Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Թոքմաջյան. «Մանր ձկները հավաքվում են ակուլաների շուրջը» (Տեսանյութ)

Մարտ 01,2012 17:38

 Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը թերահավատորեն է մոտենում այն հայտարարություններին, թե նոր Ազգային ժողովը մեկ աստիճանով ավելի բարձր է լինելու ներկայիս խորհրդարանից:

«Այն, ինչ ես այսօր եմ տեսնում, թե ինչպես են ուժեղների շուրջը համախմբվում, ինչպես ասում են, ակուլաների շուրջը մանրմունր ձկները գալիս-կպչում են: Էդ լավը որտեղի՞ց, չեմ հավատում: Կհավատայի այն դեպքում, երբ ամեն մեկը ծրագիր ներկայացներ: Այսօր բացակայում է ծրագիրը՝ ի՞նչ ենք անելու հետագայում: Այսօր բոլորը խոսում են մեծամասնականհամամասնական: Ախր այդ խնդիրը վաղուց պետք է լուծված լիներ մեր ընտրություններում: Դա ի՞նչ մի խնդիր է, որ այսօր մեկը մեկի կոկորդն է կրծում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Թոքմաջյանը:

Նրա համոզմամբ, նոր խորհրդարանում էլ գերակշռելու են ասելիք չունեցող ու ուրիշի փոխարեն կոճակ սեղմող պատգամավորները. «Նրանց հեչ պետք չէ, թե ինչ հարց է, նրանց պետք է միայն իրենց բարեկեցությունը: Ես այդպիսի կարծիք ունեմ մեր Ազգային ժողովի մասին: Նորն էլ, դե ասպարեզում տեսնում ենք, էլի, ինչ է կատարվում: Ով շատ է փող բաժանում , էն էլ լավն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031