«Միջազգային ֆինանսական կենտրոնի» ընկնող «գործարանը»

Լուսանկարում Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցում դատարանի շենքի մոտ նախկին կաթի գործարանի շենքն է: Գործարանը սեփականաշնորհված է: Դիլիջանցիների խոսքերով` սեփականատերն այժմ Ռուսաստանում է: Շենքի ճակատից «գործարան» ցուցանակի տառերն ընկնում են, շենքի ճակատային մասը կիսավեր վիճակում է:

Տուրիստական քաղաք Դիլիջանում այժմ նոր օբյեկտների շինարարություն է ընթանում, քաղաքը փոխում է դիմագիծը: Նման կիսավեր շինությունը հարիր չէ միջազգային ֆինանսական կենտրոն դառնալու հավակնություններ ունեցող քաղաքին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք