Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-ը մշտադիտարկում իրականացնելու օժանդակության կարիք ունի

Մարտ 16,2012 12:39

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն իր պաշտոնական կայքում հրապարակել է, թե ինչ սկզբունքներով է ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնելու հեռուստառադիոընկերությունների կողմից թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմաննների ապահովման  մշտադիտարկումը. «Հանձնաժողովը ընկերությունների հեռարձակած ծրագրերի ՀՀ ընտրական օրենսդրությանը համապատասխանության մշտադիտարկումը իրականացնելու է.
– հեռուստառադիոծրագրերի և դրանց տեսագրությունների (ձայնագրությունների) անմիջական դիտարկման արդյունքների.
– գրանցամատյանների և ընկերություններից ստացված տեղեկատվության.
– ընտրություններին մասնակցող թեկնածուների, համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և (կամ) նրանց ներկայացուցիչների հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության.
– ընկերությունների կողմից ՀՀ ընտրական օրենսդրության խախտումների մասին լրատվամիջոցների հրապարակումների.
– պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հանձնաժողով ներկայացրած կամ հրապարակած տեղեկատվության»:

ՀՌԱՀ-ը նաեւ ակնկալում է օժանդակություն այս հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել