Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի թեկնածուն դիմում-բողոք է ներկայացրել

Մարտ 31,2012 19:23

Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեծամասնական թեկնածուների գրանցման նիստն այսօր ընդհատվել եւ հետաձգվել է տվյալ ընտրատարածքում ինքնաառաջադրված Սամվել Հարությունյանի կողմից հանձնաժողով ներկայացրած դիմում բողոքից հետո:

Թիվ 37 ԸԸՀ նախագահ Արմեն Ստեփանյանի տեղեկատվության համաձայն` Գորիսից առաջադրված Սամվել Հարությունյանը դիմում-բողոք է ներկայացրել Սիսիանից ինքնառաջադրված Թաթուլ Հակոբյանի վերաբերյալ, որ տվյալ թեկնածուն չունի վերջին 5 տարվա գրանցում ՀՀ-ում:

Նիստը կկայանա վաղը. օրակարգում կլինի առաջադրման փաստաթղթեր հանձնած 5 ներկայացուցիչների` ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանի, անկուսակցականներ Սամվել Հարությունյանի, Վարազդատ Վարդազարյանի, Թաթուլ Հակոբյանի եւ Մալիկ Թելունցի պատգամավորի թեկնածուների գրանցումների հարցը:

Թիվ 37 ընտրատարածքում 5 դիմումատուներից 4-ը Գորիսից են, իսկ մեկը Սիսիանից: Նշենք, որ Սիսիանից մեկ այլ ներկայացուցիչ` ինքնառաջարդված, անկուսակցական Արտակ Սիսիակյանը մարտի 28-ին ժամը 17:30-ին ինքաբացարկի դիմում էր ներկայացրել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031