Archive for February, 2012

  • Հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց, այդ թվում՝ 12 «Կալաշնիկով» և 9 գնդացիր (տեսանյութ, ֆոտոշարք)

    Հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց, այդ թվում՝ 12 «Կալաշնիկով» և 9 գնդացիր (տեսանյութ, ֆոտոշարք)

    Այսօր՝ փետրվարի 29-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ունեցել, որ իրենց վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում կա մեծ քանակությամբ զենք–զինամթերք։ Նշված տեղեկությունը ճշտելու նպատակով ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ստեղծվում է օպերատիվ խումբ՝ Նոր-Նորքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վացյանի գլխավորությամբ։ Օպերատիվ խումբը բաժանվում է նաև մի [...]

     
  • Իրանում ևս խորհրդարանական ընտրություններ են. հայ թեկնածուները հինգն են

    Իրանում ևս խորհրդարանական ընտրություններ են. հայ թեկնածուները հինգն են

    Մեր հարևան երկրի չափահաս բնակիչները ուրբաթ՝ մարտի երկուսին, ընտրելու են Իրանի իններորդ իսլամական խորհրդարանը: Իրանի խորհրդարանը բաղկացած է 290 պատգամավորից, որի մանդատների ձեռք բերման համար պայքարի են դուրս եկել երեք հազար չորս հարյուր թեկնածու. թեկնածուները պետք է լինեն 30-75 տարեկան և ունենան մագիստրոսի գիտական աստիճան: Իրանն որդեգրել է հարյուր տոկոսանոց [...]

     
  • Ո՞վ կստանձնի գլխավոր կավատի դերը

    Ո՞վ կստանձնի գլխավոր կավատի դերը

    Ամերիկացի պրոֆեսոր Ստեֆան Քարթերը հաշվարկել է, թե որքան եկամուտ կունենա բյուջեն, եթե, օրինակ, պետությունը հարկ սահմանի սեքսուալ ակտի համար, եւ լավագույնս օգտագործվի ստացված եկամուտը: Պրոֆեսորի կարծիքով՝ եթե ԱՄՆ-ի սեքսուալ ակտիվ 200 միլիոն քաղաքացիները թեկուզ երկու դոլար վճարեն սեռական ակտի համար, ապա դա տարեկան կկազմի 10 միլիարդ դոլար: Գումարը հաշվվել է` [...]

     
  • Վրաերթը կատարել է վաշտի հրամանատարը

    Այսօր՝ փետրվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում Վանաձորի Սիվաշավան 1/20 հասցեի բնակիչ, 39-ամյա Արմեն Ղարաբախթյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ՍԼ 968 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Վանաձորի «Տարոն-3» 13/6 հասցեի բնակիչ 63-ամյա Յուրիկ Ալեքսանյանին։ [...]

     
  • Կրկնակի վթար «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի մոտ (տեսանյութ, ֆոտոշարք)

    Կրկնակի վթար «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի մոտ (տեսանյութ, ֆոտոշարք)

    Այսօր՝ փետրվարի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ–ի հատվածում՝ «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի դիմաց իրար են բախվել Էջմիածին քաղաքի բնակիչներ 35-ամյա Գևորգ Մանուկյանի վարած «ԲՄՎ 525» մակնիշի 31 ՕԼ 009 համարանիշի և 36-ամյա Վարդան Մարտիրոսյանի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի 12 ՏՏ 302 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում [...]

     
  • Վաղը կկայանա ՀԱԿ հանրահավաքը

    Վաղը կկայանա ՀԱԿ հանրահավաքը

    Վաղը՝ մարտի 1-ին ժամը 18։00-ին Երեւանի Ազատության հրապարակում կկայանա ընդդիմադիր ՀԱԿ հանրահավաքը։ Հանրահավաքին կմասնակցեն ՀԱԿ անդամ 18 կուսակցությունների եւ հասարակական-քաղաքական նախաձեռնությունների անդամներն ու առաջնորդները։ Մանրամասները կարդացեք այստեղ:

     
  • Շուշան Պետրոսյան. «Մաշտոցի այգու հարցը իմ տան հարցն է» (ձայնագրություն)

    Շուշան Պետրոսյան. «Մաշտոցի այգու հարցը իմ տան հարցն է» (ձայնագրություն)

      Երգչուհի Շուշան Պետրոսյանին  ոգեւորում են Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ պայքարող երիտասարդները. «Շատ եմ սիրում էդ երեխեքին, ինձ ոգեւորում են, քիչ են,  բայց խոսում եմ սերուցքի մասին, որ առաջին օրվանից կռիվ են տալիս, ոչ թե գալիս ու գնում են, շոու սարքում: Ինձ նման չէ, սիրտս տրոփում է, բայց մինչեւ [...]

