Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանական մեքենան ջարդուխուրդ է եղել` ոստիկանի սխալ մանեւրի պատճառով

Հունվար 27,2012 19:32

Այսօր ժամը`18.10-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի մայրուղու Կոշի հատվածում: Ինչպես  Aravot.am-ին տեղեկացրեցին այդ ճանապարհով երթևեկողները, «Վազ 3110» պետհամարանիշի մեքենան մխրճվել է ճանապարհային ոստիկանի մեքենայի մեջ` նրան դուրս գցելով ճանապարհից: Ըստ ականատեսների, մեղավորը եղել է  ոստիկանը. վերջինս սխալ է մանեւրել, որի պատճառով էլ «Վազ 3110»-ի վարորդը չի հասցրել արգելակել ու մխրճվել է  ոստիկանական մեքենայի մեջ: Ի դեպ, ըստ ուղևորների, ոստիկաններն անմիջապես հանել են մեքանայի պետհամարանիշը` անցորդներին չթույլատրելով բջջային հեռախոսով նկարել: Միգուցե ցանակցել են դեպքը կոծկել: Այդուհանդերձ, ուղևորներից ոմանց հաջողվել է կատարվածը լուսանկարչական ապարատով ֆիքսել ու  մեզ տրամադրել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031