Archive for January 24th, 2012

  • Ավտոմեքենան, հարվածելով երկաթե արգելապատնեշներին, 10 մետր գլորվել և հայտնվել է ձորում. կա վիրավոր (Տեսանյութ, տեսաշարք)

    Ավտոմեքենան, հարվածելով երկաթե արգելապատնեշներին, 10 մետր գլորվել և հայտնվել է ձորում. կա վիրավոր (Տեսանյութ, տեսաշարք)

    Այսօր` հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում դեպի Արմավիր ընթանալիս «ՎԱԶ 2108» մակնիշի 31 ՍՏ 589 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիր մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ 24-ամյա Արսեն Պետրոսյանը, վարելով նշված ավտոմեքենան, դուրս է եկել [...]

     
  • ԵԽ Մարդու իրավունքների նոր հանձնակատարը Լատվիայից է

    ԵԽ Մարդու իրավունքների նոր հանձնակատարը Լատվիայից է

    ԵԽԽՎ-ն այսօր ընտրեց Մարդու իրավունքների նոր հանձնակատար: Առաջադրված երեք թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքեց Նիլս Մույհնիեկսը (Nils Muiћnieks) Լատվիայից: Քվեարկությանը մասնակցել էին ԵԽԽՎ 243 պատվիրակներ, որոնցից   27-ը քվեարկել էին Բելգիայից Պիեռ Իվ-Մոնեի, 92-ը՝ Նիդեռլանդներից Ֆրանս Թիմմերմանսի, եւ 120 հոգի Լատվիայի ներկայացուցչի օգտին: Մարդու իրավունքների նոր հանձնակատարի պաշտոնավարումը սկսվելու է ապրիլի 1-ից [...]

     
  • ԼՂՀ-Ֆոլկլենդյան կղզիներ զուգահեռը՝ ԵԽԽՎ-ում

    ԼՂՀ-Ֆոլկլենդյան կղզիներ զուգահեռը՝ ԵԽԽՎ-ում

    ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԵԽԽՎ նիստի ժամանակ հարց ուղղեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնած՝ Միացյալ Թագավորության Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնին. «2 օր առաջ «Թայմսը» տպագրել էր հոդված, որտեղ Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Վիլյամ Հագը տեսակետ էր հայտնել Ֆոլկլենդյան կղզիների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Ըստ նրա՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը [...]

     
  • Նորաձեւություն թելադրող Եվա Ռիվասը՝անճանաչելի կերպարով

    Նորաձեւություն թելադրող Եվա Ռիվասը՝անճանաչելի կերպարով

    Երգչուհի Եվա Ռիվասի լուսանկարը  հայտնվել է facebook սոցիալական կայքի  antiklassniki.ru խմբի էջում՝  որպես նորաձեւություն թելադրող աստղ նա հայտնվել է տարօրինակ կերպարով: Խումբը լուսանկարներ է վերցնում odnoklassniki.ru սոցիալական կայքից: Խմբում տեղադրված երգչուհու լուսանկարը, որը վերնագրել են «նորաձեւություն թելադրող աստղ », ավելի քան 400 «լայքի» ու 100-ից ավելի տհաճ քոմմենթների է արժանացել: [...]

     
  • Տիգրան Հակոբյանը կալանավորված է

    ՀՀ ոստիկանությունը հաստատեց Aravot.am-ի այն լուրը, որ «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին տնօրեն, ներկայումս Ծաղկունք գյուղի դպրոցի տնօրեն Տիգրան Հակոբյանի նկատմամբ հունվարի 14-ից ընտրվել է խափանման միջոց կալանքը: Տ. Հակոբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով` կատարված առանձնապես խոշոր չափի գումարի յուրացման համար: Խոսքը 184 միլիոն դրամի մասին է: [...]

     
  • Լեւոն Արոնյանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային

    Լեւոն Արոնյանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային

      Այսօր Լեւոն Արոնյանը հերթական տպավորիչ հաղթանակը տարավ Վայկ-ան-Զեե քաղաքում ընթացող «Tata Steel Chess» շախմատային փառատոնում: Իներորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստը զինվորի համարձակ զոհաբերությամբ առավելություն ստացավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ եւ արդեն 47-րդ քայլում իտալացուն ստիպեց անձնատուր լինել: Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 6,5 միավոր եւ պահպանեց առաջատարի դիրքը: Հայ գրոսմայստերի [...]

     
  • Արմեն Երիցյան.«Աստված չանի` արտակարգ իրավիճակներ լինեն»

    Արմեն Երիցյան.«Աստված չանի` արտակարգ իրավիճակներ լինեն»

    «Առավոտը» զրուցել է արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Երիցյանի հետ: «Առավոտի» հարցին` «Արդյո՞ք ՕԵԿ վարկանիշը այսօր բավարա՞ր  է նորից մարդկանց  քվեներն ակնկալելու համար: Ժամանակին այդ վարկանիշը բավականին ընկավ հայտնի դեպքերի բերումով, այսօր ինչպիսի՞ն  են ՕԵԿ-ի սպասելիքները», պարոն Երիցյանը պատասխանեց.«Ես  չեմ ընդունում, որ մեր կուսակցության վարկանիշն ընկավ: Արթուր [...]

     
  • Թիվ 130 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից

    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը, հանրակրթության վարչության հետ համատեղ, շարունակում են ուսումնասիրությունները քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման գորընթացը վերահսկելու նպատակով։ Հունվարի 24–ին կատարած անակնկալ ստուգայցի արդյունքում՝ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի թ.130 մանկապարտեզում արձանագրվել են սննդի պահպանման և պիտանելիության ժամկետների [...]

     
  • «Անցած գիշեր Քարվաճառում մի երեխա է ծնվել. դա ավելի լուրջ իրադարձություն է»

    «Անցած գիշեր Քարվաճառում մի երեխա է ծնվել. դա ավելի լուրջ իրադարձություն է»

    «Ֆրանսիայի ծերակույտի կողմից «քրեականացնող» օրինագծի ընդունմանը երբեք չէի անդրադառնա, եթէ հերթական անգամ չապշեի հայրենակիցներիս անտեղի հրճվանքի վրա»,- Aravot.am-ին իր կարծիքը փոխանցեց «Հայկական ընտրություն» հախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանը: Մեր զրուցակցի կարծիքով Ֆրանսիան օրենքն ընդունել է բացառապես իր շահերից ելնելով. «Այո, ցեղասպանության ճանաչումները կամ նման օրենքները կարող են որպես մարտավարական զենք կիրառվել [...]

     
  • Կադրային փոփոխություններ` ԴԱՀԿ-ում

    ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության  գնդապետ Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք  կադրային փոփոխություններ: Մասնավորապես, ծառայության  վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության մայոր Իշխան Մխիթարյանը նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի տեղակալ: Միհրան Պողոսյանի այլ հրամաններով Վերլուծական  և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, [...]

     
  • Ոստիկան. «Տիգրան Առաքելյանը կախվել էր դոշիցս» (տեսաշար)

    Ոստիկան. «Տիգրան Առաքելյանը կախվել էր դոշիցս» (տեսաշար)

    Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ 7 ակտիվիստների դեմ քննվող գործի ժամանակ տուժող ոստիկաններից մեկը՝ Դավիթ Մելիքյանը, դատաքննական ցուցմունքներ տալիս ասաց, որ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանն իրենց անձնական վիրավորանք է հասցրել՝ ասելով. «Դուք ի՞նչ միլիցա, դուք քյառթու կուրաժիտ եք լինում»: Բացի այդ, նա հայտարարեց, որ օգոստոսի 9-ին, [...]

