Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնակի վթար «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի մոտ (տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 29,2012 22:45

Այսօր՝ փետրվարի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ–ի հատվածում՝ «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի դիմաց իրար են բախվել Էջմիածին քաղաքի բնակիչներ 35-ամյա Գևորգ Մանուկյանի վարած «ԲՄՎ 525» մակնիշի 31 ՕԼ 009 համարանիշի և 36-ամյա Վարդան Մարտիրոսյանի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի 12 ՏՏ 302 համարանիշի ավտոմեքենաները։

PrevPhoto
NextPhoto
Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մինչ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու քաղաքացիները վթարի ենթարկված ավտոմեքենաների միջից դուրս կբերեին ուղևորներին, Էջմիածնից դեպի Երևան ընթանալիս Էջմիածնի բնակիչ, 30-ամյա Արմեն Վարդանյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 61 ՏP 111 համարանիշի ավտոմեքենան բախվել է վթարի ենթարկված «ԲՄՎ 525»-ին։

Հավաքվածները նաև պատմել են, որ ՃՈ աշխատակիցների ավտոմեքենայի լուսարձակող սարքը միացված չի եղել, և միայն վթարից հետո են միացրել, մինչդեռ հավաքվածների մի մասն էլ պնդում էր, որ լուսարձակող սարքը եղել է միացրած, երբ ՃՈ–ն օգնություն էր ցուցաբերում քաղաքացիներին։

Դեպքի վայրում էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ։ ժամանել է նաև ոստիկանության Էջմիածնի բաժնի հերթապահ խումբը։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն քանի որ վարորդները վիճաբանում էին, թե ով է վթարի հիմնական մեղավորը, այդ հանգամանքից ելնելով՝ հետաքննիչ Մ. Հակոբյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Էջմիածնի բաժնի տուգանային հրապարակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829