրականացվում է անաղմուկ՝ առանց կրպակատերերի բողոքների կամ միջամտության: Ապամանտաժումը վերահսկում է Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության բաժնի գլխավոր մասնագետ Վահե Գուլգուլյանը , որը Aravot.am-ին փոխանցեց, որ կրպակները Աբովյան փողոցից կվերանան առաջիկա հինգ օրերի ընթացքում: [...]

     
  • «Ռեալ Մադրի՞դ» թե՞ «Բարսելոնա». կանխատեսում են ճանաչվածները

    «Ռեալ Մադրի՞դ» թե՞ «Բարսելոնա». կանխատեսում են ճանաչվածները

    Այսօր ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում հերթական «Էլ կլասսիկոն է»: «Ռեալն» ու «Բարսելոնան» մրցելու են Արքայական գավաթի կիսաեզրափակչում: Այս հանդիպման վերաբերյալ իրենց կանխատեսումներն են անում ճանաչված հայերը: Դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը, ինչպես ինքն է ասում, ֆուտբոլի մեծ երկրպագու չէ, սակայն այս հանդիպումը անպայման կնայի, դժվարանում է ասել, թե որ ակումբն է [...]

     
  • « El Classico ». Երկրպագուների հակամարտություն

    « El Classico ». Երկրպագուների հակամարտություն

    « Վաաայ, այդ օրերը իմ համար առանձնահատուկ են: Նախ՝  սոցիալական ցանցերում եմ ակտիվություն ցուցաբերում և  մյուսներին էլ տրամադրում, օրինակ սոց. ցանցերում տեղադրում եմ Ռեալի նկարներից, վիդեոներից և այդպես մրցում եմ  Բարսայի երկրպագուների հետ: Իսկ խաղի ժամանակ վերցնում եմ Ռեալի լոգոյով շարֆը և սկսում դիտել այն», – ասում է «Ռեալ» – ի [...]

     
  • ՀԱԿ-ը չքննարկեց ընտրացուցակին վերաբերող հարցեր

    Քիչ առաջ ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը: Նախապես տեղեկություններ էին տարածվել, որ նիստում քննարկվելու են ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությանը վերաբերող հարցեր: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն Aravot.am -ին փոխանցեց, որ իրենք սկսել են քննարկումները ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների հետ՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցի շուրջ: Ընտրացուցակին վերաբերող եւ այլ հարցեր, մեր [...]

     
  • Պետությունն ու ՏԻՄ-երը պետք է մասնակցեն «Տաք ձմեռ եւ տնային խնամք» ծրագրին

    Երեք տարի առաջ «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը սկսեց «Տաք ձմեռ եւ տնային խնամք» ծրագիրը՝ Լոռու մարզի Վանաձոր եւ Տաշիր քաղաքներում: Եռամյա աշխատանքներն ամփոփելու համար կազմակերպության ներկայացուցիչներն այսօր Վանաձորում մամլո ասուլիս էին հրավիրել: «Ծրագրի իրականացումը կարեւոր է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ձմռանը տաքություն չապահովելու պատճառով մահացությունների թիվը [...]

     
  • Իրավապաշտպանները վիճարկում են Պրեսկոտի պնդումը

    Իրավապաշտպանները վիճարկում են Պրեսկոտի պնդումը

    Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում առկա ընդհանուր մթնոլորտի վերաբերյալ ասել էր հետեւյալը. «Չորս տարի առաջ իրավիճակը դաժան էր, հանդիպումների ժամանակ մարդիկ խոսում էին կեղծված ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, հիմա մթնոլորտը և ակնկալիքները փոխվել են, որն իսկապես դրական [...]

     
  • «Ամուսնալուծությունը կանխելու լավագույն միջոցը մինչ ամուսնությունը հոգեբանին դիմելն է»

    «Ամուսնալուծությունը կանխելու լավագույն միջոցը մինչ ամուսնությունը հոգեբանին դիմելն է»

    Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ժողովրդագրության մարդահամարի բաժնի հրապարակած տվյալների` 2011թ.-ի հունվար-մարտ ամիսների տվյալներով ամուսնալուծությունների թիվը կազմել է 776, ինչը 9,4 %-ով  բարձր է 2010թ.-ի հունվար-մարտ ամիսների ցուցանիշից: Ի՞նչն է դրդում հայ զույգին ամուսնալուծության, ի՞նչ հաճախականությամբ  և պատճառաբանություններով են զույգերը ամուսնալուծությունը կանխելու նպատակով դիմում հոգեբանին, այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք «Այգ՚ հոգեբանական կենտրոնի մասնագետ Մարիա Թևոսյանի հետ:   -Համեմատած նախորդ տարիների հետ, ի˚նչ հաճախականությամբ են զույգերը ամուսնալուծությունը կանխելու նպատակով  դիմում կենտրոնին:   -Կարող [...]

     
  • Արցախի եւ Նժդեհի փողոցների մի շարք շենքերում ջուր չի լինի

    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի թիվ 10, 10/1, 10Ա, 10Բ, 10Գ, 10Վ, 12, 12Ա և Գ.Նժդեհ փողոցի թիվ 58 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: «Երևան Ջուր» ընկերություն

     
  • Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը հակասահմանադրական է ճանաչել  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

    Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

    Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովն այսօր մերժել է Սենատ ներկայացված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` այն համարելով հակասահմանադրական: Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում հաղորդել է Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, հանձնաժողովի անդամները 23 կողմ, 9 դեմ եւ 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժել են օրինագծի տեքստը: Հրաչ [...]

     
  • ՀՅԴ-ն դեռ չի կողմնորոշվել

    ՀՅԴ-ն դեռ չի կողմնորոշվել

    ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ՀՅԴ-ն Սասուն Միքայելյանին պաշտպանելու որոշում դեռ չի կայացրել: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • Բացահայտում. «Տարվա քաղաքացու» իրական դեմքը

    Բացահայտում. «Տարվա քաղաքացու» իրական դեմքը

    Բաց  նամակ Հայաստանի ԶԼՄ-ներին Անցած տարին նշանավորվեց    մի  պատմությամբ, որը, ճիշտ է, ինչ-որ իմաստով  սասանեց մարդկանց հավատը  կառավարական օղակների բանիմացության հանդեպ, սակայն, փառք աստծո, զվարճալի ավարտ ունեցավ: Խոսքը վերաբերվում է  քյավառցի ինքնահռչակ աստղաֆիզիկոսի կողմից ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մոլորության մեջ գցելու պատմությանը:   Սակայն ծիծաղում է նա , ով [...]

     
  • Սերգեյ Դանիելյան. Քաղաքական գործիչը զուգարանի թղթի նման է՝ օգտագործեցին, գնաց (Տեսանյութ)

    Սերգեյ Դանիելյան. Քաղաքական գործիչը զուգարանի թղթի նման է՝ օգտագործեցին, գնաց (Տեսանյութ)

    ՄշակույթՀունվար 18, 2012 16:47 1 մեկնաբանություն

    Այսօր «Հայելի» ակումբում խոսելով արվեստագետների քաղաքականացվելու մասին, դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) հայտարարեց, որ ինքը բոյկոտում է քաղաքականությունը եւ մասնավորապես ընտրությունների ժամանակ ինչ-որ մեկի «դրոշի» ներքո հանդես չի գա. «Արվեստագետը պիտի չեզոք մնա, ես էդ գործում չկամ»: «Պալատական» արվեստագետների ու նրանց  պատկերներով «Իմ զենքը…» պաստառների մասին խոսելիս, դրանք ծաղրող Ռուբեն Հախվերդյանին [...]

     
  • Ո՞վ է թագավոր պատգամավորը, ո՞վ` գողը

    Ո՞վ է թագավոր պատգամավորը, ո՞վ` գողը

    Այսօր ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը հրավիրած ասուլիսում խոսելով մեծամասնական ընտրակարգի մասին` ասաց. «Դուք շատ լավ գիտեք մեր իրավիճակը, թե ինչ է եղել ամեն տարի մեծամասնականի ժամանակ: Եթե թեկնածուներից մեկը տանիք վերանորոգի, ասֆալտ անի, դա պատգամավոր չի, ընտրություն չի: Ես նրանց հետ մի դահլիճում նստել եմ` գիտեմ ովքեր են: Եթե ուզում [...]

     
  • Զգուշացեք խռմփոցից. այն կարող է մահացու լինել

    Զգուշացեք խռմփոցից. այն կարող է մահացու լինել

    «Խռմփոցի ծագման առաջնային պայման է քնած ժամանակ մեջքի վրա պառկած դիրքը, ալկոհոլային խմիչքների չարաշահումը, ծխախոտի գերօգտագործումը: Ավելի բարդ դեպքերում խռմփոցը առաջանում է հայմորիտի, քթըմպանի շրջանի վնասվածքների, նյությափոխանակության խանգարման և այլ խնդիրների դեպքում»,- բացատրում է ԼՕՌ -բժիշկ Սամվել Խաչիկյանը:             Խռմփոցը կարող է ծագել ցանկացած մարդու մոտ` անկախ տարիքից և սեռից, [...]

     
  • Ադամանդակուռ հովազը Ծառուկյանի ավանդական նվերն է

    Ադամանդակուռ հովազը Ծառուկյանի ավանդական նվերն է

      Կարելի էր մեր ընթերցողներին առաջարկել գտնել մի քանի տարբերություն այս լուսանկարներում, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ իրականում տարբերությունը մեկն է: Այն է, թե Հայաստանի հատկապես որ մի նախագահին է տրվում նույն նվերը՝ ադամանդակուռ շղթայով հովազը: Հիշեցնենք նաեւ, որ փորձ էր արվել պարզել, թե ի՞նչ արժե Նոր տարվա միջոցառման [...]

     
  • Ռուբեն Հախվերդյան. Մաշտոցը չէր ուզենա Պուգաչովայի հետ մերձենալ (Տեսանյութ)

    Ռուբեն Հախվերդյան. Մաշտոցը չէր ուզենա Պուգաչովայի հետ մերձենալ (Տեսանյութ)

    Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին ճանաչված արվեստագետներ Ռուբեն Հախվերդյանն ու Սերգեյ Դանիելյանը: «Երկու կիսախելագարի կանչել ես, մտածում ես նորմալ բան ա ստացվելու»,-ներս մտնելուն պես ասաց Ռուբեն Հախվերդյանը ու ցուցադրաբար օծանելիք ցողեց վրան: Հարցին՝ ներկա քաղաքական ակտիվության համատեքստում ի՞նչ դիրքորոշում պիտի ունենա արվեստագետը, երգիչ-երգահանը պատասխանեց. «Դրա համար մի հատ սոցիոլոգ [...]

     
  • Արամ Սարգսյանը 8 մլն ունի, բայց քսակով չի մրցի (Տեսանյութ)

    Արամ Սարգսյանը 8 մլն ունի, բայց քսակով չի մրցի (Տեսանյութ)

    «Կուսակցություններից 8 մլն գրավ ուզելը խայտառակություն է: Եթե կուսակցություններ կան, որոնք ցանկություն ունեն այդ 8 մլն-ը ուղղակի ներդնել բյուջե` դա իրենց խնդիրն է, բայց որեւէ ժողովրդավարական սկզբունքին դա չի համապատասխանում: Մենք պատրաստ ենք գաղափարական մրցակցության, ծրագրերի մրցակցության, այլ ոչ թե փողի»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀԴԿ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: [...]

     
  • Դավիթ Նալբանդյանը պարտվեց Ջոն Իզներին

    Դավիթ Նալբանդյանը պարտվեց Ջոն Իզներին

    Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը «Australian Open»-ի երկրորդ շրջանում 4 ժամ 41 րոպե տեւած համառ պայքարում 4:6, 6:3, 2:6, 7:6 (7:5), 10:8 հաշվով պարտվեց ամերիկացի Ջոն Իզներին, որն այստեղ 16-րդ ռակետն էր, եւ դուրս մնաց հետագա պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

     
  • 2012-ի ուրիշ գարունը,կամ՝ինչո՞ւ է կազմաքանդվում ՀԱԿ-ը

    ԲլոգՀունվար 18, 2012 15:42 8 մեկնաբանություններ

    Անձամբ ինձ համար գարունը սկսվում  է   դեկտեմբերի 22-ից հետո, երբ  գիշերահավասարից հետո օրերը սկսում  են  ակնթարթներով երկարել: Իսկ քաղաքական գործիչների  եւ քաղաքական   ուժերի համար գարունը կսկսվի 2012-ի մայիսի  խորհրդարանական ընտրություններից հետո, եւ դա հաղթածների համար կլինի իրական գարնանային  տրամադրության սկիզբ, իսկ պարտվածների համար՝  իսկական գարնանային  տառապանքների:  Այսօր, երբ երեքուկես ամիս [...]

     
  • Թումանյանի ծոռնուհուն առաջարկվել է վաճառել բանաստեղծի տան իր մասը

    Թումանյանի ծոռնուհուն առաջարկվել է վաճառել բանաստեղծի տան իր մասը

    ՄշակույթՀունվար 18, 2012 15:41 1 մեկնաբանություն

    Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ, ընդունել է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին` Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տան վաճառքի հարցով: Այսօր լրագրողների հետ հանդիպեցին Լեւոն Անանյանը եւ բանաստեղծի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը, ներկայացնելով տան վաճառքի նախապատմությունը եւ ձեռնարկվող գործողությունները: Լեւոն Անանյանի տեղեկացմամբ` քննարկման արդյունքում որոշում է ընդունվել պատվիրակություն ուղարկել [...]