     
  • Էդուարդ Շարմազանով. «Freedom House-ը ոչ միշտ է հանդես գալիս օբյեկտիվ գնահատականներով»

    Էդուարդ Շարմազանով. «Freedom House-ը ոչ միշտ է հանդես գալիս օբյեկտիվ գնահատականներով»

    «Freedom House» կազմակերպությունը մի քանի օր առաջ հրապարակեց «Ազատությունն աշխարհում 2012» զեկույցը, ըստ որի Հայաստանը համարվել է «մասամբ ազատ» երկիր: Մեր երկիրը մասամբ ազատ էր գնահատվել նաեւ անցյալ տարի: Այսօր այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀԿ անդամ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից: Նրա դիտարկմամբ`«Հայաստանը կառուցում է խաղաղ ժողովրդավարություն, ինչպես ասեց ԵԺԿ [...]

     
  • Հովազը նվիրելու նկարները գուցե մոնտաժվա՞ծ են

    Հովազը նվիրելու նկարները գուցե մոնտաժվա՞ծ են

    Մամուլում քննարկումների տեղիք էր տվել այն, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ադամանդակուռ շղթայով հովազի արձան էր նվիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ նույն նվերից ժամանակին ստացել էր նաեւ ՀՀ էքս նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քննարկումների հիմնական թիրախն այն էր, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք ունե՞ն այդպիսի թանկարժեք նվերներ ընդունել, հաշվի առնելով, [...]

     
  • Ադրբեջանցի սերժանտը հանձնվել է մեր զորքերին

    Ադրբեջանցի սերժանտը հանձնվել է մեր զորքերին

    Հունվարի 23-ին ժամը 15.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Վերին Չայլուի ուղղությամբ) ՊԲ դիրքապահ ուժերին ինքնակամ գերի է հանձնվել ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, սերժանտ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեն: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզվում են: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

     
  • Դատարանը մերժեց Անժելա Սարգսյանի գործով ամբաստանյալի միջնորդությունը

    Դատարանը մերժեց Անժելա Սարգսյանի գործով ամբաստանյալի միջնորդությունը

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ հունվարի 24-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել էր դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները, այդ թվում՝ լուսանկարներ և տեսանյութեր, համացանցում տարածած Կարեն Արայանի դատավարությունը։ Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը որոշ մանրամասներ հայտնեց դատից: Դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ` նիստն ընթանում [...]

     
  • «Հերիք է` ֆրանսիացիներին  մերսիներ  ասենք»

    «Հերիք է` ֆրանսիացիներին մերսիներ ասենք»

    Այսօր «Սիվիլիտաս» հիմնադրամը Գյումրիում  քննարկումներ էր կազմակերպել  քաղաքական ու տնտեսական հարցերի շուրջ, օրինակ` ի՞նչ անել, որ Գյումրին փրկվի, կյանքը մայրաքաղաքից մարզեր տեղափովի և այլն: Հիմնադրամի փորձագետ  Թաթուլ  Հակոբյանը բանախոսներից նաև կարծիք հարցրեց հայ-թուրքական հարաբերությունների ընթացքի ու երեկ Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման մասին: «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահ [...]

     
  • Գյումրիում շուտով կմնան միայն ռուսնե՞րը

    Գյումրիում շուտով կմնան միայն ռուսնե՞րը

    Այսօր «Սիվիլիտաս» հիմնադրամի  փորձագետ Թաթուլ Հակոբյանը գյումրեցիներից կարծիք հարցրեց, թե ի՞նչ պետք է անել կյանքը մայրաքաղաքում չկենտրոնացնելու համար: «Ես շատ եմ սիրում Հայաստանում ման գալ, և ինչպես հայտնի գրողներից մեկն էր ասել` պիտի Հայաստանը իր մանրամասների մեջ սիրել (հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանն էր գրել` «Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է-խմբ.), բայց [...]

     
  • Արտակ Նազարյանի գործով դատավորը որոշել է խիստ լինել

    Արտակ Նազարյանի գործով դատավորը որոշել է խիստ լինել

    Հունվարի 24-ին ժամը 14-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում վերսկսվեց Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարությունը: Նախկինում դատարանը սույն գործով արտագնա նիստեր էր անցկացնում Երեւանում՝ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում: Տավուշի մարզկենտրոնում անցյալ տարեվերջին շահագործման է հանձնվել դատարանի նոր շենք, եւ նիստը [...]

     
  • «Շնորհակալություն պետք է հայտնել, բայց ոչ այս աստիճան»

    «Շնորհակալություն պետք է հայտնել, բայց ոչ այս աստիճան»

    Հունվարի 24-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդկան Միությունը, «Միասին» երիտասարդական շարժումը, մի շարք բուհ-երի ուսանողական խորհուրդները եւ այլ երիտասարդական կազմակերպություններ հավաք էին կազմակերպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, շնորհակալություն հայտնելու Ֆրանսիային եւ ֆրանսիացիներին երեկ` հունվարի 23-ին ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանությունը  քրեականացնող օրինագիծն ընդունելու կապակցությամբ: Ուսանողների կողմից ոգեւորությունն  ու հուզմունքն այնքան մեծ էր, որ [...]

     
  • Արշակ Սադոյանն առաջարկում է ոչ թե odnoklassniki-մտնել, այլ` ազգային համագործակցության ցանց

    Արշակ Սադոյանն առաջարկում է ոչ թե odnoklassniki-մտնել, այլ` ազգային համագործակցության ցանց

    Այսօր Հանրային խորհրդում Ազգային համագործակցության ցանց ստեղծելու մասին քննարկման ժամանակ «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը քաղաքական կուսակցություններին առաջարկեց  իրենց նախընտրական ծրագրերում անպայման ընդգրկել ազգային համագործակցության ցանց մտնելու հարցը: Առաջիկայում պարոն Սադոյանը պատրաստվում է մեկ առ մեկ հրավիրել բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին ու իմանալ նրանց վերաբերմունքն առաջարկի [...]

     
  • Եվրոպական չինովնիկներն առաջնորդվում են բյուրոկրատական տրամաբանությամբ

    Եվրոպական չինովնիկներն առաջնորդվում են բյուրոկրատական տրամաբանությամբ

    Նախորդ շաբաթ միջազգային իրավապաշտպան  Human Rights Watch եւ «Freedom House» կազմակերպությունները հրապարակեցին իրենց տարեկան զեկույցները: «Freedom House»-ի «Ազատությունն աշխարհում 2012» զեկույցում ներկայացված տվյալների համաձայն, Հայաստանի վերաբերյալ գնահատականը մնացել է անփոփոխ: Անցյալ տարվա նման, մեր երկիրը գնահատվել է որպես «մասամբ ազատ»: Human Rights Watch-ը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել [...]

     
  • Առափիում ցրտահարությունից մեռել է երկու մանկահասակ երեխաների մայրը

    Չորս օր առաջ Ախուրյանի տարածաշրջանի Առափի համայնքի գյուղապետ Ալբերտ Այվազյանը գյուղի հանքերի մոտ կնոջ սառցակալված դիակ է գտել` ահազանգելով ոստիկանություն: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Ախուրյանի քննչական բաժնի քննիչ Արմեն Միքայելյանը` պարզել են, որ մահացածը 23-ամյա Կիմա Պողոսյանն է, որը լինելով Գյումրու Սևերսկի թաղամասից՝ ամուսնու հետ բնակվում էր Աշոցքի շրջանի Մուսայիլյան գյուղում: [...]

     
  • «Պարույր Սեւակի բանաստեղծությունները մտնում են սիրտդ, հոգիդ, ուղեղդ, քեզ փոխում են, դարձնում բարի, հոգատար, մարդասեր, սիրով լիքը»

    «Պարույր Սեւակի բանաստեղծությունները մտնում են սիրտդ, հոգիդ, ուղեղդ, քեզ փոխում են, դարձնում բարի, հոգատար, մարդասեր, սիրով լիքը»

    88 տարի առաջ`այս օրը, ծնվեց հայ մեծանուն գրող Պարույր Սևակը: Անին բանաստեղծի մեծ երկրպագու է, ինչպես ինքն է ասում`գիտի Սևակի գրեթե բոլոր բանաստեղծություները, ծանոթ է  ստեղծագործություններին, նամակներին. «Սևակը իմ համար ուղղակի մարդ չի, գրող չի, ինքը ինչ-որ աստվածային տաղանդով ա օժտված: Ամեն անգամ իրա բանաստեղծություններից յուրաքանչյուրը կարդալով՝ նոր բան եմ [...]

     
  • Հրանուշ Հակոբյան. «Մերսի Ֆրանսիա: Մերսի ֆրանսիական պառլամենտի անդամներ: Մերսի սիրելի ֆրանսահայեր»

    Հրանուշ Հակոբյան. «Մերսի Ֆրանսիա: Մերսի ֆրանսիական պառլամենտի անդամներ: Մերսի սիրելի ֆրանսահայեր»

    Շնորհավորում եմ ֆրանսիացիներին, ֆրանսահայերին և առաջադեմ մարդկությանը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված այս պատմական որոշման առթիվ: Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները, ֆրանսահայերի համախմբված, համառ և հետևողական պայքարը, ինչպես նաև Ֆրանսիայի Նախագահի հաստատակամությունն ու վճռականությունը պսակվեց փայլուն հաղթանակով: Թուրքիայից եկող սպառնալիքները, վիրավորանքները չազդեցին Սենատի որոշման վրա: Իրավական և ժողովրդավարական պետության համար առաջնային են [...]

     
  • Ֆրանսիան Թուրքիային կոչ է անում սուր չարձագանքել

     
  • Անժելա Սարգսյանը չներկայացավ դատավարությանը

    Անժելա Սարգսյանը չներկայացավ դատավարությանը

    Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքին վերաբերող լուսանկարները տարածած Կարեն Արայանի դատավարությունը:  Այն ընթանում է դռնփակ կարգով՝ դատավոր Մխիթար Պապոյանի գլխավորությամբ: Դերասանուհին չի ներկայացել: Նիստին ներկա էին Անժելա Սարգսյանի գործընկերները, որոնք որպես վկա են հրավիրվել, ու չցանկացան խոսել: Կարեն [...]

     
  • Facebook-ը, Twitter-ն ու Myspace-ը ցույց են տվել՝ ինչպես է Google-ը խաբում օգտագործողներին

    Facebook-ը, Twitter-ն ու Myspace-ը ցույց են տվել՝ ինչպես է Google-ը խաբում օգտագործողներին

    Facebook սոցցանցն ու Twitter միկրոբլոգային համակարգը որոշել են ցույց տալ օգտագործողներին՝ ինչպես է Google-ը փոխում որոնման արդյունքները սեփական ծառայությունները, մասնավորապես Google+ սոցցանցն առաջ տանելու նպատակով: Հաղորդում է Guardian-ը: Facebook-ի ծրագրավորող Բլեյք Ռոսը Myspace-ի և Twitter-ի իր կոլեգաների հետ միասին գրել է Java-սկրիպտ, որը թույլ է տալիս տեսնել Google-ի միջամտությունը որոնողական [...]

     
  • Orange-ը գործարկեց մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող ցանցն ու Ինտերնետ Հիմա 4 մոդեմը

    Orange-ը գործարկեց մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող ցանցն ու Ինտերնետ Հիմա 4 մոդեմը

    Այսօր Orange-ը հայտարարեց նոր սերնդի ինտերնետի առևտրային մեկնարկը Հայաստանի երեք մեծ քաղաքներում` Երևանում, Գյումրիում ու Վանաձորում և ներկայացրեց նորագույն Ինտերնետ Հիմա 4 մոդեմը: Նորագույն 3G+ ցանցը, որն ապահովում է մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն, թեստային ռեժիմով գործարկվել էր դեռևս երկու ամիս առաջ, և դրա փորձարկմանը մասնակցել են նաև Orange-ի բաժանորդներ [...]

     
  • Պրեսկոտը չէր եկել ՀՀ վերաբերյալ քննարկմանը

    Պրեսկոտը չէր եկել ՀՀ վերաբերյալ քննարկմանը

    ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի այսօր գումարված նիստի օրակարգում 12-րդ հարցը  Հայաստանն էր: ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողը պետք է բանավոր հաշվետվություն ներկայացներ հունվարի 16-17-ը Երեւան կատարած փաստահավաք այցի վերաբերյալ: Սակայն ինչպես «Առավոտին» հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը նաեւ Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ է՝ քննարկումը հետաձգվեց, քանի որ Ջոն Պրեսկոտը չէր [...]

     
  • Երախտիքի խոսք Ֆրանսիայի Հանրապետությանը

    Երախտիքի խոսք Ֆրանսիայի Հանրապետությանը

    Հունվարի 24-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մի շարք ուսանողական և երիտասարդական կազմակերպություններ շնորհակալական ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ իրենց երախտիքի խոսքն ուղղելու Ֆրանսիայի Սենատին, նախագահ Ն. Սարկոզիին և Ֆրանսիայի ժողովրդին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար։ Դեսպանատան մոտ ծածանվում էին Հայաստանի և Ֆրանսիայի պետական դրոշները, շնորհակալական [...]

     
  • Պատանիների մտահոգություններն ու խնդիրները

    Պատանիների մտահոգություններն ու խնդիրները

    15-ամյա Հայկը դեռ չի մտածում ապագայի մասին, ինչպես ինքն է ասում, կարեւորը մրցակցությունն է, որ կա տղաների մեջ. այն է` որքան կարող են շատ ընկերուհիներ ունենան. «Հա բա ի՞նչ, էտ ա էլի հիշվելու սաղ կյանքում, քանի ջահել ենք, պիտի վայելենք կյանքը»,- ասում է նա: 16-ամյա Սուրենն էլ հակառակ կարծիքին է. [...]

     
  • Սերժ Սարգսյանը նամակ է հղել Նիկոլա Սարկոզիին

    Սերժ Սարգսյանը նամակ է հղել Նիկոլա Սարկոզիին

    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛  պարոն Նախագահ, Այսօր Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին: Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց [...]

     
  • «Ժառանգությունը» պահանջում է անվավեր ճանաչել Քաջարանի վերաբերյալ որոշումը

    ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշումը 2011 թվականի աշնանից ՀՀ Սյունիքի մարզպետը փորձել է կյանքի կոչել, սակայն դա չի հաջողվել, քանի որ հողերի սեփականատերերը և լայն հասարակայնությունը կտրականապես դեմ են եղել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշմամբ նախատեսված ծրագրին: Քաջարան համայնքի ղեկավարի բողոքի հիման վրա ՀՀ [...]

     
  • Կոռուպցիայի առումով հետ ենք գնացել

    Կոռուպցիայի առումով հետ ենք գնացել

    Կոռուպցիայի առումով Հայաստանը փոքր-ինչ նահանջ է արձանագրել: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում, անդրադառնալով Հերիթեյջ Ֆոունդեյշնի ցուցակում մեր երկրի վարկանիշի նվազմանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ առհասարակ վարկանիշներ տրվում են մի քանի կազմակերպությունների կողմից, սակայն ՀՀ-ի համար առաջատար է ՀԲ Doing business-ի գնահատականը, որի հրապարակած տվյալների համաձայն, 5-6 կետով առաջընթաց ենք արձանագրել: Հերիթեյջ [...]

     
  • Վահրամ Աթանեսյան. «Ալիեւի ընկալումներն էվոլյուցիա չեն ապրել»

    Վահրամ Աթանեսյան. «Ալիեւի ընկալումներն էվոլյուցիա չեն ապրել»

    «Որ եռակողմ հանդիպումը նորություն չի բերի, դրանում ոչ մի փորձագետ եւ վերլուծաբան կասկած չուներ: Եվ չնայած «համատեղ հայտարարությանը», ըստ էության այդպես էլ կա: Ճիշտ կլինի թերեւս ասել, որ Սոչիի հանդիպման գլխավոր նշանակությունն այն է, որ բանավեճը կշարունակվի կողմերի քաղաքական, փորձագիտական եւ վերլուծաբանական շրջանակներում, միջնորդները կսպասեն իրենց երկրներում, Հայաստանում, Արցախում եւ [...]

     
  • «Լիբերալ բլոգում» չեն ընդունում «Click»-ի համար գրող բլոգերներին». Անի Սմբատյան

    «Լիբերալ բլոգում» չեն ընդունում «Click»-ի համար գրող բլոգերներին». Անի Սմբատյան

    Այսօր իր տարեդարձն է նշում «Լիբերալ բլոգը»: Բլոգի ղեկավար Անի Սմբատյանը շնորհավորելով ընթերցողներին` ցանկանում է, որ միշտ ակտիվ լինեն, գրեն, կազմակերպեն առողջ քննարկումներ և ինչո՞ւ չէ` հանդես գան նոր գաղափարներով:  «Առավոտ երիտասարդական»-ը նույնպես շնորհավորում է բլոգի անձնակզմին, մաղթում ենք անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ: Անիից իմացանք, որ տարեդարձի հետ կապված [...]

     
  • Կհետեւե՞ն Ֆրանսիայի օրինակին (տեսանյութ եւ ֆոտոշարք)

    Կհետեւե՞ն Ֆրանսիայի օրինակին (տեսանյութ եւ ֆոտոշարք)

    Այսօր առավոտից Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ հավաքվում էին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, կուսակցությունների երիտթեւերի անդամներ՝ իրենց երախտագիտությունը հայտնելու Ֆրանսիային՝ Սենատի երեկ ընդունած օրենքի համար, որով քրեականացվեց Ցեղասպանության ժխտումը: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ԵՊՀ ուսանողներ, «Միասին» շարժում, ՀՅԴ երիտասարդական  միություն, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական շարժում եւ այլն՝ նրանք բոլորը տարբեր պահերի, երբեմն էլ՝ [...]

     
  • Բագրատաշենը «սուլթանություն է»

    Բագրատաշենը «սուլթանություն է»

    3150 բնակիչ ունեցող Բագրատաշեն գյուղում 4 կին կա, ովքեր ունեն նույն` Սուլթան անունը: Երբ հարցնում ես նրանցից մեկի մասին, տեղացիները ճշտող հարց են տալիս`«ո՞ր Սուլթանին ես հարցնում»: Բագրատաշենն ընդամենը 50 տարվա պատմություն ունի, այստեղ ապրում են 75 տարբեր բնակավայրերից սերվածների ժառանգներ: Զարմանալի է, որ տարբեր տեղերից վերաբնակվածների ժառանգներից 4-ը կրում [...]

     
  • Դեպի Գորիս ճանապարհը դժվարանցանելի է

    Այս պահին Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սյունիքի մարզով անցնող Հարժիս գյուղի խաչմերուկ-Գորիս քաղաք հատվածը դժվարանցանելի է՝ երեկ գիշերվանից տեղացող ձյան եւ ուժեղ քամու հետեւանքով: Սարից քամու բերած ձյունը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում: Ճանապարհը սպասարկող «Ոսմար» ընկերությունը տեղեկացնում է, որ գիշերվանից տեղում աշխատում է երեք միավոր տեխնիկա, ճանապարհը պարբերաբար մաքրվում է ձյունից, [...]

     
  • Թուրքիան սպառնում է աշխարհին

    Թուրքիան սպառնում է աշխարհին

    Թուրքիայի վարչապետ Էրդողանը կշտամբեց Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին: «Սարկոզին մոռացել է, որ իր պապը` Նիկոլա Սարկոզի ավագը, Իսպանիայից վտարված մի հրեա էր, որն ապաստան էր գտել Օսմանյան Թուրքիայում եւ չպետք է մոռանա նրա նախնիների նկատմամբ բարյացակամ վերաբերմունք դրսեւորած ժողովրդին»,- նշեց Էրդողանն ու հավելեց, որ Եվրոպան համակում է ֆաշիզմը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • Կարինե Նալչաջյան. Գագիկ Ծառուկյանը կերակրող հայր է, Սերժ Սարգսյանը՝ իմաստուն, մյուսներն էլ՝ արդարության մարտիկ

    Կարինե Նալչաջյան. Գագիկ Ծառուկյանը կերակրող հայր է, Սերժ Սարգսյանը՝ իմաստուն, մյուսներն էլ՝ արդարության մարտիկ

    Այսօր «Ազդակ» ակումբում հոգեբան Կարինե Նալչաջյանը խոսեց աղանդավորական շարժումների եւ դրանց հետեւանքների, նաեւ 2012թ.-ի ընտրություններին ընդառաջ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի ու տրամադրությունների մասին: «Աղանդավորական շարժման անդամները, մասնակիցները ապակյա մի հայացք նետելով՝ անհատին ճզմում են, մարդու հոգեբանության, տրամաբանության վրա ազդելով դարձնում են իրենց անդամ: Շարժումից դուրս գտնվող մարդկանց նրանք համարում են թշնամիներ, [...]

     
  • Լավրովը փոխզիջումներ է սպասում Ադրբեջանի՞ց

    Լավրովը փոխզիջումներ է սպասում Ադրբեջանի՞ց

     ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ասուլիսում անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությանը, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ընդունեցին իրենց մաքսիմալիստական դիրքորոշումներից նահանջելու անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար, ասաց, որ այդ հայտարարությունն ավելի շատ ուղղված էր Ադրբեջանին. «Մեր կոմպրոմիսը մենք ասել ենք: Արցախի անկախությունն այլընտրանք [...]

     
  • Ջերմուկի հանքը տուրիստներին չի՞ «խրտնեցնի»

    Ջերմուկի հանքը տուրիստներին չի՞ «խրտնեցնի»

    Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն անդրադառնալով Ջերմուկ քաղաքի մոտակայքում «Գեոթիմ» ընկերության կողմից շահագործվելիք ոսկու հանքի շուրջ ծագած դժգոհություններին, ասաց, որ հանքն իր գործունեությամբ չի խոչընդոտելու Ջերմուկը որպես տուրիստական կենտրոն զարգացնելուն: Ըստ նախարարի, հանքը շահագործվելու է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը բնությանը հասցվող վնասը հավասարեցնում է գրեթե զրոյի: Տիգրան Դավթյանի խոսքերով, ինքը [...]

     
  • Շարմազանով. Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ ապակառուցողական քաղաքականություն է իրականացնում

    Շարմազանով. Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ ապակառուցողական քաղաքականություն է իրականացնում

    Ֆրանսիայի Սենատում երեկ ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը կարեւոր է ոչ միայն Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների համար, այլեւ Հայոց Ցեղասպանության միջազգային դատապարտման համար: Այսօր այս մասին, ՀՀԿ գրասենյակում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով. «Ֆրանսիան ցույց տվեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը ու օրինակ կծառայի մյուս [...]

     
  • «Քեթրին գրուպը» տուգանվեց 10 միլիոն դրամով

    «Քեթրին գրուպը» տուգանվեց 10 միլիոն դրամով

    Պարարտանյութերի շուկայում կատարված մոնիտորինգի արդյունքում այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Քեթրին գրուպ» ընկերությանը տուգանեց 10 միլիոն դրամ: Նշենք, որ դեռեւս նախորդ տարվա մայիս ամսից հանձնաժողովը խիստ վերահսկողություն է սահմանել պարարտանյութերի շուկայում, ինչից հետո վերոնշյալ ընկերության նկատմամբ հարուցվել էր վարչական վարույթ: Հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ ազոտական պարարտանյութերի շուկայում [...]

     
  • Հայաստանցի տատիկի հաղթանակը՝ գեղեցկուհի տատիկների մրցույթում

    Հայաստանցի տատիկի հաղթանակը՝ գեղեցկուհի տատիկների մրցույթում

    Հունվարի 19-23-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ «Miss Grandma Universe-2012» գեղեցկության, տաղանդի միջազգային մրցույթ- փառատոնը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած տատիկներ: Այդ հեղինակավոր մրցույթում առաջին անգամ իր մասնակցությունն ունեցավ նաեւ Հայաստանը, որը ներկայացնում էր երեք երեխաների մայր եւ երկու թոռնիկների տատիկ Լուիզա Աղաջանյանը: Մրցութի մասնակից հայազգի տատիկ Լուիզան 51 [...]

     
  • Հայաստանի չեմպիոն դառնալը դժվարանում է

    Հայաստանի չեմպիոն դառնալը դժվարանում է

    Հայաստանն ունեցավ շախմատի տղամարդկանց եւ կանանց նոր չեմպիոններ՝ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Մարիա Կուրսովան: Եթե Տիգրանն այդ կոչման համար պայքարում էր մի քանի տարի շարունակ, Մարիան, որ անցած տարի է անդամագրվել ՀՇՖ-ին, առաջին իսկ փորձից հասավ հաջողության: Երկու առաջնություններում էլ պայքարն ընթանում էր ոչ միայն մեդալների, այլեւ հավաքականների մեկական թափուր [...]

     
  • Բերանը թել-ասեղով կարել է, հացադուլ է անում (Տեսանյութ)

    Բերանը թել-ասեղով կարել է, հացադուլ է անում (Տեսանյութ)

     Արդեն 4-րդ օրն է` Հմայակ Հովհաննիսյանը որպես բողոքի նշան, որ իրեն «անտեղի դատապարտում են»` բերանը կարել է թել ու ասեղով: Բերանի վրա մի փոքր անցք է թողել` հակավիրուսային իր դեղերն ընդունելու համար, առանց որոնց չի կարող ապրել: Հմայակը մահացու հիվանդ է: Թե ինչ վարակակիր է` չցանկացավ հրապարակել` ասելով, որ խնամու [...]

     
  • «Դեմ եմ, երբ Հայաստանից բարձրակարգ երաժիշտ է հեռանում»

    «Դեմ եմ, երբ Հայաստանից բարձրակարգ երաժիշտ է հեռանում»

    ՀՊՖՆ գեղարվեստակլան ղեկավար Էդուարդ Թոփչյանը՝ իր իսպանական հյուրախաղերի եւ հայկական իրականության մասին: «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 3-ին կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) այս տարվա առաջին համերգը: Իբրեւ մենակատար հանդես կգա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Մարիաննա Ուզանկիչյանը, ով մեծանուն օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի ծոռնուհին է, հայ դասական երաժշտարվեստի [...]

     
  • «Էլիտար» փոխհատուցվողներ

    Վերջին օրերին հայաստանյան ԶԼՄ-ներում ամենատարածված թեմաներից մեկը Աբովյան փողոցի, ինչպես շատերն են անվանել՝ «էլիտար» կրպակների եւ խանութների ապամոնտաժումն է: Ինչպես տեղեկացվել է, դրանց տերերին տրվելու է կամ գուցե արդեն տրվել է փոխհատուցում: Իհարկե՝ լավ է, որ պետությունը մտածում է մարդու մասին եւ փոխհատուցում՝ նրան պատճառած վնասի համար, բայց, որքան գիտեմ, [...]

     
  • Արմեն Տեր-Սահակյանն իր դատավճիռը կբողոքարկի

    Արմեն Տեր-Սահակյանն իր դատավճիռը կբողոքարկի

    Հունվարի 24-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդապետյանի նախագահությամբ, նշանակվել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի դիմումի քննությունը: Արմեն Տեր-Սահակյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անժելա Կարապետյանը, սակայն, մեր տեղեկություններով, չի կարողանալու մասնակցել դատական նիստին՝ վատառողջ լինելու պատճառով: Արմեն [...]

     
  • Լավ ու անհարմար

    Որդիս հաճախում է Երեւանի համայնքային մանկապարտեզներից մեկը եւ շատ գոհ եմ. լավ մանկապարտեզ է ու դրա համար փառք ու պատիվ մեր քաղաքային իշխանություններին: Մանկապարտեզը ջեռուցվում է, անվճար է, իսկ եթե ցանկություն կա լրացուցիչ խմբակում պարապել, ապա սիմվոլիկ գումարով դա էլ է արվում, ինչից եւս գոհ եմ: Գումարն էլ մանկապարտեզում չեն [...]

     
  • Նազարյանները եւ մնացյալ տուժողները զրկված են արձանագրությունները լուսապատճենելու, նկարահանելու եւ արձանագրություններին տեղեկանալու իրավունքից

    Նազարյանները եւ մնացյալ տուժողները զրկված են արձանագրությունները լուսապատճենելու, նկարահանելու եւ արձանագրություններին տեղեկանալու իրավունքից

    Այսօր ՀՀ սահմանադրական դատարանում գրավոր ընթացակարգով սկսվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուշեղ Շուշանյանի դիմումի քննությունը: Շուշանյանը պաշտպանում է պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդների շահերն ընդհանուր իրավասության դատարանում եւ վիճարկում է Քրեական դատավարության օրենսգրքի 59 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 201 հոդվածի 1-ին մասի ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու հարցը: [...]

     
  • «Արմավիան» չի վաճառվում, ուղղակի ճգնաժամ է

    Ինչի պատճառով ավել աշխատող չեն կարող պահել Օրերս լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր, որ «Արմավիայի» սեփականատեր Միկա Բաղդասարովը պարտքերի պատճառով զանգվածային կրճատումներ է սկսել, եւ աշխատանքից ազատվել է անգամ գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը: Ըստ այդ տեղեկատվության՝ պարտքերը պատճառ են դարձել, որպեսզի ընկերության սեփականատերը «Արմավիան» վաճառի: Գնորդն էլ, լուրերի համաձայն, ՀՀ նախագահ [...]

     
  • Հանրապետականացնում են անգամ դաշնակցակա՞ն բժիշկներին

    Հանրապետականացնում են անգամ դաշնակցակա՞ն բժիշկներին

    Հնչող դժգոհությունների համաձայն՝ սկսել են համատարած հանրապետականացնել Շիրակի մարզի բուժհաստատությունների աշխատակիցներին: Մի քանի օր է՝ «Առավոտը» ահազանգեր է ստանում այն մասին, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի Գյումրիի գրասենյակի աշխատակից Յաշան մարզի առողջապահության վարչության հետ համատեղ սկսել է ցուցակագրել բուժհիմնարկների աշխատակիցներին: Յաշան առողջապահության վարչությունում տեղի ունեցած ժողովներից մեկի ժամանակ հրամցրել [...]

     
  • «Պետք չէ էդ մարդկանց փուռը տալ»

    «Պետք չէ էդ մարդկանց փուռը տալ»

    Արտաշես Մամիկոնիչի երկրորդ խորհուրդը Ռոբերտ Սեդրակիչին՝ «գնացեք որսի» «Հրապարակումների շարքը, որով հեղեղված է պարոն Քոչարյանին սատարող էլեկտրոնային կայքը, գալիս է ապացուցելու այն, որ պարոն Քոչարյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Հիշեցնենք, որ մեր թերթի հունվարի 18-ի համարում [...]

     
  • Պրեսսինգը համանախագահող երկրների կողմից կուժեղանա

    «Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը նման քայլերի է գնում, բայց փաստ է, որ Ադրբեջանն իրականացնում է խոսքի եւ գործի անհամապատասխանության քաղաքականություն, բայց ինչքան այդպես շարունակի, պրեսսինգը համանախագահող երկրների կողմից նրա վրա կուժեղանա: Մեր դիրքորոշումը եւս հայտնի է եւ անփոփոխ՝ մենք կառուցում ենք խաղաղություն, բայց պատրաստվում ենք պատերազմի, եւ այս իմաստով [...]

     
  • Ադրբեջանի նախագահը ինքն իր խոսքին հակասեց

    Ադրբեջանի նախագահը ինքն իր խոսքին հակասեց

    «Կարեւորը ոչ թե ագռավի նման խոսելն է, այլ սոխակի նման ասելը, ինչը երեւաց մեր դեպքում»,- համոզված է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Երեկ Սոչիում նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումն ավարտվել է համատեղ հայտարարության ընդունմամբ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցային գործընթացը եւ ակտիվացնել այն: Հայաստանի, ՌԴ [...]

     
  • 24.01.12

     
  • Օգնության մարտահրավերը

    Լավ հիշում եմ, որ 88-ի երկրաշարժից օրեր անց թանկարժեք դեղերը, որոնց վրա գրված էր «Օգնություն Հայաստանին. վաճառքի ենթակա չէ» սկսեցին վաճառվել Երեւանի դեղատներում՝ բնականաբար, բարձր գներով: Դա, ի դեպ, եւս մի ապացույց է, որ համակարգը, որն այսօր գոյություն ունի Հայաստանում, ստեղծվել է ոչ թե 10 կամ 20 տարի առաջ, այլ շատ ավելի վաղ: Նրանք, ովքեր կարոտախտ ունեն այդ վաղ անցյալի նկատմամբ, կամ նրանք, ովքեր սրտանց բացականչում են՝ «բա մեր վախտ էդ ձե՞ւ էր», կարող են շատ չլարվել՝ «էդ ձեւ էր» միշտ, քանի որ այդ համակարգի ստեղծողը ոչ թե ռեժիմներն են կամ նույնիսկ իշխանավորները, այլ մենք բոլորս:

    Հիմա էլ են մեզ օգնում: Բարեբախտաբար, հումանիտար օգնությունն ավարտվել է: Բարեբախտաբար, որովհետեւ այդ օգնությամբ հարստացել են նրանք, ովքեր այդ օգնությունը պետք է բաժանեին: Կա, այսպես ասած, տեխնիկական օգնություն՝ սեմինարներ, «թրեյնինգներ», «կոֆե բրեյքեր» եւ այլն: Գալիս է արտասահմանցի դասախոսը, որը պատկերացում չունի մեր իրականության մասին, կարդում է դասագրքերից վերցրած իր դասախոսությունը՝ կրկնելով ծեծված ճշմարտություններ, երկու օրվա համար ստանում է աշխատավարձ, որը հավասար է Երեւանի համալսարանի պրոֆեսորի տարեկան եկամուտին, եւ վերադառնում է տուն: Թե դասախոսն է գոհ, թե տեղական այն հ/կ-ն, որն այդ դրամաշնորհը «կպցրել է»:

     
  • Փոխվարչապետի հանձնարարականը լավ չի կատարվել

    Հունվարի 12-ին « Չորս մարզ թերանում է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, հունվարի 11-ին տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ մարզպետներն այս տարվա առաջին խորհրդակցությունն են անցկացրել եւ խոսել հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրից, նաեւ սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրի արդյունքներից: Երկրորդ ծրագիրը, ըստ նախարարության, ընդհանուր առմամբ հաջողությամբ է [...]

     
  • Հայտարարություն 2. «Միասինը»՝ Ֆրանսիայի Սենատի որոշման մասին

    Հայտարարություն 2. «Միասինը»՝ Ֆրանսիայի Սենատի որոշման մասին

    Միասին  երիտասարդական շարժումը,  բազմահազար  երիտասարդության անունից, իր երախտիքի  խորը  զգացումն է արտահայտում  Ֆրանսիայի Հանրապետությանը: Մենք  շնորհակալ ենք Ձեզ, որ  անկախ  աշխարհաքաղաքական շահերից  և  պետական նպատակահարմարությունից հետևեցիք արդարության կանչին և Ձեր   պարտքը  համարեցիք  դատապարտել և պատժել 20-րդ  դարի  եղեռնագործությունը ժխտողներին և հերքողներին: Այսօրը մտավ ոչ միայն Հայոց, այլև համայն մարդկության պատմության [...]

     
  • Ա. Դավիթօղլու. «Կասկածելի որոշում»

    Ա. Դավիթօղլու. «Կասկածելի որոշում»

    «Մենք խստորեն դատապարտում ենք այս որոշումը, որը կասկածելի է բոլոր առումներով եւ օրինակ է անպատասխանատվություն», – այսպես է Թուրքիայի արտգործնախարարը արձագանքել Ֆրանսիայի Սենատի որոշմանը։ «Թուրքիան կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները պայքարելու համար Ֆրանսիայի Սենատի որոշման դեմ»,- ասել է Ահմեդ Դավիթօղլուն: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • Գառներն ու ուլը գողանալուց առաջ հանցագործներն ասել էին, թե մոնիտորինգ են անում (տեսանյութ)

    Գառներն ու ուլը գողանալուց առաջ հանցագործներն ասել էին, թե մոնիտորինգ են անում (տեսանյութ)

    Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այս տարվա հունվարի 10-ի լույս 11-ի գիշերն Արարատի մարզի Շահումյան գյուղում կատարված գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 13-ին Շահումյան գյուղի բնակիչ 50-ամյա Վարդան Ոսկանյանը դիմել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ հունվարի [...]

