Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն տառասխալներով էր ուղարկել իր ցուցակը ԿԸՀ

Ապրիլ 01,2012 18:21

Այսօր կուսակցությունների համամասնական ցուցակների գրանցման վերջնաժամկետն էր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստի ընթացքում հաստատեց  ցուցակների գրանցումը՝ որոշակի փոփոխություններով:

Հանձնաժողովի որոշմամբ, գրանցման մերժում ստացան  համամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի երեք թեկնածուներ՝ ՀԱԿ անդամ  Խաչատուր Սուքիասյանը՝ վերջին 5 տարում Հայաստանում  մշտապես բնակության փաստի չհամապատասխանելիությամբ եւ ՕԵԿ երկու թեկնածուներ՝ Արամ Հարությունյանն ու Գեւորգ Թոսունյանը: Թեեւ ԿԸՀ-ն վերջիններիս 48 ժամ էր տվել հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերի անհամապատասխանությունը շտկելու համար, սակայն թեկնածուները համապատսխան ուղղումներ այդպես էլ չէին արել:

ԿԸՀ-ն մինչ ցուցակների գրանցումը  հաստատելը՝ նշեց, որ գրեթե բոլոր կուսակցություններն էլ  ցուցակները սխալներով էին հանձնաժողով ներկայացրել, ի տարբերություն մյուս կուսակցությունների տեխնիկական վրիպակների՝ ՀՀԿ-ն ցուցակում թույլ էր տվել տառասխալներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30