     
  • «Մոսկվիչկան» ՀԴՄ կտրոն չի՞ տալիս (Տեսանյութ)

    «Մոսկվիչկան» ՀԴՄ կտրոն չի՞ տալիս (Տեսանյութ)

    «Մոսկվիչկա» սուպերմարքեթը, որը պատկանում է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն, արդեն քանի օր է՝ ՀԴՄ կտրոն չի տալիս: Այսօր այս տեղեկությունը լրագրողներից մեկը հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին: Պարոն Ալավերդյանը հյուրընկալվել էր «Հայելի» ակումբում՝ ներկայացնելու հարկային ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները: Հարցին, թե ինչպե՞ս է, որ այդ խոշոր [...]

     
  • Արտասահմանյան գրականության հայալեզու տարբերակի փնտրտուքներ

    Արտասահմանյան գրականության հայալեզու տարբերակի փնտրտուքներ

      Կամ հայալեզու արտասահմանյան գրականության աղավաղում   Որքան էլ բազմաթիվ on-line-գրադարաններն առաջարկեն իրենց ծառայությունները, այնուամենայնիվ, off-line գրադարաններից օգտվողները շարունակում են գրքի իրենց փնտրտուքները` այս ճանապարհին հանդիպելով հիմնական խոչընդոտին` արտասահմանյան գրականության չթարգմանված լինելուն: Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը տեսնում է խնդրի առաջացման երկու հիմնական պատճառ` երիտասարդ թարգմանիչների պակասը, իսկ որ առավել [...]

     
  • Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն աշխարհում 45-րդն է

    Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն աշխարհում 45-րդն է

    ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման 2012 թվականի առաջին ցուցակը: Հայաստանը տարին սկսեց մեկ աստիճան վերելքով: Մեր ընտրանին այսօրվա դրությամբ աշխարհի 45-րդ հավաքականն է: Աշխարհի Top 10 ֆուտբոլային երկրները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ: Իսպանիա Հոլանդիա Գերմանիա Ուրուգվայ Անգլիա Բրազիլիա Պորտուգալիա Խորվաթիա Իտալիա Արգենտինա Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ    

     
  • Այս տարի ասպիրանտուրա հեշտ չեն ընդունվի

    Այս տարի ասպիրանտուրա հեշտ չեն ընդունվի

    Շիրակի, Լոռու, Տավուշի ու Կոտայքի մարզերում այս տարի նվազագույնը 80 նախակրթարան է բացվելու եւ մոտ 8000 մանկավարժ վերապատրաստվելու է. կրթության ոլորտում այս տարվա առաջնահերթ անելիքներից այսօրվա ասուլիսում սա առանձնացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերապատրաստում անցած մանկավարժների աշխատավարձերում նախատեսվում են հավելումներ, իսկ կրթաթոշակներում `ոչ: Փոխարենը նախարարությունը կխրախուսի լավագույն ուսանողներին: Ինչ վերաբերում [...]

     
  • Կորել է 300  մարդ եւ 1 տեղական հեռուստաընկերություն

    Կորել է 300 մարդ եւ 1 տեղական հեռուստաընկերություն

    Անցած տարվա սեպտեմբերի 17-ին «Թարմացված, բայց սխալաշատ» հրապարակմամբ  տեղեկացրել ենք, որ այլ մարզպետարանների նման, Տավուշի պաշտոնական կայքն էլ թարմացվեց, նորացվեց ժամանակակից տեսք ու լրացուցիչ հնարավորություններ ստացավ, սակայն կայքում բազմաթիվ են սխալ տեղեկությունները: Մեր հրապարակումից հետո դրանք ուղղվել են, սակայն մասամբ: Օրինակ՝ «ընդհանուր տեղեկություններ» բաժնում նշված է, որ մարզում գործում է տեղական [...]

     
  • Սյունիքը  «քանդելու» լիցենզիա ունի 45 կազմակերպություն

    Սյունիքը «քանդելու» լիցենզիա ունի 45 կազմակերպություն

    Սյունիքի մարզպետարանի տվյալներով, մարզի 42 համայնքի տարածքում աշխատելու համարն անցած տարի տրվել է ընդերքօգտագործման 45 արտոնագիր՝ լիցենզիա, ներկայումս շահագործվում է միայն 27-ը, 6-ը՝ մետաղական, իսկ մնացած 21-ը՝ ոչ մետաղական գործունեության նպատակով: Նախորդ տարում ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար ուսումնասիրելու լիցենզիա է տրվել 45 կազմակերպության: Այս նպատակով համայնքային սեփականության գյուղատնտեսական  նշանակության [...]

     
  • «Հայանտառում» պետական այրեր են, ինչ հանձնարարում են՝ անում են

    «Վարչապետից հանձնարարական կար՝ անհատույց եղեւնու ճյուղեր տրամադրել կենտրոնական տոնածառի համար: Մենք պետական այրեր ենք, մենք անում ենք այն, ինչ մեզ հանձնարարում են ու մենք տվեցինք 6 հազար հատ ճյուղ»,-այսօր «Հենարան» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այն հարցին, թե ինչո՞ւ է միայն Երեւանի տոնածառի համար թույլատրվել եղեւնու ճյուղեր հատել՝ այսպես պատասխանեց [...]

     
  • Հայերը հեգնե՞լ են, թե երջանիկ են (Տեսանյութ)

    Հայերը հեգնե՞լ են, թե երջանիկ են (Տեսանյութ)

    «Gallup International» ասոցիացիան անցկացրել է «Երջանկության բարոմետր տարեվերջյան հետազոտությունը», որի արդյունքներով պարզվել է, որ հարցաշարում այս տարի ավելացված հարցին` «Համարո՞ւմ են իրենց երջանիկ հայերը, թե՞ ոչ», մեր հայրենակիցների 70%-ն իրեն երջանիկ է համարել: Այս հետազոտությունն անցկացվում է 1977 թվականից: Հարցումը, որի հարցաշարը մշակվել է Ցյուրիխում, անցկացվել է 58 երկրներում: Հարցումն անցկացվել է [...]

     
  • Ամենասարսափելի  վնասվածքները ֆուտբոլում (ֆոտոշարք)

    Ամենասարսափելի վնասվածքները ֆուտբոլում (ֆոտոշարք)

    (Երեխաներին եւ վատառողջներին խորհուրդ չի տրվում նայել) Ֆուտբոլը միայն խաղ չէ: Խաղադաշտում հաճախ այնպիսի պայքար է ծավալվում, որ մարդու շունչը կտրվում է: Ֆուտբոլիստները հաճախ պայքարի բովում չեն կարողանում թաքցնել զգացումները, իրենց զուսպ պահել: Դա ինչ որ տեղ հասկանալի է: Բայց պատահում են դեպքեր, երբ գնդակի համար պայքարում այնպիսի՛ խախտումներ են [...]

     
  • Նախարարությունը պարգեւատրեց մանկավարժներին եւ երիտասարդներին

    Նախարարությունը պարգեւատրեց մանկավարժներին եւ երիտասարդներին

    Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում պարգեւատրվեցին մայրենիի լավագույն ուսուցիչները, դրսի լավագույն երիտասարդական կազմակերպություններն ու «Կտոր մը հայրենիք» երիտասարդական հայագիտական հետազոտությունների, շարադրությունների մրցույթի հաղթողները: Սահմանված էր երեք անվանակարգ, հաղթողները ստանում են պատվոգիր, դրամական պարգեւ, Հայաստանի մասին գրքեր եւ տեսասկավառակներ: Մայրենիի լավագույն ուսուցչուհի ճանաչվեց Բուլղարիայի, Իրաքի, Իրանի, Վրաստանի, ԱՄՆ, ՌԴ հայկական դպրոցներում հայերեն [...]

     
  • Սամբոն էրոտի՞կ մարզաձեւ է

    Սամբոն էրոտի՞կ մարզաձեւ է

    Երեկ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Սեւքար գյուղի նախկին գյուղսովետի շենքի երկրորդ հարկում երեխաներին սամբո ուսուցանող Դավիթ Գաբրիելյանը մերժել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատելու՝ դպրոցի տնօրեն Սամվել Ճաղարյանի առաջարկը ու դրանից հետո, ըստ մարզչի, դպրոցի տնօրենի ցուցումով, ուսուցիչները սկսել են սամբո մարզաձեւի եւ դրա խմբակի դեմ հակաքարոզչություն անել, ծնողներին համոզել, որ [...]

     
  • Հայաստանը սփյուռքին կսովորեցնի հայերեն խոսել եւ իրար օգնել

    Հայաստանը սփյուռքին կսովորեցնի հայերեն խոսել եւ իրար օգնել

    Հրանուշ Հակոբյանը հայ բարերարներին կոչ արեց աջակցել հայապահպանության հարցում գլխավոր ու առանցքային դեր ունեցող գործոնի՝ լեզվի իմացությանն ուղղված հարցի լուծմանը:

     
  • Եթե Մոսկվան թույլ է տալիս, Հայաստանն ո՞վ է, որ արգելի

    Եթե Մոսկվան թույլ է տալիս, Հայաստանն ո՞վ է, որ արգելի

    ՀՀ օրենսդրությունը սահմանում է՝ արգելվում եւ հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականացվում է օգտագործելով քաղաքացիների վստահությունը, փորձի կամ գիտելիքների պակասը. անչափահասների դյուրահավատությունն ու անփորձությունը, այն գովազդը, որը պարունակում է տեսաձայնային այնպիսի դրվագներ, որոնք կարող են բարոյական կամ ֆիզիկական վնաս պատճառել անչափահասներին եւ այլն: Հայաստանցիների դյուրահավատությունից ու անփորձությունից հաճախ օգտվում [...]

     
  • Արոնյանը հավասարվեց Կարլսենին

    Արոնյանը հավասարվեց Կարլսենին

    Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում շարունակվում է շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարը: Երեկ կայացած չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ ԱՄՆ-ի թիվ մեկ գրոսմայստեր Գատա Կամսկու նկատմամբ, իսկ նախորդ օրն առաջատարի դերն ստանձնած նորվեգացի Մագնուս Կարլսենը ոչ-ոքի արեց Կարուանայի հետ: Չորս տուրից հետո Արոնյանն ու Կարլսենը 3,0-ական միավորով [...]

     
  • ԿԳ նախարարը քաղաքական հրահանգ է տվել ռեկտորներին

    ԿԳ նախարարը քաղաքական հրահանգ է տվել ռեկտորներին

    ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօրվա ասուլիսում ասաց, որ ընտրությունների նախաշեմին բուհերի ռեկտորներին քաղաքական «սարսափելի» հրահանգներ է տվել: «Խիստ քաղաքական հանձնարարական եմ տվել: Խստագույնս հետեւել իրենց ուսումնական հաստատություններում կուսակցությունների, կրթության եւ հանրակրթության օրենքների կատարմանը: Ոչ մի քաղաքական հանդիպումներ ու քննարկումներ բուհերի ներսում ու դասերի հաշվին: Բուհից դուրս , դասերից դուրս յուրաքանչյուր [...]

     
  • Խաշի սեզոնը բացվեց, հետն էլ՝ նախընտրական քարոզարշավը

    Խաշի սեզոնը բացվեց, հետն էլ՝ նախընտրական քարոզարշավը

    Խաշի սեղանի շուրջ հավաքված մարդիկ հստակ գիտեն, որ խաշն ուտում են ձեռքով, խաշի ափսեի շուրջ դասդասում են չորացած լավաշը, միսն առանձնացնում են, լավաշի մեջ փաթաթված պահում տաք վիճակում, որ վերջին «թիքան» համով ուտեն, եւ դասդասված չորացած հացը հաջորդաբար խաշի ջրում լցնելով, օղու բաժակը դատարկելով՝ վայելում են սխտորահոտ խաշի վայելքը: Սա [...]

     
  • Արվեստի բուհերն էլ պետք է «առաձգական» լինեն

    Արվեստի բուհերն էլ պետք է «առաձգական» լինեն

    Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը՝ Բոլոնյան գործընթացի տեղայնացման մասին: Անցյալ տարեվերջին Մոսկվայում ԱՊՀ երկրների (Մոսկվա, Մոլդովա, Ուկրաինա, Ղազախստան եւ այլն) պետական կոնսերվատորիաների ռեկտորների խորհրդի նիստին մասնակցել է նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը: Մեր տեղեկություններով, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլովի [...]

     
  • Հայաստանը՝ Գերմանիայի դեսպանի հայացքով

    Հայաստանը՝ Գերմանիայի դեսպանի հայացքով

    Հանս-Յոխեն Շմիդթը կարծում է, որ մեր երկիրը իր հնագույն մշակույթով՝ կարող է շահեկանորեն գովազդել իրեն: Գարնանը նախատեսվում է Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի Լեզվի ուսուցման կենտրոնի պաշտոնական բացումը Երեւանում: Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը օրերս այցելեց կենտրոն: Վերջինիս տնօրեն Նելլի Սողոմոնյանը եւ Գյոթեի անվան ինստիտուտի հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Կրամերը [...]

     
  • Դպրոցականը դանակահարել է համադասարանցուն

    Ոստիկանության Լոռու մարզային վարչության անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները  հունվարի 17-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ երեկ՝ ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձորի թիվ 20 դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վիճաբանություն է տեղի ունեցել նույն դպրոցի սովորողներ 15-ամյա Էրիկ Հարությունյանի, որը սովորում է 9-րդ դասարանում, և 15-ամյա Հայկ Ղարագյոզյանի միջև։ Վիճաբանության ժամանակ Է. Հարությունյանն իր [...]

     
  • ՌաՖիկ Աթայան.«Պիտի օգտվեն միայն քաջարանցիները»

    ՌաՖիկ Աթայան.«Պիտի օգտվեն միայն քաջարանցիները»

    Արդեն տեղեկացրել ենք, որ նախորդ ուրբաթ օրը` հունվարի 13-ին, «Առավոտը» եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ Քաջարան գյուղում, զրուցեցինք կոմբինատի տնօրենի եւ գյուղապետիհետ: Սակայն բացի տնօրեն Մաքսիմ Հակոբյանից, նրա տեղակալ Ալիկ Դավթյանից, որ ծնունդով էլի Քաջարան գյուղից է, եւ գյուղապետ Ռաֆիկ Աթայանից, Քաջարան գյուղում հանդիպեցինք եւ զրուցեցինք նաեւ գյուղի ապագայի համար [...]

     
  • Սողանքի գոտու բնակիչները պետք է տարհանվեն, բայց ո՞ւր

    Սողանքի գոտու բնակիչները պետք է տարհանվեն, բայց ո՞ւր

    ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի 2011թ. հոկտեմբերի 26-ի հանձնարարականի հիման վրա Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում սողանքի գոտու իրավիճակն ուսումնասիրելու եւ առաջարկություն ներկայացնելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության, ԱԻՆ փրկարար ծառայության, նույն նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության, Տավուշի մարզային փրկարարական վարչության, Տավուշի [...]

     
  • Վտարում՝ առանց փոխհատուցման

    Վտարում՝ առանց փոխհատուցման

    Քառասուն տարի առաջ Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշենի 6 փողոցի 45 տան բնակիչ Ազատ Սերգեյի Վարդանյանը վաճառեց իր տան փողոցի կողմի 3 սենյակները, որը  կազմում էր 60քմ: Գնորդի՝ Ռոստոմ Պարսամի Գրիգորյանի հետ կնքեց պայմանագիր, ստանալով տասը հազար ռուբլի: Պայմանագրի կնքման ժամանակ ստորագրեցին «թաղի լիազոր» Մեսրոպ Մարկոսյանը, հարեւաններից 3-ը: Ռոստոմ Գրիգորյանի [...]

     
  • Արտակ Նազարյանի գործով դատն այսուհետեւ տեղի կունենա Իջեւանում (ֆոտոշարք)

    Արտակ Նազարյանի գործով դատն այսուհետեւ տեղի կունենա Իջեւանում (ֆոտոշարք)

    Պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործով այսօր ժ.12-ին նշանակված դատական նիստը նախագահող Սամվել Մարդանյանը հետաձգեց: Որպես պատճառ նշվեց արտագնա նիստերի ժամանակ հասարակական կարգի պահպանության անհնարինությունը, նաեւ երեկվա անկարգությունները: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 24-ին ժ. 14-ին՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ Ռուբեն Մարտիրոսյանի «Ներողություն, մենք [...]

     
  • Էնտուզիազմո՞վ են շենքը նորոգում

    Էնտուզիազմո՞վ են շենքը նորոգում

    Էկոնոմիկայի նախարարության շենքում ակտիվ շինարարություն է ընթանում. փոխվում են շենքի առաջին հարկի պատուհանները, նորոգվում են մուտքն ու շենքի այլ հատվածներ: Նախօրեին «Առավոտն» ականատես եղավ, թե ինչպես է վերանորոգման աշխատանքներին անձամբ հետեւում  էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարը նաեւ միջամտում էր ու ցուցումներ տալիս աշխատող բանվորներին: Պարոն Դավթյանից մենք հետաքրքրվեցինք, թե ինչ [...]

     
  • «Ֆոլցվագեն տուարեգ»-ը տվել է՝ բնակարանի երեսը չի տեսել

    «Ֆոլցվագեն տուարեգ»-ը տվել է՝ բնակարանի երեսը չի տեսել

    «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի տնօրինությունը միլիոններ աշխատելու համար խարդախության գրեթե բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներին դիմել է: Ճիշտ է, «Նորաշենի» տնօրենները՝ Արմեն Թադեւոսյանը եւ Լյովա Սամվելյանը, ներկայումս ձերբակալված են, եւ գործը գտնվում է հատուկ քննչական ծառայության վարույթում, այդուամենայնիվ, դրանից խաբված բնակիչները ոչ մի կերպ չեն մխիթարվում, եւ իրենց բնակարանները ետ [...]

     
  • Ընդդիմությունը նշում է մի քանի քայլ

    Ընդդիմությունը նշում է մի քանի քայլ

    «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը պատասխանում է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին «Առավոտի» երեկվա համարում ներկայացրել էինք ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ հարցազրույց, որում ԱԺ նախագահը կարծիք հայտնելով ընդդիմության նախաձեռնության մասին՝ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ, ասել էր, որ այսօր աշխարհի շատ երկրներում գործում է ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգը, [...]

     
  • Առաջարկեն՝ կմտածենք

    Եթե Ձեզ առաջարկվի համալրել ՀՀԿ նախընտրական ցուցակը, կընդունե՞ք առաջարկը՝ «Առավոտի» հարցին «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Եթե նման առաջարկ հնչի, ապա իմ կուսակցական ընկերների հետ քննարկումից հետո դուք անպայման որոշման մասին կիմանաք»: Կարդացեք   «Առավոտ» օրաթերթ

     
  • «Նույն ազնվությամբ եւ նվիրվածությամբ սատարեք Սերժ Սարգսյանին»

    «Նույն ազնվությամբ եւ նվիրվածությամբ սատարեք Սերժ Սարգսյանին»

    Արտաշես Գեղամյանի խորհուրդը՝ Ռոբերտ Քոչարյանին «Բավական է տուրք տանք գավառամտությանը: Պետք չէ ստրկամտություն դրսեւորենք եւ դրսից գործուղված ցանկացած պատգամավորի խոսքին էդ աստիճան կարեւորություն տանք, որ օտարի մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանի Հանրապետությունում, ընդհանրապես, ժողովրդին բոլորից շատ հետաքրքրում է թե Պրեսկոտը ձախ ձեռքո՞վ սեղանին խփեց, թե՞ աջով: Չի կարելի: Անկախ հանրապետություն [...]

     
  • Հանդիպումներ՝ «մուննաթով»

    Եթե մարդը չի ուզում որեւէ մեկի հետ հանդիպել, եւ դա նրա անձնական կյանքի մի մասն է, ապա նա բազմաթիվ հնարավորություններ ունի այդ հանդիպումներից խուսափելու՝ պահպանելով էթիկայի բոլոր կանոնները: Եթե չի ուզում հանդիպել, բայց պարտավոր է դա անել՝ իր աշխատանքի բնույթից ելնելով, ապա պիտի լավ պատրաստվի այդ հանդիպմանը եւ պատասխան տա դրա արդյունավետության համար: Ես, օրինակ, չեմ երազում ամեն օր որեւէ մեկից հարցազրույց վերցնել, բայց դա իմ աշխատանքն է, եւ ես փորձում եմ այն կատարել հնարավորինս լավ:

    ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը Հայաստանում այնպիսի «մուննաթով» էր հանդիպում ԱԺ որոշ խմբակցությունների ներկայացուցիչների եւ մարտի 1-ին զոհվածների հարազատների հետ, կարծես բոլորովին եվրոպացի չլիներ, այլ փնթփնթան հայ հարս լիներ, որին ստիպում են հյուրերի համար հերթական անգամ սեղան գցել: Նա գրեթե շպրտեց ափսեները սեղանին՝ իր ամբողջ տեսքով ցույց տալով, թե որքան ծանր եւ անհետաքրքիր գործ է կատարել:

     
  • 18.01.2012

     
  • Հ. Մարգարյան. «Ընտրակաշառք չի եղել, չի էլ լինելու, իսկ նվերներ եղել են եւ լինելու են»

    Հ. Մարգարյան. «Ընտրակաշառք չի եղել, չի էլ լինելու, իսկ նվերներ եղել են եւ լինելու են»

    Վերջին շրջանում մամուլը ողողված է ՕԵԿ-ի ընտրակաշառքների մասին հրապարակումներով: Ըստ այդ նյութերի, կուսակցությունն «Հայասի» օղիներ է բաժանել տարբեր մարզերում, սուրճ, բնական հյութեր եւ այլն: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կտրականապես հերքեց, որ իրենք ընտրակաշառք են բաժանել. «ՕԵԿ-ն իր 15-ամյա պատմության մեջ որեւէ անգամ ընտրակաշառք չի բաժանել: [...]

     
  • Հայտնաբարվել է փոխհրաձգության արդյունքում հրազենային վնասվածք ստացած երիտասարդը

    Երեկ՝ հունվարի 17-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոն է բուժօգնության համար դիմել Երեւանի Տիգրան Մեծի 8 շենքի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբյանը: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Հակոբյանը հրազենային վնասվածքը ստացել է ձախ ոտքի ազդրին: Նա  բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մոնումենտի նորակառույց ճանապարհին՝ անհայտ անձի կողմից: Ոստիկանության [...]

     
  • Մյասնիկ Մալխասյան. «Եթե որեւիցե մեկը հետ կվերցնի իր դիմումը՝ կընդունի, որ պետական հեղաշրջման մասնակից է»

    Մյասնիկ Մալխասյան. «Եթե որեւիցե մեկը հետ կվերցնի իր դիմումը՝ կընդունի, որ պետական հեղաշրջման մասնակից է»

    Այն քաղբանտարկյալներն, ովքեր համախմբված են Հայ ազգային կոնգրեսի շուրջ, նրանցից որեւիցէ մեկը չի պատրաստվում հետ վերցնել ՄԻԵԴ ներկայացված իր դիմումը: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Քաղբանտարկյալներ» հասարակական նախաձեռնության համակարգող Մյասնիկ Մալխասյանը: Հիշեցնենք, որ «7-ի գործով» քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը երեկ Aravot.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ինքը եւ այլ նախկին [...]

     
  • Արվամոլ ֆուտբոլիստներ, ջրի երես դուրս եկեք

    Արվամոլ ֆուտբոլիստներ, ջրի երես դուրս եկեք

    Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Թեո Ցվանցիգերը սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող ֆուտբոլիստներին կոչ է արել «տղամարդկություն ունենալ»» եւ չթաքցնել իրենց արվամոլ լինելը: Նա միեւնույն ժամանակ ասել է, թե հասկանում է, որ այդպիսիների համար դժվար կլինի կանգնել թիմի առջեւ եւ հայտարարել, որ իրենք հոմոսեքսուալիստ են: Սակայն Ցվանցիգերի համոզմամբ՝ դրա ժամանակը եկել [...]

     
  • ԵԽ պաշտոնյաներին մեկ աջակցում են, մեկ անվանարկում

    ԵԽ պաշտոնյաներին մեկ աջակցում են, մեկ անվանարկում

    Այդ ի՞նչ «մեղք» է գործել Պրեսկոտը, որ հայտնվել է հայրենի ընդդիմադիրների թուքումրի տարափի տակ։ Պրեսկոտը ընդամենը համարձակվել է իր տեսակետն ունենալ համամասնական ընտրակարգի հարցում։ Ավելի կոնկրետ՝ համարձակվել է չհամաձայնել այդ ընտրակարգի գովերգվող առավելությունների մասին Հայաստանի ընդդիմադիրների պնդումներին։ Այդքանը բավական էր։ Ու մի իսկական ինկվիզիցիոն հավատաքննության արշավ է սկսվել համազեկուցողի դեմ, [...]

     
  • Հումոր «ՉԻ»-ից

    Հումոր «ՉԻ»-ից

    Պարզաբանում ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը պաշտոնապես պարզաբանել է, թե ինչու կոռուպցիայի դեմ պայքարը պատշաճ արդյունքներ չի տալիս: «Նախընտրական այս փուլում ՀՀԿ-ն անում է ամեն ինչ՝ ներկուսակցական առճակատումներից խուսափելու համար», ասվում է հաղորդագրության մեջ: «Չորրորդ ինքնիշխանություն» Հատված «Օրենք մեծամասնական ընտրակարգի մասին»  Հոդվ. 5. Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ներկայությունն ԱԺ դահլիճում չի [...]

     
  • Ռոբերտ Քոչարյանը չի լինի ԲՀԿ ընտրացուցակում

    Ռոբերտ Քոչարյանը չի լինի ԲՀԿ ընտրացուցակում

    Հատվածներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հետ հարցազրույցից: – Արդյոք ձեր կուսակցության ցուցակում ընդգրկվելո՞ւ է նաեւ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի անունը։ – Պատասխանում եմ շատ կարճ եւ հստակ. Հայաստանի երկրորդ նախագահի անունը մեր ընտրացուցակում չի լինելու։ Ռոբերտ Քոչարյանը չի օգնում մեր կուսակցությանը, նա չի հովանավորել եւ չի [...]

     
  • Տարոն Մարգարյանը «մաքրում է» Աբովյան փողոցը

    Տարոն Մարգարյանը «մաքրում է» Աբովյան փողոցը

    Տարոն Մարգարյանը քաղաքապետ դառնալուց անմիջապես հետո հայտարարեց, որ Աբովյան փողոցը կվերադարձնի երեւանցիներին: Ասել է թե՝ Կարեն Կարապետյանի սկսած գործը ավարտին կհասցնի: Խոսքը վերաբերում է հիշյալ փողոցի կապիտալ շինությունների ու կրպակների ապամոնտաժմանը: Շինություններ, որոնք այլանդակում են նախկին Աստաֆյանի տեսքը: Եվ ահա ազդեցիկ մարդկանց պատկանող անճոռնի խանութները մի քանի օրից կքանդվեն: Երեկ [...]

     
  • Հրանուշ Հակոբյան. աճել է սփյուռքահայ երկքաղաքացիների քանակը

    Հրանուշ Հակոբյան. աճել է սփյուռքահայ երկքաղաքացիների քանակը

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ամփոփելով 2011 թվականի աշխատանքները` կարեւորել է երեք խնդիր: Նախ, ըստ նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգել է իր ղեկավարած նախարարության եռամյա գործունեությունը եւ որեւէ խախտում չի հայտնաբերել: Ապա, նախարարի հավաստմամբ, անցյալ տարիներին  աճել է ՀՀ-ում սփյուռքահայ երկքաղաքացիների քանակը: Եթե մինչեւ 2008 թվականն այդ թիվը կազմում [...]

     
  • Ալեքսանդր Արզումանյանն իր հայցը ՄԻԵԴ-ից հետ չի վերցնի

    Ալեքսանդր Արզումանյանն իր հայցը ՄԻԵԴ-ից հետ չի վերցնի

    «Ժողովուրդ»-ի հարցը, թե հնարավոր է՝ Ալեքսանդր Արզումանյանը եւս հրաժարվի ՀՀ մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկած իր հայցադիմումից, մի փոքր վիրավորեց ՀՀ նախկին արտգործնախարարին: «Այդպիսի բան չի կարող լինել։ Միակ մարդը Հայաստանում ես եմ, որ 2007-ից մինչեւ հիմա ենթարկվում եմ քրեական հետապնդման։ Ես տարբեր գործերով եմ դիմել Եվրադատարան եւ սպասում եմ [...]

     
  • «Բանգլադեշցի Համոն» ձերբակալվեց

    «Բանգլադեշցի Համոն» ձերբակալվեց

      Այսօր՝ հունվարի 18-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է 48-ամյա Աշոտ Ավետիսյանը: Ինչպես Aravot.am-ին հայտնում է Գագիկ Շամշյանը, Աշոտ Ավետիսյանը, որը բնակվում է Իսակովի պողոտայի 68 շենքում, աշխատում է «Նեպտուն» ՍՊԸ-ի տնօրեն: Նա այսօր կեսգիշերին ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման [...]

     
  • Ինչո՞ւ ՀԱԿ-ը ժամանակին չսատարեց «Ընտրական օրենսգիրքը» բարեփոխելու ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ջանքերին

    Ինչո՞ւ ՀԱԿ-ը ժամանակին չսատարեց «Ընտրական օրենսգիրքը» բարեփոխելու ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ջանքերին

    Երբ ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու պահանջով, իշխանությունը հակադարձում է, թե արդեն ուշ է Ընտրական օրենսգիրք փոխելը, քանի որ մայիսին ընտրություն է։ Իհարկե դժվար է մտածել դրանից անհեթեթ ինչ-որ բացատրություն, որովհետեւ ոչ մի տեղ կարծես թե սահմանված չէ, որ ասենք՝ ընտրությունից երկու ամիս առաջ Ընտրական [...]

     
  • Ադրբեջանի նախագահ. Հայաստանը փախել է իրական ռազմադաշտից

    Ադրբեջանի նախագահ. Հայաստանը փախել է իրական ռազմադաշտից

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Հայաստանը խորին անհանգստություն եւ շփոթություն է ապրում Ադրբեջանի ռազմական հնարավորությունների կապակցությամբ»: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Տրենդը, Իլհամ Ալիեւն ասել է այս մասին` հանդես գալով Ադրբեջանի նախարարների խորհրդի նիստում: «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Հայաստանը մեծ անհանգստություն եւ շփոթություն է ապրում Ադրբեջանի ռազմական հնարավորությունների [...]

     
  • Ջրամբարի պատվարին առաջացել է ճեղք

    Հունվարի 17-ին`ժամը 14.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում`Մեծավանի ջրամբարի պատվարին առաջացել է ճեղք. կա ջրի արտահոսք: Ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության  օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ Մեծավանի ջրամբարի պատվարի վրա երկաթբետոնե կառուցատարրերից կառուցված է 11x38x5մ չափերով աղետային (կատաստրոֆիկ) ջրթափ, որի աջակողմյան պատին` [...]

     
  • Սովից տառապող գյուղացուն առաջարկում են աշխատավարձ եւ «բաց թողնում» ցուցարարի դեմ

    Սովից տառապող գյուղացուն առաջարկում են աշխատավարձ եւ «բաց թողնում» ցուցարարի դեմ

    Այսօր պատահում են «խելագարներ», որոնք բնությունը փրկելու համար կռիվ են տալիս սեփականատիրոջ, նրա պաշտպան իշխանության եւ վերջինիս պաշտպան ոստիկանության դեմ։ Սակայն չբավարարվելով դրանով, սեփականատիրոջ հետ ուս ուսի, իշխանությունը բնապահպանների դեմ է հանում նաեւ ազգաբնակչությանը։ «Կեղծ բնապահպաններ», «գրանտակերներ» եւ նմանատիպ այլ կարգախոսներով տեղի բնակչությանը հանում է նրա շահերի իրական պաշտպանի դեմ։ [...]

     
  • Հանդիպելու են ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները

    Նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում: Նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ  

     
  • Բեքհեմին եւ Գիգզին կարող ենք տեսնել օլիմպիական խաղերում

    Այս տարվա ամռանը Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում Մեծ  Բրիտանիայի օլիմպիական հավաքականը կարող է համալրված լինել «Մանչեթեր  Յունայթեդի» երկու աստղերով: Նրանք են Դեւիդ Բեքհեմը եւ Ռայան Գիգզը: Ըստ օլիմպիադայի ֆուտբոլային մրցաշարի կանոնակարգի, հավաքականները պետք է  համալրված լինեն մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստներով, սակայն մարզիչներին նաեւ  այդ տարիքային սահմանը գերազանցող երեք ֆուտբոլիստներ [...]

     
  • ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքում է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակին

    ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքում է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակին

    «Վրացի պաշտոնյան հանդես է եկել իրականությունից հեռու, անհեթեթ հայտարարությամբ»,-ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուայի` նախօրեին Բաքվում արած այն հայտարարությանը, թե «Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են»: «Ի գիտություն Տոդուայի` տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի [...]

     
  • Նոր կարգապահական վարույթ Ա. Գրիգորյանի նկատմամբ

    Նոր կարգապահական վարույթ Ա. Գրիգորյանի նկատմամբ

    Փաստաբանների պալատի խորհուրդը, ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի նախագահությամբ, հունվարի 9-ին կարճեց փաստաբան Արթուր Գրիգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը՝ պատճառաբանությամբ, որ գործերի (որոնց հիման վրա վարույթ էր հարուցվել) վաղեմության ժամկետներն անցած էին։ Այսինքն՝ կատարվել էին վեց ամիս առաջ։ Սակայն, մեր տեղեկություններով, վարույթը կարճելուց հետո ՓՊ-ն երկու նոր դիմում է ստացել կրկին [...]

     
  • ՀՀԿ անդամը հավաքում է անձնագրերի պատճեններ

    ՀՀԿ անդամը հավաքում է անձնագրերի պատճեններ

    Երեկ Դավթաշենի բնակիչներից ահազանգ ստացանք, որ համատիրությունների աշխատակիցները զանգահարում են բնակիչներին եւ ասում, որ նրանք, ինչքան հնարավոր է շուտ, անձնագրերը պատճենահանեն, ու պատճենները տրամադրեն իրենց։ Պարզելու համար նման պահանջի պատճառը՝ հարցեր ուղղեցինք Դավթաշենի 1/1 համատիրության հաշվապահ Աիդա Նալբանդյանին, որն էլ այդ զանգահարողներից մեկն Է։ – Աիդա, ինչի՞ հաճար եք պահանջում [...]

     
  • Խաչատուր Սուքիասյանն առաջադրվելու է թիվ 10 ընտրատարածքում

    Խաչատուր Սուքիասյանն առաջադրվելու է թիվ 10 ընտրատարածքում

    Սուքիասյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը երեկ մեր թղթակցի հետ ունեցած զրույցում  հաստատեց լուրն այն մասին, որ Խաչատուր Սուքիասյանը մտադիր Է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում: Մեր թղթակցի այն դիտարկմանը, թե իշխանական շրջանակներն արդեն լուրեր են տարածում, թե Սուքիասյանի թեկնածությունը հնարավոր է չգրանցվի վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում [...]

     
  • «Քուչի տղերքի» ժամանակը

    «Քուչի տղերքի» ժամանակը

    Օտարամոլության ախտն այնքան անհուսալիորեն է խորացած մեզանում, որ, թվում է, ամենավառ երեւակայություն ունեցողն անգամ կդժվարանա այլեւս դրա նոր դրսեւորումները գտնել։ Բայց ոչ. մենք դեռ կարողանում ենք գերազանցել ինքներս մեզ եւ երկնել այնպիսի գլուխգործոցներ, որպիսին լուսանկարում պատկերվածն է։ Ցուցանակը տեղադրված է Վանաձոր քաղաքի փողոցներից մեկի էլեկտրասյան վրա եւ միամիտ անցորդներին լատինատառ- [...]

     
  • 2011 թվականի 10 լավագույն 3D նկարները (տեսաշար)

    2011 թվականի 10 լավագույն 3D նկարները (տեսաշար)

    it trend.am

     
  • Փոխքաղաքապետը դուրս է եկել ԲՀԿ-ից

    Փոխքաղաքապետը դուրս է եկել ԲՀԿ-ից

    Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում Է գրել։ Փաստը հետաքրքիր էր հատկապես նրանով, որ Կարեն Խաչատրյանը, բացի փոխքաղաքապետ լինելուց նաեւ ԲՀԿ Արարատի կառույցի հիմնադիրն ու ղեկավարն Էր։ Մեր թղթակցի հարցին, թե ինչն է դրդել նրան լքել հարազատ կուսակցությունը, վերջինս անչափ օրիգինալ պատասխան է [...]

     
  • Վլադիմիր Կլիչկոն հաղթում է դոպինգի՞ օգնությամբ

    Վլադիմիր Կլիչկոն հաղթում է դոպինգի՞ օգնությամբ

    Գերծանր քաշային բռնցքամարտիկներ, WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վլադիմիր   Կլիչկոն եւ տիտղոսի հավակնորդ Դերեկ Չիսորան փետրվարի 18-ին Մյունխենում  կայանալիք մենամարտից առաջ «BoxNation» հեռուստաալիքի եթերում կազմակերպված  հարցազրույցում հանդես են եկել փոխադարձ սպառնալիքներով ու մեղադրանքներով: Մասնավորապես, անգլիացին Կլիչկոյին մեղադրել է խթանիչներ օգտագործելու մեջ:   «Ի տարբերություն քեզ, ես արգելված դեղամիջոցներ չեմ ընդունում եւ ուզում [...]

     
  • Երևան է այցելում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Է. Ռուբինը

    Երևան է այցելում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Է. Ռուբինը

    Ս.թ. հունվարի 17-28-ը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ս. Ռուբինը կայցելի Բաքու, Ստամբուլ և Երևան: Պետքարտուղարի Հունաստանի, Թուրքիայի, Կիպրոսի և Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու փոխտեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո սա նրա առաջին այցն է Հայաստան:  Այցի ընթացքում Է. Ռուբինը հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու պետական այրերի հետ:  Հայաստանում պետքարտուղարի փոխտեղակալ Է. [...]

     
  • Խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն է տարվել «Նեպտունի» Համիկը

    Խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն է տարվել «Նեպտունի» Համիկը

    Այսօր` հունվարի 18-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում: Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.30-ի սահմաններում Կոմիտաս 24/2 շենքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն: Նշված շենքի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմեցին. «Նկատեցինք, որ BMW մակնիշի ավտոմեքենայից մի տղամարդ դուրս եկավ եւ հարձակվեց տաքսու վարորդի վրա, [...]

     
  • Մատն ուրիշի վրա տնկելու մանկական հիվանդությունը

    Մատն ուրիշի վրա տնկելու մանկական հիվանդությունը

    Երբ հայ ընկերուհուս ֆրանսիացի ամուսինը տոպրակի մեջ էր առանձնացրել վերամշակման ոչ ենթակա մարտկոցները՝ դրանք առանձին աղբարկղի մեջ նետելու համար, ընկերուհուս մայրը զարմացել էր, թե ձեր երկրում ապրող արաբներն ու մնացած այլազգիները հաստատ այդպես չեն վարվում: Ֆրանսիացին պատասխանել էր. «Ես իմ բաժին բնությունն եմ փրկում»:

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan