Archive for January 26th, 2012

  • Գաբին պայքարում էր ոչ-ոքիի համար

    Գաբին պայքարում էր ոչ-ոքիի համար

    Ջիբրալթարում ընթացող «Tradewis Gibraltar Chess Festival» փառատոնի երրորդ տուրում երեկ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սպիտակ խաղաքարերով հանդիպել էր իտալացի Սաբինո Բրունելոյի հետ: Ուշ երեկո էր ու կողմերն արդեն կատարել էին 58 քայլ: Հայ գրոսմայստերը վերջնամասում մեկ զինվոր պակաս ուներ ու բարդ իրադրությունում պայքարում էր ոչ-ոքիի համար: Հայաստանցի երկրորդ գրոսմայստերը՝ Սերգեյ Մովսիսյանը, [...]

     
  • «Վալլեքսի» պատասխանը` Թեղուտի տարածքում գտնվող հուշարձանների մասին

    Այսօր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ չնայած պեղումները նոր են սկսվել, բայց այն փաստը, որ հայտնաբերվել են մեծ թվով հուշարձաններ՝ փաստ է. դրանցից մի մասը թվագրվում են շուրջ հինգ հազար տարվա: Նա նշել էր, [...]

     
  • Ավտովթար Արարատի մարզում. ավտոմեքենան շրջվել է. կան վիրավորներ

    Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես «Առավոտին» հայտնում է Գագիկ Շամշյանը՝ Ժամը 19:30-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում Արարատի մարզի Միրգավան գյուղի բնակիչ 27 -ամյա Արտյոմ Իսաջանյանի վարած Վազ 21 06  մակնիշի 42 ԼՍ 445 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի [...]

     
  • Նպատակը՝ չեմպիոնություն եւ օլիմպիական ուղեգրեր

    Նպատակը՝ չեմպիոնություն եւ օլիմպիական ուղեգրեր

    Մայրաքաղաքի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատում մեկնարկած բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների 2012 թվականի առաջնությունում, որին մասնակցում են իրենց քաշային կարգերում հանրապետության բոլոր առաջատար բռնցքամարտիկները, երեկ հայտնի դարձան հինգ՝ 56, 60, 75, 91, 91+ կգ քաշային կարգերի կիսաեզրափակիչների մասնակիցները: Նախնական մենամարտերից հետո չորսական մասնակիցներ պայքարելու են չեմպիոնի կոչման, ազգային հավաքականի կազմը [...]

     
  • «Առավոտին» քննադատել են արդարացիորեն

    «Առավոտին» քննադատել են արդարացիորեն

    ԲլոգՀունվար 26, 2012 23:16 1 մեկնաբանություն

    Քննադատությունը լիովին արդարացված է, եւ ընդունում ենք:

    Մենք մեր կայքում չենք հրապարակում վիրավորանք պարունակող մեկնաբանություններ, սակայն առնվազն այս մի դեպքում՝ առավել կարեւորելով պատասխանի իրավունքը, խախտել ենք ոչ միայն օրենքի վերոնշյալ դրույթները, այլ նաեւ այդ սկզբունքը:

     
  • Համմարբերգը հուսով է, որ Դինքի սպանության գործը «լրջորեն կվերանայվի»

    Համմարբերգը հուսով է, որ Դինքի սպանության գործը «լրջորեն կվերանայվի»

    Արդեն հաղորդել ենք, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն այսօր ԵԽԽՎ-ի առջեւ հանդես եկավ անցած տարի իր իրականացրած գործունեության մասին հայտարարությամբ: Ելույթում նա հպանցիկ հիշատակեց, որ 2008 թվականի մարտի իրադարձություններից հետո Հայաստանում կային խնդիրներ, եւ իրենք շատ ակտիվ էին՝ փորձելով դրանք լուծել իշխանությունների հետ. «Առանցքային օրենքներ փոխվեցին, ինչը [...]

     
  • «Դափնիները Վազգեն Սարգսյանինն են»,- իր բլոգում գրել է վարչապետը

    «Դափնիները Վազգեն Սարգսյանինն են»,- իր բլոգում գրել է վարչապետը

    «Սիրելի Վազգեն, Դու, քո զինակիցները, համախոհները, ընկերները և եղբայրները, որ մշտապես քո կողքին էին, ապացուցեցին, որ «դափնիների հարցը վերջնականապես լուծված է»: Ինչպես այն օրերին, այնպես էլ այսօր դափնիները քոնն են»,- իր բլոգում այսօր նման գրառում է կատարել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կիրակի օրը վարչապետն իր ընտանիքով այցելել է սպարապետ Վազգեն Սարգսյանի [...]

     
  • ՀՅԴ-ում  «մեծամասնականով» առաջադրումներից խոսելը վաղ են համարում

    ՀՅԴ-ում «մեծամասնականով» առաջադրումներից խոսելը վաղ են համարում

    Արդյոք ՀՅԴ-ում քննարկվե՞լ է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու հարցը, եթե խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն ուղղված ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համատեղ ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չանցնի: Aravot.am-ի այս հարցին ի պատասխան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ եւ մամուլի խոսնակ Սպարտակ Սեյրանյանն ասաց. « Ոչ, մենք դեռեւս այդ [...]

     
  • Այրված կնոջ ընտանիքին զրկում են բնակարանից

    Այրված կնոջ ընտանիքին զրկում են բնակարանից

    Ուղիղ  մեկ շաբաթ առաջ Գյումրիում  տեղի ունեցավ դաժան մի մարդասպանություն. նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքում 51-ամյա Գևորգ Թադևոսյանը, ըստ նախաքննության տվյալների, ալյուրի պարկով ու սավանով կապկպելով իր աղջկա ամենամոտ ընկերուհու`  21-ամյա Մարի Դավթյանի ոտքերն ու պարանոցը, ցելոֆանից տոպրակ քաշելով նրա գլխին` սկզբում շնչահեղձ արեց նրան, այնուհետ այրեց դիակը: Պատճառը, իբրև [...]

     
  • Ադրբեջանի նախաձեռնած փաստաթուղթը ԵԽԽՎ-ում շատ կողմնակիցներ չունեցավ

    Ադրբեջանի նախաձեռնած փաստաթուղթը ԵԽԽՎ-ում շատ կողմնակիցներ չունեցավ

    ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունն այսօր Վեհաժողովում շրջանառության մեջ է դրել «Խոջալուի կոտորածի 20-ամյակը» անվանումով գրավոր հռչակագիր, որին միացել են ընդամենը 24 պատվիրակներ: Նրանց գերակշիռ մեծամասնությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակներն են: Մեծ Բրիտանիայից Մայք Հենքոքից եւ Վրաստանից Պաատա Դավիթայայից բացի, որոնք միանում են ադրբեջանցիների համանման բոլոր նախաձեռնություններին՝ փաստաթղթի ներքո կան այլ երկրների [...]

     
  • Սմբատ Այվազյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը

    Սմբատ Այվազյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը

    Aravot.am-ը Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանից հետաքրքրվեց` մտադի՞ր է նա առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունը, առավել եւս, որ անցած 22 տարիներին` 1990թ.-ից ի վեր, իր բոլոր այդպիսի փորձերը հաջողությամբ են պսակվել: Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանը այն հատուկենտ ընդդիմադիր գործիչներից է, [...]

     
  • Կարինե Հակոբյանի տեսակետը չի համընկնում «Ժառանգության» տեսակետի հետ

    Կարինե Հակոբյանի տեսակետը չի համընկնում «Ժառանգության» տեսակետի հետ

    Այսօր “Ժառանգություն” կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, հանդես գալով մամլո ասուլիսում, հնչեցրել է որոշ մտքեր, որոնցից ոչ բոլորն են համընկնում կուսակցության պաշտոնական տեսակետի հետ: Այսպես` նա կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի կողմից ԲՀԿ-ի` ընտրություններին մասնակցելու հայտի ընդունման նպատակահարմարությունը: «Ժառանգությունը» գտնում է, որ բոլոր կուսակցությունների հայտերի ընդունումը ԿԸՀ-ի կողմից պետք է [...]

     
  • Ալեքսանդր Արզումանյանը` Էդվարդ Նալբանդյանի մասին` «Եթե մարդը չի հասկանում, նրան ի՞նչ խորհուրդ տամ»

    Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում նախկին արտգործնախարար, ներկայումս «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ խորհուրդ կտաք ներկայիս նախարարին: Պարոն Արզումանյանը պատասխանեց. «Ես էլ, պարոն Օսկանյանն էլ բազմաթիվ խորհուրդներ հնչեցրել ենք, բայց եթե մարդը չի հասկանում, նրան ի՞նչ խորհուրդ տանք: Մեր արտաքին գործերի նախարարությունը սպասարկում է ռեժիմին եւ հանդես է [...]

     
  • 8 մլն դրամը օրենսդիրների «պերերիվի» փողն է

    ՀԴԿ, «Մայր հայրենիք» եւ մի շարք այլ կուսակցություններ մի քանի օր առաջ հանդես եկան հայտարարությամբ` ընդվզելով ԸՕ-ի պահանջի դեմ, ըստ որի, ԱԺ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները պետք է 8 մլն դրամ գրավ դնեն: Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված քննարկմանը Aravot.am –ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեց` այդ 8 մլն-ը [...]

     
  • ՀՀԿ խոսնակի կշտամբանքը ԲՀԿ-ին

    ՀՀԿ խոսնակի կշտամբանքը ԲՀԿ-ին

    Կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի ՝ ընտրական համակարգերի շուրջ լսումների անցկացման եւ մեծամասնականի տեղերը կրճատելու առաջարկների մասին մեկնաբանություն ստացանք նաեւ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից: Հակադարձելով ԲՀԿ-ական պատգամավորին, պարոն Շարմազանովն ասաց. «Համոզված եմ, այսօր մեր հասարակությանը չի հետաքրքրում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի թեման, եւ բարձրացված հարցը ոչ միայն ժամանակավրեպ է, [...]

     
  • Ում «դունչը խաղողին չի հասնում»` ասում է «Ազատ դեմոկրատներն» ամերիկյան պրոյեկտ է

    Ում «դունչը խաղողին չի հասնում»` ասում է «Ազատ դեմոկրատներն» ամերիկյան պրոյեկտ է

    Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի հյուրը նախկին ՀՀՇ-ական, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էր: Քննարկման ընթացքում անդրադառնալով համամասնական ընտրակարգի մասին բանավեճին` լրագրողները հետաքրքրվեցին՝ համամասնական ընտրակարգին անցնելու եւ ամենաարդար ընտրությունների դեպքում, հասարակության ո՞ր տոկոսը ներկայացված կլինի խորհրդարանում: Ալիկ Արզումանյանի դիտարկմամբ`«Այստեղ հարցը այն չի, թե որ համակարգն է ավելի լավ: Հայաստանում կա 41 [...]

     
  • Անժելինա Ջոլին և Բրեդ Փիթը պատրաստվում են ամուսնանալ

    Անժելինա Ջոլին և Բրեդ Փիթը պատրաստվում են ամուսնանալ

    6 տարվա համատեղ կյանքից հետո Բրեդ Փիթը հայտարարել է, որ ցանկանում է պաշտոնապես ամուսնանալ Անժելինա Ջոլիի հետ: Այս մասին հայտնում է gaganews.com. –ը: «Ամենից շատ մեր երեխաներն են ցանկանում, որ մենք ամուսնանանք: Ինձ համար ևս կարևոր է եկեղեցում երդում տալը»,-ասել է նա: Դերասանը նաև նշել է, որ իրենց ընտանիքը այնքան էլ փոքր [...]

     
  • ԲՀԿ-ն միացել է ԱԺ ընդդիմության նախաձեռնությանը

    ԲՀԿ-ն միացել է ԱԺ ընդդիմության նախաձեռնությանը

    ԲՀԿ խմբակցությունը միացել է խորհրդարանական ընդդիմադիր ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությանը՝ Ազգային Ժողովում խորհրդարանական լսումներ հրավիրելու համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի թեմայով: Այդ կապակցությամբ ԱԺ նախագահին այսօր ուղարկված նամակի ներքո կա նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի ստորագրությունը: Արամ Սաֆարյանը մեզ հայտնեց, որ իրենց այս դիրքորոշումը պայմանավորված է հետեւյալով. «2007-ի գարնանը [...]

     
  • «Տենց կինոները ռադ արեք. Բնականից ճիշտը չկա». Էրոտիկ ֆիլմերի մասին

    «Տենց կինոները ռադ արեք. Բնականից ճիշտը չկա». Էրոտիկ ֆիլմերի մասին

      Ինչու՞ են երիտասարդները դիտում էրոտիկ ֆիլմեր, ի՞նչ է դա տալիս նրանց: Հետաքրքրվեցինք երիտասարդներից: Իմացանք, որ ոչինչ էլ չի տալիս ու շատ քչերն են հետաքրքրված նման ֆիլմերով: 18-ամյա Հայկին էլ են այդ ֆիլմերը քիչ հետաքրքրում: «Ժամանակին ընկերներով գնում էինք մեր մոտի դիսկի վարձույթը, դիսկը վերցնում, գնում մեկի տուն ու սկսում [...]

     
  • Սարգիս Հացպանյան. «Եթե ես բերանս բացեմ՝ Ջհանգիրյանի կտորը չի մնա Հայաստանում»

    Սարգիս Հացպանյան. «Եթե ես բերանս բացեմ՝ Ջհանգիրյանի կտորը չի մնա Հայաստանում»

    Նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանից այսօր «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք ՄԻԵԴ-ում գտնվող նրա գործից նորություն կա՞, եւ արդյոք համաձայն է ՀԱԿ-ի ներկայացուցչի հնչեցրած տեսակետի հետ, որ նրանք, ովքեր ՄԻԵԴ-ից ետ են վերցնում իրենց բողոքը, դադարում են համարվել քաղբանտարկյալ : Պարոն Հացպանյանը նախ ճշտեց, արդյոք խոսքը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի ասածին, երբ ճշտեցինք, որ՝ [...]

     
  • Նկարչությունը նման է քրոնիկ հիվանդության

    Նկարչությունը նման է քրոնիկ հիվանդության

      Լիլիթ Նշանովնան 22 տարեկան է: Նկարչությունը իր տարերքն է, առանց որի չի պատկերացնում իր կյանքը: Առաջին քայլերը սկսել է մոտ 11 տարեկանից: Հենց այդ ժամանակ էր, երբ ընդունվեց Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոն: Իր առաջին և վերջի ուսուցիչը եղել է Սամվել Բաղդասարյանը, ում մինչ հիմա էլ երախտապարտ է: Նկարները դժվարանում [...]

     
  • Երգչուհի Սյուզի Մելիքյան. «Որ սրտանց էլ ուզենամ` չեմ կարող քյարթու լինել »

    Երգչուհի Սյուզի Մելիքյան. «Որ սրտանց էլ ուզենամ` չեմ կարող քյարթու լինել »

    Երգչուհի Սյուզի Մելիքյանի լուսանկարը մի քանի օր առաջ հայտնվել էր Facebook սոցիալական կայքի anti-qyart-movement խմբում: Aravot. am-ը երգչուհուց հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է դրա մասին ու ինչպես է դրան վերաբերում: «Եթե հարցը վերաբերում է իմ արտաքին տեսքին, ես միշտ հետեւել եմ համաշխարհային մոդային ու եթե սրտանց էլ ուզենամ, չի կարող նման բան [...]

     
  • Գալուստ Սահակյանը, Պուտին ակումբը եւ գյումրեցի Սարկոզին (Տեսանյութ)

    Գալուստ Սահակյանը, Պուտին ակումբը եւ գյումրեցի Սարկոզին (Տեսանյութ)

    «Ամբողջ ազգը Մոնթե Մելքոնյան ակումբ է…»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, երբ հարցրինք, թե ինչպես է վերաբերում փետրվարի 2-ին Հայաստանում բացվելիք «Պուտին» ակումբին եւ չի՞ կարծում, որ ավելի լավ կլիներ դրա փոխարեն օրինակ «Մոնթե Մելքոնյան» ակումբ բացել: «Չեմ կարծում, որ դա ինչ-որ բանի վնաս է տալիս եւ [...]

     
  • ՀՅԴ բյուրոն կոչ է անում Թուրքիային՝ «առավել սթափ եւ հանդարտ կեցվածք ցույց տալ»

    ՀՅԴ բյուրոն կոչ է անում Թուրքիային՝ «առավել սթափ եւ հանդարտ կեցվածք ցույց տալ»

    ՀՅԴ Բիւրոն, ս.թ. հունվարի 24-ին ավարտված լիագումար նիստում, անդրադառնալով վերջին շաբաթներին Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող գործընթացին, ողջունեց Ֆրանսիայի քաղաքական ազդեցիկ ուժերի համախոհ վճռականությունը՝ պահպանելու Ֆրանսիայի իբրեւ մարդու իրավունքների պատշպան պետության վարկն ու առաքելությունը։ Միաժամանակ, ՀՅԴ Բյուրոն կոչ է անում Թուրքիայի իշխանություններին, առավել սթափ եւ հանդարտ կեցվածք ցույց տալ Ֆրանսիայում [...]

