Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում շահեցին պատմության մեջ դրամային ռեկորդային խաղարկությունը

Մարտ 31,2012 21:15

ԱՄՆ-ում ռեկորդային՝ 64Օ միլիոն դոլարի դրամական խաղարկության հաղթողը տոմսը գնել է Վաշինգտոնից 6Օ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքից։ Հաղթողի ինքնության մասին դեռեւս որեւէ տեղեկություն չկա, պարզ չէ նաեւ, թե կան այլ հաղթողներ եւս։

Հաղթողը կամ հաղթողները կարող են կարող են կանխիկ ստանալ շահած դրամից 462 միլիոնը, կամ ամբողջ գումարը՝ 26 տարիների ընթացքում։ Շահումները ենթակա են պետական ու դաշնային հարկերի։
Ավելի քան կես միլիարդ դոլար շահելու հույսերով մարդիկ նախորդ օրը հերթերի էին կանգնել երկրի 42 նահանգներում, մայրաքաղաք Վաշինգտոնում ու ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներում։

Մեգա միլիոն կոչվող վիճակահանության գումարը հասավ պատմության մեջ ռեկորդային ցուցանիշի, քանի որ որեւէ մեկը չի գուշակել թվերը հունվար ամսից ի վեր անցկացված 18 խաղարկություններում։

Արամ Վանեցյան
«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031