     
  • ՀՀԿ-ական պատգամավորը վարչական պատասխանատվության ենթարկվեց (ֆոտոշարք)

    ՀՀԿ-ական պատգամավորը վարչական պատասխանատվության ենթարկվեց (ֆոտոշարք)

    Այսօր՝ փետրվարի 29-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարչական պատասխանատվության են ենթարկել օրինախախտ վարորդին։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչական ակտը կազմվել է «Տոյոտա Պրադո» մակնիշի 029 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ։ Նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ–ական «Դերժավայի Արկադ» մականվամբ Արկադի Համբարձումյանին։ Ավտոմեքենան տեխզննման և ԱՊՊԱ [...]

     
  • «Հերիք է, չպետք է սպանվի հայ զինվոր». Ուսանողների պահանջը

    «Հերիք է, չպետք է սպանվի հայ զինվոր». Ուսանողների պահանջը

     Այսօր՝ փետրվարի 29-ին, Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքից «Ցեղասպանը մնում է ցեղասպան, լինի թուրք, թե ադրբեջանցի», «ԵՊՀ-ն դատապարտում է Բուդապեշտի ոճրագործությունը» պաստառներով երթ էր կազմակերպել դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ՝ Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ: Ուսանողական խորհուրդը պատրաստել էր հայտարարություն: Մինչ հայտարարության ընթերցումը՝ նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթյան [...]

     
  • «Ժառանգությունը» պատրաստ է անուններ տալ

    «Ժառանգությունը» պատրաստ է անուններ տալ

    «Ժառանգություն» կուսակցությունն ահազանգել էր, որ մարզային հեռուստաընկերություններին բանավոր հրահանգվել է չլուսաբանել կուսակցությունների քարոզարշավը: Ըստ «Ժառանգության» տարածած հաղորդագրության, տեղական որոշ հեռուստաընկերություններ քարոզարշավը լուսաբանելու նպատակով մասնակցել են մրցույթների, շահել դրամաշնորհ, բայց հիմա նրանց արգելվում է այն իրականացնել: Aravot.am-ը այս առնչությամբ ՀՌԱՀ-ին խնդրել էր մեկնաբանել՝ եղե՞լ է նման գրավոր կամ բանավոր հրահանգ: Ի [...]

     
  • «Չորս տարի կարոտով սպասում եմ ծննդյանս ու մորս»

    «Չորս տարի կարոտով սպասում եմ ծննդյանս ու մորս»

    «Միշտ բարի նախանձով եմ նայել նրանց, ովքեր ամեն տարի նորմալ մարդկանց նման նշում են իրենց տարեդարձը: Չորս տարի կարոտով  սպասում եմ ծննդյանս ու մորս»,- ասում է Արսենը: Նա  ծնվել է «նահանջ» տարում`փետրվարի 29-ին:  Այսօր Արսենի համար ամենաերջանիկ օրն է: Նրա սպասումները տվեցին իրենց արդյունքները: Մեր հերոսն այսօր ընկերների աջակցությամբ  գտավ [...]

     
  • Չինովնիկական քծնանք` ազգային արժանապատվության հաշվին

    Չինովնիկական քծնանք` ազգային արժանապատվության հաշվին

    ԲլոգՓետրվար 29, 2012 21:02 1 մեկնաբանություն

      Օրերս կայացած մի շնորհանդեսի ժամանակ, ինչի մասին գրել եմ նաեւ «Առավոտում»,   Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիից  հետաքրքրվել էի՝ ինչո՞ւ է դեսպանատունը մշտապես մամուլի հաղորդագրություններն ուղարկում անգլերեն եւ  չի հարգում ՀՀ «Լեզվի մասին» օրենքը, որի մասնավորապես 4-րդ հոդվածի համաձայն՝«Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները,ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետականվերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով»: Հայաստանում Իտալիայի դեսպանն էլ եվրոպական ժպիտով պատասխանել էր, թե դա [...]

     
  • Հայտնաբերվել է վրաերթ կատարողը (ֆոտոշարք)

    Հայտնաբերվել է վրաերթ կատարողը (ֆոտոշարք)

    Այսօր՝ փետրվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, վրաերթի է ենթարկել 54-ամյա Ասյա Դանիելյանին։ Ա. Դանիելյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի [...]

     
  • Վրաերթ Երևանում. վարորդը փախուստի չի դիմել (ֆոտոշարք)

    Վրաերթ Երևանում. վարորդը փախուստի չի դիմել (ֆոտոշարք)

    Այսօր՝ փետրվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր առավոտյան ժամը 09.00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 47-ամյա Արշակ Մանուկյանը, վարելով «Պազ» մակնիշի 62 ՍՏ 440 համարանիշի ավտոբուսը, վրաերթի է ենթարկել Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ, 61-ամյա Գայանե Չալաբյանին։ Վրաերթի ենթարկվածին շտապ բժշկական [...]

     
  • ՀԱԿ-ը հերքում է վերնագիրը

    ՀԱԿ-ը հերքում է վերնագիրը

    «1in.am» էլեկտրոնային լրատվամիջոցը, հատվածներ բերելով «Ազատություն» ռադիոկայանին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի տված հարցազրույցից (փետրվարի 29, ժ. 16:03), նյութը վերնագրել է «ՀԱԿ-ի համամասնական ցուցակը պատրաստ է» վերնագրով: Հայտնում ենք, որ ցուցակի պատրաստ լինելու մասին կայքի հաղորդած տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Հայ Ազգային Կոնգրես

     
  • Վաղը «168 ժամը» լույս չի տեսնի

    Վաղը «168 ժամը» լույս չի տեսնի

    Վաղը «168 ժամ» թերթը տեխնիկական պատճառներով լույս չի տեսնի: Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրին թերթի խմբագրությունից: Այսօր երեկոյան հոսանքի բարձր լարման եւ տատանման պատճառով այրվել եւ շարքից դուրս են եկել խմբագրության մի քանի համակարգիչներն, իսկ տարածքն ամբողջությամբ հոսանքազրկվել է:

     
  • ՀԱԿ.«Իշխող հիմնական ուժը բացահայտ խոստովանեց ռեժիմի ավազակապետություն լինելու փաստը»

    ՀԱԿ.«Իշխող հիմնական ուժը բացահայտ խոստովանեց ռեժիմի ավազակապետություն լինելու փաստը»

    Իշխող Հանրապետական կուսակցությունը 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցում մնաց լիակատար միայնակ ողջ քաղաքական դաշտում՝ ներառյալ կոալիցիայի մաս կազմող ուժերը։ Արդեն շուրջ երկու ամիս ձգվող սույն իրողությունն իր խայտառակ հանգուցալուծումը գտավ Ազգային Ժողովում հարցի քննարկմամբ, որտեղ իշխող հիմնական ուժը, օգտվելով իր թվական գերազանցությունից, մերժեց համապատասխան օրինագիծը։ Սրանով Հանրապետական կուսակցությունը ցույց տվեց, [...]

     
  • ԲՀԿ-ականներից ոմանք դեմ քվեարկեցին իրենց ծրագրային դրույթին

    ԲՀԿ-ականներից ոմանք դեմ քվեարկեցին իրենց ծրագրային դրույթին

    ԱԺ պատգամավորներն այսօր 30 կողմ, 54 դեմ, 4 ձեռնպահ ձայներով  քվեարկությամբ մերժեցին  Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկված օրինագծերի փաթեթը: Ուշագրավ [...]

     
  • Շենգավիթի որոշ փողոցներում վաղը ջուր չի լինի

    Շենգավիթի որոշ փողոցներում վաղը ջուր չի լինի

    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Արզնի 2-Երևան» ջրատարի վրա վերանորոգման աշխատանքների հետ կապված, Շենգավիթ վարչական շրջանում մարտի 1-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 2-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Բագրատունյաց 4, 6, 7, 8, 10, 11/1, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 24, [...]

     
  • Տրանսպորտի նախարարությունը մոնիտորինգ է անում

    Տրանսպորտի նախարարությունը մոնիտորինգ է անում

    «Առավոտ» օրաթերթը փետրվարի 23-ին «ԲՀԿ-ն բարեգործություն է անում՝ տնտեսվարողին գցելով «փոսը» հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ Աբովյան-Երեւան թիվ 259 երթուղու ուղեւորափոխադրումը ստանձնած ընկերությունը դժգոհել է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական ավտոբուսները ֆինանսական մեծ վնասներ են պատճառում իրենց: «Առավոտի» այս հրապարակման եւ տնտեսվարողի բողոքի հիման վրա, երեկ Աբովյան քաղաքում տրանսպորտի եւ [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan