Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը, Կարլսենը, Կրամնիկը ու եւս վեց հոգի: Իսկ ո՞վ կլինի 10-րդը

Մարտ 02,2012 14:31

Շախմատի աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարը, որին մասնակցելու են աշխարհի տասը լավագույն գրոսմայստերները, այս տարի անցկացվելու է Մոսկվայում` հունիսի 7-19-ը:

Վեց գրոսմայստերների անուններն արդեն հայտնի են: Նրանք են` Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Թեյմուր Ռաջաբովը, Հիկարու Նակամուրան եւ Ֆաբիանո Կարուանան: Եվս երեք գրոսմայստերների անունները կպարզվեն ավելի ուշ: Իսկ ահա հուշամրցաշարի 10-րդ մասնակցին առաջին անգամ քվեարկությամբ որոշելու են շախմատասերները: Այդ նպատակով Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի կայքէջում բացվել է հատուկ բաժին, որտեղ առաջարկվում է տասներեք գրոսմայստերի անուն: Յուրաքանչյուր շախմատասեր կարող է քվեարկել իր ընտրած թեկնածուի օգտին:

ՌՇՖ-ն առաջարկում է հետեւյալ շախմատիստների անունները. Շախրիյար Մամեդյարով, Վանգ Հաո, Գատա Կամսկի,  Ռուսլան Պոնոմարյով, Մայքլ Ադամս,  Անիշ Գիրի,  Կուանգ Լեմ Լե,  Յուդիթ Պոլգար,  Ալեքսեյ Շիրով, Բաադուր Ջոբավա,  Էմիլ Սուտովսկի,  Լյուկ ՄաքՇեյն,  Հոու Յիֆան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031