     
  • Կարեն Ավագյանը մեղադրանքները վարչապետի վրա «գցեց»

    Կարեն Ավագյանը մեղադրանքները վարչապետի վրա «գցեց»

    «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն այսօր խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ կասկած էր հայտնել դրանց արդար լինելու վերաբերյալ, ընդգծելով, որ ընտրությունների մոտենալուն պես քաղաքական համակարգի արատներն էլ ավելի են դրսեւորվում: Տիկին Հակոբյանը, մասնավորապես, բերել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի օրինակը եւ նկատել՝ ի՞նչ ազատ ընտրությունների մասին կարող են խոսել իշխանությունները, [...]

     
  • Տավուշում սպորտը «կորել» է

    Տավուշում սպորտը «կորել» է

    Տավուշի մարզկենտրոն Իջեւանում գտնվող այս շենքի վերանորոգման համար, մեր տվյալով, 2007-2008 թվականներին ծախսվել է մոտ 15 միլիոն դրամ: Ցուցանակին գրված է. երիտասարդության հարցերի նախարարություն, երիտասարդական միջոցառումների կազմակերպման Տավուշի կենտրոն: Բայց ՀՀ-ում նման նախարարություն գոյություն չունի, կա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն: Ոսկան ՍԱՐԳՍՅՅԱՆ

     
  • Խորհրդակցություն ՀՀ վարչապետի մոտ` Հովհ. Թումանյանի տան հետագա ճակատագրի վերաբերյալ

    Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան հետագա ճակատագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը և  բանաստեղծի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը: Խորհրդակցության ընթացքում Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրել է, որ Հովհաննես Թումանյանի [...]

     
  • ՀԱԿ առաջնորդը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղարին

    Հունվարի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար (Deputy Assistant Secretary) Էրիկ Ռուբինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը` այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Այնուհետեւ անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական [...]

     
  • Տիգրան Կարապետյան. «Այս անգամ իմ կողմից նվերներ չեն լինելու»

    Տիգրան Կարապետյան. «Այս անգամ իմ կողմից նվերներ չեն լինելու»

    Aravot.am-ը զրուցելով «Ժողովրդական կուսակցության» ղեկավար, նախկին ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի հետ, փորձեց նրանից պարզել, ինչպես է իրեն զգում առանց TV -ի, անսովոր չէ՞ արդյոք առանց սեփական հաղորդումների, մանավանդ առաջիկայում ընտրություններ են: Պատասխանելով հարցին Կարապետիչը նշեց. «Ես ինձ վատ չեմ զգում, ամեն ինչ նորմալ է: Բացի այդ TV-ին ինձանից խլել [...]

     
  • Տիգրան Դավթյան. «Մոսկվայի հետ նույն ժամային գոտում կգտնվենք»

    Տիգրան Դավթյան. «Մոսկվայի հետ նույն ժամային գոտում կգտնվենք»

    Կառավարության որոշմամբ փոփոխություններ կկատարվեն Հայաստանի ժամանակի հաշվարկման կարգում: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով գտնվում է GMT3 ժամային գոտում, իսկ Խորհրդային Միության երկրները GMT4 ժամանակային գոտում են: Նրա խոսքերով, սեզոնի փոփոխությամբ պայմանավորված ժամային փոփոխությունների արդյունքում, Հայաստանն ամառային ժամանակաշրջանում հայտնվում է GMT5 գոտում. «Որն, [...]

     
  • Մի «Մերսեդեսի» պատմություն

    Մի «Մերսեդեսի» պատմություն

    Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համար «Մերսեդես» մակնիշի մեքենա են գնել: Խնդիրն, իհարկե, մեքենա գնելու մեջ չէ, այլ գնելու ձեւի: Մեր աղբյուրի փոխանցմամբ, մեքենան բերել են Վրաստանից, իսկ Վրաստանից Հայաստան մեքենան տեղափոխելու համար ՀԵՀ նախագահ Կարեն Ավագյանի մտերիմներից մեկին 500 հազար դրամ է հատկացվել: Ասում են, որ նման ծառայության դիմաց [...]

     
  • Հարցում. Ընտրակաշառք կվերցնե՞ք

    Հարցում. Ընտրակաշառք կվերցնե՞ք

    «Իմ կարծիքը» քաղաքացիական նախաձեռնության հերթական ուսումնասիրության թեմաներ են դարձել ընտրություններն ու ընտրակեղծիքները: Հարցումն անց է կացվել Երևանի 4 համայնքներում և հանրապետության 5 մարզերում: Ներկայացնում ենք հարցման հետեւյալ տվյալը: Եթե Ձեզ ընտրակաշառք առաջարկեն, կվերցնե՞ք. 1. Կվերցնեմ, սակայն կքվեարկեմ իմ նախընտրած կուսակցության օգտին` 28 տոկոս 2. Կվերցնեմ ու կքվեարկեմ ում օգտին ասեն` [...]

     
  • Իջեւանը բյուջե չունի, ունի պարտքեր

    Իջեւանը բյուջե չունի, ունի պարտքեր

    Երեկ «Իջեւանում լարվածությունը շարունակվում է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանը մարզի միակ համայնքն է, որի այս տարվա բյուջեն դեռ չի հաստատել ավագանին: Պարզվում է, որ «անբյուջե» քաղաքն ունի բազմաթիվ պարտքեր: Իջեւանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Վարազդատ Գեւորգյանը  հայտնեց, որ 2011 թվականի վերջին քաղաքապետարանի աշխատավարձի եւ այլ պարտքերը կազմել [...]

     
  • Քանաքեռ-Զեյթունի մի մասում ջուր չի լինի

    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մյասնիկյան պողոտայի, Գոգոլի 3, 5, 5/1, 7, 9, Ռայնիսի 1, 3, 5, 7, 9, 11, 11/1, 13, 15, 17, 19, Դ.Անհաղթի 10, 12, 14, 16, 18, 23/1, [...]

     
  • Ալեքսանդր Արզումանյան. «Այն, որ մեզ պիտակավորում են, ցույց  է տալիս, որ մեզնից վախենում են»

    Ալեքսանդր Արզումանյան. «Այն, որ մեզ պիտակավորում են, ցույց է տալիս, որ մեզնից վախենում են»

    Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը քննարկում էր կազմակերպել նախկին ՀՀՇ-ական, այժմ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի հետ: «Ես ՀԱԿ-ի անդամ չեմ եղել,- քննարկման ընթացքում պարզաբանեց նա:- Երբ  ՀԱԿ-ը ստեղծվում էր, ես եղել եմ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, ես ողջունել եմ: Ես, որպես քաղբանտարկյալ, ողջունել եմ ՀԱԿ-ի ստեղծումը: Անշուշտ, դա նոր էտապ էր շարժման [...]

     
  • Ի գիտություն վարորդների

    ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամարեգային համալիրում տեղի ունենալիք տոնահանդեսի հետ կապված՝  հունվարի 27-ին, ժամը 17.00-ից մինչև 19.00-ն, ծանրաբեռնված կլինի երթեւեկությունը Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից մինչեւ Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում, որտեղ հնարավոր է նաեւ երթեւեկության դադարեցում: Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: ՀՀ ոստիկանության հաղորդագրություն

     
  • Դիլիջանի գրադարանի ոդիսականը

    Դիլիջանի գրադարանի ոդիսականը

    1988 թվականի երկրաշարժից Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ղազարոս Աղայանի անվան քաղաքային գրադարանի շենքը դարձավ վթարային: 1990-ին գրադարանը տեղափոխվեց քաղաքի մշակույթի պալատի երկրորդ հարկ: Այստեղ գրադարանի զբաղեցրած 6 սենյակներից մեկը, որ գտնվում է շենքի անկյունային մասում՝ տեղացող անձրեւների եւ ձյան պատճառով տուժում է, ջուրը լցվում է ներս: Գրադարանի աշխատակիցները գրքերը խոնավությունից [...]

     
  • Չմրսելու հարցը մի կերպ լուծվել է, ճանապարհի հարցը՝ դեռ ոչ

    Չմրսելու հարցը մի կերպ լուծվել է, ճանապարհի հարցը՝ դեռ ոչ

     Սյունիքի մարզի Սիսիանի Տոլորս գյուղը, մարզի շատ գյուղերի պես, ջեռուցվում է փայտով եւ աթարով: Բնական գազի բացակայության պատճառով բնակչության մի մասն այգու չորացած պտղատու ծառերն է կտրում կամ գոմաղբով տաքացնում տունը: Գյուղապետ Մարատ Առաքելյանի ասելով, տոլորսցիները հնարավորություն չունեն անտառի թափուկներից օգտվելու եւ ստիպված մեկ խմ-ն 18-20 հազար դրամով են փայտ [...]

     
  • Հայ տղամարդիկ ամաչում են պահպանակ գնել, ովքեր էլ չեն ամաչում՝ գերադասում են էժանագինն ու ավանդականը

    Հայ տղամարդիկ ամաչում են պահպանակ գնել, ովքեր էլ չեն ամաչում՝ գերադասում են էժանագինն ու ավանդականը

    Հայ տղամարդկանցից շատերը գերադասում են օգտագործել էժանագին պահպանակներ: Այս համոզմանն են դեղատան աշխատակիցները, որոնք  Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրին, որ հայ տղամարդիկ ոչ միայն ամաչում են կին դեղագործից պահպանակ գնել, այլեւ 500 դրամից ավելի գումար չեն վճարել պահպանակի համար: Դեղատներից մեկի աշխատակցի պատմելով, երբ տղամարդ հաճախորդներից մեկին առաջարկել է մոտ 1000 [...]

     
  • Հրայր Կարապետյան. Բանակը գործել է ոչ թե օրենքներով, այլ ԽՍՀՄ-ից ժառանգված ավանդույթներով

    Հրայր Կարապետյան. Բանակը գործել է ոչ թե օրենքներով, այլ ԽՍՀՄ-ից ժառանգված ավանդույթներով

    Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը` ներկայացնելով ՀՀ զինված ուժերի ձեռքբերումներն ու իրականացվող օրենսդրական կարգավորումները: Նա արձանագրեց. «Շնորհիվ հայոց բանակի ` տվել ենք հաղթանակ Արցախյան գոյամարտում, ինչը եղել է հայոց նորագույն պատմության ամենամեծ ձեռքբերումը: Այսօր բանակը հանդիսանում է ամենակայացած [...]

     
  • «Մեռա ասելով մեռնում եմ, բայց ոչ ոք չմոտեցավ»

    «Մեռա ասելով մեռնում եմ, բայց ոչ ոք չմոտեցավ»

           Հայերի անտարբերության մասին   «Հայերն աշխարհի ամենաանտարբեր մարդիկ են» , -պնդում է 22-ամյա Լուսինեն:Նա պատմում է, որ ինքն անձամբ է ականատես եղել դրան: «Իմ անզգուշության պատճառ ով փողոցում ընկա ու ոտքս դուրս ընկավ, ցավից ուղղակի գոռում էի ու ոչ մի արձագանք: Մեռա ասելով մեռնում եմ, բայց ոչ [...]

     
  • Համմարբերգը քննադատեց Դինքի գործով դատավճիռը

    Համմարբերգը քննադատեց Դինքի գործով դատավճիռը

    ԵԽԽՎ-ում անցած տարվա իր գործունեության հաշվետվությունը քիչ առաջ ներկայացրեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Ելույթից հետո նա պատասխանեց պատվիրակների հարցերին, ու մասնավորապես պատասխանեց Հայաստանի պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Զարուհի Փոստանջյանի հարցերին, որոնք վերաբերում էին Հրանտ Դինքին: Մասնավորապես Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Օրերս Թուրքիայում ավարտված Հրանտ Դինքի սպանության գործով դատաքննությունն [...]

     
  • Արմեն Խաչատրյանն «Առավոտին» մեկնաբանություններ չի տալիս

    Արմեն Խաչատրյանն «Առավոտին» մեկնաբանություններ չի տալիս

    Նախկին քաղբանտարկյալ Սամվել Աբովյանը երեկ Հայ ազգային կոնգրեսին ուղղված բաց նամակ էր հրապարակել, որում տարակուսանք էր արտահայտել այն առիթով, որ ՀԱԿ-ում դադարում են քաղբանտարկյալ համարել այն մարդկանց, ովքեր հետ են վերցնում ՄԻԵԴ-ից դիմումները: Նա նաեւ տարակուսել էր, թե ովքեր այդպես էլ չդիմեցին ՄԻԵԴ՝ արդյոք ի սկզբանե քաղբանտարկյալներ չե՞ն համարվել: Սամվել [...]

     
  • Գունավոր շաբաթաթերթ` Գյումրիում

    Գունավոր շաբաթաթերթ` Գյումրիում

    Մի քանի օր է` Գյումրու «Շրջապատ» շաբաթաթերթը սկսել է լույս տեսնել գունավոր: Ըստ գործադիր տնօրեն Եպրաքսյա Մեխակյանի, այն թեեւ ծախսատար է, բայց անհրաժեշտ է դարից հետ չմնալ. ընթերցողներին հրամցնել ակնահաճո ապրանք: «Գյումրիում սա առաջինն է, որքանով հիշում եմ, երեւի շատերն էլ կասեն, որ մեր քաղաքի պատմության մեջ գունավոր տպագրությամբ թերթ [...]

     
  • Երևանը դեռ լռում է, Բաքուն` խոսում. «Եվրատեսիլի» մասին

    Երևանը դեռ լռում է, Բաքուն` խոսում. «Եվրատեսիլի» մասին

    Արդեն հայտնի է, որ  Ադրբեջանի մայրաքաղաք Բաքում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթում  Հայաստանը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում: Հայտնի են նաև այն երկրները, որոնք կներկայանան Հայաստանի հետ միասին. Սերբիա, Շվեդիա, Վրաստան, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սլովենիա, Մակեդոնիա, Էստոնիա, Բելառուս, Թուրքիա, Մալթա, Սլովակիա, Խորվաթիա, Նորվեգիա, Ուկրայինա, Լիտվա, Բուլղարիա և Բոսնիա Հերցոգովինա: «Առավոտ երիտասարդական»-ի [...]

     
  • ՀՀԿ ցուցակում Ավետարանչական համայնքի ներկայացուցիչներ է՞լ կլինեն

    Aravot.am-ի տեղեկություններով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակում ներկայացված կլինեն նաեւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այսպես, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ի ցուցակում կհայտնվի Ավետարանչական համայնքի ներկայացուցիչը: Նկատենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, ՀՀԿ-ում համոզված են, որ ավետարանչականները կոմպակտ ձայներ ունեն՝ շուրջ 60.000, ուստի պատրաստվում են իրենց ցուցակ ներգրավել ավետարանչականների ալյանսի քարտուղար Ռաֆայել Գրիգորյանի որդուն՝ Արեն [...]

     
  • «Թերթս մարիոնետկա չէ կուսակցությունների ձեռքին»

    «Թերթս մարիոնետկա չէ կուսակցությունների ձեռքին»

    Aravot.am-ը Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանից այսօր հետաքրքրվեց, թե այս քաղաքում օղի , ալեհավաք, բնակարան ու զանազան տոպրակներ բաժանող կուսակցականները փորձ չե՞ն անում թերթերն իրենցով անել, օրինակ, ասենք՝ գան ու առաջարկեն ԶԼՄ-ին եւս դառնալ հովանավոր: Նշենք, որ այս քաղաքում քարոզարշավն իր գագաթնակետին է հասնում` հեռուստաեթերը հեղեղված է, [...]

     
  • ՀՀԿ- ական նախարարը հաստատեց, որ վարչապետի հրահանգով պատրաստվում են քարոզարշավի (Տեսանյութ)

    ՀՀԿ- ական նախարարը հաստատեց, որ վարչապետի հրահանգով պատրաստվում են քարոզարշավի (Տեսանյութ)

    Էկոնոմիկայի հանրապետական նախարար Տիգրան Դավթյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց, ճի՞շտ է, որ նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետական նախարարներին արտակարգ նիստի էր հրավիրել ու հանձնարարել ի մի բերել իրենց ղեկավարած ոլորտներում արձանագրած հաջողությունները, որ ընտրական արշավի ժամանակ կարողանան օգտագործել քարոզչական նպատակներով: Ի պատասխան նախարարն ասաց, որ տարբեր քննարկումներ են լինում. «Բնականաբար հանրապետական [...]

     
  • Կարինե Հակոբյան. «ԿԸՀ-ն ԲՀԿ-ի հայտը չպետք է ընդունի»

    Կարինե Հակոբյան. «ԿԸՀ-ն ԲՀԿ-ի հայտը չպետք է ընդունի»

    Հայաստանյան քաղաքական դաշտն այսօր նման է մի թեւանի դինոզավրի, որը իշխանությունն է: Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը: Ըստ նրա, խախտված է ընդդիմություն եւ իշխանություն երկու թեւերի հավասարակշռությունը, որը պետք է ժողովրդավարական պետության համար: Տիկին Հակոբյանի դիտարկմամբ՝ որքան [...]

     
  • Բանակում որդու մահից հետո մայրը «գժանոցում է հայտնվել», հայրը՝ դարձել հաշմանդամ (ձայնագրություն)

    Բանակում որդու մահից հետո մայրը «գժանոցում է հայտնվել», հայրը՝ դարձել հաշմանդամ (ձայնագրություն)

    «Մեր ցավը նախագահի ցավը չի՞»,- այս հարցով այսօր նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին դիմեցին բանակում մահացած զինվորների ծնողները: Կառավարության շենքի բակում նրանք Վ. Սարգսյանից խնդրում էին հանդիպում կազմակերպել նախագահի հետ. «Ձեզ վստահեցնում եմ, նրա համար, որ ինձ մոտեցել եք՝ նախագահի ուշադրությունը հրավիրելու, դա ավելորդ է, որովհետեւ հանրապետության նախագահը շատ լավ [...]