     
  • Վահրամ Սահակյան. «Սա այն Երեւանը չէ, որ ես ապրել եմ, սա ինչ-որ պոռնո սայթ է»

    Վահրամ Սահակյան. «Սա այն Երեւանը չէ, որ ես ապրել եմ, սա ինչ-որ պոռնո սայթ է»

    Հատվածներ թատերագիր, երգիծաբան Վահրամ Սահակյանի հետ հարցազրույցից:  - Երիտասարդները սոցցանցերում խմբեր են ստեղծում՝ վեր հանելով օրախնդիր հարցեր՝ արժանապատիվ տրանսպորտ, հեռուստաեթերի մաքրման աշխատանքներ եւ այլն։ – … Ասում եք՝ պայքարում են, խմբեր կազմում, բայց եթե գրագետ չեն, եթե համացանցում գրում են լատինատառ, էլ ի՞նչ հայրենասիրություն։ Facebook-ի «Խոսենք հայերեն» բազմամարդ խմբի անդամները, [...]

     
  • Դավիթ Հայրապետյանն ընտրվել է Ռուսաստանի հավաքականի ավագ

    Կիսլովոդսկում գտնվող օլիմպիական հերթափոխի բազայում բռնցքամարտի Ռուսաստանի  ազգային հավաքականի անդամները թիմի ավագ են ընտրել 49 կգ քաշային Դավիթ  Հայրապետյանին: Հայ բռնցքամարտիկը Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից է, 2009  թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2006 թվականի Եվրոպայի ու ՌԴ  բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր: Դավիթ  Հայրապետյանը նաեւ անցած տարի Բաքվում [...]

     
  • Սամվել Նիկոյանի համար ակնհայտ է իր դեմ հրապարակումների «ճանապարհային քարտեզը»

    Սամվել Նիկոյանի համար ակնհայտ է իր դեմ հրապարակումների «ճանապարհային քարտեզը»

    Հատվածներ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ հարցազրույցից – Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանում մամուլում Ձեր մասին եղած հրապարակումները: – Երբ ես դեռ ԱԺ փոխնախագահ էի, բազմաթիվ անգամ մամուլում եղել են ստահոդ եւ վարկաբեկիչ նման հրապարակումներ: Եվ երբ կուսակցությունը որոշում կայացրեց ինձ առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնին, այդ պահից ինձ համար ակնհայտ էր, [...]

     
  • Մադրիդյան նորացված սկզբունքների փաստաթուղթը երկուստեք ընդունելի է

    Մադրիդյան նորացված սկզբունքների փաստաթուղթը երկուստեք ընդունելի է

    Սոչիում կայացած երեկվա եռակողմ հանդիպումը, ինչպես եւ սպասվում էր, որեւէ բեկումնային արդյունք չտվեց։ Դա, կարելի Է ասել, «հրաժեշտի հանդիպում էր» Դմիտրի Մեդվեդեւին, ով իր նախագահության տարիներին բավականին մեծ ջանքեր գործադրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Այդուհանդերձ, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ երեկ ընդունած համատեղ հայտարարությունը փորձագետների գնահատմամբ եթե ոչ մեծ, սակայն [...]

     
  • Պայքարում են նաեւ խոշոր դրամական մրցանակների համար

    Պայքարում են նաեւ խոշոր դրամական մրցանակների համար

    Այսօր Ջիբրալթարում մեկնարկում է «Gibraltar Chess Festival» շախմատային  10-րդ՝ հոբելյանական բաց մրցաշարը, որի ուժեղագույն «Masters» խմբում հանդես  եկող 256 մասնակիցներից 56-ը գրոսմայստերի կոչում ունի: Նրանց մեջ են  Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել  Սարգսյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը: Վիճակահանությամբ առաջին տուրում Սերգեյ Մովսիսյանը խաղում է Սիլաս Լունդի,  [...]

     
  • Հայտարարություն 1. ՆԺԿ-ն՝ Ֆրանսիայի սենատի որոշման մասին

    Հայտարարություն 1. ՆԺԿ-ն՝ Ֆրանսիայի սենատի որոշման մասին

            «Նոր Ժամանակներ»  կուսակցության Վարչությունը իր և բազմահազար կուսակցականների անունից երախտագիտությամբ արձանագրում է, որ 2012 թվականի հունվարի 24-ին` ի դեմս Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, Ֆրանսիան և ֆրանսիայի ժողովուրդը որպես պատմական իրողություն փաստեցին, որ քաղաքակրթական զարգացումն առավել կարևոր է, քան այսրոպեական քաղաքական շահը:         Մենք հավատում ենք, որ Հայ [...]

     
  • Կարինե Դանիելյան. Չէի ցանկանա, որ էկոլոգիական շարժումը որեւէ կերպ օգտագործվեր

    Կարինե Դանիելյան. Չէի ցանկանա, որ էկոլոգիական շարժումը որեւէ կերպ օգտագործվեր

    Հատված «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանի հետ հարցազրույցից – Տիկին Դանիելյան, այս տարի նախընտրական տարի է, եւ քաղաքական շատ ուժեր փորձելու են օգտագործել նաեւ էկոլոգներին, ինչո՞ւ չէ, նաեւ չարչրկել էկոլոգիական ամենահրատապ հարցերը: Ինչքանո՞վ կշահի կամ կտուժի բնապահպանական շարժումը դրանից: – Ժամանակին դառը փորձը դաս էր ինձ համար, [...]

     
  • Ձոն ֆիդայիզմին

    Ձոն ֆիդայիզմին

    Երբ առավոտյան մտա Համացանց, տեսա, որ բոլոր հայկական ԶԼՄ-ները և ֆեյսբուքյան առաջադեմ հանրությունն հիացած է Ֆրանսիայով և նրա “քաջ” որոշումներով: Մեր ժողովուրդը, որ կարծում էի, թե քաղաքականապես հասունացել է, պարզվում է` մնացել է 1878 թվականի մակարդակին`հիշելով «Զարթնիր լաո», «Ստամբուլն արյան ծով» և այլ նման ֆիդայական երգեր: Հիշո՞ւմ եք, Բեռլինյան կոնգրեսում [...]

     
  • ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը չի բացառում, որ նորից սատարեն Սերժ Սարգսյանին

    ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը չի բացառում, որ նորից սատարեն Սերժ Սարգսյանին

     Հատված ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցից:  - 2008-ի ընտրություններից հետո Դաշնակցությունը կոալիցիա կազմեց ՀՀԿ-ի հետ։ Այսօր նաեւ շեշտվում է, որ եթե քաղաքական ուժերը ձայներ են հավաքում, ապա պիտի իրենց ստացած ձայները չտան այլ քաղաքական ուժի, քաղաքական առեւտուր չլինի։ – Մենք կոալիցիայի մեջ Էինք, հետո նորից հայտնվեցինք կոալիցիայի մեջ։ Ուրեմն [...]

     
  • «Մերսեդես բենց»–ը գլորվելով հայտնվել է դաշտում

    Հունվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ 48-ամյա Գնել Գևորգյանը, վարելով «Մերսեդես բենց» մակնիշի 30 ԼՕ 669 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Գյումրի ճանապարհի 85-րդ կմ-ում՝ Լանջիկ գյուղի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել դաշտի մեջ։ Վթարի [...]

     
  • Արոնյան-Կարլսեն հակամարտությունն այսօր վերսկսվում է

    Արոնյան-Կարլսեն հակամարտությունն այսօր վերսկսվում է

      Մեկօրյա հանգստից հետո Վեյկ-ան-Զեեում «Tata Steel Chess» շախմատային փառատոնի մասնակիցները վերսկսում են պայքարը: Այսօր՝ իններորդ տուրում, մրցաշարային աղյուսակի առաջատարներ Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը, համապատասխանաբար, հանդիպում են Անիշ Գիրիի եւ Սերգեյ Կարյակինի հետ: Իսկ երրորդ տեղում ընթացող Թեյմուր Ռաջաբովի մրցակիցը Գատա Կամսկին է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

     
  • Բանգլադեշի Համիկի գործով փորձաքննությունն ավարտվել է

    Բանգլադեշի Համիկի գործով փորձաքննությունն ավարտվել է

    Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Բանգլադեշի Համիկի՝ Աշոտ Ավետիսյանի գործով նշանակված փորձաքննությունն ավարտվել է եւ եզրակացությունն ուղարկվել է գործը քննող Արաբկիրի քննչական բաժին։ Ըստ այդ եզրակացության, Համիկից տուժած անձի՝ Գարիկի առողջությանը ծանր վնաս է հասցվել, որը փորձագետների կողմից գնահատվել է որպես «կյանքի համար վտանգ սպառնացող»։ Դա նշանակում է, որ նախապես [...]

     
  • Արտակարգ պատահար. այրվել է Երիցյանի մեքենան

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացանք, որ այսօր առավոտ 08:17-ի մատույցներում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Առնո Բաբաջանյան փողոցում այրվում է Ս. Երիցյանին պատկանող «Մերսեդես» 88 ՍՍ 700 մեքենան: Փրկարարները տեղում պարզել են, որ այրվել են մեքենայի ցուցիչների վահանակն ու որոշ էլեկտրալարեր:

     
  • Մալաթիա-Սեբաստիա համայնքում սկսել են անձնագրեր ստուգել

    Մալաթիա-Սեբաստիա համայնքում սկսել են անձնագրեր ստուգել

    Հունվարի 22-ին, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ-արեւմտյան թաղամասի բազմահարկ շենքերի բնակիչները գիշերային այցելուներ են ունեցել, որոնք ներկայացել են որպես ոստիկանության անձնագրային բաժանմունքի աշխատակիցներ։ Երբ բնակիչներից մեկը փորձել է ճշտել, թե ինչու են ստուգում անձնագրերը, այն էլ՝ այդ ուշ ժամին, անսպասելի հյուրերը պատճառաբանել են, թե ցանկանում են պարզել անձնագրերի վավերականությունը։ Բացի դրանից՝ [...]

     
  • Սելիմին «ավելացավ» Բերդ-Ճամբարակը

    Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով երեկվանից փակ Սելիմի լեռնանցքը փակ է նաեւ այս առավոտ: Եթե երեկ սա Հայսատանում միակ փակ ճանապարհն էր, ապա այսօր փակ է նաեւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Նախարարությունը տեղեկացնում  է, որ անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով կատարվում են ձյունից մաքրման, աղով եւ [...]

     
  • Կիրո Մանոյան. Ֆրանսիացիների, համայն հայության եւ ողջամիտ թուրքերի հաղթանակը

    Կիրո Մանոյան. Ֆրանսիացիների, համայն հայության եւ ողջամիտ թուրքերի հաղթանակը

    Ինչպես տեղեկացրել էինք, քիչ առաջ Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների ժխտման օրինագծի երկար քննարկման արդյունքում ձայների 127 կողմ, 86 դեմ հարաբերակցությամբ Ֆրանսիայի Սենատը վավերացրեց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը: Այս առնչությամբ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը Aravot.am-ին ասաց, որ թեեւ համոզված էր օրինագծի հաստատման հարցում, բայց երկար քննարկման ընթացքում իր [...]

     
  • «ԲՄՎ»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ծառին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)

    «ԲՄՎ»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ծառին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)

    Հունվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնել  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.30-ի սահմաններում, Շիրակի փողոցում «ԲՄՎ» մակնիշի 27 ՏԼ 724 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Վահագն Բաղդասարյանը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել մայթեզրի ծառին: Վթարի հետևանքով վթարի վայրից 1-03 ծառայության բրիգադը վարորդին մարմնական վնասվածքներով [...]

     
  • ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը

    ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը

    Այսօր Սենատի ընդունած որոշումը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է: Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում եւ կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները։ Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես [...]

     
  • Բանգլադեշի Համոն եւ ասքերը նրա մասին

    ԲլոգՀունվար 24, 2012 01:29 1 մեկնաբանություն

    Ասում են, թե լրագրողների համար ճիշտ է բլոգներում գրել նաեւ, թե ինչպես է ստեղծվել որեւէ հրապարակում, դրա, այսպես ասած, խոհանոցային մանրամասները: Տեսնենք, թե արդյոք դա իրոք հետաքրքիր է ընթերցողներին: Ուրեմն, հունվարի 17-ի կեսգիշերն անց՝ կարելի է ասել, արդեն հունվարի 18-ին, 01:47-ին մեր կայքում հրապարակվեց Խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն է տարվել [...]

     
  • Ֆրանսիայի Սենատն ընդունեց օրինագիծը (Տեսանյութ)

    Ֆրանսիայի Սենատն ընդունեց օրինագիծը (Տեսանյութ)

    Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների ժխտման օրինագծի երկար քննարկման արդյունքում 237 քվեարկողներից 127-ը քվեարկեցին կողմ, 86-ը՝ դեմ:  Այսպիսով Ֆրանսիայի Սենատը քրեականացրեց ցեղասպանության ժխտումը: Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն է: Օրենքը խախտողներին սպառնում է [...]

     
  • Ֆրանսիայի Սենատի օրինագծի մասին՝ ԵԽԽՎ-ում

    Ֆրանսիայի Սենատի օրինագծի մասին՝ ԵԽԽՎ-ում

    ԵԽԽՎ նիստում երեկ երեկոյան կազմակերպվել էին ազատ բանավեճեր, որի ընթացքում Թուրքիայի պատվիրակ Հալուկ Քոչն անդրադարձավ Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվող օրինագծին եւ հայտարարեց, թե այս խնդիրն ավելի լավ է թողնել պատմաբաններին՝ այն հարմար նյութ չէ օրենսդիրների համար: Նաեւ նշեց, թե այս նախաձեռնության հետեւանքները կլինեն շատ բացասական: Թուրք պատվիրակը Վեհաժողովի ամբիոնից փորձեց վիճարկել՝ [...]

     
  • «Զարթնիր լաո, մեռնիմ քզի» Ֆրանսիա Սենատ

     
  • Լոու, մաս 1

     
  • ԵԽ գլխավոր քարտուղար. Պատմությունը պատմաբանների համար է

    ԵԽ գլխավոր քարտուղար. Պատմությունը պատմաբանների համար է

    ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ հարց ուղղեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին՝ Ֆրանսիայի սենատի կողմից քննարկվող Հայոց Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի նախագծի վերաբերյալ. «Չե՞ք կարծում, որ ցեղասպանությունները կանխարգելելու համար ԵԽ անդամ բոլոր երկրները պետք է ընդունեն եւ դատապատեն 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը։ Եւ ես այս ամբիոնից կոչ [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan