Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ խոշոր ավտովթարի վերաբերյալ (ֆոտոշարք)

Մարտ 31,2012 18:34

Այսօր մարտի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում Սարի թաղից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհ տանող հատվածի թիվ 20 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել Արաբկիր 21 փողոցի բնակիչ 34 ամյա Գուրգեն Ավդալյանի վարած  «ՎԱԶ-21099» մակնիշի 13 ՕԼ 606 համարանիշի և 20 ամյա Էդուարդ Գասպարյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի  71 PT 111 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդ Գ. Ավդալյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2121»-ի վարորդ Է. Գասպարյանն ու  նրա երեք ուղևորներ՝ 19 ամյա Դավիթ Գասպարյանը, 21 Ժորա Ստեփանյանը, և 20-ամյա Գառնիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մահացածին և վիրավորներին դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, հայաստանի փրկարար ծառայության, Երևանի փրկարար վարչության հատուկ փրկարարները: Քննչական աշխատանքները ղեկավարում էր ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արսեն Մարգարյանը:

Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031