     
  • 10 ամենասարսափելի Photoshop սխալները

    10 ամենասարսափելի Photoshop սխալները

    it trend.am

     
  • Ռիչարդ Կիրակոսյան. ֆուտբոլային դիվանագիտությունը կշարունակվի՞

    Ռիչարդ Կիրակոսյան. ֆուտբոլային դիվանագիտությունը կշարունակվի՞

    Քաղաքագետը չի բացառում, որ այս օրինագծի ընդունումից հետո Թուրքիան Հայաստանի հետ շարունակի ֆուտբոլային դիվանագիտությունը՝ թուլացնելու համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Այս առումով Ռիչարդ Կիրակոսյանը կարեւորում է Հայաստանի դիրքորոշումը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • Թեղուտի տարածքում գտնվող հուշարձանները վտանգված են (Տեսանյութ)

    Թեղուտի տարածքում գտնվող հուշարձանները վտանգված են (Տեսանյութ)

    Թեղուտի շուրջ 1500 հա տարածքում կան մեծ թվով հուշարձաններ: Այսօր «Արմատ» ակումբում հայտարարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը, որը Շնող գյուղից է: Նա նշեց, որ պեղումները դեռ նոր են սկսվել, բայց այն փաստը, որ հայտնաբերվել են հուշարձաններ՝ փաստ է. դրանցից մի [...]

     
  • Վարդան Ղուկասյանի եւ քաղաքի ավագանու պատճառով Շիրակում չկա 100 տոկոսանոց արդյունք

    Ըստ պաշտոնական տվյալների, Շիրակի մարզի 119 համայնքում ապրում է 358 հազար մարդ: Ըստ մարզպետարանի, անցած տարի այս մարդկանցից 7131-ը՝ մոտ երկու տոկոսը, փորձել է հանդիպել համայնքապետին, իրականում հանդիպել է 7124 շիրակցի: 936 մարդ էլ փորձել է ավագանուն հարցով դիմել, իրականում դիմել է 921 քաղաքացի: Դատելով մարզպետարանի տրամադրած տեղեկությունից, Շիրակի 119 [...]

     
  • Ավազակային հարձակում «Ֆլեքսո» տպարանի վրա. տնօրենին ծեծի են ենթարկել «կաստետով»

    Ավազակային հարձակում «Ֆլեքսո» տպարանի վրա. տնօրենին ծեծի են ենթարկել «կաստետով»

    Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով (ավազակությունը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով), ինչպես նաև 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի եղանակով զենք–զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) [...]

     
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ. «Սարսափելի բաներ են կատարվել հայ ժողովրդի հետ»

    Մեծ Բրիտանիայի վարչապետ. «Սարսափելի բաներ են կատարվել հայ ժողովրդի հետ»

    ԵԽԽՎ հունվարի 25-ի երեկոյան նիստում, երբ Վեհաժողովի առջեւ հանդես էր գալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը՝ Թուրքիայի պատվիրակության անդամ Փելին Գյունդեշ Բակիրը հարց ուղղեց Ֆրանսիայի Սենատի ընդունած՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի կապակցությամբ:  «Օրենքը վերաբերում է արտահայտման ազատությանը, անձնական կարծիքի իրավունքին եւ պատմության գիտական անկախ հետազոտություն անցկացնելուն: Սա պատմության քաղաքական [...]

     
  • Նախագահի աշխատակազմի ղեկավարը փոշմանե՞լ է

    Նախագահի աշխատակազմի ղեկավարը փոշմանե՞լ է

     Դալմայի այգետերերն այսօր կառավարության բակում հանդիպեցին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ու հիշեցրին նրա իրենց տված խոստումը՝ եթե քաղաքապետը ձեզ չընդունի, կհրավիրեմ թեյ խմելու ու կքննարկենք ձեր խնդիրը: «Քաղաքապետը չի ընդունել, ե՞րբ ենք գալու»,- հարցրեց ցուցարար Ռուզաննա Ղազարյանը: Ի պատասխան պարոն Սարգսյանն ասաց, թե «խաշ եք ուզել, խաշ չեմ [...]

     
  • Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցի հավաքականի ամբողջական կազմը

    Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցի հավաքականի ամբողջական կազմը

    Մարտի 1-ին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում մեկնարկող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը կմասնակցեն Հայաստանի ազգային հավաքականի բոլոր անդամները` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ հանրապետության նորընծա չեմպիոն Աննա Հայրապետյանը: «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ այս հնգյակը, արդեն որպես ամբողջական թիմ, մարզիչ Արթուր Չիբուխչյանի ղեկավարությամբ հանդես է գալու նաեւ օգոստոսին [...]

     
  • Google Maps-ում հայտնվել է արտակարգ իրավիճակների մասին զգուշացնող համակարգ

    Google Maps-ում հայտնվել է արտակարգ իրավիճակների մասին զգուշացնող համակարգ

    Google ընկերությունը ծանուցումների սեփական համակարգ է ներդրել Google Maps քարտեզագրական ծառայությունում: Նոր ֆունկցիան օգտագործողներին հնարավորություն է տալիս տեղեկանալ եղանակային արտակարգ պայմանների մասին: Google Public Alerts-ը քարտեզի վրա նշում է այն մասերը, որտեղ հնարավոր է՝ լինեն փոթորիկներ, երկրաշարժներ, հրաբուխներ, հողմեր և այլն: Օգտագործողներին տեղակացնելու համար Google-ն օգտվում է ԱՄՆ-ի Օվկիանոսյան ու [...]

     
  • «Գարունը» չի գնվում, քանի որ զգեստների ու կոսմետիկայի գովազդ չի անում»

    «Գարունը» չի գնվում, քանի որ զգեստների ու կոսմետիկայի գովազդ չի անում»

    «Գարունի» մասին երեւի ոչ միայն ինձ, այլ բոլորի համար դժվար է խոսել»,- այսպես սկսվեց իմ ու ամսագրի գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանի զրույցը: «Ժամանակը եւ «Գարունը» իրար չեն համապատասխանում: Ժամանակն ավելի խառնիխուռն է, իսկ «Գարունը»՝ խաղաղ, հանդարտ»,- հիմնավորեց զրուցակիցս: Մի ժամանակ՝ շուրջ 15 հազար տպաքանակ, այժմ՝ 500, տարվա մեջ էլ՝ 6 [...]

     
  • «Հայերը ռուսաստանյան իրականության մեջ պասիվ դիտորդ չեն»

    «Հայերը ռուսաստանյան իրականության մեջ պասիվ դիտորդ չեն»

    Կարծում է թարգմանիչ, բանաստեղծ եւ լրագրող Արմեն Մերուժանյանը Թարգմանիչ, բանաստեղծ եւ լրագրող Արմեն Մերուժանյանը 1994թ.-ից Սանկտ Պետերբուրգում տպագրվող «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիրն է: Նա է ստեղծել  «Հավատամք» թերթի գրադարան» գրական շարքը: Արմեն Մերուժանյանը, որ ժամանակ առ ժամանակ այցելում է Հայաստան, սիրով պատասխանեց մեր հարցերին: – Ձեր կենսագրության մեջ զուգահեռ են [...]

     
  • «Հայաստանն իմ թմրանյութն է»

    «Հայաստանն իմ թմրանյութն է»

    Լիտվացի պրոդյուսեր Լյուդմիլա Կաչկանը հայերի մասին կինոնախագիծ է ձեռնարկել Սկսվել են «Սիրտ իմ, Հայաստան» կինոալմանախի նախապատրաստական աշխատանքները: Նախագծի գլխավոր պրոդյուսերն է լիտվացի Լյուդմիլա Կաչկանը: «Առավոտի» հետ զրույցում նա տեղեկացրեց, որ կինոալմանախն արվում է հայ գրողների ստեղծագործությունների հիման վրա, նկարահանումներն էլ կիրականացնի 12 հայազգի ռեժիսոր՝ աշխարհի տարբեր ծայրերից, որոնք  կսկսվեն հունիսի [...]

     
  • «Օրինաց երկրի» վարկանիշը բարձր է

    «Ինչ վերաբերում է կուսակցության վարկանիշին, ապա այն բարձր է, եւ եթե դուք ամեն հինգշաբթի գաք կուսակցության գրասենյակ, կտեսնեք, թե մեր կուսակցության քաղխորհրդի նիստերին որքան մարդ է գալիս եւ անդամագրվում մեր կուսակցությանը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Հարցազրույցը կարդացեք   «Առավոտ» օրաթերթ

     
  • Ապացուցման պարտականություն դրվել է «Առավոտի» վրա

    Երեկ «Առավոտը» ստացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանի գրությունը: Տեղեկացվում է, որ հունվարի 13-ին կայացած դատական նախնական նիստի ժամանակ դատարանը Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ գյուղաբնակ Բորիս Աշրաֆյանի գործով «կատարել է կողմերի միջեւ ապացուցման պարտականության բաշխում»: Անցյալ տարվա  օգոստոսի 19-ի «Առավոտի» «Ո՞վ ում է մեղադրում» հոդվածում հնչած [...]

     
  • «Հավետ է դրամը խնայդրամարկղում պահելը»

    Այսօր շատերն են բողոքում գովազդի առատությունից եւ ասում, որ խորհրդային տարիներին գովազդ չկար: Սակայն դա  այնքան էլ ճիշտ չէ, քանի որ որոշ տեղերում մինչ այսօր էլ պահպանվել են խորհրդային «Շահավետ է դրամը խնայդրամարկղում պահելը», «Շահավետ է կյանքի եւ գույքի ապահովագրությունը» լոզունգները, որոնք, կարծում եմ, հենց գովազդ են: Սակայն  հիմա գովազդի [...]

     
  • Տաքսու վարորդը փորձել է պանրի մեջ թմրանյութ փոխանցել

    Տաքսու վարորդը փորձել է պանրի մեջ թմրանյութ փոխանցել

    Չորս ամիս է մնացել, որպեսզի ավարտվի «Արմեն Ա.Գ.» ՍՊԸ-ին պատկանող տաքսու վարորդ Մխիթար Սումբատյանի պատիժը: 31-ամյա Մխիթարը 2009թ. հունիսի 7-ից անազատության մեջ է եւ պահվում է արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում: Մխիթարի հայրը՝ Կառլեն Սումբատյանը, 2-րդ կարգի հաշմանդամ է, Արցախյան ազատամարտի մասնակից, Հատուկ գնդի անդամ: Մխիթարի հետ մեղադրվել է նաեւ [...]

     
  • ՀԿԿ-ն ի պաշտպանություն ԻԻՀ-ի

    Անսալով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության՝ հայկական լրատվամիջոցներում  հրապարակած կոչին՝ սատարել ու օգնության ձեռք մեկնել իրենց երկրին, Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը երեկ «Առավոտին» ասաց, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խստորեն ու զայրույթով դատապարտում է ԱՄՆ-ի, Եվրապառլամենտի եւ ՆԱՏՕ-ի գործողությունները Իրանի խաղաղասեր, աշխատասեր ժողովրդի նկատմամբ, որը մշտապես նպաստել [...]

     
  • Արթուր Բաղդասարյանը իմ ընկերն է

    Արթուր Բաղդասարյանը իմ ընկերն է

    Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հարցազրույցը «Առավոտ»-ին – Մամուլում լուրեր տարածվեցին, որ Դուք թեպետ ՕԵԿ անդամ եք եւ ՕԵԿ քվոտայով եք դարձել նախարար, այժմ փորձում եք ՕԵԿ-ի գլխի վրայով թռչել, կա՞ նման բան, եւ եթե այո՝ ի՞նչն է պատճառը: – Այդ լուրերը շատ ծիծաղելի են: Իհարկե, նման բան չկա, ես [...]

     
  • Սերժ Սարգսյանն ինքն իրեն զրկել է

    «Անցած քսան տարիների ընթացքում ոչ մի ընտրարշավի նախաշեմին մեր երկրում չի տիրել անվստահության այսպիսի մթնոլորտ: Համոզված եղեք, որ այն էապես չի փոխվի, եթե նույնիսկ իշխանությունները հրաշքով հրաժարվեն մեծամասնական ընտրակարգից, որովհետեւ երկրում այսօր գոյություն չունի այնպիսի ուժային քաղաքական կենտրոն, որը կարող է ստանձնել անկողմնակալ եւ անաչառ արբիտրի դերակատարություն: ԱԺ ընտրություններում նման [...]

     
  • «Պայքար, պայքար մինչեւ հեչ»

    «Պայքար, պայքար մինչեւ հեչ»

    Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Հայաստանում քաղաքական պայքարն անբովանդակ է: – Պարոն Հովհաննիսյան, Ձեր գնահատմամբ, ինչո՞վ են տարբերվելու առաջիկա ԱԺ ընտրությունները նախորդներից: Արդյոք ներկայիս հիմնական դերակատարներն ու քաղաքական մթնոլորտը կարո՞ղ են հույս ներշնչել, որ այս ընտրությունները կլինեն եթե ոչ «աննախադեպ թափանցիկ»՝ ինչպես խոստացել է իշխանությունը, ապա գոնե պակաս [...]

     
  • Նորից կուռքերի մասին

    Դուք պատկերացնո՞ւմ եք, որ որեւէ երկրում բացվի Վացլավ Հավելի, Անդրեյ Սախարովի կամ, ասենք, Մահաթմա Գանդիի երկրպագուների ակումբ: Եթե նույնիսկ այդպիսի ակումբներ կան, ապա հաստատ ո՛չ վերոհիշյալ մարդիկ, ո՛չ էլ նրանց ժառանգները նման նախաձեռնությունը չէին ողջունի: Որովհետեւ երկրպագել որեւէ մարդու՝ նշանակում է աչք փակել նրա սխալների եւ թերությունների վրա, նրանից կուռք սարքել, ինչը հակասում է թե՛ բարոյական արժեքներին, թե՛ առողջ բանականությանը եւ թե՛ այն գաղափարներին, որոնց համար վերոհիշյալ մարդիկ պայքարում էին: Բացի այդ, երկրպագությունն իր մեջ պարունակում է կեղծավորության, ստիպողականության տարր: Օրինակ, միլիոնավոր հյուսիսկորեացիներ լաց էին լինում Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ: Անկեղծորե՞ն: Դժվար թե, որովհետեւ նրանց, ովքեր այդ թաղման ժամանակ քիչ էին լացում, ազատում էին աշխատանքից: Ոմանք էլ իրենց ողբի վերաբերյալ տեղեկանքներ էին բերում՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

    Խոսքը նախեւառաջ հասարակական, քաղաքական եւ պետական գործիչների անձերի մասին է, որովհետեւ եթե ես, օրինակ, երկրպագում եմ Թումանյանի կամ Համո Սահյանի ստեղծագործությանը, դա, ինձ թվում է, միանգամայն նորմալ երեւույթ է: Երկրպագություն են պահանջում, ինչպես տեսնում եք, ավտորիտար տիպի գործիչները, որովհետեւ նրանց բավարար չեն պարզապես կողմնակիցները կամ զինակիցները, նրանց պետք է անվերապահ հիացմունք՝ իրենց ցանկացած բառի կամ քայլի կապակցությամբ: «Սեւի» եւ «սպիտակի» բաժանումն անցնում է հենց այդ գծով. կամ դու «ժողովրդի հետ ես», կամ «ժողովրդի թշնամի ես»: Պատահական չէ, որ վերջին հասկացությունը ներմուծել է Ստալինը, քանի որ նա վստահ էր, որ ժողովրդի մարմնավորումը եւ միաժամանակ «հայրը» հենց ինքն է:

     
  • Երկու ուշագրավ լուր կառավարության նիստից

    Երկու ուշագրավ լուր կառավարության նիստից

    Սյունիքի մարզի Քաջարան գյուղի խնդրով կառավարություն են դիմել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները։ Հայտնելով այս մասին, վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է հրավիրել պատգամավորներին, լսել նրանց և տալ համապատսխան պարզաբանումներ։ ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի` օրենսդրական նախաձեռնության [...]

     
  • 26.01.12

     
  • iPhone ամենափոքրիկների համար

    iPhone ամենափոքրիկների համար

    it trend.am

     
  • Մոսկվացիների միայն երեք տոկոսն է համակրում հայերին

    Մոսկվացիների միայն երեք տոկոսն է համակրում հայերին

    Հայերին համակրանքով է վերաբերվում մոսկվացիների երեք եւ Սանկտ Պետերբուրգի բնակիչների միայն երկու տոկոսը: Սա են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան  կենտրոնի` օրերս հրապարակած հետազոտության արդյունքները:  Ռուսաստանցի սոցիոլոգները փորձել են պարզել` հատկապես որ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ են առավել դրականորեն կամ բացասաբար  տրամադրված Ռուսաստանի խոշորագույն երկու մեգապոլիսների բնակիչները: Ամենից դրականը մոսկվացիներն ու [...]

     
  • Ինչ լինում է՝  Հատուկ քննչական ծառայություն են ուղարկում

    Ինչ լինում է՝ Հատուկ քննչական ծառայություն են ուղարկում

    2011թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կատարած աշխատանքներն է այս պահին ամփոփում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում անցյալ տարվա ընթացքում քննվել է 193 քրեական գործ: 131 անձի վերաբերյալ 69 գործ ուղարկվել է դատարան; 193 քրեական գործից 58-ը եղել է կոռուպցիոն բնույթի: [...]

     
  • Մեծ Բրիտանիայի վարչապետը չի ցանկանում, որ Ադրբեջանում իրենց ներդրումներն օգտագործվեն պատերազմի համար

    Մեծ Բրիտանիայի վարչապետը չի ցանկանում, որ Ադրբեջանում իրենց ներդրումներն օգտագործվեն պատերազմի համար

    Երեկ երեկոյան ԵԽԽՎ առջեւ ելույթով հանդես եկավ ու պատասխանեց պատվիրակների հարցերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը նրան ուղղեց հետեւյալ հարցը. «Միացյալ Թագավորությունը Ադրբեջանի տնտեսության մեջ խոշոր ներդրողներից մեկն է։ Մի երկիր, որը հրապարակավ  բարձրաձայնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժով լուծելու իր մտադրության մասին՝ խախտելով միջազգային իրավունքն [...]

     
  • Գերմանական համակարգիչը ճանաչում է մարդկանց նրանց կոշիկներով

    Գերմանական համակարգիչը ճանաչում է մարդկանց նրանց կոշիկներով

    Գերմանացի մասնագետները մշակել են տեխնոլոգիա՝ Bootstrapper, որն ուսումնասիրում է օգտագործողի կոշիկները, երբ նա նստում է համակարգչի սեղանի մոտ: Համակարգը նաև ուշադրություն է դարձնում նրան, թե ինչպիսի դիրքում են օգտագործողի ձեռքերը: Այդպիսով այն կարողանում է որոշել՝ որ օգտատերն է նստած համակարգչի առաջ և փոխել պրոֆիլները: Հաղորդում է Gizmag-ը: Համակարգի նախատիպը հիմնված [...]

     
  • «Ցայգի» տեսանյութը փոքրիկ Սարկոզիի մասին

     
  • ՏԻՄ-երը ՏՏ-ից օգտվելու գիտելիք եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառման հստակ քաղաքականություն չունեն

    ՏԻՄ-երը ՏՏ-ից օգտվելու գիտելիք եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառման հստակ քաղաքականություն չունեն

    «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունը անցած մեկ ամսում փորձել է պարզել, թե որոնք են տեղական ինքնակառավարման մարմինների՝ ՏԻՄ-երի կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հիմնական խոչնդոտները: Կազմակերպված հարցմանը կարող էր մասնակցել ինտերնետից օգտվող ցանկացած քաղաքացի: ՏԻՄ-երի համար մտահոգիչ պատկեր է ստացվել: Հարցման մասնակիցների 28,57 տոկոսը ասել է, որ [...]

     
  • Հրազդանում ընտրակաշառքի խոստումները 5 հազարից հասել են 20 հազարի

    Հրազդանում ընտրակաշառքի խոստումները 5 հազարից հասել են 20 հազարի

    Հատված Հրազդանում քաղաքապետի թեկնածություն առաջադրած Սասուն Միքայելյանի հետ հարցազրույցից: – Ընտրակաշառք սկսե՞լ են «պտտեցնել» Հրազդանում, թե՞ դեռ ոչ: – Տարբեր ձեւերով արդեն կան խոսակցություններ: Ասում են՝ տալու ենք, բայց դեռ բացահայտ «բռնվողներ» չեն եղել: – Ի՞նչ գումարի մասին է առհասարակ խոսք գնում: – 5 հազարից հասել է 20 հազարի՝ «ստավկի [...]

     
  • Ադրբեջանցիները կոտրել են ԳԹԿ կայքը

    Ադրբեջանցիները կոտրել են ԳԹԿ կայքը

    Առավոտյան Գնահատման եւ թեստավորման կենտրոնի՝ www.atc.am կայքը ադրբեջանական հակերները կոտրել են: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը` երբ առավոտյան փորձել են մուտք գործել կայք, ԳԹԿ ինֆորմացիայի փոխարեն հայտնաբերել են ադրբեջանական մի հարսանիքի տեսահոլովակ: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • Կառավարությանն անվստահություն հայտնելու առնչությամբ ՍԴ դիմումի ՀՅԴ նախագիծը

    Կառավարությանն անվստահություն հայտնելու առնչությամբ ՍԴ դիմումի ՀՅԴ նախագիծը

    Հաղորդել ենք, որ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը հանդես էր եկել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այն որպես հրատապ հարց ԱԺ-ում քննարկվել ու մերժվել էր: ՀՅԴ խմբակցության պատգամավորները դեռ այն ժամանակ էին դիմել իրենց գործընկերներին՝ առաջարկելով  այդ հարցով դիմել Սահմանադրական դատարանին: Արդեն իսկ պատրաստ է ՍԴ դիմումի նախագիծը, որը ներկայացնում ենք [...]

     
  • «Վա՛յ, Սարկոզին տակը չիշիկ արեց»

    «Վա՛յ, Սարկոզին տակը չիշիկ արեց»

    Երեկ Գյումրիում ծնված երեխայի ծնողները որոշել են նորածնի անունը դնել Սարկոզի՝ ի պատիվ Ֆրանսիայի նախագահի: Սարկոզի Կարապետիչը, փաստորեն, Ֆրանսիայի նկատմամբ հայ ժողովրդի անսահման երախտագիտության քայլող խորհրդանիշն է դառնալու: «ՉԻ»- Ամիսներ առաջ նման դեպքեր են արձանագրվել նաեւ Հարավային Սուդանում, որտեղ ծնված նորածիններից շատերի անունը դրել են Ստամբուլ՝ ի նշան Թուրքիայի հանդեպ [...]

     
  • Մյասնիկ Մալխասյան. Ես միայն ԵԿՄ անդամ եմ եղել

    Մյասնիկ Մալխասյան. Ես միայն ԵԿՄ անդամ եմ եղել

    ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը երեկ «ՉԻ»-ի հետ զրույցում անդրադառնալով նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանի (Ճուտ) իր հասցեին արված հայտարարությանը, նշեց, թե «Սիրունյանը սուտ Է ասում»։ Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Սիրունյանը հայտարարել Էր, թե հետ է վերադարձնում Եվրոդատարան ուղարկված իր դիմումը, քանի որ «ունի ինքնուրույն որոշումներ [...]

     
  • «Լոռվա ձմեռ-2012»-ը՝ փետրվարի 5-ին

    Տեղեկացրել ենք, որ հունվարի 16-ին Վանաձորի ավագանին քննարկել է «Լոռվա ձմեռ» մարզամշակութային ավանդական միջոցառումը անցկացնելու հարցը եւ որոշել առաջին իսկ առատ ձյուն տեղալու դեպքում անցկացնել այն : Սպասված ձյունը եկել է եւ ինչպես տեղեկացանք Վանաձորի քաղաքապետարանից՝ «Լոռվա ձմեռ-2012» միջոցառումը, որ 42-րդն է, անցկացվելու է փետրվարի 5-ին՝ Թեժ լեռան հովտում, տեղեկացանք [...]

     
  • ՀԾՔ-ն «Մարտի 1»-ի հաղորդման մեջ նորից է ներառել արդեն հերքված տվյալը

    ՀԾՔ-ն «Մարտի 1»-ի հաղորդման մեջ նորից է ներառել արդեն հերքված տվյալը

    Մարտի 1-ի զոհերից Հովհաննես Հովհաննիսյանի կինը՝ Լիլյան, մեկնաբանելով անցած տարվա դեկտեմբերին ՀՔԾ-ի հրապարակած զեկույցը, երեկ մեր թղթակցին ասել Է, որ իրեն հերթական անգամ վիրավորված է զգում։ «Մարտի 1-ի գործով դեռեւս առաջին զեկույցում նշված էր, թե իբր Հովհաննեսի արյան մեջ ալկոհոլ էր հայտնաբերվել։ Բայց հետո դա հերքվեց, դատախազությունն էլ մեզնից ներողություն [...]

     
  • «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» բանակցում են դաշինք կազմելու շուրջ

    «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» բանակցում են դաշինք կազմելու շուրջ

    Արդեն մի քանի ամիս է «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» հայտարարում են, որ բանակցում են գաղափարական դաշինք կազմելու եւ այդ դաշինքի շրջանակներում առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու շուրջ։ Թե այդ բանակցությունները երբ եւ ինչ շոշափելի արդյունք են ունենալու, համենայնդեպս «Ազատ դեմոկրատներում» դեռ դժվարանում են ասել։ Հնարավո՞ր է, որ ինչ-որ ժամանակ [...]

     
  • Վանաձորցին բերանը կարելով՝ հայտարարել է անժամկետ հացադուլ

    Ուրիշի գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում կատարելու համար 8 տարվա ազատազրկման դատապարտված վանաձորցի 20-ամյա Ռուբեն Գեւորգյանը կարել է բերանն ու հայտարարել անժամկետ հացադուլ: Նույն արարքի համար 7 տարվա ազատազրկման դատապարտված Սերգո Հարությունյանի հայրը «Առավոտին» հայտնեց, որ այսօր իրեն է զանգահարել ծանոթներից մեկն ու հայտնել այդ մասին: «Տեսակցության էր [...]

     
  • Բիոհայրենասիրություն

    Բիոհայրենասիրություն

    Համացանցում ակտիվ սկսել է քննարկվել այն հարցը, որ կառավարությունը 100 մլն դրամ է հատկացրել 2 բիոզուգարան գնելու համար: Եթե հիշողությունս չի դավաճանում, կառավարությունը միլիոնավոր դրամներ էլ հատկացրեց Զորի Բալայանին` հայրենասիրական կռուիզ կատարելու համար: Իսկ Թիֆլիսում գտնվող Թումանյանի տունը գնելու համար այդպես էլ գումարներ չճարվեցին: Մտածում եմ` միգուցե բիոզուգարաններից մեկը տեղափոխենք [...]

     
  • Ի՞նչ եղավ «Ազատամարտի վետերանների միություն» կուսակցությունը

    Ի՞նչ եղավ «Ազատամարտի վետերանների միություն» կուսակցությունը

    Ինչպես ներկայումս բիզնեսի մոդայիկ ձեւ է դարձել լրատվական կայքեր բացելը, 10-15 տարի առաջ էլ ոչ միայն մոդայիկ, այլեւ բավականին շահութաբեր բիզնես էր քաղաքական կուսակցություն ստեղծելը։ Արդյունքում ձեւավորվեցին բազմաթիվ բիզնես-պրոյեկտ կուսակցություններ, որոնք, մասնակցելով մեկ կամ երկու ընտրությունների եւ ապահովելով նախատեսված շահույթը, անցան պատմության գիրկը։ Այսօր արդեն քչերը կհիշեն, օրինակ, «Ազատամարտի վետերանների [...]

     
  • Կարո՞ղ է այդ 50 մլն դրամանոց զուգարանում թղթի տեղը մագաղաթ է կախած

    Կարո՞ղ է այդ 50 մլն դրամանոց զուգարանում թղթի տեղը մագաղաթ է կախած

    «Զուգարանները Գանդուռասում» վերնագրի տակ gago-berlin-ը գրում է «Այ քեզ նանոծեխնալոգիաներ։ Գիտելիքի հասարակություն ա։ Ո՞վ կարա կասկածի։ 100 000 000 դրամ զուգարաններ գնելու համար։ Բայց կարա՞ք միանգամից ջոկեք, քանի զուգարան։ էրկու»։ Բանն այն է, որ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ով թվագրված 1179-Ա որոշմամբ, գնվել է 2 զուգարան, ամեն մեկը 50 միլիոն [...]

     
  • Ոստիկանները մասսայական վազքը շփոթել էին գեյերի շքերթի հետ

    Ոստիկանները մասսայական վազքը շփոթել էին գեյերի շքերթի հետ

    Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքում կազմակերպված «Հանուն առողջ  ապրելակերպի» մասսայական առողջարարական վազքարշավը եզրագծին չի հասել:  Ոստիկանները մի քանի հարյուր մասնակիցներին շփոթել են չարտոնված շքերթ  անցկացնող գեյերի հետ: Վազքի ժամանակ ոստիկանները շրջապատել են վազորդներին եւ առաջարկել իրենց հետ  գնալ բաժին, որտեղ պարզաբանվել է, որ միջոցառման ժամանակ անանուն ահազանգ է  եղել «02» ծառայություն՝ [...]

     
  • Սելիմի լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակն էլի փակ են

    Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով այս պահին շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Հանրապետության մնացած ճանապարհներն ու լեռնանցքները երթեւեկելի են:

     
  • Ադրբեջանական կոնֆետ է վաճառվել

    Ադրբեջանական կոնֆետ է վաճառվել

    Դեռեւս ամիսներ առաջ լուրեր տարածվեցին մայրաքաղաքում վաճառվող ադրբեջանական սխտորի վերաբերյալ, պաշտոնական մարմինները հաստատեցին կատարվածը, խոստացան պարզել սխտորի՝ Հայաստան հասնելու ուղիները։ Արդեն երկար ժամանակ է անցել այդ բացահայտումից, սակայն ոչ մի տեղեկություն։ Իսկ մինչ այդ, ադրբեջանական ծագման մեկ այլ ապրանք է հայտնվել Վանաձորում, սակայն ոչ թե սխտորի, այլ շոկոլադի տեսքով։ Տեղական [...]

     
  • Վարորդը, ով վթարի ժամանակ կաթված էր ստացել, հիվանդանոցում մահացավ

    Ինչպես երեկ՝ հունվարի 25-ին, -ին դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Կոմիտաս փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի մասին, «Նիսսան» մակնիշի 010 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ 54-ամյա Թաթուլ Պողոսյանը, մեքենան վարելու ժամանակ, ըստ բժիշկների կաթված էր ստացել, ինչի հետևանքով մեքենան հայտնվել էր «Լամբադա» կամրջի բետոնե հենասյան վրա։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ [...]

     
  • Հրազդանի քաղաքապետի ընտրությունը՝ լակմուսի թուղթ

    Հրազդանի քաղաքապետի ընտրությունը՝ լակմուսի թուղթ

    Հրազդանի քաղաքապետի ընտրություններն այն փորձաքարն ու լակմուսի թուղթն են լինելու, որն առաջիկ համապետական ընտրությունների որակի մասին մեզ շատ բան է ասելու։ Փետրվարի 12- ին իշխանությունն ու ընդդիմությունն առաջին անգամ «ռինգ» են դուրս գալու, եւ մենք ականատես ենք լինելու, թե ինչպես է վերաբերվում հայ հասարակությունն այս երկու ուժերին։ Նաեւ համոզվելու ենք, [...]

     
  • Հրանտ Դինքի գործով դատավորի և դատախազի նկատմամբ հետաքննություն կիրականացվի

    Հրանտ Դինքի գործով դատավորի և դատախազի նկատմամբ հետաքննություն կիրականացվի

    Թուրքիայի դատական բարձրագույն մարմինը արձակել է հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով վերջերս կայացված դատավճռի շուրջ հետաքննություն անցկացնելու հրամանագիր: «Թըդեյզ Զաման» պարբերականի վկայությամբ, երկրի Դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը հայտնել է, որ հետաքննություն է սկսվել Ստամբուլի քրեական 14-րդ դատարանը նախագահող դատավոր Ռյուսթեմ Էրյիլմազի և սպանության դատական գործում որպես մեղադրող կողմ [...]

     
  • Մովսիսյանն ու Սարգսյանը հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված երեսուն  շախմատիստների մեջ են

    Մովսիսյանն ու Սարգսյանը հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված երեսուն շախմատիստների մեջ են

    Ջիբրալթարում մեկնարկած շախմատի «Tradewis Gibraltar Chess Festival»   միջազգային բաց փառատոնում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ,  գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը երկրորդ անընդմեջ  հաղթանակը տարան եւ հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված երեսուն  շախմատիստների մեջ են: Այսօր Սերգեյը հանդիպում է էստոնացի Կայդո Կուլաոտսի, իսկ Գաբրիելը՝ իտալացի  Սաբինո Բրունելոյի հետ: Փառատոնի մասնակից երրորդ [...]

     
  • ԵԽԽՎ բանաձեւերի ոճը նույնն է թե Հայաստանի, թե Սերբիայի համար

    ԵԽԽՎ բանաձեւերի ոճը նույնն է թե Հայաստանի, թե Սերբիայի համար

    Հունվարի 25-ի ուշ երեկոյան ԵԽԽՎ-ն քննարկեց Սերբիայի ստանձնած պարտավորությունների դիտարկման վերաբերյալ զեկույցը, որի համազեկուցողը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն է: Նա եւ մյուս համազեկուցողը՝ էստոնացի Ինդրեկ Սաարը, Սերբիայի վերաբերյալ ներկայացրել են գրեթե նույնպիսի եզրակացություն, ինչպիսին բազմիցս ներկայացվել է Հայաստանի վերաբերյալ: Այն է, որ Սերբիան իրականացրել է «էական առաջընթաց» իր [...]

     
  • ԲՀԿ պատվիրակին կոչ արեցին Լուկաշենկոյի դեմ խոսել

    ԲՀԿ պատվիրակին կոչ արեցին Լուկաշենկոյի դեմ խոսել

    Հաղորդել էինք, որ ԵԽԽՎ-ում հունվարի 25-ին Բելառուսում իրավիճակի քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունում ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո զեկուցողը հայտնեց իր անհամաձայնությունը: Մանրամասնենք, որ զեկուցողը՝ Էստոնիայի պատվիրակ Անդրես Հերկելը մասնավորապես ասաց, որ ցանկանում է իր փաստարկները ներկայացնել արտահայտված որոշ քննադատական տեսակետների առնչությամբ եւ հավելեց. «Թույլ տվեք ասել պարոնայք Ֆեդերով, [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan