Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել է էլեկտրասյանը

Ապրիլ 01,2012 23:37

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.00-ի սահմաններում Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 41-ամյա Կորյուն Խաչինյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 12 ՕՏ 102 համարանիշի ավտոմեքենան, Գանձաքար գյուղում բախվել է էլեկտրասյանը:

Վթարի հետևանքով վարորդ Կ.Խաչինյանն ու նրա ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Ստեփան Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:

Վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է, և հնարավոր է, որ նա տեղափոխվի Երևան:

Դեպքի վայրում եղել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքի քննիչ Վրեժ Ներկարարյանի գլխավորությամբ օպերատիվ-քննչական խումբը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30