Գալուստ Սահակյանենց էլ են ֆաշիստներին նմանեցրել

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայոց արծիվներ» հ/կ-ն չի ասոցացնում ֆաշիզմի հետ ու այն  համարում է պահպանողական կազմակերպություն ու կարեւորում նրանց միակ կարգախոսը: «Կազմակերպության  հիմնական կարգախոսը պետությունն է, եւ այս կարգախոսով հնարավոր է՝ պաշտպանեն մեզ»,-ասաց Գ. Սահակյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Սերժ Սարգսյանին գովաբանելու ու սատարելու մասին  ֆաշիզմի հետ ասոցացվող «Հայոց արծիվներ» հ/կ առաջնորդ Խաչիկ Ասրյանի հայտարարությունները չե՞ն վնասի ԵԺԿ դիտորդ անդամ ՀՀԿ-ին:

Գ. Սահակյանը՝ ֆաշիզմի ու Խ. Ասրյանի մասին խոսակցությունները համարեց  անհիմն  ու հիշեց 90-ականները.« Ինձ հիշեցրիք 90-ականները,երբ մենք ակտիվորեն խոսում էինք պետության մասին, մեզ էլ էին փորձում նմանեցնել ֆաշիզմի հետ, բայց վստահեցնում եմ, որ  Ասրյանի ղեկավարած հասարակական կազմակերպությունը ոչ մի առնչություն չունի ֆաշիստական զգացողությունների հետ»:

Պարոն  Սահակյանի խոսքերով, ԵԺԿ-ն պահպանողական կուսակցության համախումբ է ու գործունեության ընդերքում ազգային արժեքներն են. «Բացի դրանից էլ հասարակական կազամկերպությունը կարող է լրիվ այլ դավանանք ունենալ, «Հայոց արծիվները» ոչ թե հանրապետական կուսակցության  անդամ են, այլ հասարակական կազմակերպություն, իսկ յուրաքանչյուր հայ քաղաքացի արժեքավորում է իր ազգն ու պետությունը, պետություն են ստեղծել, որ լուծեն իրենց ազգային խնդիրները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

ԶԼՄ-ները կարող են մեջբերել Aravot.am-ի նյութերը` մեջբերվող նյութի հիպերհղումով: Հիպերհղումը պետք է տեղադրվի տեքստի առաջին պարբերությունում:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել